Վահրամ Փափազյանը Արտաշատի թատերախմբի հետ «Օթելլո»» էր խաղում Վեդու շրջանի Ավշար գյուղում: Փափազյանի մոգական անունը հավաքել բերել էր նաև հարևան գյուղացիներին:
Առաջին գործողությունից հետո դահլիճը թնդում է բուռն ծափերից: Վերջապես վարագույրը դանդաղորեն փակվում է, բայց ծափահարությունները շարունակվում են: Վարագույրը նորից է բացվում: Իր ամբողջ վեհությամբ հանդիսատեսի առջև խոնարհվում է բեմի արքան, խոնարհվում են մյուսները.. .Վարագույրը փակվում է, իսկ հանդիսատեսը չի հանդարտվում: Փափազյանը պատրաստակամ սպասում է վարագույրը բացվելուն, իսկ վարագույրը չի բացվում: Դահլիճը շարունակվում է փոթորկվել: Բեմի բանվորը՝ մի վտիտ ու թույլ երիտասարդ, կախվել է վարագույրի պարանից, ամբողջ ուժով ձգում է, ձգում, բայց՝ իզուր: Փափազյանն ակնհայտորեն ներվայնանում է: Դերասաններից մի քանիսը վազում են բեմի բանվորին օգնելու: Չորս-հինգ հոգի կախվել են վարագույրի պարանից, բայց ոչինչ չի ստացվում: Կարծես թե սատանան ինքն է բռնել պարանից ու բաց չի թողնում: Հանդիսատեսների մի մասը հույսը կտրած՝ դուրս է գալիս: Ծափերը հիմա նմանվում են ուժեղ փոթորկից հետո կաթկթող անձրևի հատուկենտ շիթերի:
Եվ հանկարծ վարագույրը բացվում է, բայց ի՜նչ...դահլիճում համարյա մարդ չկա:
Եվ գալիս է սևամորթ մավրը ՝ առյուծի նման մոլեգին ու ահավոր:
_Որտե՞ղ է,_մռնչում է նա ՝ ալեհեր բաշը ցնցելով,_...Հըըըմմմ...
_Ո՞վ, Վարպետ, ո՞վ...
_Տնօրենին կուզեմ... տնօրենը որտե՞ղ է...
Ես էի տնօրենը, դժբախտս: Խաչյալի խոնարհությամբ կանգնում եմ նրա առաջ: Նա երկու ձեռքով ամուր բռնում է իմ ուսերից և թափահարում:
_Լսի՛ր, մա՜նչս, բեմին վարագույրը բոզ կնկան տրուսիկին նման պիտի ըլլա՝ ուզած ժամանակ իջնա , ուզած ժամանակ՝ բարձրանա...Հասկացա՞ր...
_Հասկացա, Վարպետ, հասկացա,_ հազիվ կմկմում եմ ես:
Հոմերական քրքիջն ու ծափերը խառնվում են իրար: Ինքն էլ է սկսում ծիծաղել:
ՎԱՐԴԳԵՍ ԲԱԲԱՅԱՆ
Մի քանի թատերական ճեպանկար…
"Նամուս" ներկայացման առաջին գործողությոն մեջ Աբելյանը, որ Հայրապետի դերն է կատարում, զայրանում է : Դերը չի կարողանում շարունակել, որովհետև փոքրիկ Սեյրանը չի մոտենում իրեն, հրաժեշտ չի տալիս:
Աբելյանը զայրացած հայացքով բեմում փնտրում է Սեյրանին, որի դերը կատարում է Հրաչյա Ղափլանյանը: Փոքրիկը, մոռացած ամեն ինչ, ծալապատիկ նստել է թթի ծառի տակ դրված գրդնակի սեղանի մոտ, այնտեղից վերցրել էր լավաշ, կանաչ սոխ, պանիր ու ախորժակով ուտում էր: Աբելյանը շուռ է գալիս դեպի կուլիսներն ու ասում.
-Մյուս անգամ էս էրեխին մի լավ կկերցնեք, նոր կբերեք:
***Վաղարշ Վաղարշյանը, երբ թատրոի դիրեկտորն էր, շատ խիստ էր վարվում անկարգապահ արտիստների նկատմամբ: Երբ որևէ մեկը ուշանում էր աշխատանքից, կարգադրում էր պակասեցնել նրա աշխատավարձը: Մի անգամ Հենրիկ Հովհաննիսյանը փորձից ուշանում է : Վաղարշյանը, առանց որևէ նախաբանի, կտրուկ դիմում է նրան.
-Որքա՞ն է աշխատավարձդ:
-Հազար ռուբլի:
-Դարձնել ութ հարյուր:
Հետո պարզվում է, որ Հենրիկի աշխատավարձը իրականում վեց հարյուր ռուբլի է լինում:
***Սունդուկյանի անվան թատրոնի պահակատանը:
***
Պահակ-Հրաչ Նիկիտիչ, Վահե Նիկիտիչը զանգ տվեց, ասաց, որ գնաք Վարդան Նիկիտիչի մոտ:
Պատմում է Վարդգես Բաբայանը
Գեղեցիկի բարոյական ու փիլիսոփայական չափանիշների մասին դասախոսություն էր կարդում պրոֆեսոր Ասմուսը:Ընթացքում հարց տվեց.
-Այսպես ուրեմն, ի՞նչ է գեղեցիկը...Ո՞վ կարող է կոչվել գեղեցիկ:Ինքնին հասկանալի է, որ դա հռետորական հարց էր, որ ոչ մի պատասխան չէր պահանջում:Բայց հանկարծ մեկը պոռթկաց տեղից.
-Պարույր Սևակը...
Նույնքան անսպասելի պոռթկաց ծիծաղը: Ծիծաղեցինք բոլորս, մեզ հետ և ինքը`Պարույրը:Բայց լեհուհին, որ ինքնաբերաբար պատասխանել էր հարցին, չէր ուզում նահանջել:Եվ մոտենալով ամբիոնին` իր լեհական հաճելի առոգանությամբ ապացուցեց, թե ինչու է Պարույր Սևակը գեղեցիկ...
-Ամեն անգամ, երբ լսում եմ Պարույրի խորիմաստ ու սրամիտ խոսքը, կարդում նրա բանաստեղծությունները, տեսնում նրա կիրթ ու վայելուչ շարժումները, մոռանում եմ նրա հաստ շուրթերը, փլված քիթը և նախանձով մտածում Աստված իմ, ի~նչ գեղեցիկ մարդ է Պարույր Սևակը:Երանի ես էլ նրա նման լինեի...
Անատոլ Ֆրանսը հաճախ մոռանում էր մաքուր թուղթ կամ նոր տետր վերցնել և գլխում ակնթարթորեն ծագած մտքերն անմիջապես գրի էր առնում այն ամենի վրա, ինչն այդ պահին ընկնում էր ձեռքը: Դրանք կարող էին լինել ծրարներ, այցեքարտեր, ծանուցագրեր և այլն…
Իսկ, օրինակ, Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի զվարճությունները բոլորովին նորմալ և գլխավորը` օգտակար էին: Նա սիրում էր ճամպրուկներ պատրաստել, ինչի պատճառով որոշ հարևաններ նրան ճանաչում էին որպես ճամպրուկագործի, այլ ոչ թե հանճարեղ քիմիկոսի:
Վերջին խմբագրող՝ cold skin: 15.10.2009, 15:56:
Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.
-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել..............
Մի օր Անանիա Շիրակացուն հարցրին.
- Մարդիկ ապրում են ուտելո՞ւ համար, թե՞ ուտում են ապրելու համար։
Մեծանուն գիտնականը պատասխանեց.
- Եթե կարողանային՝ բոլոր մարդիկ էլ կուտեին ապրելու համար։
Արամայիս Սահակյանը Լենինականում հուզված բանաստեղծություն է կարդում հոր մասին: Նոր է սկսել. «Հողից ծնված, հողով սնված» տողը, երբ մեկը դահլիճից գոռում է.
-Խուրբան եղնիմ, իդիկ կարտոլի մասի՞ն է
Մի անգամ դերասան Շերենցին հարցրին.
- Ժամը քանի՞սն է:
- Հիմա՞, - հարցրեց նա:
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Ուրեմն մի անգամ Վյաչեսլավ Տիխոնովը (հայտնի Շտիրլիցի դերակատարը, էլի) հանգստանալիս ա լինում իր ամառանոցում, ու մեկ էլ մոտը սուր սրտային պրիստուպ ա սկսվում: Դե մարդը վատանում ա, շտապ օգնություն, բան-ման, գալիս են, ու պարզ ա՝ ամբողջ թափով քշում են դեպի մոտակա հիվանդանոցը: Որը, պարզվում ա, ռազմական հոսպիտալ ա լինում: Մեքենան արագ մտնում ա բակ, բժիշկները վազելով մոտենում են, ու մեկը սկսում ա նոր բերած հիվանդին գրանցել.
- Անու՞նդ:
- Վյաչեսլավ...
- Ազգանու՞նդ:
- Տիխոնով...
- Հայրանու՞նդ:
- Վասիլևիչ...
Բայց դե դա լինում ա ռազմական հիվանդանոց.
- Զինվորական կոչու՞մդ:
Տիխոնովը իրեն չի կորցնում.
- Շտանդարտենֆյուրեր Էսէս...
-:
![]()
DIXIcarpe noctem
Ռուբեն Զարյանի «Հուշապատում» գրքից:
***
Մի անգամ Ավետիք Իսահակյանը իր այգում պառկել էր շարած պատի տակ եւ քնել: Երազում նա տեսավ իբրեւ պատը փլվում է իր վրա, իսկույն արթնացավ եւ վախեցած հեռու վազեց ու հենց այդ պահին... պատը փլվեց:
***
Սկզբից նշենք, որ Ավետիք Իսահակյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը փոքր-ինչ կակազում էին: Մի անգամ Ավետիք Իսահակյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը այցելել էին մի գյուղ եւ իջեւանել առաջին պատահած մարդու մոտ, որը նույնպես կակազում էր: Իսահակյանը զրուցում էր գյուղացւ հետ դեսից-դենից, իսկ Դեմիրճյանը հանգիստ, լուռ նստել էր եւ լսում էր նրանց՝ ուշադրություն չդարձնելով Իսահակյանի ակնարկներին: Երբ հեռացան Վարպետը բարկացած ասեց Դեմիրճյանին:
-Ինչու՞ չխոսեցիր, ո՞վ գիտի կարող է մտածեց «Մեծ մարդ էր, հայտնի գրող, արհամարհեց նվաստիս»:
Դեմիրճյանը պատասխանում է:
-Դու կակազ, նա կակազ, ես է՛լ որ խոսեի կկարծեր ձեռ ենք առնում:
Բայց ըստ Ռ. Զարյանի գրածի՝ Դեմիրճյանը նման բան չի հիշել, հերքել է դա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
***
1915թ. Հունիս: Էջմիածինը լեփ-լեցուն էր Արեւմտահայաստանից փախած գաղթականներով: Հովհաննես Թումանյանը Թիֆլիսից հասավ օգնության: Տեսնելով, որ տեղի կազմակերպությունները չեն կարողանում օգնել գաղթականներին, որ պահեստներում եղած մթերքը եւ հագուստեղենը չեն բաժանում անօթեւան մարդկանց՝ ի՛նքը ստանձնեց այդ գործը:
Օգոստոսի 19-ի գիշերն էր: Սարսափելի անձրեւ էր տեղում: Թումանյանը Թումանյանը շտապ դուրս եկավ սենյակից՝ որպեսզի գաղթականներին պատսպարի վեհարանի կիսավարտ շենքում, չնայած կաթողիկոսը մերժել էր այն գաղթականներին հատկացնել: Տեղատարափ անձրեւի տակ քայլում էր բանաստեղծը, եւ նրա հետեւից գնում էին հարյուրավոր գաղթականներ՝ կապոցներով, երեխաներով, նույնիսկ հարազատների դիակներով:
Կաթողիկոսին դուր չեկավ Թումանյանի վարմունքը: Հաջորդ օրը նա բացատրություն պահանջեց: Բանաստեղծի պատասխանը չգոհացրեց, ւ նա ջղագրգիռ տոնով հիշեցրեց:
-Դուք գիտե՞ք, որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ:
Թումանյանը դուրս եկավ համբերությունից:
-Իսկ դուք գիտե՞ք, որ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այբ (14.12.2013)
Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել
«... Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր. ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների* տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ: Տրամադրությունս վատացավ, տխրեցի. հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ «հայրդ ջրօրհնեքին մեռել է»:
Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում են: Առավոտը ժամը ինը եւ կեսը կլիներ, հանկարծ աչքիս երեւաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա եւ մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ: Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ ու շփոթված: Ասի՝ «բա՞ն ես ուզում ասել»: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ «չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ...» նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե «պապեն* փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն...»
Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե արդեն...
Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի... ամբողջ գիշերը չքնեցի...
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ:
Թամամշյաններ*-Թիֆլիսի ունեւոր ընտանիքներից մեկը, որի հետ Թումանյանը մտերմություն ուներ:
*-Մենք՝ երեխաներս, Աղայանին պապա էինք ասում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այբ (14.12.2013)
Հատված Ալեքսանդր Շիրվանզադեի «Կյանքի բովից» վեպից:
Իբրեւ բարեկամ եւ ընկեր Ղ. Աղայանը շատ անձնվեր էր անսահման: Նրա ամենամտերիմ բարեկամն իր հոգեւոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում:
-Ա՛յ տղա,-պատմում էր ինձ հետեւյալ օրը Թումանյաննն իրեն հատուկ հումորով,-գիշերվա երեք ժամին մի ձայն արթնացրեց ինձ: Ականջ եմ դնում՝ Ղազարոսն է: «Հովհաննե՛ս, Հովհաննե՛ս»,- գոռում եր նա մեր գավթից: Ես երկրորդ հարկում եմ ապրում: Լուսամուտս բաց եմ անում, նայում եմ վար.
-Հը՞ ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել,-հարցնում եմ կարծելով, որ փորձանք է եկել գլխին:
-Ա՛յ տղա, Հովհաննես, տանն ե՞ս:
-Հա, տեսնու՞մ ես որ տանն եմ:
-Ա՛յ տղա, կենդանի ե՞ս:
-Հա, ի՞նչ կա:
-Այ տղա առոջղ ե՞ս:
-Հա, հա, ի՞նչ ես ուզում:
-Ոչինչ, պառկի՛ր ու քնի՛ր, բարի գիշեր:
Ասաց ու գնաց: Պառկեցի քնելու, քունս չտարավ: Առավոտյան կանուխ վազեցի մոտը, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել:
-Երազ էի տեսել,-ասաց նա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այբ (14.12.2013)
Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը և մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ:
Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և Դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»:
Սրան Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին»:
Ամոթ չի՛, որ կեղծ բաներ էք տեղադրում և պախարակում Ջավախքի սուրբ անունը, գոնե մտածեք թէ ի՞նչ էք անում։ Չե՞ որ Ջավախք եք կոչվում, միթէ՞ ջավախքեցիներս այդպիսին ենք, Փոկացիք շատ աղ ու հացով մարդիք են։ Ձեր տեղադրածը Վանա անեկդոտ - հումորների շարքից է, բա կարելի է Մեծ Գրողներին ծիծաղի առարկա դառցնել։ Ջավախքի և Ջավախքեցիների անունից պահանճում ենք շտապ հեռացնել այս լկտիությունն։
Ամոթ չի՛, որ կեղծ բաներ էք տեղադրում և պախարակում Ջավախքի սուրբ անունը, գոնե մտածեք թէ ի՞նչ էք անում։ Չե՞ որ Ջավախք եք կոչվում, միթէ՞ ջավախքեցիներս այդպիսին ենք, Փոկացիք շատ աղ ու հացով մարդիք են։ Ձեր տեղադրածը Վանա անեկդոտ - հումորների շարքից է, բա կարելի է Մեծ Գրողներին ծիծաղի առարկա դառցնել։ Ջավախքի և Ջավախքեցիների անունից պահանճում ենք շտապ հեռացնել այս լկտիությունն։
Ջավախքի անունը սու՞րբ ա
Sent from my Nexus 6P using Tapatalk
I may be paranoid but no android!
Cassiopeia (09.11.2017), Quyr Qery (13.11.2017), Աթեիստ (09.11.2017), Նաիրուհի (12.11.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ