User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Հայտնի մարդկանց կյանքից

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Հայտնի մարդկանց կյանքից

    Եկեք այս բաժնում գրենք հետաքրքիր դեպքեր Մեծ մարդկանց կյանքից: Ու քանի որ օրերս լրացավ Եղիշե Չարենցի 110անյակը՝ սկսում եմ հենց նրանից:
    ***
    Հրատարակչության բաժնի վարիչ Ե. Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով ասում է.
    –Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
    –Բա ինչու՞ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը, –հարցնում է Չարենցը…
    –Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան, –շարունակում է կատակել գրողը:
    –Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում, –պատասխանում է բանաստեղծը:
    ***
    Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
    Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
    – Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kanamar (29.10.2011)

  3. #2
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
    Շիրազը զարմանում է.
    -Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է...



    Շիրազին հարցրին. «Ինչու՞ գրողների միության ժողովներին վերջերս չեք մասնակցում»:
    -Եթէ Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- զարմացած պատասխանեց նա:


    Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
    -Սերոն տա՞նն է,,,
    -Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
    -Ո՞վ ասաց...
    -Ինքը,- լինում է պատասխանը:
    Վերջին խմբագրող՝ Srtik: 15.03.2007, 11:12:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kanamar (29.10.2011)

  5. #3
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
    -Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
    -Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
    -Ինքնաթիռով պիտի տանիմ...
    -Ինչու՞ համար...
    -Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

    Շիրազը գնում է հրատարակչություն Սիփան որդու հետ: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում է նրան, ստեպ-ստեպ հոտ քաշելով գլխից.
    -Ինչու՞ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
    -Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kanamar (29.10.2011)

  7. #4
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Narinik ջան
    Շատ լավ թեմա է, ես ուղղակի չգիտեի, որ նման թեմա չկա, թե չէ անպայման կբացեի:
    Ես շատ եմ սիրում նման պատմություններ, հուսով եմ, կարելի է գրել նաև արտասահմանյան հայտնի մարդկանց մասին, քանի որ վերնագիրը դա չի արգելու…
    ***
    Մի անգամ կանաչ փողկապով Հովհ. Շիրազը զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Խմբագիրը փորձում է կատակել և ասում է.
    -Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
    -Հենց դրա համար էլ վախվխելով եմ կուգամ,- պատասխանում է Շիրազը:

    ***
    Մհեր Մկրտչյանին հարցնում են՝ երբևէ հարբած կաս:
    -Մի անգամ. «Մեր օրերի երգը» ֆիլմում սև թուղթը ուտելուց…

    ***
    Նիլս Բորը դռան վերևում պայտ է կպցնում:
    -Մի՞թե դու հավատում ես, որ այն կօգնի:
    -Ոչ, դա նախապաշարմունք է: Բայց ասում են, որ այն հաջողություն է բերում նույնիսկ նրանց, ովքեր չեն հավատում:

    ***
    Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
    -Դե գոնե 10 գիշեր տանը եղել եմ… (նրանք 10 երեխա ունեին)

    ***
    Մարկ Տվենի մոտ մի երիտասարդ բանաստեղծ է գալիս, սկսում է կարդալ իր գրվածքները: Տվենը արդեն ձանձրանում է անտաղանդ գրվածքներից: Վերջում երիտասարդը ասում է.
    -Ես հասկանում եմ, որ ամեն մարդ պետք է իր կյանքում գտնի մեծ, մաքուր բան…
    -Այդ դեպքում, երիտասարդ, գնացեք կենդաբանական այգի և լողացրեք փղին,- մռայլ պատասխանում է Տվենը:

    * * *

    դե լավ, այսքանը սկզբի համար բավական է
    Կարոտը սով չէ, կանցնի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (30.06.2009), Լուսիանա (21.03.2009)

  9. #5
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Մեջբերում Koroleva-ի խոսքերից Նայել գրառումը
    [COLOR="Indigo"]Narinik ջան
    Շատ լավ թեմա է, ես ուղղակի չգիտեի, որ նման թեմա չկա, թե չէ անպայման կբացեի:
    Շատ հավանեցի Narinik-ի այս թեմայում գրածները, բայց հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ թեման բացել է Manon-ը ում իմ շնորհակալությունն եմ հայտնում որ կարողացա դեռ հենց նոր բացված, բայց այսքան հետաքրքիր պատմությունների հետ ծանոթանալ:

    Մեծն Ավետիք Իսահակյանը ջրով լի բաժակը վեր բարձրացնելով կենաց է ասում, դա տեսնելով մարդկանցից մեկն ասում է,- Վարպետ սպասի հիմա խմիչք կբերենք, ջրով կարելի՞ է կենաց ասել,- որին Վարպետը պատասխանում է,- Այս զուլալ ջրին մարդկային պիղծ ձեռքը չի դիպչել, ես խմում եմ կենացս այս ջրով...:

    Հ.Գ. Հիշելով եմ գրել այս դեպքի մասին, ուստի հնարավոր է ոչ բառացի լինի այստեղ կատարած Վարպետի խոսքի մեջբերումը, բայց իմասն այդպիսին էր:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  10. #6
    Լիարժեք անդամ Koroleva-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    85
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Ընդհանրապես Ավետիք Իսահակյանի կյանքում բավականին հետաքրքիր դեպքեր շատ են եղել…

    Մի անգամ Ավետիք Իսահակյանը քայլում է դաշտերով և լսում է, որ մի գյուղացի աշխատելով երգում է իր «Մաճկալ ես, բեզարած ես» երգը:
    Մոտենում է և հարցնում, թե նա գիտի արդյոք, որ դա իր երգն է:
    Մարդը նայում է Իսահակյանի կոստյումին, ոտից գլուխ չափում և ասում.
    -Այ մարդ, գնա քո գործին, սա մեր ժողովրդի երգն է…

    ***
    Իսահակյանը նշում էր իր ծննդյան օրը: ՊԱԿ-ի աշխատակիցը հեռվում կանգնած հսկում է, թե ով է գալիս Վարպետի տուն: Հանկարծահաս անձրևը բոլոր հյուրերին տուն է տանում: Հանկարծ դուռը բացվում է, դուրս է գալիս Իսահակյանը, մոտենում է անձրևի տակ կանգնած ՊԱԿ-ի աշխատակցին և մեկնում է լավաշի մեջ փաթաթած քյաբաբ.
    -Կեր, մանչս, սոված կլինես:
    Կարոտը սով չէ, կանցնի:

  11. #7
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Անեկդոտներ

    Գնացքը սլանում էր Գերմանիայի կանաչազարդ հարթավայրերով: Ուղևորների թվում էր նաև կարկառուն գիտնական Էյնշտեյնը: Նա որոշեց գնալ ճաշելու: Երբ մտավ վագոն-ռեստորան, ակամայից կանգ առավ. մոռացել էր ակնոցը իր խցիկում: Եվ քանի որ առանց ակնոցի չէր կարողանում կարդալ, նա ճաշացուցակը մեկնեց մատուցողին և խնդրեց կարդալ: Մատուցողը շփոթահար ասաց.
    -Պարո'ն, ցավոք չեմ կարող կարդալ. ես էլ Ձեզ նման անգրագետ եմ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.10.2007, 00:59:

  12. #8
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Ֆրանսիացի դերասանուհի Մարսին կանչեցին դատարան` իր թանկարժեք իրերի գողության առիթով վկայություն տալու համար:
    -Քանի տարեկան եք,-հարցրեց դատավորը:
    -Քառասուն,-պատասխանեց դերասանուհին:
    -Անհնա~ր է,- ապշած իր կողքինին դիմեց դատարանի դահլիճում գտնվող վկաներից մեկը,- ուղիղ քառասուն տարի առաջ ես ներկա էի նրա առաջին դեբյուտին:
    -Ոչ մի զարմանալի բան չկա,- հանգիստ բացատրեց կողքի նստածը,- Մարսը այնքան տաղանդավոր է, որ դերասանուհի է ծնվել:

  13. #9
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Մի անգամ հայտնի գորղ Մարկ Տվենը իր բարեկամներից մեկից մի մեծ ծանրոց է ստանում: Բացելով ծանրոցը` Տվենը այնտեղ հայտնաբերում է մի մեծ քար և մի երկտող. "Սիրելի' Մարկ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Իսկ դու ինչպես ես?":
    Տվենը քարը ծանրոցով ետ է ուղարկում բարեկամին և հետն էլ մի երկտող. "Սիրելի' Բարեկամ, այս քարը ընկավ սրտիցս, երբ իմացա, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է":

    Ավելացվել է 53 վայրկյան անց
    Մի անգամ Մարկ Տվենի մոտ է գալիս մի կին և նրանից խնդրում մի բան, որը Տվենի ուժերից վեր է լինում: Տվենը փորձում է կնոջը բացատրել, որ ինքը ի զորու չէ օգնել նրան, բայց կինը շարունակում է համառորեն իրենը պնդել: Կինը այնքան է զզվեցնում Տվենին, որ նա հեգնանքով ասում է.
    -Տիկին, Ձեզ հետ շատ հաճելի է զրուցել:
    -Իսկ Ձեզ հետ` ոչ,- չհասկանալով հեգնանքը` ասում է կինը:
    -Ես Ձեզ խորհուրդ չէի տա այդպես կտրուկ արտահայտվել: Հետևե'ք իմ օրինակին, Դուք նույնպես ստե'ք...
    Վերջին խմբագրող՝ Լեո: 30.10.2007, 02:50: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Իսահակ Նյուտոնը լռակյաց մարդ էր. նրան խորթ էին շատախոսությունը, բամբասանքը, անբարտավանությունը:
    Գիտական արժեքավոր հայտնագործությունների համար Նյուտոնին շնորհել էին լորդի տիտղոս, և նա 26 տարի ձանձրանում էր լորդերի պալատի խորհրդակցություններում, որևէ ելույթ չէր ունենում և լորդերը երբևիցե չէին լսել նրա ճառը:
    Մի օր, ի զարմանս բոլորի, Նյուտոնը ձեռք բարձրացրեց:
    –Պարոննե՛ր,–ասաց Նյուտոնը հանդիսավորությամբ,–ներողություն եմ հայցում, բայց, խնդրում եմ, պատուհանը փակեցե՛ք: Փչում է, իսկ ես վախենում եմ մրսելուց:
    Եվ նա լորդերի ապշած հայացքների ներքո արժանապատվությամբ նստեց իր տեղը:

  15. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայտնի մարդկանց կյանքից

    Կոստան Զարյանը ֆրանսերեն գրած իր բանաստեղխությունները տանում է բելգիացի բանաստեղծ Էմիլ Վերհարին: Կարդալուց հետո վերջինս զգում է, որ հայ գրողի օգտագործած ֆրանսերենը խիստ չոր է, ինչ-որ տեղ՝բառարանային:
    -Ո՞ր լեզվով ես աղոթում,- հարցնում :
    -Հայերեն:
    -Դե հայերեն էլ գրիր: Բանաստեղծությունն աղոթք է:


    Հովհանես Շիրազը իրեն հասցեագրված նամակներին բարեխղճորեն պատասխանում էր:Երբ գրելու ոչինչ չէր ունենում, մի մանուշակ կամ ձնծաղիկ էր դնում ծրարի մեջ և ուղարկում:


    Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը:Հրաժարվում է.
    -Ընտանեկան ալբոմում հաճախ մերկ երեխաների լուսանկարների ենք հանդիպում: Դրանք հրապարակավ չեն ցուցադրում, տան համար են:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 02.12.2007, 12:13:

  16. #12
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծ մարդկանց փոքր տարօրինակությունները

    Եկե՛ք այստեղ խոսենք մեծ մարդկանց փոքր տարօրինակություններից:
    Օրինակ`
    Հայտնի ֆիզիկոս Վալտեր Ներնստը սիրում էր ձկներ բազմացնել: Երբ նրան հարցնում էին` ինչու հենց ձկներ և ոչ թե հավեր, ձիեր, նա պատասխանում էր, որ ձկները սառնարյուն արարծներ են, իսկ տաքարյուն կենդանիներ նա չի բազմացնի, քանի որ չի ցանկանում ողջ աշխարհը տաքացնել սեփական միջոցներով:
    Կամ`
    Շիլլերը ` իր դրամաները գրում էր ոտքերը չափազանց սառը ջրի մեջ դրած:

  17. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ մարդկանց փոքր տարօրինակությունները

    Մեծն հայ արձակագիր Դորիանը մ փոքրիկ տարօրինակություն ուներ՝ նման թեմա տեսնելիս նրա ձեռքերը քոր էին գալիս ու ցանկություն էր առաջանում այստեղ ինքնակենսագրություն գրել...
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.02.2009), Հայկօ (28.02.2009), Շինարար (10.09.2009)

  19. #14
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ մարդկանց փոքր տարօրինակությունները

    Նման թեմա վաղուց կա ակումբում

    http://www.akumb.am/showthread.php?t=6846

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (27.02.2009)

  21. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,741
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ մարդկանց փոքր տարօրինակությունները

    Մեջբերում Քամի-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման թեմա վաղուց կա ակումբում

    http://www.akumb.am/showthread.php?t=6846
    Շնորհակալություն հղման համար։
    Մոդերատորական։ Նորաբաց թեմայի գրառումները տեղափոխվել են արդեն գոյություն ունեցող թեմա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանդիպումներ հայտնի մարդկանց
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.01.2017, 21:51
  2. Անեկդոտներ հայտնի մարդկանց մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 11.10.2013, 02:06
  3. Հայտնի մարդկանց ծաղրանկարներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 49
    Վերջինը: 24.10.2011, 22:34
  4. Հայտնի մարդկանց նվիրված բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 04.12.2010, 01:31
  5. Հիացմունքի արժանի արարքներ հայտնի մարդկանց կողմից
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 13.04.2007, 06:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •