իրական պատմություն
Աշխարհում մի տղա էր ապրում :Երբ ավարտեց դպրոցը, երկու հինգով ընդունվեց ինստիտուտ,որը այդ տարիներին(ութսունականների կեսին) հերոսություն էր:Լավ էր սովորում ու կարծես ամեն ինչ տանում էր նրան,որ տղային հաջողակ ապագա էր սպասվում :Այդ տարիներին բանակ տանում էին նաև ինստիտուտից:Երբ եկան բանակ գնալու օրերը, ծնողները ամեն ինչ արեցին, որ տղան հարմար ու ավնտանգ տեղ ընկնի…Նրանց էլ կարելի էր հասկանալ,դժվար ժամանակներ էին :Բոլոր "անտերներին" Աֆղանստան էին տանում:Իսկ անվտանգ տեղը Մոսկվան էր:Բայց... Հավքատեղում ինչ-որ մեկը կարողացել էր ցուցակները խառնել իրար և իր տղայի անունը խցկել Մոսկվա գնացողների ցանկի մեջ ,ու քանի որ մի անուն ավելացել էր, ուրեմն մեկ այլ անուն պետք է ջնջվեր, ու Ձերդ գերազանցություն ճակատագրի ցանկությամբ այդ մեկը դարձավ տղան : Բայց դե նրան էլ մի տեղ խցկել էր պետք, ու միակ ազատ տեղը այդ պահին հայաստանյան զորամասերից մեկի ցուցակում էր …Հայաստանում ծառայություն անցնելու համար մարդիկ մեծ, շատ մեծ փողեր էին ծախսում :Տղայի ծնողների ուրախության չափ ու սահման չկար:Դեռ երկար ժամանակ նրանք չէին կարողանում հավատալ իրենց բախտին:
Ծառայության առաջին մեկուկես տարին անցավ առանց միջադեպերի…մնացել էր մի քանի ամիս :Աշնան վերջին տղան մրսեց ու հիվանդացավ բրոնխիտով :Նրան տեղափոխեցին Գյումրիի հոսպիտալ, Մի քանի օր և տղան արդեն առողջ էր:Բայց դե ցուրտ ու անհետաքրքիր զորամաս վերադառնալու ցանկություն այնքան էլ չկար…Ծնողները օգտագործեցին հնարավոր ու անհանար բոլոր կապերը և տղայի ախտորոշումը փոխվեց ու բարդացվեց այնքան ,որ հնարավոր դարձավ հոսպիտալում մնալը երկարաձգել ևս մի ամիս…
«Դե հետո էլի մի բան կանենք, մինչև գարուն գա, իսկ հետո մի երկու ամիս մի կերպ կդիմանանք մինչև երեխան տուն կգա »:
Բժշկի հետ վերջնական պայմանավորվածության եկան դեկտեմբերի հինգին …Իսկ երկու օր անց,1988թվ դեկտեմբերի յոթին տղան մահացավ`չհասցնելով դուրս փախչել փլվող հոսպիտալից:
ՀԳ Ճակատագիրը շատ լպրծուն է, այն ձեռքում պահել չի կարելի...
Էջանիշներ