Gayl (19.02.2011)
Inna (19.02.2011)
Սուտը հազար ու մի տեսակ դրդապաճառներ կարող է ունենալ.... Սուտը ինքնին, ավելի ճիշտ մեծ սուտը, չարիք է......... բայց եթե փոքր սուտ է ու կարող է որոշ դեպքերում քեզ որոշակի իրավիճակներից դուրս բերեել, ապա մեկ- մեկ կարելի է այդ փոքրիկ հանցանքը գործել......... Ես անձամբ աշխատում եմ քիչ սուտ խոսել,խուսափում եմ հիմնականում, քանի որ, երբ մի անգամ սուտ ես խոսում, ապա պիտի եռակի, քառակի հնգակի ստեր հորինես, դրանից առաջ ասածդ սուտը քողարկելու համար..........
Ապեր էս ի՞նչ ասել ասիր, բա մենք հենց տենց ստի մասին ենք ասում ու պնդում, որ բոլորն էլ ստում են:
Իսկ այստեղ ո՞վ հպարտացավ գոնե մեկի անունը ասա, հակառակ դեպքում կպնդեմ, որ գիտակցաբար ճիշտը չես ասում այսինքն ստում ես:
Ինձ դուր չի գալիս, բայց դա չի նշանակում, որ չեմ ստել,չեմ ստում ու չեմ ստելու:
Դե սենց որ նայում եմ սուտը ընդհանուր առմամբ վերցվում ու դիտարկվում ա մի քանի շաբլոն հարթություններից, բայց երևի թե կյանքում հաջողության գրավականա ստել կարողանալը, բնականաբար չեմ ընդունում այն սուտը երբ դիմացինտ հասկանում ա որ դու ստում ես. ու բնականաբար սուտ խոսալը կարամ ասոցացնեմ խելացի լինելու հետ, ու բնականաբար ամեն մարդ չի որ կարա էնպիսի սուտ ասի որ չասեմ սուտ է. Դե սուտը չի կարելի դիտարկել միայն ուղիղ իմաստով, ուրիշ ամենահասարակ բանը ասեմ, հիմա մի զվարճալի դեպք եմ պատմում, որ մի քիչ չչափազանցնեմ,<<սուտ չխոսամ>> ով կծիծաղա? Դե ուղղակի ինչպես ամեն տեղ, պետք չի չափը անցնել, ու հետո եթե չես ստում էտ ընդհանրապես դեռ չի նշանակում թե դու լավն ես շատերից, ովքեր ստում են![]()
Inna (19.02.2011)
Պաշտոնապես հայտարարում եմ, որ գրառման տակի սուտի շնորհակալությունները ծանոթով են, շահադիտական, ինչպես նաև պարունակում են խոլերայի հարուցիչներ:
Ի դեպ.
Այս երկու մտքերի հեղինակը դու ես: Կասե՞ս՝ սրանցից որ մեկն է սուտը: Քանի որ մեկնումեկը հաստատ սուտ է:
DIXIcarpe noctem
Խնդրում եմ լիարժեք, հոդաբաշխ և միայն «առաջինը» կամ «երկրորդը» բառերից բաղկացած պատասխան տալ նախորդ հարցիս, այլապես ստիպված կլինեմ ցավով արձանագրել հերթական՝ «Հացիտ պատասխանը արդեն գրած է» կազմությամբ սուտը: Ոչ կանխամտածված սուտը կանխամտածված ստից տարբերվում է իր ոչ կանխամտածվածությամբ, սակայն ոչ երբեք սուտ չլինելով: Հուսով եմ՝ հասկանալի եմ գրել:
Օրինակդ մոտավորապես համարժեք էր հետևյալ մտքին. «Ինչու՞ ամեն դեպքում, եթե ինքստինքյան հարկավ, ուստի փաստորեն այսինքն երևի սակայն»: Այսինքն՝ օրինակդ չհասկացա:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 20.02.2011, 03:36:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ