Բարդ հարց է , և ո՞վ կարող է պատասխանել այդ հարցին:Եթե ծնողների միջամտությունը չլիներ և տղան մահանար, ծնողները գուցե ամբողջ կյանքում տանջվեին մտքից ,որ նրան թողեցին բախտի քմահաճույքին չանելով ոչինչ:բայց չէ որ այս դեպքում արվել էր ամեն ինչ տղայի անվտանգությունը ապահովելու համար,նա պետք է մեկներ Մոսկվա ,գուցե այնտեղ իսկապես այնքան ապահով լիներ ,որ ոչինչ էլ չպատահեր,գուցե հենց դա էր պատճառը ,որ բախտի քմահաճույքով տղան մնաց Հայաստանում:Ի դեպ ես պատմությունը լրիվ չէի գրել : Տղան սկզբում ծառայում էր Էջմիածնի զորամսում,բայց չգիտես ինչու երկրաշարժից ընդամենը երկու ամիս առաջ նրան տեղափոխեցին Դիլիջան:Դա էր պատճառը, որ հիվանդանալով նա հայտնվեց հենց Լենինականի հոսպիտալում:Էջմիածնում մնալու դեպքում նա բուժման համար կտեղափոխվեր Երևան:կարծես թե ճակատագիրը շատ նրբորեն նրան ուղղորդում էր դեպի Լենինական, դեպի մահ, որի մասին մի քանի տարի առաջ նրան ասել էր մի գուշակուհի...
Էջանիշներ