Վիշապ-ի խոսքերից
Ամեն ինչ կրկնվում է նորից։
Հոպար, դրա համար մարդաքանակ պիտի ապահովես, իսկ մարդաքանակի համար զուտ միայն սոցիալական կտերով (200$, բուլկի–պեռաշկի և այլն) կհավաքես շատ ավելի քիչ, քան 2008–ին։ Իսկ ավելի շատ հավաքելու համար հավատ պիտի ներշնչես լայն զանգվածներին, իսկ վերջինիս համար պոպուլիստական կոչերը, Ղարաբաղի ստրաշիլկեն, Սերժից ու Տիկոյից ավելի լավ տղա երևալը բավարար չեն։ Մարդիկ բնավ չեն ջոկում, թե արտահերթ ընտրությունների կայֆը որն է, ես ու դու կարող է ջոկում ենք, իսկ մեծամասնությունը՝ ոչ։ Հիմա ինձ համոզում ես գնալ հանրահավաքի, որ ի՞նչ փոխվի իմ կյանքում։ Ես սոցիալապես նեղված չեմ, ես ուզում եմ քաղաքական փոփոխություններ, իսկ քաղաքական փոփոխություններ Լևոնը չի առաջարկում, ասում է վատ տղերքին փոխարինենք լավ տղերքով։ «Լավ տղերք» նկատի ունի իրենց, որը լայն զանգվածների համար համոզիչ չի հնչում։ Մասնավորապես ներկա համակարգի համար հենարան հանդիսացող մի լայն զանգված՝ ոստիկանները, պետական ծառայողները, բանակայինները, իշխանությունների կռիշի տակ բիզնես իրականացնողները ոչ միայն չեն պատկերացնում, թե ինչ լավ բանի կբերի արտահերթ ընտրություններն ու Լևոնի իշխանության գալը, այլ նաև համոզված են որ ոչ մի լավ բանի՝ մասնավորապես իրենց համար, չի բերի։ Կույր հավատով լցված է ընդհամենը սոցիալապես անապահով խավի մի հատված, որը ավտոմատ նրանց դարձնում է սոցիալապես ապահով զանգվածների հակառակորդը։ Դա էլ նշանակում է, որ մոտ ապագայում մեզ սպասվում են ոչ թե վճռական ու հստակ քաղաքական գործողություններ, այլ քաոտիկ բռնկումների ու հիսաթափությունների անորոշ ու անկանխատեսելի ընթացք։ Այսինքն միջին հաշվով ծերուկի վարած «քաղաքականությունը» չի փոխվել, այն է՝ սպասել մինչև չեռնի ատելությունը հատի սահմանները ու բողոքավոր ժողովուրդը վերահսկողությունից դուրս գա։ Ու կլինի նորից մարտի մեկ, որը նորից կճնշվի ուժայինների կողմից, քանի որ ուժայինները նման պարագայում երբեք Լևոնի կողմը չեն անցնի։
Գոնե ամպագոգոռ 15 կետերի փոխարեն վերցնեն մի քչից շատից խելամիտ կետ, ու պահանջեն էդ մի կետի կատարումը ու չցրեն ժողովդրին, մինչև կամ իշխանությունները գնան ինչ–որ զիջումների, կամ ժողովդրին ծեծելով լարեն տուն, ու միգուցե «հալբաթ» չստացվի։ Ուղղակի արդեն էնքան են տուֆտել, որ մարդ չի էլ հավատում, որ հանկարծ ու սրանք կփոխեն իրենց «մարտավարությունը», ավելի շուտ ի վերջո մարտավարություն կունենան։
Էջանիշներ