Վիշապ (07.02.2011)
Ապեր, կլնի՝ ամեն ինչ էլ կլնի ու կլնի էն ժամանակ երբ որ մենք կթարգենք շառը սրա-նրա վրա գցելը… այսինքն էս վերջին արաբական ու կիրգիզական վարյանտները ընդդիմության նախաձեռնությամբ արված չի, ավելին արաբական երկրներնում սկի ընդդիմություն չկա ու էս բոլոր հեղափոխություններն էլ քաղաքական պայքարի արդյունքներ չեն եղել այլ զուտ սոցիալական ու էս բոլոր դեպքերը իրանց ընդդիմության ու իշխանության կանտրոլիս դուրս են… իրանք ինքնակազմակերպվում են (գիտեմ չես սիրում էդ բառը… տեղն ասեմ facebook, twiter, internet)… էս երկրները 30 տարի դիկտատուրայի տակ են եղել ու առանձնապես տենց մեծ դեմոկրատական շարժումներ չեն եղել… այդուհանդերձ ես չեմ կարող իրենց քաջությունը, պատիվը, նվիրվածությունն ու հայրենասիրությունը նսեմացնել…
էս տեսակետից մեր վիճակը շատ քիչ բանով ա տարբերվում
-մեր սահմաններին ատամները սրած "չար ոսոխն" ա կանգնած
-մեր հասարակությունն առանց ընդդիմության կյանք չունի… էն հոդվածի համաձայն
…ըստ քեզ էն առաջինն էլ չկա, մնում ա "-մեր հասարակությունն առանց ընդդիմության կյանք չունի…" հիմա ու՞մ ե(ս)նք մեղադրում…
հ.գ. ի դեպ հոդվածագիրը որ ասում ասխալ ա… կա… Կարապետիչն ա, ինքն ասել ա մոտավորապես սենց "մենք Լևոնի պես չենք անելու, գնալու ենք մինչև վերջ"… ինչո՞վ ա վատը ընգեր, էս չե՞նք ուզում… հա գիտեմ ամեն ինչն իդեալական չի՝ պռոտեզները մի քիչ անհաջող են, բայց դե չեղածից կամ եղածներից ամենալավն ա չէ՞…Մի բան պարզ է, որ հասարակության մեջ դեռեւս կա լսելու, առաջնորդվելու պահանջարկ, մինչդեռ ոչ նրա ուզած խոսքն ասողը կա, ոչ էլ առաջնորդողը:
Chuk (04.02.2011)
պետք չի մի օգտագործեք Տրիբուն ջան… էտի նման ա նրան որ ասես "հեծանիվ ունեմ, բայց չեմ կարում չքշեմ"… ապեր ընդդիմությունը տկլոր աղջիկների խումբ չի էլի որ ինչքան էլ ուզենանք չնայել, աչքներս էլի վրեքներն ընկնի…
ճիշտն ասած վատ գաղափար չի, բայց որ մեր ընդդիմադիր դաշտի "աղջիկներին" եմ նայում ինչ որ էնտուզիազմս պակասում ա … ալվարդ պետրոսյան, ալավերդյան, բախշյան, նաիրա զոհրաբյան…
Chuk (04.02.2011)
Մեֆ ջան, ինչ-ոչ շատ պարզ ես նայում արաբա-կիրգիզական դեպքերին: Տենց, ոչ մի կազմակերպիչ չկար, մեկ էլ ՀՈՊ, ժողովուրդը մի միլոին հոգով հելավ ընկավ փողոցները: Դու քո ասածին հավատու՞մ ես: Նույն էտ facebook, twiter-ները իրանք իրանցով ինքնակազմակերպված հաղորդագրություններ էին գրում ու ժողովրդին հանեցին փողոցները հա՞ երևի:
Բայց, մեր մեջ ասած, Մուբարաքի երեսը Սերոժինից պադոշ ա![]()
davidus (06.02.2011), Mephistopheles (07.02.2011), Վիշապ (07.02.2011)
Ապեր, բա ինչի՞ մենակ իրանք մեր վրա ղժան: Մի քիչ էլ մենք իրանց վրա ղժանք:
Իսկ միտինգին չեմ գնալու: Ոչ էս մեկին, ոչ էլ մյուսիներին: Հենա տաքուկ-տաքուկ, տունը նստած կկարդամ ելույթների տեքստերը, որոնք գրվել են էլի տաքուկ-տաքուկ տունը նստած: Բա արժի ելույթ լսելու պես դիշովի կայֆի համար քամակներս թրջենք:
Մինչև Լևոնի ձեռին լոմ չտենամ, էլ տնից դուրս չեմ գալու:
Վիշապ (07.02.2011)
Մի բան էլ էլի, քանի չեմ մոռացել:
Մի ժամանակ, մեզ կոտորելով, ամեն հանրահավաքից առաջ թեմա էինք բացում, կոչ-մոչ էինք անում, որ սաղով գնանք հանրահավաքի: Հավաքվում էինք մի տեղ, գնում էինք, մեզ լավ էինք զգում, ինքներս մեզ հույս էինք տալիս, երթ էինք անում, տուն էինք գնում, հետո էլ մի երկու շաբաթ ոգևորված քննարկում էինք, թե ինչ մի հատ գժանոց հանրահավաք էր: Հա, մեկ էլ ամեն հանրահավաքից առաջ անկեղծ սպասում էինք ինչ-որ անհայտ նորության, հետագա քայլերի, ստրատեգիայի ու տակտիկայի բացահայտման, ու սենց բաներ:
Ի՞նչ եղավ ապեր մեզ սաղիս: Խի սենց Չուկ: Մենակ չասես, որ դու մնացիր դիրքերում, ես հուսահատվեցի: Հա, հենց հուսահատվել եմ, ու իմ նման մի քանի հարյուր հազար հոգի հուսահատվել են: Ով ա մեղավոր: Խոսքի Պողոսը, կարևոր չի: Բայց իմ նման մի քանի հարյուր հազար հուսահատվածի պատճառով, քո դիրքերում մնալը դարձել ա անիմաստ:
Հանրահավաքի չգնաք: ԱՐՏՈՆՎԱԾ Ա:
Վիշապ (07.02.2011)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փրկիչ պետք չի: Պետք ա իրա վրա պատասխանատվություն վերցնող քաղաքական դեմք/ուժ:
Ասենք, տեսականորեն, մենք ժողովրդով, առանց փրկչի, հելանք ու գնացինք հեղափոխություն արեցինք, սրանց էլ Հայաստանից լարեցինք: Կարա՞ս ասես, ով պիտի երկիրը կառավարի սրանց լարելուց հետո: Կարո՞ղ ա նույն ժողովրդով, ինքնակազմակերպված նախագահ, ԱԺ ու կառավարություն աշխատենք:
Իսկ ես չեմ նախանձում: Իրանց բանը կարող ա բուրդ լինի: Ինչի՞: Որովհետև, Մեֆի ասածի պես, իսկականից լիարժեք առաջնորդ չի երևում: Էլ Բարադեյին էտքան ժողովրդականություն չունի, իսկ մուսուլման եղբայրները երկիրը կարող ա կտանեն Իրանի ճանապարհով: Հալալ ա արաբներին, բայց հստակ առաջնորդող քաղաքական ուժի բացակայությունը, Աստված ոչ անի, կարող ա բերի քաոսի:
Տրիբուն ձյա, հազար ու մի ելք կարող ա ունենա Եգիպտոսի ներկա իրադրությունը՝ ամենահավորից մինչև երանելի:
Իսկ ես նախանձում եմ իրանց կամքին, կազմակերպվածությանը: Էն բաներին, որ չունենք մենք: Էն բանին, որ ոչ թե աջ ու ձախ խոսում են, այլ գնում առաջ:
Մնացածին չպատասխանեմ: Հազար անգամ իրար հետ «քննարկել» ենք նույնը, ոչ ես նոր բան ունեմ ասելու, ոչ էլ դու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, ճիշտ ես ասում էդքան պարզ չի… սիտուացիան շատ բարդ ա հենց էն պատճառով որ սա իշխանության համար պայքար չի… ըստ էության էս ամնեը սկսեց նրանից որ էն թունիսցի տղեն իրեն հրկիզեց … ընդդիմությունը էս սցենարում չկա… չկար թունիսում, չկա եգիպտոսում ու չկա եմենում, հորդանանում սիրիայում… բարդությունը հենց ստեղ ա…
բայց մի բան ա պարզ որ սա տարրեարային, միևնույն ժամանակ ինքնակազմակերպված շարժումներ են (հակասություն չկա)…
մենք ուզում ենք հենց սենց լինի, բայց ընդդիմությունն անի, որ իմանանք ով ա գալու,լ "պռիտոմ" մեր ունեցած ընդդիմություններից և ոչ մեկին չենք վստահում (անկախ նրանից իրավացիորեն թե ոչ)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ