User Tag List

Էջ 319 979-ից ԱռաջինԱռաջին ... 219269309315316317318319320321322323329369419819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,771 համարից մինչև 4,785 համարի արդյունքները՝ ընդհանուր 14680 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #4771
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերահսկել անվերահսկելին....
    Հեսա տերտեր կբերեն որ facebook-ը նզովի...
    էդ առաջին հայացքից ա անվերահսկելի:Շատ էլ վերահսկելի ա: Բոլոր պրովայդերներին պարտադրում են չերեզ ազգային անվտանգություն քշել իրանց տրաֆիկը: Իրանք էլ անալիզատոր են կախում կանալի վրա:
    էսպես չի մնա

  2. #4772
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վազգեն ջան ասելը հեշտա
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. #4773
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Վազգեն ջան ասելը հեշտա
    Անելն էլ ա հեշտ: Տեղ դժվար բան չկա, մանավանդ երբ խոսքը պետության մասին ա գնում: Ազգային անվտանգություն ա բա, պետք ա ինտերնետն էլ իրա ձեռքի տակ լինի: ԲԱյց պետական շահից ելնելով պետք ա էդ ամեն ինչը աշխատի էլի:
    էսպես չի մնա

  4. #4774
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորի թրաֆիքը չերեզ ԱԱ ուղարկել...
    Ինչքանով կարող են?
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. #4775
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    .................


    Անելանելություն, զզվածություն, ապագայի նկատմամբ հավատի պակաս, անհարմար, տուֆտա կյանք... բայց չնսեմացնենք բուլկու–պեռաշկու պակասության դերակատարումը։
    Ապեր, հեղափոխությունները դրա համար են լինում… բա քո կարծիքով ո՞նց, լավ են ապրում, բայց ուզում են ավելի լավ ապրեն ու դրա համար էլ հեղափոխություն են անու՞մ…



    Լիքը մարդ սրան չի հավատում։ Ես չեմ հավատում, որ հենց հիմա, Հայաստանում, ընտրությունների միջոցով, կարող են լավ տղերք գալ իշխանության։ «Լավ տղերք» հիմա էլ են իշխանության, չակերտավոր։ Արտահերթ ընտրություններ եթե նույնիսկ լինեն, ապա հենց այս պահին ոչ մեկը չի կարող երաշխավորել արդար ընտրությունների անցկացումը, և եթե տեսականորեն համարենք, որ արդարը հնարավոր է, ապա հենց այս պահին ես շատ խիստ կասկածում եմ, որ Լևոնը կհաղթի Սերժին, ավելի շուտ կունենանք «բոլորին դեմ եմ» արդյունք, իսկ գործնականորեն կունենանք խայտառակ պասսիվ մասնակցություն և «կհաղթի» Սերժը, նույնիսկ Ռոբը, բայց ոչ Լևոնը։
    ապեր, արդար ընտրությունների միակ ձևն էսօր իշխանությունների հրաժարականն ա ու արտահերթ ընտրությունները, դրանից ավելի հավաստի երաշխիք աշխարհում չկա… եթե էս էլ քո համար երաշխիք չի ուրեմն… ի՞նչն ա… դու ո՞նց ես պատկերացնում…


    Ճիշտ ես ախպերս։ Եթե բանը բանից անցնում է։ Հիմա դու տեսնում ես բանը բանից անցնելու հնարավորությունը, ես դեռ չեմ տեսնում։ Ու նույնիսկ չգիտեմ, բանը բանից անցնելը լավ կլինի՞, թե վատ։ Եթե Լևոնի ձեռն անցավ իշխանությունը (երազենք մի քիչ), ապա կարծում եմ ոչ թե լավ կլինի, այլ մի ձևի վատը կդառնա մի ուրիշ ձևի վատ, որովհետև Լևոնը վատ գործիչ է, վատ ղեկավար, վատ կազմակերպիչ։ Իմ թշվառ կարծիքով։ Վերջին երեք տարվա գործունեությունը ինձ ապացույց։ Նա թիմով չի կարողանում աշխատել, նույնիսկ ինձ թվում է, իր թիմի անդամները Մատենադարանի մոտ են առաջին անգամ ծանոթանում Լևոնի ելույթի տեքստին։ Նա չի կարողանում համագործակցել, երկխոսությունը նրա մոտ չի ստացվում, նա ժողովդրի հետ էլ է մենախոսում, իր մտքերը փաթաթում է ժողովդրի ուղեղին առանց հետադարձ կապի հնարավորության, առանց կարծիքներ հաշվի առնելու։ Որպես նախագահ էլ էր այդպիսին, դրա համար պատասխանատվություն վերցնելու ու շարունակելու փոխարեն հրաժարական տվեց։
    Կներես Վիշ ջան, բայց Լևոնը շատ լավ քաղաքական գործիչ ա ու կազմակերպիչ… էսի դու չես կարող ժխտել… 1988-ից ժողովրդին կարողացավ ոտի հանել (եթե կասես թիմով են եղել ուրեմն թիմով աշխատել էլ գիտի, որին դու դեմ ես) ու Հայաստանի անկախությունից հետո մեր ունեցած բոլոր նշանակալից ձեռքբերումները նրա օրոք եղան (նշի մի բան որ իրա օորոք չի եղել)… 98-ին հրաժարական տվեց (սա պատասխանատվությունից փախնել չի, բոլոր քիչ թե շատ իրենց հարգող կարգին քաղաքական գործիչ նման քայլի կդիմեր ու դիմում են… եթե պետք ա կարելի ա թվարկել)… 10 տարի հետո եկավ ու նորից ոտի կանգնացրեց ամբողջ ժողովրդին ու մարտի 1-ից 3 տարի հետո նորից ա ոտի կանգնացնում ու հավաքում կրիտիկական մասսա… ու դու սրան ասում ես վատ քաղաքական գործի՞չ… կարող ա՞ Հայլուրի առաջ քաշած հիպնոսի թեորիային ես հավատում, ընգեր… չեմ կարծում

    Վիշ ջան, քննադատի ինչքան ուզում ես բայց գնահատականը ճիշտ տուր՝ անաչառ

    հրաժարականի պահով մի բան էլ ավելացնեմ… եթե մի բան քո սկզբմունքներին դեմ ա, չպիտի անես, արդար չի, հավասար ա սուտ ասելուն ու դրա համար հրաժարականը ճիշտ պրակտիկա ա… ես առաջարկում եմ բոլորին տենց վարվել, պայքարել ինչքան հնարավոր ա և եթե չես հաղթում հրաժարական ես տալիս, բայց չես ծռվում՝ համոզմունքներիդ ու սկզբմունքներիդ չես դավաճանում…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.03.2011), Magic-Mushroom (05.03.2011)

  7. #4776
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ-մեկ ինքս ինձ մտածում եմ, ախր էտ մենք մանուկ չենք եղել, էտ մենք պեչենու պակաս չենք ունեցել, որ էսօր Լևոնին չենք ատում ու մեղադրում բոլոր հնարավոր-անհնար մեղքերի մեջ, տո պեչենու էլ եմ ունեցել, չորացրած սուխարի հացի պակաս էլ եմ ունեցել, սահմանի վրա կռվող պապայի ներկայության կարիք էլ եմ ունցել, բայց ապրում եմ էսօրով, էսօր ես շատ ավելիի պակաս ունեմ, իմ երկրի ապագայի հույսի պակաս ունեմ, դրա համար էլ լինելու եմ ԻՐԱԿԱՆ ընդդիմության մի մասնիկը:
    այստեղ Լևոնին ու նրա կառավարման տարիները ով փորձում է քննադատել դառնում է նվնվան թուլամորթ ,պեչենու համար լաց լինող, բայց ախր հարցը ոչ թե դրա մեջ է այլ այն բանի ,որ հենց այդ տարիներին դրվեց հասարակության սոցիալական անհավասարության հիմքերը:Լևոնի ընտանիքն ու իմ ընտանիքը,մինչև պատերազմը սոցիալական նույն սանդղակի վրա էին կանգնած, էլ չեմ ասում Սիրադեղյանին, Արարքթյանին, Բագրատյանին...բոլորին չնշեմ… ու մեկ էլ հանկարծ ծիկ... ու մի քանի տարում միլիոնների տեր դարձան ,սև սև արիստոկրատ առանձնատներ սկսեցին կառուցել, ֆրանսիաներում սկսեցին հանգստանալ:Դրանց երեխեքն էլ սկսեցին ոսկի ջահելություն խաղալ, էդ տարիներին նախարարներից մեկը իմ բարեկամներից էր ,լավ գիտեմ թե ինչեր են արել ,ինչ բանկերից ինչ փողեր են "վարկ" վերցրել ու թռել :Թե չէ ինչ պեչենի, ինչ բան:Այդ տարիներին մի օր մեծարգո վարչապետ Բագրատյանը հեռուստացույցով սպառողական զամբյուղի մասին խոսելիս ամենայն լրջությամբ սկսեց համոզել որ ձուն ամեն օր ուտել պետք չի` լյարդին վնաս է , հետաքրքիր է իրա էրեխեքն էլ էին զատիկից զատիկ ձու ուտում, որ լյարդը չվնասվեր...Սիրադեղյանն էլ երկիրը հեղեղել էր "չբացահայտված" սպանություններով՝էլ քաղաքապետ , էլ անվանի գրող....իսկ ներքին գործերի նախարարը, հեռուստացույցով, դեմքի"տխուր" արատահայտությամբ, լացակումած աչքերով հառաչում էր ,թե ամեն ինչ արել ենք բայց դե անհնար է բացահայտել: Ու հենց պատերացմի տարիներին էլ մի առանձնատան հիմք գցեց , որ հիմա էլ այնպես ոչինչ նայվում է.... էդ էլ երևի ծիտիկ, ծիտիկի հոնորարով է կառուցել :Իսկ մեծարգո նախագահը նայում ու լռում էր, իսկ լռությունը կարծեմ համաձայնության նշան է:Ու այսօրվա տականքներին էլ իրենք պեղեցին ու կյանք տվեցին , ուղղակի սրանք այնքան թունավոր էին,որ չխորշեցին իրենց հացի տեր դարձնողին կծեցին:աշխարհի բանն է էդ...պտուղը ծառից հեռու չի ընկնում:Այդպիսի պտուղ տվող Ծառը ոչ թե ջրում այլ քոքից կտրում են:սա էլ ոչ թե ասացվածք է այլ այդպես են անում բոլոր այգեպանները ,ասում են հանկարծ կողքի ծառերին վարակը չփոխանցի:
    ՀԳ հա ի դեպ ես պեչենու պրոբլեմ չեմ ունեցել, մենակ կորցրած ջահելությունս մինչև հիմա ուրվականի նման շարունակում է խանգարել նորմալ ապագայով ապրելու համար,որի մեղավորը իրենց իդեալներին դավաճանած ղեկավարներն էին,որոնք իբրև պետական այրեր պատասխանատու էին բոլորի համար զրոից մինչև հարյուր տարեկան...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (04.03.2011), Բիձա (05.03.2011), Դեկադա (04.03.2011)

  9. #4777
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հիշում եմ, փոքր երեխա էի: Նախագահը Լևոնն էր: Երկիրը վխտում էր հանցագործներով: Փողոցում անընդհատ կրակոցներ էին, ամենուր երեխաները ներարկիչներ ու պարկուճներ էին գտնում: Մի հերթական կրակոցից փամփուշտը կոտրեց մանկությանս ամենամոտ ընկերոջս պատուհանը ու խրվեց իր բարձի մեջ... գլխից ընդամենը մի քանի միլիմետր ներքև, իսկ ինքը քնած էր:

    Ընկերոջս ծնողներն արագ որոշում կայացրին: Երեխաներին վերցրին ու գնացին Օդեսա՝ հեռու այդ հանցագործ միջավայրից:

    Հիշում եմ... Վանոն էր, որ էդ ամեն ինչը վերացրեց: Ըներոջս ընտանիքը հետո վերադարձավ: Հիմա նորից են ուզում գնալ:

    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (04.03.2011), murmushka (04.03.2011), Norton (04.03.2011), V!k (05.03.2011), Աբելյան (05.03.2011), Նարե (04.03.2011)

  11. #4778
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ..............Լևոնի ընտանիքն ու իմ ընտանիքը,մինչև պատերազմը սոցիալական նույն սանդղակի վրա էին կանգնած, էլ չեմ ասում Սիրադեղյանին, Արարքթյանին, Բագրատյանին...բոլորին չնշեմ… ու մեկ էլ հանկարծ ծիկ... ու մի քանի տարում միլիոնների տեր դարձան ,սև սև արիստոկրատ առանձնատներ սկսեցին կառուցել, ֆրանսիաներում սկսեցին հանգստանալ:..........................
    Գեյա ջան, ինչի՞ ծիկ դրանք եղել են երկրի ղեկավարներ… ու ի հիասթափություն քեզ, քո թվարկած մարդիկ միլիոնատերեր չեն…

  12. #4779
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոնի ընտանիքն ու իմ ընտանիքը,մինչև պատերազմը սոցիալական նույն սանդղակի վրա էին կանգնած, էլ չեմ ասում Սիրադեղյանին, Արարքթյանին, Բագրատյանին...բոլորին չնշեմ… ու մեկ էլ հանկարծ ծիկ... ու մի քանի տարում միլիոնների տեր դարձան ,սև սև արիստոկրատ առանձնատներ սկսեցին կառուցել, ֆրանսիաներում սկսեցին հանգստանալ:Դրանց երեխեքն էլ սկսեցին ոսկի ջահելություն խաղալ, էդ տարիներին նախարարներից մեկը իմ բարեկամներից էր ,լավ գիտեմ թե ինչեր են արել ,ինչ բանկերից ինչ փողեր են "վարկ" վերցրել ու թռել :Թե չէ ինչ պեչենի, ինչ բան:
    Վերջին՝ մարտի 1-ի հանրահավաքին ժողովուրդը քվեարկությամբ ընդունեց հայտարարություն: Հայտարարությունը մշակել է կոնգրեսը, կարդաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Մեջբերում եմ այդ հայտարարության կետերից մեկը.

    12. Հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

    Անշուշտ ամեն մեկդ իրավունք ունեք սա անվանել պոպուլիստական կոչ, բայց մի անգամ էնքան կամք դրսևորե(ն)ք, որ միանա(ն)ք էս հայտարարությանը ու պահանջե(ն)ք այդ հայտարարության ու մասնավորապես էս կետի կատարումը: Դա շատ ավելի օգտակար է, քան էսպես օդի մեջ մեղադրանքներ հնչեցնելը (ճիշտ կամ սխալ մեղադրանքներ, էական չէ):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #4780
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին՝ մարտի 1-ի հանրահավաքին ժողովուրդը քվեարկությամբ ընդունեց հայտարարություն: Հայտարարությունը մշակել է կոնգրեսը, կարդաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Մեջբերում եմ այդ հայտարարության կետերից մեկը.

    12. Հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

    Անշուշտ ամեն մեկդ իրավունք ունեք սա անվանել պոպուլիստական կոչ, բայց մի անգամ էնքան կամք դրսևորե(ն)ք, որ միանա(ն)ք էս հայտարարությանը ու պահանջե(ն)ք այդ հայտարարության ու մասնավորապես էս կետի կատարումը: Դա շատ ավելի օգտակար է, քան էսպես օդի մեջ մեղադրանքներ հնչեցնելը (ճիշտ կամ սխալ մեղադրանքներ, էական չէ):
    ինքն իրա փողերն արդեն պահել ա… դրա համար ա ասում…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    xaladilnick (04.03.2011)

  15. #4781
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ, փոքր երեխա էի: Նախագահը Լևոնն էր: Երկիրը վխտում էր հանցագործներով: Փողոցում անընդհատ կրակոցներ էին, ամենուր երեխաները ներարկիչներ ու պարկուճներ էին գտնում: Մի հերթական կրակոցից փամփուշտը կոտրեց մանկությանս ամենամոտ ընկերոջս պատուհանը ու խրվեց իր բարձի մեջ... գլխից ընդամենը մի քանի միլիմետր ներքև, իսկ ինքը քնած էր:

    Ընկերոջս ծնողներն արագ որոշում կայացրին: Երեխաներին վերցրին ու գնացին Օդեսա՝ հեռու այդ հանցագործ միջավայրից:

    Հիշում եմ... Վանոն էր, որ էդ ամեն ինչը վերացրեց: Ըներոջս ընտանիքը հետո վերադարձավ: Հիմա նորից են ուզում գնալ:

    շարունակելի
    Ինչ հուզիչա, գրողը տանի: Ափսոոոս, հազար ափսոս, որ այդ հրեշտակային ժամանակներում այդ հրեշտակային երկրում չենք ապրել, որտեղ նման հրեշտակային նախարար ու նախագահ կային - կյանքներս իզուր անցավ, էլի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (04.03.2011)

  17. #4782
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ հուզիչա, գրողը տանի: Ափսոոոս, հազար ափսոս, որ այդ հրեշտակային ժամանակներում այդ հրեշտակային երկրում չենք ապրել, որտեղ նման հրեշտակային նախարար ու նախագահ կային - կյանքներս իզուր անցավ, էլի...
    Լիոն, կարո՞ղ ես մեջբերել որևէ գրառում, որտեղ կա ակնարկ, թե իբր ունեցել ենք հրեշտակային երկիր, հրեշտակային ժամանակներ, հրեշտակային նախարարներ ու նախագահ:
    Խնդրում եմ, աղերսում եմ ցույց տալ այդ գրառումը, գրողը տանի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #4783
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի աղերսիր, ապեր, ուղղակի կարդա քո վերջին գրառումը - ընենց պուպուշ պատկեր ստացա. երկրում բեսպրեդել էր, Վանո ձաձան կախարդական քեռու պես եկավ ու ամեն ինչ ուղղվեց: Ընտանիքը վերադարձավ Հայաստան, ինչ հուզիչ/հոլիվուդյան վերջաբան: Ու էդ ոչինչ, որ մանր-մունր թաղային բանդաների կամ ավազակների փոխարեն փառահեղ "իմ նախախար"-ը հաստատեց սեփական գերկենտրոնացած ու դաժան բանդայի իշխանությունը: Այսինքն իրականում Վանոն էլի իր իշխանության ամրության համար արեց, որ փողոցային այդ կրակոցները վերացրեց:

    Հերիքա, էլի, ապեր, տեսել ենք, դրանց, ապրել ենք էդ երկրում, ատել ենք Լևոնին ու իրա կողմնակիցներին, կուշտ ենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բիձա (05.03.2011), Գեա (04.03.2011)

  20. #4784
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ հուզիչա, գրողը տանի: Ափսոոոս, հազար ափսոս, որ այդ հրեշտակային ժամանակներում այդ հրեշտակային երկրում չենք ապրել, որտեղ նման հրեշտակային նախարար ու նախագահ կային - կյանքներս իզուր անցավ, էլի...
    զատո հիմա ա հրեշտակային… կարաս տեղը հանես

  21. #4785
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի աղերսիր, ապեր, ուղղակի կարդա քո վերջին գրառումը - ընենց պուպուշ պատկեր ստացա. երկրում բեսպրեդել էր, Վանո ձաձան կախարդական քեռու պես եկավ ու ամեն ինչ ուղղվեց:
    Լիոն, դու կարո՞ղ ես հերքել, որ Վանոն կարողացավ այդ բեսպրեդելի դեմն առնել: Եթե կարող ես, խնդրեմ խոսիր: Հակառակ դեպքում խնդրեմ լռի՛ր, որովհետև ես չեմ հրեշտակացրել ո՛չ Լևոնին, ո՛չ Վանոյին, այլ պարզապես փորձել եմ ցույց տալ, որ ձեր՝ հիմնականում մերկապարանոց մեղադրանքների ու ներկայացրած վատի կողքին եղել է, ու մեծ քանակով, լավը: Ես բոլորովին չեմ հերքում, որ շատ դեպքերում թերացել են, որ շատ դեպքերում խախտել են օրենքը և այլն: Բայց հիմա պահանջում եմ, որպեսզի կամ հերքե՛ս իմ ասածը, որ նա այդ բեսպրեդելի դեմն առել է, կամ էլ ինձնից ներողություն խնդրես խոսքերս խեղաթյուրելու ու հեգնական անտեղի գրառում անելու համար, կամ էլ, պարզապես լռես:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 04.03.2011, 23:06:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (04.03.2011), Norton (04.03.2011)

Էջ 319 979-ից ԱռաջինԱռաջին ... 219269309315316317318319320321322323329369419819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •