User Tag List

Էջ 10 24-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 352 հատից

Թեմա: Հայաստանը գնում է սոցիալական բունտի

  1. #136
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գազի գինը որոշված չէ. «Գազպրոմում» նշում են, որ դեռ բանակցում են Հայաստանի հետ
    09:35 • 03.03.11

    Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկացնում է«Կապիտալ» օրաթերթը: Վերջինս «Գազպրոմի» մամուլի ծառայությունից տեղեկացել է, որ Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, և շարունակվում են մասնագետների բանակցությունները։ «Առկա է 2008թ. պայմանագիր, որի բանաձևով էլ հաշվարկվում է գազի գինը Հայաստանի համար։ Գազի գնի հաշվարկման բանաձևի հիմքում դրված են համապատասխան գործակիցներ և վերջին ինը ամսվա ընթացքում նավթամթերքի և գազի միջին եվրոպական գները»,- թերթին ասել են ընկերության մամուլի ծառայությունում։

    Հունվարին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ մինչև փետրվարի վերջ հայտնի կդառնա, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառելու: Իսկ փետրվարի 25-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո ՀՀ նախագահի խոսնակը հայտարարություն տարածեց, որ 2011թ. գազի գինը Հայաստանի վերջնական սպաողների համար չի բարձրանա:

    Հունվարի սկզբին «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստանը ևս պետք է սկսի գազը ձեռք բերել շուկայական գնով:

    «Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ, օրինակ, 2010թ. Հայաստանի համար «Գազպրոմի» կողմից առաքվող գազի գնի մոտ 17% բարձրացման պայմաններում ապրիլի 1-ից բնակչության համար գազի գինը բարձրացավ 37,5%-ով, իսկ ընկերությունների համար՝ 13%-ով։ «Գազպրոմի» դուստրը՝ «ՀայՌուսգազարդը», փաստացի վերջնական սպառողներին գազը վաճառում է եվրոպական գներով։ «Գազպրոմի» դուստրը, մայր ընկերությունից 1000 խմ գազը գնելով $180-ով, բնակչությանը վաճառում է $360-ով (Դ132 հազ.) արդյունաբերական ընկերություններին՝ $243-ով։ Անցած տարի Մոլդովայում, որը ռուսական 1000 խմ գազը գնում էր $289, բնակչության համար գազի գինը կազմում էր շուրջ $340։ Ստացվում է, որ Մոլդովայում, որը նույնպես չունի ածխաջրածնային պաշարներ, գազի սակագնային մարժան 1000 խմ հաշվով կազմում է $51, իսկ Հայաստանում մարժան $180 է»,- գրում է «Կապիտալ» օրաթերթը։

    Tert.am
    Գրողի ծոցը գնացին ռուսները:

    Ու՞ր է իրանական գազը:

    Գնալով համոզվում եմ, որ անհապաղ բունտ է պետք, ամեն գնով

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (03.03.2011), Mephistopheles (03.03.2011), ministr (03.03.2011), Tig (03.03.2011)

  3. #137
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրողի ծոցը գնացին ռուսները:

    Ու՞ր է իրանական գազը:

    Գնալով համոզվում եմ, որ անհապաղ բունտ է պետք, ամեն գնով
    Նախ հայռուսգազարտին պիտի գրողի ծոցը ուղարկել, նոր ռուսների մասին մտածել: Համար մեկ թանկացնողը հայռուսգազարտն ա:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (03.03.2011), Արշակ (03.03.2011)

  5. #138
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ հայռուսգազարտին պիտի գրողի ծոցը ուղարկել, նոր ռուսների մասին մտածել: Համար մեկ թանկացնողը հայռուսգազարտն ա:
    Տիգ, հայռուսգազարդը ով ա՞։ Գազպրոմի դուստրը չի՞։ Էլ ինչի մասին ա խոսքը։ Սրա միակ լուծումը հայռուսգազարդի ազգայնացումն ա, ուրիշ լուծում չկա։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (03.03.2011), Tig (03.03.2011)

  7. #139
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ, հայռուսգազարդը ով ա՞։ Գազպրոմի դուստրը չի՞։ Էլ ինչի մասին ա խոսքը։ Սրա միակ լուծումը հայռուսգազարդի ազգայնացումն ա, ուրիշ լուծում չկա։
    Դավ, որ ազգայնացնենք մերոնք 180$-ի փոխարեն 280$ են մտնելու, եթե ոչ ավել...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. #140
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մլիցեքը մեղք են, իմ արեվ...



    Վերջի րոպեները նայեք՝ ինչ տապոռ դեմքեր են...
    Վերջին խմբագրող՝ Tig: 03.03.2011, 14:15:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.03.2011), davidus (03.03.2011), Lianik (03.03.2011), Mark Pauler (03.03.2011), Mephistopheles (03.03.2011), Norton (03.03.2011)

  10. #141
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մլիցեքը մեղք են, իմ արեվ...



    Վերջի րոպեները նայեք՝ ինչ տապոռ դեմքեր են...
    ամո'թ....

    հ.գ. Ոստիկանն ինչի համար է նկարահանում????
    Վերջին խմբագրող՝ Lianik: 03.03.2011, 16:59:

  11. #142
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lianik-ի խոսքերից Նայել գրառումը
    ամո'թ....

    հ.գ. Ոստիկանն ինչի համար է նկարահանում????
    Որ ցուցարարներից մեկը մի թեթև իրանց հրի քր գործ հարուցեն:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.03.2011), Kuk (06.03.2011), Lianik (03.03.2011), Mark Pauler (03.03.2011), Mephistopheles (03.03.2011), Norton (03.03.2011), Tig (03.03.2011), Շինարար (03.03.2011), Սերխիո (03.03.2011)

  13. #143
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տենց օր չկա, որ հերթական վատը չլսենք...
    Ոնց որ զոռով տանեն էդ անտեր բունտը...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  14. #144
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանրապետության հրապարակի իրադարձությունները` ամփոփ տեսանյութով



    Այսօր Կառավարության շենքի մոտ կազմակերպվել էր երկու բողոքի ակցիա։ «Առաջին լրատվականը» արդեն տեղեկացրել է փողոցային առևտրով զբաղվող մարդկանց ցույցի և ոստիկանության հետ ընդհարման մասին։

    Միևնույն ժամանակ բողոքի ակցիա էր ընթանում նաև հենց Կառավարության շենքի առջև` Տիգրան Մեծ պողոտայի մյուս կողմում։

    Բողոքի մասնակիցները Երևանի կենտրոնի նախկին բնակիչներն էին, ում սեփականության իրավունքը ոտնահարվել է և չի վերականգնվում արդեն մի քանի տարի։

    Ցուցարարները պնդում են, որ Տիգրան Սարգսյանը և Սերժ Սարգսյանը խոստացել են լուծում տալ խնդրին, սակայն այդպես էլ ոչինչ չեն արել այդ ուղղությամբ, ոչ մի փոխհատուցում չեն տրամադրել` իրենց տանից դուրս հանելու և ունեցվածքին տիրանալու համար։

    Կառավարության շենքը շրջապատած ոստիկանները այդպես էլ թույլ չտվեցին մարդկանց կառավարության նիստից հետո մոտենալ և պատասխան պահանջել վարչապետից։

    Ստորև ձեզ ենք ներկայացնում մարտի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ամփոփ տեսագրությունը: «Առաջին լրատվականի» տեսխցիկը արձանագրել է սեփականության իրավունքից զրկվածների և փողոցային առևտրով զբաղվողների բողոքի ցույցերը կառավարության առջև, ոստիկանների կոպիտ արձագանքը նրանց գործողություններին, բախումը ցուցարարների շահերը պաշտպանող «Ժառանգության» պատգամավորների և ոստիկանների միջև, Անահիտ Բախշյանի ինքնազգացողության վատացումը և Վարդգես Գասպարիին բերման ենթարկելը:



    www.1in.am

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.03.2011), davidus (03.03.2011), Mephistopheles (03.03.2011), murmushka (04.03.2011), Norton (03.03.2011), Tig (04.03.2011)

  16. #145
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Առանց մեկնաբանության...
    ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության երկու հայտարարությունը.


    Մարտի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում Կառավարության շենքի մերձակայքում են հավաքվել բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մի խումբ անձինք: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի քանի պատգամավորներ նախ հավաքվածներին սադրեցին մոտենալ Կառավարության շենքին, ապա փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների հետ, որոնք օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում, պահպանում էին հասարակական կարգը:

    Ըստ ամենայնի` պատգամավորների խնդիրը ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքերը շիկացնելը, բախում հրահրել քաղաքացիների և ոստիկանների միջև: Դա, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց, և հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ ինչպես ոստիկանների, այնպես էլ Կառավարության անդամների հասցեին:

    Ոստիկաններին հաջողվել է վերահաստատել հասարակական կարգը: Բողոքավորները հեռացել են Կառավարության շենքի մուտքից և շարունակել իրենց ակցիան, որին ոչ ոք չի խոչընդոտել:

    Հայտարարություն 2-րդ

    2011 թ. մարտի 3-ին, ժամը 09.30-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց, կառավարության հերթական նիստի անցկացման ընթացքում հասարակական կարգի ապահովման նպատակով, սահմանվել է վերակարգ` նկատի ունենալով, որ վերջին շրջանում մի խումբ քաղաքացիներ պարբերաբար հավաքվելով Կառավարության շենքի դիմաց` իրենց գործողություններով խոչընդոտում են ՀՀ կառավարության բնականոն աշխատանքը, անպարկեշտ արտահայտություններով վիրավորում շենք ելումուտ անող կառավարության անդամներին, կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգն ու խանգարում քաղաքացիների անցուդարձին, խոչընդոտում տրանսպորտի երթեւեկությանը:
    Մարտի 3-ին, ժամը 10.00-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները իրենց վանկարկումներով, բղավոցներով եւ անվայել արտահայտություններով կրկին խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժին, ինչպես եւ կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը, և ոստիկանության ծառայողները, իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, փորձել են կարգի հրավիրել հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, սակայն նրանք Աժ պատգամավորներ, ,Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, ավելի ուշ նրանց միացած Ստեփան Սաֆարյանի հորդորներով, հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին՝ շարունակելով խախտել հասարակական կարգը:
    Դրանից հետո ոստիկանության ծառայողները ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների: Մասնավորապես, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու եւ ոստիկանության ծառայողներին վիրավորելու համար, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Վարդգես Գասպարին, իսկ մյուս քաղաքացիներն ուղեկցվել են դեպի Վ. Սարգսյան փողոց:
    Հավաքվածները փորձել են Հանրապետության հրապարակի կենտրոնում անցկացնել բողոքի ակցիա:
    ՀՀ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգը ապահովելու նպատակով, իրենց իրավասության սահմաններում, իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների անօրինական գործողությունները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ուղղված հասարակական պատշաճ կարգ ապահովելուն եւ ոչ պարկեշտ հասարակական վարքագիծ դրսեւորած անձանց կարգի հրավիրելուն:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #146
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ջոկում ե՞ք, քաշքշողները մինիմում մայոռ են, միջինը՝ փոխգնդապետ։ Էն շարքայինները հարիֆ–հարիֆ կանգնած են, հրամայել են՝ եկել կանգնել են։ Մայոռ–մույուռները երևի անձնական երջանկության համար անձամբ պարտք են Սերժին ու Տիկոյին։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (03.03.2011)

  19. #147
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց մեկնաբանության...

    Աղբյուր՝ Ա1+
    Էս ինչ տապոռ երգիր ա, արա, ինչքան օրինախախտ ու սադրիչ կա՝ սաղին բերել գլխներիս սարքել են դեպուտատ : Մեղք ըլնեք դուք...
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (03.03.2011), Տրիբուն (04.03.2011)

  21. #148
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    անտաղանդ դերասանական խաղ...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. #149
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր ծաղկավաճառների մասին վիդեոն էի նայուն. ժողովուրդ, խնդալուն գիտեք որն ա, էդ մլիցեքը իրավունք չունեն ծաղկավաճառներից առևտուրով զբաղվելու թույլտվություն պահանջել։ Էդ իրանց իրավասությունների սահմաններում չի։

  23. #150
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր ծաղկավաճառների մասին վիդեոն էի նայուն. ժողովուրդ, խնդալուն գիտեք որն ա, էդ մլիցեքը իրավունք չունեն ծաղկավաճառներից առևտուրով զբաղվելու թույլտվություն պահանջել։ Էդ իրանց իրավասությունների սահմաններում չի։
    Բա ի՞նչնա իրանց իրավասության սահմաններում Ո՞նց են ըստ քեզ ստուգելու, թե անձը օրինական հիմքովա առևտուր անում, թե ոչ:

    Խնդալուն էս իրադարձություններում էնա, որ ոստիկանությունը փաստացի արձանագրումա, որ կառավարության անդամների ազատ տեղաշարժի հնարավոր սահմանափակումը /բնականոն աշխատանքին խոչընդոտելը երևի դրանովա արտահայտվում/ ավելի կարևորա, քան ցույցեր անցկացնելու իրավունքը:
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 03.03.2011, 22:34:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (04.03.2011)

Էջ 10 24-ից ԱռաջինԱռաջին ... 6789101112131420 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնում ենք Սևան
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 76
    Վերջինը: 04.08.2008, 16:17
  2. Ես էլ եմ գնում....
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2007, 00:11
  3. Գնում ենք ջրաշխարհ
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.07.2007, 15:43
  4. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •