Գիտեմ բռատ, դե ուխտի դեպքում դժվար թե հոգնակի լիներ, հոգնակին կենդանու դեպքում պետքա լիներ, այսինքն՝ ուղտ: Կարողա լրատվամիջոցն ա սխալ գրել, իրականում կարողա ուղտտեր են, բայց դե կապ չունի, մեկա, ոնց ասիր՝ կատարյալ ապուշություն ա: Բայց մեկա կարելիա անհամբեր սպասել մշածս մյուս կենդանիների հկ-ների ասպարեզ մտնելուն![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Moonwalker (31.01.2011)
Հայաստանում էս վերջին լեզվի մասին օրենքի ընդունումից հետո "ուխտ" բառը սրանից հետո գրվելու ա "ղ"-ով… և նշանակելու ա կենդանի ուղտ… եթե ուզում ես ուխտ ասել պտի ասես "հորս արև"
Ժող էս Եգիպտոսի հաշվով ի՞նչ եք մտածում
tikopx (01.02.2011)
եղաղ այն, ինչ հուսով եմ կլինի հայաստանում շոտով, կոչվում է Սոցիալական բում:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
ասում են ինչ որ ամսվա կեսերից նորից սկսելույա միտինգները ու օպրեայի մոտ չեն թողնեու հավաքվեն, տենց բան կա?
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Լավ էր
Հա, կա:
ՀԱԿ վերջին հայտարարությունը.
Վերջերս իշխանությունը ձեռնարկեց գործողությունների մի շարք, որոնց թիրախը շատ կարևոր մի սոցիալական շերտ է՝ մանր ձեռնարկատերերը։ Առևտրային անհատական փոքր բիզնեսով զբաղվող, արտասահմանից ապրանքներ ներկրողների համար կրկնակի բարձրացվեց փոխադրավարձ-մաքսավճարը՝ դրանով իսկ տնտեսապես անիմաստ դարձնելով գործունեության այդ ոլորտը։ Երևանի փողոցներում արգելվեց բացօթյա առևտուրը՝ առանց նախազգուշացման, առանց համարժեք առաջարկի կամ փոխհատուցման՝ աշխատանքից ու կենսապայմաններից զրկելով հազարավոր մարդկանց։ Նույն կերպ, առանց այլ զբաղվածություն ապահովելու, փողոց շպրտվեցին սոցիալական կենսաթոշակներ բաժանող մի քանի հարյուր տեսուչներ։ Ընդ որում՝ այս երեք քայլերն էլ կատարվել են մարդու սահմանադրական իրավունքների, գործող օրենքների կոպիտ խախտումներով։
Ինչպես այս վարչախմբի վարած ընդհանուր քաղաքականությունը, այնպես էլ որոշակի այս քայլերը հստակ տեղավորվում են ցանկացած բռնապետական, առավել ևս՝ դրա վատթարագույն տարատեսակ հանդիսացող ավազակապետական ռեժիմի ինքնապահպանման տրամաբանության մեջ։
Դրանով՝
1. Հազարավոր մանր գործարարներ զրկվում են եկամուտից, շատերը՝ նվազագույն կենսապայմաններից.
2. Նրանց բիզնեսն անցնում է մոնոպոլիստներին՝ խորացնելով հասարակության բևեռացումը.
3. Դրան հետևելու է գների անխուսափելի նոր աճ, քանի որ ևս մեկ ոլորտում վերանալու է ազատ մրցակցությունը.
4. Աշխատանքից զրկվածների կեսն անխուսափելիորեն հեռանալու է Հայաստանից։
Այն, ինչ սպառնում է հազարավոր այս ընտանիքներին, միայն սոցիալական առանձին խմբերի խնդիր չէ։ Այն լուրջ քաղաքական խնդիր է, և վերաբերում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ Ավելին՝ այն անմիջականորեն վերաբերում է ՀՀ ազգային անվտանգությանը՝ մասնավորապես կործանարար արտագաղթին նպաստելու տեսանկյունից։ Վարչախմբի ոտնձգությունների թիրախ դարձած սոցիալական խմբերի բողոքն ու պայքարը մինչև այժմ ապարդյուն է անցել միայնումիայն մեկ պատճառով՝ այն չի ընկալվել ու դիտվել որպես քաղաքական խնդիր։
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ, նկատի ունենալով այս ամենը, իր քաղաքական օրակարգում առաջնահերթ խնդիրներից մեկն է դարձնելու այդ հարցերը։ Մենք պատրաստ ենք բազմաբնույթ օգնություն ցուցաբերել վարչախմբի անօրինականություններից տուժածներին, պայքարել նրանց իրավունքների վերականգնման համար։ Մեր աշխատանքն արդյունավետ կլինի, եթե տվյալ սոցիալական խմբերը ևս իրենց հարցերը դիտեն ոչ թե սոսկ սոցիալական, այլ որպես քաղաքական խնդիրներ, ինչպես որ դրանք իրականում կան, հասնեն նվազագույն անհրաժեշտ ինքնակազմակերպման, չբավարարվեն խաբեական կիսատ-պռատ լուծումներով։ Մենք կոչ ենք անում բոլորին՝ չսպասել վարչախմբի ապօրինության թիրախ դառնալու իրենց հերթին, այլ, կանխելու համար իրենց սպառնացող նույն ճակատագիրը, մասնակից դառնալ անմիջական հարվածի տակ հայտնվածների պայքարին
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
tikopx (01.02.2011)
Kuk (01.02.2011)
Բայց ինչ պայթած հայտարարություն ա
Խոսքի ի՞նչ են անելու էտ բազմաբնույթ օգնության շրջանակներում - փո՞ղ են տալու, հերթական անգամ դատարա՞ն են դիմելու, իրավաբանական խորհրդատվությու՞ն են տալու, Համբերգերի՞ն են դիմելու: Ու վերջում էս սաղի անունը դնելու են քաղաքացիական հասարակության ձևավորու՞մ:Մենք պատրաստ ենք բազմաբնույթ օգնություն ցուցաբերել վարչախմբի անօրինականություններից տուժածներին, պայքարել նրանց իրավունքների վերականգնման համար։
davidus (02.02.2011)
Այս պահին ավելի քան 1 միլիոն մարդ Կահիրեի կենտրոնում Մուբարաքին հեռանալու կոչ են անում
Այս պահին Al-Jazeera հեռուստաընկերությունը ուղիղ եթեր է վարում Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակից, որտեղ հավաքվել են հարյուր հազարավոր մարդիկ: Հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ այդ հրապարակում և հարակից տարածքներում հավաքված է ավելի քան 1 միլիոն մարդ:
Ընդդիմությունը հայտարարել էր այսօր «միլիոնների երթի մասին», և նրան այս պահին հաջողվել է հավաքել ավելի քան մեկ միլիոն մարդ: Նախատեսվում է, որ ցուցարարները քիչ անց ուղղվելու են դեպի նախագահական նստավայր: Մարդիկ մի քանի հազարանոց խմբերով երթեր են անում Կահիրեի փողոցներով` կոչ անելով միանալ բողոքին:
1 միլիոն մարդ հավաքվել է նույնիսկ այն պայմաններում, երբ հայտնի է դարձել, որ բանակը փակել է Կահիրե եկող բոլոր ճանապարհները:
Հայտնի է նաև, որ ընդդիմությունը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որով մերժել է Մուբարաքի առաջարկած՝ կարգավորման բանակցությունները և կրկին պնդել է նրա հրաժարականի պահանջը:
Նրանք նաև հայտնել են կոալիցիոն կառավարություն ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև Ազգային խորհրդի ստեղծման մասին, որը համապատասխան սահմանադրական փոփոխություններ կիրականացնի, որից հետո ընտրություններ կանացկացվեն պետական բոլոր մարմիններում:
Առաջին
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ