User Tag List

Էջ 213 686-ից ԱռաջինԱռաջին ... 113163203209210211212213214215216217223263313 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,181 համարից մինչև 3,195 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #3181
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկա մի քիչ փիլիսոփայեմ, շաա՜տ քիչ:
    Մեր կյանքը հին ռոյալի ստեղնաշար ա՝ սև, սպիտակ: Դժվար ա կանխագուշակել մատը տվյալ պահին որի վրա կհայտնվի, իսկ որի վրա կհայտնվի նույնիսկ ծեր դաշնակահարը չգիտի, նա ուղղակի իր գործն ա անում, երաժտությունը թելադրում ա, մաեստրոն հավքում սև-սպիտակ կոմբինացիան:

    Փոքր ժամանակ նենց էի սիրում սեղանի վրա նվագել... ստեղներ չկային, ամեն ինչ պարզ էր:
    Чеширский КотЭ

  2. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    "Green eyes" (24.01.2011), CactuSoul (24.01.2011), Chilly (24.01.2011), Chuk (23.01.2011), E-la Via (24.01.2011), einnA (23.01.2011), Farfalla (23.01.2011), Freeman (24.01.2011), Inna (23.01.2011), Kita (23.01.2011), Moonwalker (23.01.2011), murmushka (23.01.2011), Nare-M (24.01.2011), paniaG (24.01.2011), Ribelle (24.01.2011), Tig (23.01.2011), VisTolog (23.01.2011), Yevuk (24.01.2011), Անտիգոնե (24.01.2011), Արևածագ (23.01.2011), Դեկադա (23.01.2011), Ժունդիայի (23.01.2011), Ինչուիկ (23.01.2011), Հայկօ (23.01.2011), Մանուլ (24.01.2011), Նաիրուհի (24.01.2011), ՆանՍ (26.01.2011), Ռուֆուս (23.01.2011), Սլիմ (23.01.2011), Փոքրիկ (24.01.2011)

  3. #3182
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ կա անհամբեր սպասումա , որ սկսածը վերջացնի, մի րոպե , մի վայրկյան շուտ գլուխը ազատի, վերջապես վերջացնումա, անկապ, անիմաստ շշմած վիճակ, ուզում ես հարցնես , բա չեմ հասկանում դրան էիր ձգտում, բայց չես հարցնում, էշ էշ ասում ես ոչինչ գուցե բարին էլ դայա, լավ հասկանալով , որ էտ բարիից շատ հեռույա: Մարդ կա երեխեքը սոված զկրտում են, կիսատկլոր, հողերի մեջ գցած , ինքը հավատքիա գնում ու չորրորդ բալիկինա սպասում, ուզում ես ասես, աղջիկ դու հո կով չես, բայց չես ասում, որովհետև քո ինչ գործնա: Մարդ կա գլխացավից գլուխը չի կարում շարժի, բայց հենց "ինքնա" զանգում, թռնում վերցնումա հեռախոսը, ուզում ես հասկանաս էտ ինչի, բայց հիշում ես , որ դու էլ ես էտպես անում ու լռում ես: Մարդա կա ամեն անգամ ձևերա թափում մի պուճուր բան անելուց, ուզում ես ասես , գնա դու էլ քո արածն էլ, բայց չես ասում, որովհետև ինքը հարազատդա ,որ չնեղվի, իրան միշտ ըտենց կարևոր զգա: Մարդ կա ամեն ստից բանից հետա կանգնում, ուզում ես ասես, այ ..., բայց չես ասում, որ էլի հետ չկանգնի: Մարդ կա հասկանումա որ սխալա անում, բայց շարունակումա, ուզում ես ասես, բայց հետո զգում ես որ էտ դու ես:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  4. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.01.2011), E-la Via (24.01.2011), einnA (23.01.2011), Empty`Tears (24.01.2011), Kuk (23.01.2011), My World My Space (23.01.2011), Nare-M (24.01.2011), Shah (26.01.2011), VisTolog (23.01.2011), Yevuk (24.01.2011), Արևածագ (23.01.2011), Արևհատիկ (24.01.2011), Դեկադա (24.01.2011), Երվանդ (24.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հայկօ (23.01.2011), Մանուլ (25.01.2011), Նաիրուհի (24.01.2011), ՆանՍ (26.01.2011), Ռուֆուս (24.01.2011), Փոքրիկ (24.01.2011)

  5. #3183
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի՞ անգամ ես, փողոցով քայլելիս, զգացել այն օծանելիքի բույրը, որը հիշեցրել է սիրածդ մարդուն:
    Քանի՞ անգամ ես նայել մի լուսանկարի, որտեղ պատկերված է եղել բնություն ու պատկերացրել քեզ նրա հետ...
    Քանի՞ անգամ ես եղել մեկի կողքին, իսկ ուղեղդ՝ այլուր:
    Երբևե փոշմանե՞լ ես երկու վարկյան անց, երբ ինչ-որ հիմարություն ես արել կամ ասել:
    Սառել ես, որովհետև լավագույն պահերն անցել են...
    Իսկ այն մեղեդի՞ն, որը դու ատում ես, որովհետեև քեզ հիշեցնում է այն մարդուն, ում ցանկանում ես մոռանալ, բայց չես կարողանում:
    Չի եղե՞լ այնպիսի օր, երբ ամեն ինչ կարծես թե կործանվում էր, սակայն վերջում տեղի ունեցավ անսպասելի մի հրաշք:
    Իսկ այն հիասքանչ օրը՞, երբ ամեն ինչ հարթ էր ընթանում, բացառությամբ վերջը:
    Երբևէ լացե՞լ ես, որովհետև հիշել ես, որ սիրել ես մեկին ու չես կարողացել արտահայտել զգացմունքներդ նրան:
    Երբևէ վերագտե՞լ ես անցյալիդ մեծ սիրուն ու տեսել, որ նա փոխվել է:
    Բոլոր այս հարցերին կան բազում պատասխաններ:
    Սակայն այս ամենի էականը ոչ թե կոնկրետ պատասխանն է, այլ զգացողությունը, որպես այդպիսին:
    Մենք բոլորս էլ սիրում ենք, սխալվում, քննադատում շատ անգամ:
    Մենք բոլորս ել, շատ անգամ, այնպես ենք վարվել, երբ մեր սիրտը այլ բան էր մեզ հուշում:
    Առակս ի՞նչ կցուցանե....
    Որ ոչ ամեն ինչ է, որ մեր պլանավորածով է տեղի ունենում, սակայն մի բան հաստատ ճիշտ է....
    Մի´ շարունակիր մտածել թուլություններիդ ու գործածդ սխալների մասին, այլ արա´ այն հնարավորը, ինչը քեզ երջանիկ կդարձնի այսօր:
    Մի´ պառկիր անկողնում՝ սրտումդ հազար ու մի ցավ:
    Մի´ քնիր, եթե ամենաքիչը գոնե մեկ հոգու չդարձնես երջանիկ...
    Ու սկսի´ր ինքդ քեզանից:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 24.01.2011, 07:55:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  6. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    "Green eyes" (24.01.2011), *e}|{uka* (24.01.2011), Chuk (24.01.2011), E-la Via (25.01.2011), einnA (24.01.2011), Empty`Tears (24.01.2011), Farfalla (24.01.2011), helium (24.01.2011), kyahi (25.01.2011), Moonwalker (24.01.2011), murmushka (24.01.2011), Nare-M (25.01.2011), Ribelle (24.01.2011), Tig (24.01.2011), Yeghoyan (24.01.2011), Արևածագ (24.01.2011), Արևհատիկ (24.01.2011), Դատարկություն (24.01.2011), Դեկադա (24.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Կաթիլ (24.01.2011), ԿԳԴ (24.01.2011), Հարդ (24.01.2011), Մանուլ (25.01.2011), Նաիրուհի (24.01.2011), ՆանՍ (26.01.2011), Ուլուանա (26.01.2011), Ուրվական (24.01.2011), Փոքրիկ (24.01.2011)

  7. #3184
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Կթվա թե գրածս կապ ունի նախորդ գրվածքի հետ, բայց չէ: Սա դեռ երեկ գիշերն էի մտածել:

    Գալիս ա գիշեր:
    Ակտիվանում են ուղեղիդ ծալքերը, սկսում ես պլաններ մոգոնել, միջոցներ հայթհայթել, մտովի դրանք իրականացնել:
    Ժամանակի միջով առաջ ես գնում, քեզ պատկերացնում ես 5 տարի անց ցանածդ հավաքելուց, հաճույքը զգալուց: Տո գիշեր չլներ հենց հիմա էլ կսկսեիր...

    Որովհետև գիշերը համարձակություն, աշխատասիրություն ու վստահություն ես ձեռք բերում՝ չգիտես որտեղից:
    Ու զգում ես, որ ինչքան գաղափարներդ վեհանում են, էնքան քունդ խեղդում ա:
    Ու էն ամենամեծ «գերպլանը» մտածում ես արդեն կիսափակ աչքերով՝ շալվարը հանելով:

    Ու քնում ես...

    Առավոտ:
    Նորից թամբալ կերպարանք, անպետքություն...

  8. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    "Green eyes" (24.01.2011), *e}|{uka* (24.01.2011), Ariadna (24.01.2011), CactuSoul (24.01.2011), Chilly (24.01.2011), E-la Via (25.01.2011), einnA (24.01.2011), Farfalla (24.01.2011), Freeman (24.01.2011), murmushka (24.01.2011), Nare-M (24.01.2011), paniaG (24.01.2011), Արևածագ (24.01.2011), Արևհատիկ (24.01.2011), Ժունդիայի (24.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Կաթիլ (24.01.2011), Ձայնալար (24.01.2011), Մանուլ (25.01.2011), Նաիրուհի (24.01.2011), ՆանՍ (26.01.2011)

  9. #3185
    Անորոշ paniaG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շունս երեկ փախել էր, հերիք էր մի օր տանից դուրս գաի ու աչքաթող էին արել
    Գնացել էի ծնունդ, նայում եմ նստած են, աչքերի մեջ փայլ կա, էդ էն փայլը չի, որ նոր սկսվող հարաբերությունների ժամանակ ցնորված վազվզումա, էդ փայլը արդեն ապրումա էդ աչքերում երկար ժամանակ, մոտ 3-4 տարի: Առաջինը բաժակնեը խփելուց իրար էին խփում հետո մնացածին, սալատը սկզբում ընկերոջն էր առաջարկում, հետո իրեն էր լցնում, խմիչքը սկզբում ընկերուհուն էր լցնում հետո մնացածին, ում հետ ինչ թեմայով խոսեին մեկա մտովի իրար հետ էին, ժամանակ առ ժամանակ ձեռքերը բռնում էին: Սիրում են իրար, միանշանակ, նենց էի նայում երևի մատածել են գիժ եմ:
    Ուղակի մի օր չի, մի ամիս չի, մի տարի չի....4 տարի...նույն մարդը, նույն սովորությունները, նույն ձայնը, տեսքը, հոտը...չեմ կարողանում հասկանալ, ո՞նց չեն հոգնում...ո՞նց են սիրում դեռ...գիշերն էլ եմ մտածել, բայց ոնց հասկացա, էդ հասկանալու բան չի, պիտի լինի հետդ, բայց 4 տարի՞
    Մի հատ թունավոր սԾիլնի կուպալնիկ լիներ...կղզի...օվկիանոսափ ու պիցա եմ ուզում...վետչինայով, սնկով,վրան պանիր լիքըըըը ու կծու, շաաատ կծու...

    Հ.Գ Շունս մռութա ինքն իրանով հետ էր եկել, սաղ գիշեր չեմ քնել, զառանցում եմ ոնցվոր
    Want to know the truth ?

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.01.2011), CactuSoul (24.01.2011), Kita (24.01.2011), Kuk (24.01.2011), Shah (24.01.2011), Արևածագ (24.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Մանուլ (25.01.2011), Նաիրուհի (24.01.2011), ՆանՍ (26.01.2011)

  11. #3186
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տանիքները սիրում եմ էլի, հոմ զոռով չի... ինչպես միշտ տանիք բարձրացանք, չափեցինք, ձևեցինք, վերջացրին մեր անելիքը ու որոշեցինք չվերադառնալ ու հենց այդտեղ ճաշել ճիշտ ա մի քիչ անհարմար էր` քամի էր բայց դե ախորժակը` 100 չէ, իրոքից, մի տեսակ հարմար տեղ ա տանիքը, կարում ես թուլանաս, գիտես որ ըտեղ համարյա թե մարդ չի լինում ու քեզ հանգիստ կթողան, մտքերդ իրար ա հավաքվում ու բոլորին վերևից ես նայում, ոնց որ մի քիչ առաջ դու չէիր ներքևում )) բացի դրանից ամեն անգամ բարձրանալուց ոնց որ պիոներ լինեմ` ոչ սովետական իհարկե, այլ պեռվապռախոդեց էն որ սարեր ձորեր են նվաճում էհ.. մարդկությունն էլ թևեր ունենար էլի...

    I love my life and I celebrate it every day...

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (24.01.2011), Ariadna (24.01.2011), CactuSoul (25.01.2011), davidus (24.01.2011), einnA (24.01.2011), Freeman (24.01.2011), Kita (25.01.2011), My World My Space (24.01.2011), Nare-M (24.01.2011), Tig (25.01.2011), Անտիգոնե (24.01.2011), Արևածագ (24.01.2011), Դեկադա (24.01.2011), Ինչուիկ (25.01.2011), Հարդ (24.01.2011), Ձայնալար (25.01.2011), Նաիրուհի (25.01.2011), ՆանՍ (26.01.2011)

  13. #3187
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի՛ մտածիր երկու անգամ....

    Երջանկությունը երկյուղի նման մի բան է: Այն ժամանում է գիշերվա անդորրի մեջ, առօրյա խոսակցությունների ժամանակ, հանպատրաստի: Ժամանում է առանց ժամանելու, երբեմն ավելի շատ զրպարտում, քան ինչ-որ բան առաջարկում: Երջանկությունը նման է զգայուն կենդանու… Պետք է միայն հեռվից հիանաս, որովհետև չի ընդունում այն վանդակը, որը պատրաստել ենք նրա համար: Տեսնել է այն ազատ, բաց դաշտում նրբագեղ արագությամբ վազելիս նման է մի վեհության, որտեղ զգում ես, որ դրա միակ տերը ինքդ ես: Երջանկությունը գիշերը տեղացող անձրևին է նման, որից հետ առավոտյան նկատելի է դառնում հողի բերկրանքը՝ պատրաստ պարարտելու այն ամենը, ինչ թաղված է նրա մեջ ու սպասում է հարություն առնելուն:

    Երջանկություն անուն չունի: Դա մի լռություն է, որը հագեցնում է օրը՝ այն դարձնելով գեղեցիկ ու խոսուն: Երջանկությունը մորական փաղաքշանք է հուսահատության պահին: Ընկերոջ հայացք՝ լքվածության ժամերին: Հանգստացնող խոսք՝ հուսալքման րոպեներին: Երջանկությունը դա մի չնչին խոսք է, որ հեղափոխում է ամեն ինչ: Դա մի նախադասություն է, որն ասվում է ճիշտ ժամանակին, ու արժե ավելին, քան հարյուրավո գրքեր միասին:

    Ես հոշոտում եմ առօրյա կյանքում արտահայտված լավագույն բառը, ծվատում եմ այն պոեմը, որն սպասում է ինձ փողոցի անկյունում, Աստծո խոսքը, որ փակցված է տանս սառնարանին: Ես այսկերպ եմ ապրում: Առանց տեր-տնօրենի, առանց դարպասների, որովհետևե երջանկությունը իմ ճակատագիրն է՝ պատվավոր, իմ զինանշանն է, իմ դրոշը: Ես ամեն ժամ երջանկություն եմ ցանկանում: Չեմ ուզում քենը, չեմ ուզում շքեղ բառերի հասարակ արհեստականությունը, առավել ևս այն սերը, որը կբանտարկի երազներս իր մանրաձող վանդակներում:

    Միակ բանը, որ ցանկանում եմ տեսնել, աստվածային հայացքն է՝ արտացոլված սիրածս էակի կանաչ աչքերում: Սա է ինձ համար երջանկությունն առանց սահմանների: Տաք թեյը անձրևոտ եղանակին, հումորով լեցուն խոսակցությունները, լացը՝ երբեմնի:

    Աննշան երջանկությունները...մոր գրկին նստած մանկան այն հայացքը, որը հետևում է ինձ, իսկ հետո հեռվից ժպտում ապահով, որովհետև գիտակցում է, որ չեմ խլի նրան իր այդքան սիրելի տեղից: Երջանկությունը չունի ձևաչափ, սակայն կարողանում եմ հարմարվել նրան բոլոր ձևերով: Ուժ չեմ գործադրում՝ ցանկանալով ինձ հարամար լինի, պարզապես ողջունում եմ, երբ ամենաքիչն եմ սպասում նրա ժամանելուն: Ժպտում եմ, որովհետև հստակ գիտեմ, երբ է այն գալիս, ավելի լավ է ուժերս չսպառեմ: Ու երջանիկ եմ ամբողջովին՝ տեսնելով, որ այն սահուն տեղավորվում է սրտումս նրան հատկացված փոքրիկ անկյունում:


    Ի՞նչ ես տեսնում առջևումդ: Արժանի՞ է նա քո ժպիտին:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  14. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    "Green eyes" (25.01.2011), CactuSoul (25.01.2011), E-la Via (25.01.2011), einnA (24.01.2011), kyahi (25.01.2011), Mark Pauler (25.01.2011), My World My Space (25.01.2011), Nare-M (24.01.2011), Tig (25.01.2011), ~Anna~ (25.01.2011), Արևհատիկ (25.01.2011), Ինչուիկ (25.01.2011), Հարդ (25.01.2011), Մանուլ (25.01.2011), Նաիրուհի (25.01.2011), ՆանՍ (26.01.2011)

  15. #3188
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օֆիսի կոմպում գտա, եսիմ երբ եմ գրել ու եսիմ ինչի

    Ես ուզում եմ պատմել մի փոքրիկ քաղաքի մասին, այնքան փոքրիկ, որ երբ նայում ես, քեզ թվում է, թե այն կտեղավորվի երեխայի ափում: Էստեղ առավոտները ծույլ են, օրը հորանջում է երկար, մինչև մեծ մեքենաները դուրս են գալիս փողոցների դեմքին սառը ջուր լցնելու, որ քաղաքը վերջապես արթնանա: Իսկ բակերն ավլող տատիկներն իրենց մեծ ավելներով հարդարում են իրեն: Հետո քաղաքն ընկնում է ցայտնոտի մեջ աշխատանքի շտապող ամեն մեկի հետ: Խցկվում է ավտոբուս, իր համար հենվելու տեղ գտնում, ու գործի գնալու ճանապարհին նայում էլի իրեն` իր հոգնած, կեղտոտ, անխնամ շենքերին, իր կեղտի մեջ կորած մուտքերին ու դալաններին, որտեղով անցնելիս հնարավոր չի քիթը չփակել: Նայում է իր պատռտված ասֆալտին, լուռ կուլ տալիս թանկ մեքենաներ ունեցողների հայհոյանքները, չտեսնելու տալիս բիզնեսմեն-մուրացկաններին, սրտատրոփ հետևում փողոցն անցնող դպրոցականներին, ու զարմանում. ինչ մի սիրելու բան եմ: Ու լուռ հրաժեշտ տալիս նրանց, ովքեր էդպես են մտածում: Եթե հնարավոր լիներ, կգնար խմելու: Ինչ մի մեծ բախտ է պետք որևէ քրջոտ գարեջրատանը ուշագնացության աստիճան հարբել կարողանալու համար: Բայց ինքը չունի դրանից: Ինքը միայն հետևում է, դիտում, իր համար եզրակացություններ անում, հոգնում անչափ, տխրում, զզվում, ձեռքը թափ տալիս ու փակվում իր մեջ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.01.2011), einnA (25.01.2011), murmushka (25.01.2011), My World My Space (25.01.2011), paniaG (25.01.2011), Tig (25.01.2011), Ինչուիկ (25.01.2011), Նաիրուհի (25.01.2011), Ռուֆուս (25.01.2011)

  17. #3189
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր օպերաս գժվել էր, հետո զգացի, որ աչքիս մուկիցս է, որ մեջտեղի քլիկով իրա կայֆով բացում, փակում, մի 10 հատ բացում
    Վերջը հիշի, որ մի քիչ առաջ շունս կպել էր, շրխկացել էր գետին, ասի բա ինչ անենք
    Մի հատ էլ ես շրխկացրի ոչ գետնին իհարկե ու voilà մկնիկը սարքին եկավ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.01.2011), impression (25.01.2011), Kuk (25.01.2011), Nare-M (25.01.2011), paniaG (25.01.2011), Shah (25.01.2011), Yevuk (26.01.2011), Արևհատիկ (25.01.2011), Ինչուիկ (25.01.2011), Հայկօ (25.01.2011), Մանուլ (25.01.2011), ՆանՍ (26.01.2011), Ռուֆուս (25.01.2011)

  19. #3190
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր օպերաս գժվել էր, հետո զգացի, որ աչքիս մուկիցս է, որ մեջտեղի քլիկով իրա կայֆով բացում, փակում, մի 10 հատ բացում
    Էս գրառումն էի կարդում ու մտքովս ակամա անցավ՝ ինչ կլիներ, եթե էս նախադասությունը մարդ կարդար, ասենք, մի 40 տարի առաջ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.01.2011), Ariadna (25.01.2011), Chilly (25.01.2011), E-la Via (25.01.2011), Freeman (25.01.2011), Kita (26.01.2011), Kuk (26.01.2011), Mark Pauler (25.01.2011), My World My Space (25.01.2011), Nare-M (25.01.2011), Yevuk (26.01.2011), Արևածագ (25.01.2011), Արևհատիկ (25.01.2011), Ինչուիկ (25.01.2011), Կաթիլ (26.01.2011), Հարդ (25.01.2011), Ձայնալար (25.01.2011), Մանուլ (25.01.2011), ՆանՍ (26.01.2011), Ուլուանա (26.01.2011), Ռուֆուս (25.01.2011), Սլիմ (25.01.2011)

  21. #3191
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա երեկ կեսօրին էի գրել, բայց Դոմոդեդովոյում տեղի ունեցածը թույլ չտվեց, որ երեկոյան դնեմ «Անկապում»: Այսօր տխրության ու ափսոսանքի ցավը մի քիչ հանդարտվել է, ու կարծում եմ թևաթափ չլինելու համար հենց այսպիսի խոսքեր են պետք:


    * * *
    Ռոբերտ Զեմեքիսի «Изгой »ը՝ ( «Վտարվա՞ծը») յուրաքանչյուր անգամ նայելուց հետո կարծես վերածնվեմ: Անչափ լավատեսությունը, ապրելու կամքը՝ չնայած դրա գրեթե անհնարինությանն ու անիմաստությանը, կարծես ասելիս լինեն. Նայի'ր ու հանկարծ չփորձես ընկճվել: Մարդն իր ցավացող ատամը չմուշկի ծայրով ջարդում, հանում է, տարիներով զրուցում է անշունչ գնդակի հետ, վերջապես՝ լաստ է սարքում օվկիանոսը կտրելու համար:

    Իսկ դու՞... Ամեն օր հետաձգում ես ատամնաբույժին այցելելը, մինչև կարիեսի կռիսը ատամիդ մեջ տարանցիկ թունել գցի: Որովհետև մի օր տրամադրություն չունես, մի օր եղանակն էն չի, մի օր էլ իբր տան գործերն են շատ:

    Թոմ Հենքսի հերոսը գնդակի հետ է խոսում, դու դժգոհ ես, որ շփումներիդ մեծ մասն ինտերնետում է: Բայց մարդկա'նց հետ: Աշխարհի տարբեր ծայրերից: Նա չի' կորցնում փրկվելու հույսը, պայքարում, ամեն դրվագում կռիվ է տալիս կյանքի համար: Իսկ դու, որ ամեն ինչ ունես՝ Աստծո տված աչքի լույսը, լսողությունը, ոտ ու ձեռքը, ապրելու համար էլ առանձնապես ջանքեր չես թափում, ինքնաբերաբա՜ր է ստացվում, դու դժգո'հ ես ու հոռետեսության ճահճում գոնե լողալու համար ալարում ես թևերդ շարժել: Քաշու՞մ է՝ թո'ղ քաշի:

    Բայց այս ֆիլմը լավատեսության հիմն է յուրաքանչյուր հատվածում: Ի՜նչ իմաստուն որոշում է կայացրել ֆիլմի սցենարիստը, որ գլխավոր հերոսի ու նախկին սիրեցյալի հանդիպումից հետո հանկարծ չի տրվել մելամաղձոտ, տխուր նոտան զարգացնելու գայթակղությանը: Ասենք՝ մի կադր ցույց տային, որտեղ հերոսուհին տեսարան սարքեր ամուսնու գլխին կամ էլ գիշերը բաց աչքերով պառկած լիներ: Շա՜տ լավ է, որ այդպիսի տեսարաններ չկան ու հրաշալի՜ է, որ հերոսը տառապանքի ուղիներով անցկացրած ծանրոցը հասցեատիրոջը հասցնելու ժամանակ այն ճամփան է ընտրում, որ հաստատ շարունակություն ունի: Իզուր չեն ասում՝ Տերը մի դուռ փակելուց մյուսն անպայման բացում է:

    Այսքանը գրեցի, որ ասեմ. Լավատես լինե'նք:
    Նույնիսկ երբեմն անհնարին թվացողն է իրականություն դառնում:
    Լուսամուտիցս այն կողմ ձյուն է գալիս՝ մանրափաթիլ, հանգստավետ: Գիտեմ, որ Հայաստանում այս տարի ձյուն չկա: Նայե'ք այս լուսանկարը, հնար ունենայի՝ էս ձյունից մի քանի տոննա կճամփեի ձեզ:

    DSC02725.jpg

    Մեր թաղամասի ճամփեքը մաքրելուն դեռ հերթ չի հասել, ողջ օրը հատուկենտ ավտո է այս ու այն կողմ անցել: Բայց՝ գլուխը քարը: Այս փխրուն ձյունը հույս է տալիս, որ այս տարի գուցե երաշտ չի լինի, աշնանացան հացահատիկի բերքն անվնաս կձմեռի ու կամաց- կամաց ամենը հունի մեջ կընկնի: Աշխարհի վերջի մասին գուշակություններն էլ անպայման սուտ դուրս կգան:

    Մարդ կա՞, որ ինձ հետ համաձայն չի...

  22. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.01.2011), CactuSoul (25.01.2011), Chilly (25.01.2011), E-la Via (25.01.2011), einnA (25.01.2011), Inna (27.01.2011), Moonwalker (25.01.2011), paniaG (25.01.2011), Shah (25.01.2011), Tig (25.01.2011), Անտիգոնե (26.01.2011), Գեա (25.01.2011), Դեկադա (25.01.2011), Ժունդիայի (25.01.2011), Ինչուիկ (26.01.2011), Հարդ (25.01.2011), Մանուլ (26.01.2011), ՆանՍ (26.01.2011), Ուլուանա (26.01.2011), Ռուֆուս (25.01.2011)

  23. #3192
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ,պետք ա գրեմ… Ինչ կարդում եմ, ծիծաղում եմ

    Գոշի "Դատաստանագրքում" մարդու արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ են.
    1. Մորուք փետելը,
    2.Հորը կամ մորը խփելը
    3.Նրանց բանբասելը,
    4. Կնոջ կողմից իր ամուսնու հետ կռվի բռնված տղամարդու սեռական օրգաններից բռնելը
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  24. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.01.2011), Chilly (25.01.2011), einnA (25.01.2011), Farfalla (25.01.2011), Kita (25.01.2011), Kuk (25.01.2011), Mark Pauler (25.01.2011), Moonwalker (25.01.2011), Nare-M (25.01.2011), paniaG (25.01.2011), Ribelle (26.01.2011), Safaryan (25.01.2011), Tig (25.01.2011), Արևածագ (26.01.2011), Գեա (25.01.2011), Դատարկություն (25.01.2011), Դեկադա (25.01.2011), Ինչուիկ (26.01.2011), Կաթիլ (26.01.2011), Հարդ (25.01.2011), Ձայնալար (25.01.2011), Մանուլ (25.01.2011), ՆանՍ (26.01.2011), Շինարար (25.01.2011), Ուլուանա (26.01.2011), Ռուֆուս (25.01.2011), Սլիմ (25.01.2011)

  25. #3193
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց եմ ես ներվայնանում, որ ասում են՝ ծխելը վնաս ա, մի ծխի, քիչ ծխի և այլն: Էդ պահին ներվայնանալուց հաստատ ավելի շատ ա առողջությունս վնասվում, քան էդ մի քանի հատ ավել ծխելուցս կվնասվեր: Ու ընդհանրապես, ես էն կարծիքին եմ, որ առողջության գլխավոր հենասյունը էդ մարդու ներվերն ա: Ինձ որ ասում են՝ նիհար ես (բայց դե ես նիհար չեմ. մինածյուռնի սիմպածիչնի տղա եմ), ես նենց լավ ուտող եմ, էլի. օրվա մեջ 5-7 անգամ, բայց մեկա՝ չեմ չաղանում, բայց որ ասենք՝ գնում եմ հանգստանալու, որ օրվա մեջ մի անգամ էլ ուտեմ, մեկա չաղանում եմ: Ասածս ինչ ա՝ մարդիկ, եթե մարդու առողջությամբ մտահոգված եք, մի շտապեք նրան զրկել ծխելուց, վախացնել ծխելու վնասակար հետևանքներով, դրանով դուք վնասում եք նրանց առողջությունն ավելի, քան, ասենք՝ մեկ տուփ կարմիր մալբորոն:
    Հիմա նայում եմ սեղանին դրված մոխրամանին, ներվայնանում եմ, որտև մեջը լիքը ծխախոտի դիակ կա Ներվայնանում եմ, որտև պետքա չալարեմ, քնելուց առաջ տանեմ թափեմ, որ առավոտը առաջինը սենյակս մտնողը չասի՝ էս ինչքան ես ծխել, ու ես էլի ներվայնանամ Հիմա էլ էս անտեր ձմեռն ա, պատուհանը օրվա մեջ ընդամենը մի 15 րոպեով եմ բացում օդափոխելու համար, ստիպված էն ռեկլամի մեջի բանից (անունը չգիտեմ՝ ինչ ա) եմ առել, որ փչում ես, ծուխը բնաջնջվում ա, իբր Կարոտել եմ ամառը մայկա-տռուսիկով գիշերվա 4-ին պատուհանից նայելով ծխելը Էսօր ապակու հետևից նայում էի, ու զգում էի՝ ինչ-որ բան սիրունացել ա դուրսը, հետո նկատեցի, որ Տաշիր պիցայի ամառային էն բոշա կաֆեն չկա, էդ սեղանները դրած չեն մայթերին, որ մարդիկ գալիս էդքան մասը իջնում փողոցով են շրջանցում, կամ պիցա ծամողների աթոռների արանքներով: Ու էդ կաֆեի անմիջապես վերևի բնակելի շենքում խոզ բնակիչ կա, որ մազերը բալկոնում ա սանրում, հետո սանրի վրայից մազերը թափ ա տալիս ներքև՝ պիցաներին ավելացնելով ոչ այնքան հաճելի առամատ
    Ինչքան բան ա փոխվել, շատ. ուշադրություն դարձնել ա պետք: Առաջ որ պատուհանից նայում էի՝ մայթերով քայլող մարդիկ չէին երևում, որտև ծառերը փակում էին մայթը, իսկ հիմա կաֆեի զոնտիկներն են փակում: Առաջ մեր շենքը բակ ուներ, ֆուտբոլ էինք խաղում, պաղկվոցի ու էլի տենց բաներ, ուրախանում էինք, իսկ հիմա մեր բակում խաղալու տեղ չկա, ֆուտբոլի դաշտը փակվել ա ավտոտնակներով, չնայած պետք էլ չի, որտև հիմիկվա երեխեքը ֆուտբոլ չեն խաղում, այլ iphone-ով պոռնո են նայում, ուրախանում են, երևի Մինչև գիշերվա ուշ ժամերին բակում նստած խոսում, ծիծաղում էինք, 2 ժամ ցելա էինք գցում, թե ով ա գնալու 20 մետրի վրա գտնվող խանութից սեմչկա առնի գա, որ չրթենք, թափենք գետնին Առավոտը հավաքարարները փնթփնթում էին դրա համար, իսկ հիմա երեխեք չկան բակում, որ սեմչկա չրթեն, հիմիկվա երեխեքը տանը ինտերնետով են ասում-խոսում, ծիծաղում, ու սեմչկա չրթելու փոխարեն մարդա մի ամբողջ ֆերմա են ռուլիտ անում: Բայց մեկա՝ հիմա հավաքարարն ավելի շատ ա փնթփնթում, որտև երեխեքի չրթած սեմչկեքի փոխարեն ինչ-որ սրվակներ ա ավլում բակի մութ անկյուններից: Խմբով հավաքվում առավոտը գնում էինք իբր վազելու, ու էդ վազելը լինում էր մի 500 մետր ջրիկանալով դանդաղ քայլելը, հասնում էինք Խանջյանի այգի, նստարաններին հարմար տեղավորվում էինք ու ցելա էինք քցում, թե ով պետքա գնա սեմչկա առնելու Հիմա էդ այգին էլ չկա, կաֆեներ են՝ Հին հռոմից մինչև էս նոր կառուցվող ինչ-որ մեծ նավ: Ու պետք էլ չի դժգոհել, որտև հիմիկվա երեխեքը չեն գնում այգի վազելու, եթե առավոտ շուտ են արթնանում, էդ նրա համար, որ ինտերնետով ինչ-որ կենդանի են պահում, տանեն վազելու էդ կենդանուն, որ առողջ մեծանա:
    Մենք մանկությունից հեծանիվ, առավոտվա վազել, ֆուտբոլ ու էլի ուրիշ սենց բաներ ենք հիշում, հիմիկվա երեխեքը երևի GTA 4 ու նմանատիպ այլ բաներ են հիշելու: Ինչ լավ ա՝ մեր ժամանակ iphone ու facebook չկար: Ինձ դուր են գալիս իմ հիշողությունները, ու նույնիսկ 60 հազար դրամով գնած հեծանիվիս պատմությունը, որ 14 տարեկանում 10 հազար դրամով ծախեցի, որ աղջկա հետ բար գնայի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  26. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.01.2011), ars83 (26.01.2011), CactuSoul (26.01.2011), Chuk (26.01.2011), E-la Via (26.01.2011), einnA (26.01.2011), Empty`Tears (26.01.2011), erexa (26.01.2011), Freeman (26.01.2011), Kita (26.01.2011), matlev (26.01.2011), murmushka (26.01.2011), Norton (26.01.2011), Philosopher (26.01.2011), Ungrateful (26.01.2011), Valentina (26.01.2011), Արշակ (26.01.2011), Արևածագ (26.01.2011), Արևհատիկ (26.01.2011), Դեկադա (26.01.2011), Երվանդ (26.01.2011), Ժունդիայի (26.01.2011), Ինչուիկ (26.01.2011), Հայկօ (26.01.2011), Մանուլ (26.01.2011), ՆանՍ (26.01.2011), Ներսես_AM (26.01.2011), Սերխիո (26.01.2011), Սլիմ (26.01.2011)

  27. #3194
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ութ տեսակ ալկահոլ խմում ես, վերջում բերանիցդ մեկ ա արաղի հոտ ա գալիս, բախտի տերը թաղեմ, ես Կուկենց քուչից լինեի, հաստատ միշտ կրվելու էի ու գնայի սեմչկի

  28. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.01.2011), CactuSoul (26.01.2011), Chuk (26.01.2011), Freeman (26.01.2011), Inna (27.01.2011), Kita (26.01.2011), Kuk (26.01.2011), matlev (26.01.2011), My World My Space (26.01.2011), Philosopher (26.01.2011), Ungrateful (26.01.2011), VisTolog (26.01.2011), Արևածագ (26.01.2011), Էլիզե (26.01.2011), Ինչուիկ (26.01.2011), Հայկօ (26.01.2011), Մանուլ (26.01.2011), Սերխիո (26.01.2011)

  29. #3195
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ մարդկանց իրերի հետ համեմատել: .... հատկապես ինձ:

    Հիշեցնում է հին, ժամանակի ընթացքում կորած երաժշտական արկղի//տուփի//, որը պատահաբար գտել են կորած տնակներից մեկում, չպետքական իրերի մեջ: Վրայից գալիս է թանկարժեք թութունի...աշնան... թրջված փայտի հոտ: Կարևոր չի որտեղից է ու ով է նրա վարպետը: Կարևորը որ նա մենակ է հարյուրավոր տարբեր ու միաժամանակ միատիպ իրերի մեջ: Փայտի վրա կան բազուուում գեղեցիկ նախշեր, սակայն դրանից նրա պիտանելիությունը բացարձակապես չի փոխվում: Միայն բացելուց հետո կարելի է տեսնել ինչ է իրականում նրա մեջ: Միայն գտնելով հին ու գունաթափված բանալին, կարելի ա լսել նրա մեղեդին... ձայնը՝ հյուսված ոչ պատահական նոտաներով:
    Чеширский КотЭ

  30. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.01.2011), CactuSoul (26.01.2011), Chilly (26.01.2011), Chuk (26.01.2011), E-la Via (26.01.2011), einnA (26.01.2011), Farfalla (26.01.2011), Kita (26.01.2011), My World My Space (26.01.2011), Nare-M (26.01.2011), Norton (27.01.2011), paniaG (26.01.2011), Tig (26.01.2011), Արևհատիկ (26.01.2011), Ժունդիայի (26.01.2011), Ինչուիկ (26.01.2011), Հայկօ (26.01.2011), Հարդ (26.01.2011), Մանուլ (26.01.2011), Ռուֆուս (26.01.2011)

Էջ 213 686-ից ԱռաջինԱռաջին ... 113163203209210211212213214215216217223263313 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •