Չուկ ջան: Իմ ախպեր: Սա ի՞նչ երկակի ստանդարտներ են: Հաճախ հակալևոնական հոդված է մեյդան ընկնում ու մի քանի հոգի առանց քննարկման նշույլի ընկնում են ծիծաղի պոռթկման մեջ դրանք համարելով զառանցանքներ, իսկ այստեղ կարծես թե լավ էլ քննարկում է, որը քեզ հեչ քննարկում չի թվում: Մեֆը նախապես կանխորոշում է, որ ջահելների ուղեղներ են լվալու ու ինչքան ես հասկանում եմ, նկատի ունի դեզինֆորմացիա, ապակողմնորոշում հրահրում, դրդում-բրթում... Իսկ դու համաձայնվելով Մեֆի հետ ասում ես թող միանգամից ասեն, որ ինտերնետային զինվորներ են հավաքագրում: Դու պատկերացնում ե՞ս, այդպես միանգամից ասելը: Թե թող ընդդիմությունը միանգամից ասի, որ իշխանության է ուզում գալ, ու դրա համար պահանջվում է կես միլիոն ներկա Մաշտոցի պողոտայում, ոչ թե սարեր-ձորեր ընկնի՝ Ղարաբաղ, 200 դոլար աշխատավարձ, ֆլան-ֆստան... ի՞նչ տարբերություն: Թե՞ գիշերներն էլ չեն քնում ժողովդրի մասին մտածմունքներից, ի սեր լիբերալ արժեքների, ազատ շուկայական հարաբերությունների ու հարևաների հետ մեձեցման, ոնց որ պրոպագանդվում է պրոպագանդայի դեմ հանդես եկողներիդ կողմից:
Իմ թշվառ կարծիքով, օբյեկտիվությունից հեռանում ենք, սիրելի իմ եղբայր:
Էջանիշներ