Ադրիանո ջան, էս նշածս նախադասությունը չեմ հասկանում, միքիչ ճիշտ շարադրի էլի մտքերդ, ես հայերենին նենց ոչինչ, վատ չեմ տիրապետում, բայց քո գրածները հաճախ դժվար եմ ընկալումԷս վերջի պահը, որ ասում ես՝ մարդկանց հավասարության մասին, էդ չեմ հասկանում նախադասության մնացած մասի հետ ինչ կապ ունի, որը որին ա հաջորդում, թե կիսատ ա միտքը, ինչ ա, լուրջ՝ չեմ հասկանում էս նախադասությունը, բայց ենթադրում եմ, որ բավականին խորիմաստ ա, դրա համար խնդրում եմ փոքր-ինչ հասկանալի շարադրես, ընկալեմ:
Հա, հասկացանք, պարզ ա, որ բարեկեցիկ կյանքով ապրելու մղումը խթան ա հանդիսանում, որպեսզի մարդիկ միտինգի գնան, բայց էդ ոչ բոլորի դեպքում ա: Այսինքն միտինգի գնալը,հեղափոխության ձգտելը մենակ սոցիալական վիճակի բարելավման համար չի արվում, էդ ավելի գլոբալ հարց ա լուծում, որի մեջ մտնում ա նաև էդ սոցիալական խնդիրների լուծումը: Հիմա եթե քեզ կոնկրետ էդ մասն ա հետաքրքրում, ասեմ. էդ աշխատավարձերի բարձրացումը, գնաճի կանխարգելումը, մոնոպոլիաների վերացումը, մանր ու միջին բիզնեսի զարգացումը, , մի խոսքով՝ սոցիալական խնդիրների լուծումը կախված ա ոչ այնքան հեղափոխությունից, որքան հեղափոխությունից հետո ժողովրդի հետևողականությունից: Սա իմ կարծիքն ա:
Էջանիշներ