Անինա: Նա բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է ` Արազ Դարե -Սև սպիտակ, Սիդնի- Նոր աշխարհ, Նարեկ Բավեյան - Հասնելու եմ, Անի Քրիստի- չեմ կարող և այլն:
![]()
The cake is a lie.
Malxas (26.01.2011), Quyr Qery (03.01.2012), StrangeLittleGirl (26.01.2011), Yellow Raven (27.01.2011), Նաիրուհի (15.11.2012)
Կներեք, որ խցկվում եմ ձեր խոսակցության մեջ, բայց հավատացած եմ, որ Դյուման էլ, Լոնդոնն էլ հենց էդ տարիքի համար են: Եթե հիմա կարդայի, հաստատ կհայտնվեին չսիրած գրողների ցուցակում: Թեև Դյուման ու Լոնդոնը հեռու են իմ չսիրած գրողները լինելուց, բայց Hab-ին հասկանում եմ: Վերջիվերջո, բոլորը պարտադրված չեն սիրել նույն գրողներին:
Hab (26.01.2011)
Չէի ասի, թե հենց այդ տարիքի համար են: Խոսքս Դյումայի մասին է: Հիմա էլ հաճույքով կարդում եմ և այն կարծիքն ունեմ, որ եթե ցանկանում ես ամբողջությամբ ստանալ Դյումայի վեպերի հաճույքը, պետք է ավելի հասուն տարիքում կարդաս: Դյումայի մտքերը շատ ավելի խորն են, քան թվում է առաջին հայացքից: Մի հետաքրքիր հարց առաջադրեմ այդ կապակցությամբ: Որն է ձեր կարծիքով Երեք հրացանակիրներ վեպի ամենադրական կերպարը![]()
Ինձ սպանեն, հիմա Դյումա չեմ կարդա, չնայած պատանեկան տարիների սիրածս գրողն է:
Ինչ վերաբերում է դրական-բացասական կերպարներին, ապա իմ համոզմամբ եթե մի ստեղծագործության մեջ կարողանում ես առանձնացնել դրական ու բացասական, ուրեմն արդեն ինչ-որ տեղ կաղում է այդ գործը: «Երեք հրացանակիրներից» իմ սիրած կերպարը Միլեդին է: Հիմա պոմիդորներով կհարվածեք ինձ, բայց դե ես էլ էդպես եմ, ի՞նչ անեմ:
Շինարար (27.01.2011)
Քանի որ StrangeLittleGirl-ին ներեցիք մեջ ընկնելու համար, ինձ էլ ներեք էլի...
Միշտ էն կարծիքի եմ եղել, որ Դյուման /բացի Երեք Հրացանակիրներից եւ Մոնթե Քրիստոյից/ բացառապես կանացի գրականություն է... Ինտրիգներ, բամբասանքներ, սեր, դավաճանություն ու նման բաներ...
13-14-ում համարում էի Մոնթե Քրիստոն աշխարհի ամենալավ գիրքը, հետ մի օր փորձեցի վերընթերցել, արդեն մեծ տարիքում ու լրիվ հիասթափվեցի
Պղիմիտիիիվ է![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ամմէ (14.11.2012)
Շինարար (27.01.2011)
Որովհետև լավ գրականությունը մարդկանց մասին է, մարդկանց շուրջն է, մարդկանց համար է, նույնիսկ եթե այդ գրականության մեջ պատկերված են շիմպազեներ, գազաններ կամ այլմոլորակայիններ, իսկ մարդիկ իրականում երբեք դրական կամ բացասական չեն լինում, մարդիկ մարդ են լինում, նույնիսկ մեր չսիրած քաղաքական գործիչները կարող են լավ հայր լինել, սիրող ամուսին, իսկ կնոջը անհավատարիմ լինելու դեպքում՝ գոնե լավ սիրեկան: Լավ գրականության մեջ ահա այդ ամենը երևում է, մարդը երևում է իր բոլոր կողմերով, պատմության մեջ Ներոնը բացասական կերպար է չէ՞ մնացել, բայց «Յո երթասում» մարդ է պատկերված՝ մի քիչ խելագար, բայց անկեղծորեն արվեստին սիրահարված, թեկուզ չի էլ հասկանում, թե որն է արվեստը, տառապում է, զգում է, խղճի խայթ ունի: Այն գրականությունը, որում կարելի է միանշանակ առանձնացնել դրական կամ բացասական կերպարի, չի կարող հավակնել լավ, գոնե լուրջ գրականություն լինելու, կարող է պարզապես հավես լինել: Ոչի՞նչ որ մի բան էլ ես ասացի: Սա ընդամենը իմ կարծիքն է:
Բյուր, նենց հետաքրքիր է, արդեն երկրորդ անգամ եմ նկատում մեր ճաշակների խիստ տարբերությունը գրական հերոսների հարցերում:Ասեցի՝ կիսվեմ դիտարկումովս: Իմ սիրած կերպարը Ատոսն էր, չսիրածներից՝ Միլեդին: Մեկ էլ Great expectations-ի մեջի ամենատխմար կերպարը, իմ կարծիքով, Էստրելլան էր.
անողնաշար, կամազուրկ, ձևամոլ էակ: Ոնց էլ դու դրան հավանե՞լ ես: Միլեդին գոնե ինտրիգներ էր գործում, աղվես կնիկ էր:
![]()
Քանի մտել եմ էս թեմա, ասեմ. մեկը մեկից չսիրած գրողներս են՝ Ալ. Դյուման («Երեք հրացանակիրները» և մյուս տաղտկալի նաղլները), Շ. Բրոնտեն (սենտիմենտալ սերիալ «Ջեն Էյրը»), Ջ. Գոլսուորսին («Սանտա Բարբարա»չէ, ներեցեք, «Ֆորսայտների մասին սագան»), Մ. Միտչելը («Քամուց քշվածները» դատարկաբանությունը): Հինգերորդին չեմ հիշում, բայց հաստատ կլինի: Էնքան եմ ափսոսում, որ սրանց վրա ժամանակ եմ ծախսել պատանի ժամանակ:
Վերջին խմբագրող՝ ars83: 27.01.2011, 23:37:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Quyr Qery (03.01.2012), StrangeLittleGirl (28.01.2011), Ռուֆուս (28.01.2011)
Quyr Qery (03.01.2012)
Բոլորիդ պատասխանեմ մեկ հղման մեջ: Բացասական և դրական հերոսներ գրքերի մեջ ոչ միայն կարող են լինել, այլև կան: Սա իմ կարծիքն է և հուսով եմ ոչ միայն իմ:
Ամմէ (14.11.2012)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ