Moonwalker ջան, իրա ելույթի մասին նույնիսկ խոսք պպտի չլիներ… անգամ պայմանները լատարելուց հետո… կարող ա՞ չգիտի դրանք ովքեր են…
ինքը կարա մինչև անվերջություն, կամ հավերժ ստեղծագործի, բայց նույն տոնի ու երանգների մեջ ա ստեղծագործում, հասկանում ե՞ս… նույն երգն ա…Միանշանակ համաձայն չեմ, Մեսչյանը ստեղծագործել ու ստեղծագործում է նաև հիմա ու շատերի (նաև իմ կարծիքով) նույն երիտասարդական ոգով (չնայած 60-անց տարիքին): Իր միայն վերջին 2 տարիների երգերը (մենակ «Ահա և վերջ»-ը ասեմ) պակաս արժեքավոր չեն: Կարող եմ համաձայնվել, որ Մեսչյանի երգերը մի քիչ ծանր են ու ոմանց ասելով «դեպրեսիվ», բայց ես կասեի, որ հայերն են շատ թեթև մտածում: Ախր էդ որտեղ ա գրված, որ երգը միայն պիտի զվարճացնի:
Շինարար (17.01.2011)
քննարկումները շեղելու համար մի քանի նկարներ Մեսչյանի խոսքերով
հեռանում են հին տերերը, բարձրանում են վեր նորերը
հիշիր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել
ես սեղմում եմ բռունցքներս և աշխարհն եմ անիծում
Հ.Գ. հատուկ հեղինակի թույլտվությամբ:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Albus (18.01.2011), erexa (18.01.2011), Freeman (18.01.2011), HardRock (19.01.2011), Mark Pauler (29.01.2011), Moonwalker (18.01.2011), Smokie (18.01.2011), Tig (26.01.2011), ՆանՍ (18.01.2011)
HardRock (27.01.2011)
հարութ
Տենց բանը որնա , մարդը ասում է որ իր երգերը մի երգի այ մարդ արարած , ու արդյունքը եղավ են, որ մարդիկ արդարացնում են , որ հարութը երբեք չի ասել որ այդ երգերը իրենն են ու Արթուրին չի վիրավորել , ինչի ա Արթուրը տենց բաներ ասում? մոլ ետքանից հետո հլը պիտի հարութը բան ասեր? Իրերը պետք ա կոչել իրանց անուններով գողը գողա , լինի թե գրպանի, թե հավի, թե մտքի: հարութը ուրիշի մտքերը գողացող ու բռնաբարող ա
Ու մարազմըհասել էր նրան որ մարդիկ լուրջ լուրջ ասում էին որ հարութը ևս եղելա Առաքյալներ խմբից ու դրա համար ա երգում ետ երգերը՝ ամբողջ Ռեքվիեմը , որը Վազգեն Առաջինի պատվերով էր ստեղծել Մեսչյանը: Արթուրը պատմեց որ ինչքանովա եղել հարութը Առաքյալներում:Ու այսքան ժամանակ ոչ մի անգամ Արթուրը հարութի անունը չի տվել(չնայած վերեվներում գրված եր որ ամեն հարցազրույցում Արթուրը կպնում ա հարութին)միայն 2006 ին Շանթի Նվերը հարցրեց գրագողությունից ու Արթուրը ասեց որ կա մեկը որի կողմից Ռեքվիեմը բռնաբարելուց հետո ինքը չի կարողանում դրանք երգել
<<Որովհետև դրանք իմ երգերը չեն դրանք իմ նյարդերն են, դա իմ կյանքն է ,ոնց կարա ինչ որ մեկը վերցնի դա ապրի >>
Ու եթե որոշ մարդիկ(այստեղ շատերը խոսում են ժողովրդի անունից ) մեծացել են այդ երգերի տակ ու դաստիրակվել են այդ երգերով դա ձախի շնորքը չի. դա Արթուրից գողացած Ռեքվիեմի , հախվերդյանից ելի գողացած մի քանի ,ստեղից ընդեղից վերցրած սիրո մասին և ժողովրդի ֆիդայական երգերի շնորհիվ է . ոչ մի տող ստեղծած չկա՝ ինքը ասելիք չունի իր համար երգը, երգելը դա բիզնես ա ,կարեվոր չի ումն ա ,ինչ բառեր են, կարևորը Լոսում հարսնիքներում ու ռեստորաններում լավ փողեր բռնում՝ <<Ուր էիր աստված>> ա երգում մարդիկ տանգո են պարում դրա տակ , ու աղտը հասել եր նրան որ մի անգամ Մեսչյանին ներկայացրեցին որպես <<Ուր էիր աստված>> երգի առաջին մեկնաբանը: Այ սա է վիրավորական :
Իսկ հախվերդյանին <տենց> բան չի կարելի ասել զուտ նրա համար որ դուք (ոչ թե ամբողջ սերունդը) իր երգերով եք դաստիրակվել , դա տրամաբանական չի, որովհետև եթե քեզ զրպարտում ու վիրավորում են ու եթե անմեղ ես պետք է առնվազն պատասխանես:Պետրոսը հարցնում է սիրում ես? Մեսչյանի երգերը. ըըըը նա մեզ համար շատ կարեվոր է որովհետև Մուշեղ Իշխանի տեքստերով երգեր երգեց .. վերջին երգերը չեմ լսել, ինքը ենքանել հեղինակ կատարող չի , իրա առաջին մասը՝<Ուր էիր աստված>ը մեր ընգերնա գրել ոմն Երվանդը ...հիմա սիրում ես թե չե? Չէ ,որովհետև ինքը դժգոհ ա ոչ թե իրա ազգի համար այլ որ ինքը չկայացածա:
Նախանձ ու աբիժնիկ մարդու պատասխան; Ինչու նախանձ? որովհետև ինքը հասկանում ա որ բոլոր եգերը են արժեքը չունեն ինչքան Մեսչյանի 1 երգ(օրինակ Սայաթ Նովայի , Ահա և վերջ ,Դատարկվել են փողոցները....) :
Աբիժնիկ. դե հարութի <լավ> ախպերն ա ,ախպերացել են հողի վրա, որ հարութը ռուբիկի երգերն ել էր թռցնում երգում, հանդիպեցին ու որոշեցին որ հարութը կերգի բայց ռուբիկը փայատեր կլինի:
Ահա և Վերջ
Tehleryan, իսկ ինչո՞վ ես որոշել, որ Հախվերդյանի բոլոր երգերն էն արժեքը չունեն, ինքան Մեսչյանի «Ահա և վերջ»-ը, օրինակ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ես չեմ որոշել , ինքն է որոշել , որովհետև ես գիտեմ որ Հախվերդյանը Մեսչյան ավելի շատ է լսում ու երգերը շատ ավելի լավ գիտի քան շատ Մեսչյան լսողներ![]()
Ու այդ ձևով արտահայտվելը դա ա ցույց տալիս:
Դուրս եկավ Արթուրի էն խոսքը, որի հարցին, թե "Առաքյալներ" խումբը ստացվեց, թե ոչ - պատասխանում է, չգիտեմ, մենք ուղղակի հետևում էինք ժամանակի շնչին: Արվեստագետի մեծությունը հենց դրանում է, զգալ ժամանակի շունչը:
Իսկ ընդհանրապես - պետք չի այս 2 երգիչներին կոնֆլիկտել ու մի հատ էլ կողքից ասել, թե ովա լավը, ով` վատը: Արժեք են, Ռուբոն ու Արթուրը, երկուսն էլ արժեք են, ոնց-որ Կոմիտասն ու Սայաթ-Նովան: Ամեն մեկն իրա տեղն ունի, իրա ձևը, տրամադրությունը: Երբ սիրահարվում ես, երբ քայլում ես Երևանում, Ռուբոյին ես հիշում, երբ տխրում ես ու ուզում ես թունելի վերջում լույս տեսնել, մի բաժակի շուրջ ընկերոջդ հետ փիլիսոփայել կյանքից - Արթուրին ես տեսնում:
Երկուսն էլ արժեք են, երկուսին էլ սիրում եմ, ոնց որ հորողբորս երկու տղերքի:
Կարծում եմ, որ մեր էս 2 լավ տղերքին ուղղակի կոնֆլիկտիյա մղում իրանց բնավորությունների բացարձակ տարբերությունը - նուրբ, անչափ զգայուն հոգով Ռուբոն, որ էնքան նուրբ ու զգայունա, որ... իրա էդ նրբությունը կոպտությամբա փակում: Ոչ պակաս զգայուն ու նուրբ, ներանձնային կոնֆլիկտների ցուցադրման մեծ վարպետ Արթուրը, որ իրա հոգու նրբությունը փորձումա պաշտպանել ճգնավորական առանձնացվածությամբ... Այ էսա իրանց տարբերությունը, հենց էսա, որ չի թողնում իրանց ընդհանուր լեզու գտնել - Արթուրը հոգու զգայունությունից փակվումա իրա մեջ, Ռուբոն կոպտանումա, մոտենումա "Երևանի փողոց"-ին որ իր հոգուն ձեռք չտա, բայց նույնիսկ տեղ էլ մնումա էն երազկոտ ասպետը, որ կարա նայի իր սիրած աղջկա սենյակի լուսավորված պատուհանին ու... ժպտա: Լավն են, երկուսին էլ սիրում եմ:
Տարբեր մարդիկ են, բայց երկուսն էլ վերջին տասնամյակների մեր, չեմ վախենում այդ բառն ասել, հանճարեղ երգիչ-երգահաններից են ու, ես վստահ եմ, հոգու խորքում նրանք իրար չեն ատում ու, աստված չանի, մեկի կորուստը անչափ կտխրեցնի մյուսին...
Վերջին խմբագրող՝ Lion: 28.01.2011, 12:15:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Chilly (20.07.2011), einnA (28.01.2011), Freeman (28.01.2011), Moonwalker (28.01.2011), Progart (15.07.2017), Smokie (28.01.2011), V!k (28.01.2011), Դատարկություն (28.01.2011), Ուլուանա (29.01.2011)
Ճիշտն ասած ես լսում եմ Մեսչյանի երգերը ու ինձ, մեղմ ասած, դուր են գալիս էդ երգերը: Էն, որ Հարութի կատարմամբ «Ո՞ւր էիր Աստված»-ը թափելու բան ա, էդ ասել եմ հենց առաջին անգամ Հարութի կատարմամբ էդ երգը լսելուց անմիջապես հետո, բայց ես մի բան չեմ ընդունում, որ Մեսչյանի երգերը իրա կյանքն ա, թող ոչ ոք չհամարձակվի վերցնել դրանք ապրել: Ես որ Մեսչյանի երգերը լսում եմ, ես չեմ լսում Մեսչյանի կյանքը, չեմ էլ ուզում լսել: Ու ինձ մի բան էլ հետաքրքրեց. Մեսչյանը Մուշեղ Իշխանից համաձայնություն ստացել ա՞, որ սկսել ա երգել իրա գրածը: Իսկ եթե նենց ստացվեր, որ Մուշեղ Իշխանի հետ նույն ժամանակներում չապրեին, Մեսչյանը չէր երգելո՞ւ էդ երգերը:
Ու որ ասում ես՝ Հարութը Հախվերդյանի երգերը գողանում երգում էր, հետո հանդիպեցին համաձայնության եկան: Դու ներկա ես եղել, կամ ինչ որ հավաստի ինֆորմացիա ունե՞ս, թե՞ էնքան որ ասում ես: Որտև Հախվերդյանը մի առիթով ասեց, որ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում, երբ իրա երգերը ուրիշներն են երգում, ինքը նորմալ ա վերբերվում էդ երևույթին:
Ուզում եմ ասել՝ ինչքան էլ Մեսչյանին համակրում ես, իսկ Հախվերդյանին ու Հարութին՝ ոչ, չարժի էդ աստիճան սուբյեկտիվ լինել ու երևույթը ներկայացնել՝ ոնց քեզ հարմար ա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մեշչյանը ոչ թե երգում ա իր կյանքը, այլ երգում ա ժամանակահատվածի տառապանքները իր տեսանկյունից: Ճիշտ ա ունի երգեր, որոնք իր մասին են, բայց դրանց մեջ էլ կան տողեր, որոնք դատապարտում են խաբեությունն ու սուտը: օրինակ երգի մեջ ո՞ր տողերն են իր մասին:
Մի դատիր ուրիշի անցյալը՝ չիմանալով քո ապագան:
Ի՞նչ կապ ունի, թե որ տողը ում մասին ա: Մարդիկ էդ երգը չեն լսում Մեսչյանի կյանքին ծանոթանալու համար, Մեսչյանի ապրումներն ապրելու համար, մարդիկ լսում են իրենք իրենց համար, իրենց տրամադրության, իրենց ապրումների: Մեսչյանի կյանքը հետաքրքրեր, կվերցնեին կենսագրությունը կկարդային, ոչ թե երգերը կլսեին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Lion (29.01.2011)
Հետաքրքիրն ինչումն ա կայանում, որ ես էլ եի դա ասում: իրա երգերը իրանց մեջ տախիծ ու ցավ են պարունակում ու դրանք ամեն մեկի համար չի, այլ հասկացողների համար ա: Մարդիկ ուղակի չեն հասկանում ետ բառերի իմաստը: Մեսչյանը որ ասում ա <<ճիվաղ>> մարդիկ ուղիղ միաստով են դա ընկալում: բայց ինքը ճիվաղ ասելով ինկատի ունի կեղտոտ բնավորություն ունեցող մարդկանց: ամեն բառը իրա խոր իմաստն ա պարունակում:
Մի դատիր ուրիշի անցյալը՝ չիմանալով քո ապագան:
Lion (29.01.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ