Բարև ձեզ, ես Դարքն եմ, վաղը իմ առաջին աշխատաքնային օրն է և ես հույս ունեմ, որ այն հետաքրքիր կանցնի![]()
Բարև ձեզ, ես Դարքն եմ, վաղը իմ առաջին աշխատաքնային օրն է և ես հույս ունեմ, որ այն հետաքրքիր կանցնի![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Agni (31.01.2011), Ariadna (31.01.2011), ars83 (31.01.2011), CactuSoul (31.01.2011), einnA (31.01.2011), Freeman (31.01.2011), Jarre (31.01.2011), Nare-M (31.01.2011), Shah (31.01.2011), Yeghoyan (01.02.2011), Yellow Raven (01.02.2011), Ժունդիայի (31.01.2011), Ինչուիկ (31.01.2011), Կաթիլ (31.01.2011), Ձայնալար (01.02.2011), Մանուլ (31.01.2011), Նաիրուհի (02.02.2011), ՆանՍ (01.02.2011), Ռուֆուս (31.01.2011)
Ինչքան մոտ-հարազատ մարդիկ կան,որ վաղուց չենք շփվել, զրուցել, զանգվել, իսկ այդ բացը , լավ է ,որ Ռեալը լրացրեց, նույնիսկ նման պարագաներում, Ռեալը միշտ քո կողքին է ու աջակցում է... Hala Madrid
Արդեն 5 րոպե է, ծանոթների զանգերի ու SMS-ների եմ պատասխանում...
Freeman (31.01.2011), Jarre (31.01.2011), Ungrateful (31.01.2011)
Ես չգիտեի...
Մեր միջանցքի անլար ինտերնետային կապն ապահովվում է երկու սենյակ այն կողմ դրված սարքի միջոցով: Երբ կապն անջատվում է, սովորաբար, աշխատակիցներից որևէ մեկը գնում է այդ սենյակ և անջատում-միացնում է սարքը: Այսօր կապ չկար: Գնացի, անջատեցի-միացրի սարքը, նորից չկա: Այդպես մի քանի անգամ արեցի, չօգնեց: Չինացիքիս հարցնում եմ, ասում են՝ մենք էլ չունենք: Ճարահատյալ նստեցի, որ նամակ գրեմ պատասխանատուին, մեկ էլ չինացիքից մեկը.
- Սև ու կապույտ սարքն ես, չէ՞, անջատել-միացրել:
- Չէ, ի՞նչ սև ու կապույտ, մոխրագույն էր,- պատասխանում եմ:
- Ո՞ր սենյակում:
- R-007-ում:
- Բա դու չես իմացե՞լ, որ սարքը տեղափոխել են R-001:
Ոչ միայն չեմ իմացել, այլև չեմ նկատել, որ սարքի գույնն ուրիշ է: Ու ոչ միայն գույնն է ուրիշ, այլ նաև հոսանքի լարն է ուրիշ տիպի (ինչպես ցույց տվեց հետագա զննումը): Տեսնես՝ ո՞ւմ եմ այդքան անգամ կապազրկել:Բացի այդ ամենից մի քանի օր առաջ R-007 նստող իտալացուն գիտակի տեսքով սովորեցրի, որ եթե կապ չունենա, անջատի-միացնի սարքը: Դե արի, հիմա նորից բռնացրու նրան, ու բացատրի, թե պետք չէ այդպես անել՝ դա ուրիշների կապի սարքն է:
Ես չգիտեի...
Վերջին խմբագրող՝ ars83: 31.01.2011, 17:22:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ariadna (31.01.2011), Chuk (31.01.2011), einnA (31.01.2011), erexa (31.01.2011), Freeman (31.01.2011), Kita (31.01.2011), Monk (31.01.2011), Nare-M (31.01.2011), paniaG (31.01.2011), Էլիզե (31.01.2011), Ինչուիկ (31.01.2011), Ձայնալար (01.02.2011), Մանուլ (31.01.2011), Նաիրուհի (02.02.2011), ՆանՍ (01.02.2011), Ուլուանա (03.02.2011), Ռուֆուս (31.01.2011), Ֆոտոն (01.02.2011)
Մի օր է անիմաստ անց կացրեցի սպասումների մեջ, որ մի բանի սպասում ես, ոնց չես կարում մի այլ բանով զբաղվել:
17:29 մնաց 31![]()
Полюбить так короля, своровать так миллион
Король +
-Հը՞ ապե, բան եղա՞վ:
-Բարև Հարութ ջան, ստացվե՞ց:
-Ի՞նչ արիր:
-Հը՞ն, տրամդ ո՞նց ա:
-Դե ասա որ էղել ա:
-Ողջույն, ի՞նչ եղավ, խոստովանեցի՞ր:
***
-Չէ, զգացի որ պետք չի...
...շնորհակալ եմ, որ կաք:
Jarre (01.02.2011), paniaG (01.02.2011), Yellow Raven (01.02.2011), Գանգրահեր (01.02.2011), ՆանՍ (01.02.2011)
Ինձ համբերություն տվեք, էս անգամ կրկնակի չափաբաժնով
:հմմմմմմմմմմմմմմմմմմմմմ
Մեկ էլ չէր խանգառի, որ ռելաքսի կարգով սենց բան էլ տայիք ձեռի հետ
![]()
Վերջին խմբագրող՝ Kita: 31.01.2011, 22:56:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ariadna (01.02.2011), Arpine (01.08.2013), cold skin (04.02.2011), Farfalla (01.02.2011), Inna (01.02.2011), Kuk (31.01.2011), Shah (01.02.2011), Tig (01.02.2011), Valentina (01.02.2011), VisTolog (31.01.2011), Yellow Raven (01.02.2011), Արևածագ (31.01.2011), Ինչուիկ (31.01.2011), Կաթիլ (01.02.2011), ՆանՍ (01.02.2011), Սլիմ (31.01.2011)
Վաաաա՜յ, մայրիկ ջան տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքաաաա՜ն ըսպիտակ
ԱՊՊԱ է գալիս......
Հ.Գ... էսօր ինչքան ձեն կլսվի՜
Ձյուն եկավ, էլ կեդերով գործի գնալ չկա, բայց ոնց էի սովորել , հարմար էրԷսօր ձնեմարդուկների հավաք ոնց որ լինի սենյակում, ով մտնումա ձնոտ ու մրսած, վերջ թեյն էլ վերջացավ:
Պատուհանից ձնե փաթիլիկները ոնց որ պարային համույթ լինեն, ինչ հավեսա, ներսում տաքա, չայ կա, ու շոու էլ կա, ձնե պարահանդես, վատը էնա, որ էս ամեն ինչը չի տրամադրում որ աշխատես: Էսօր յուրահատուկ օրա լինելու , ինչ որ զգացողություն ունեմ, ըհը հոսանքը սկսեց տատանվել, կարողա գնա , մեզ էլ տուն ուղարկեն?
Կգնամ ձնագնդի խաղալու, չնայած մարդ կա ասումա "աղջիկ ջան մեծացի, ամոթա, ինչ ձնագնդի, համ էլ թող քնեմ"
Բայց մեկա խաղալու եմ: Հիշում եմ սրանից մի 5-6 տարի առաջ չոր ձմեռ էր, ես ինչ որ բանից ահավոր նեղված էի ու կյանքից հիասթափված, դուրս եկա տանից , մեկ էլ տեսնոմ ինչ, ամեն ինչ սպիտակ- սպիտակա, ոնց բարձրացավ տրամադրությունս, ինչ լավ էի ինձ զգոմ: Էսօր էլ հիշեցի, որ ձմեռը սիրում եմ, ինչքան շատ բան եմ մոռացել, ինչքան բան կա , որ իզուր եմ մոռացել:
Ամենավատը էնա , որ էս մառազմը արդեն ժամ ու 45 րոպեյա գլխումս պտտվումա:![]()
Վերջին խմբագրող՝ Սլիմ: 01.02.2011, 10:47:
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Էտտ ձեն զառպլատի պավիշենիեմ պռապաաաախ...
Էտը ռադսծ ս գռուսծյու ու շեֆա վ գլազաաաաախ....
Էտը պռազնիիիկ ս կուչեյ դռամվ վ կաշելկաաաաաաաաախ...
Ձեն զառպլատիիիի...
Ձեն զառպլատիիիի...
Ձեն զառպլաաաաաաատիիիիիի..
Աաաաաաաաաայ....էս ձյունը տեսնում ես երգելդ..սիրահարվելդ...ուղախանալդ գալիսա...սպիտակ...մաքուր....սիրուուուոււուուուն....![]()
Want to know the truth ?
Էսօր զարթնեցի էն համոզմամբ, որ ամեն ինչ կուրանայի՝ մի կտոր լավաշի համար:
Հայաստանցի ժողովուրդ, հերքի դարդ անեք ինչ-որ ձյան պատճառով. դուք երջանիկ մարդիկ եք՝ լավաշ ունեք...
"Green eyes" (02.02.2011), *e}|{uka* (02.02.2011), Ariadna (01.02.2011), Chilly (01.02.2011), E-la Via (01.02.2011), Farfalla (01.02.2011), Inna (01.02.2011), Mark Pauler (03.02.2011), My World My Space (01.02.2011), Nare-M (01.02.2011), paniaG (01.02.2011), Ribelle (06.02.2011), Shah (01.02.2011), Tig (01.02.2011), VisTolog (01.02.2011), Անտիգոնե (01.02.2011), Ինչուիկ (01.02.2011), Կաթիլ (01.02.2011), Մանուլ (01.02.2011), Նաիրուհի (02.02.2011), Ուլուանա (03.02.2011), Ռուֆուս (01.02.2011), Սլիմ (01.02.2011), Ֆոտոն (01.02.2011)
Արա ախպեր բան չմնաց... Կայֆավատ կյանքին... Տեղը տաք, ապրուստը' ձրի ... Սաղ մտածած ա իմ տեղը) երբ քնեմ, երբ զարթնեմ, երբ հաց ուտեմ, երբ լողանամ, երբ գնամ զուգարան... Ու պատկերացնու՞մ եք ինչքան պրոբլեմ ա առաջ գալիս բանակից հետո... Էհ ...
Ինչի՞ մեր հայաթում ոչ մի ձնեմարդ չկա, ոչ մի կատոկ, ոչ մեկ չի լացում, որ ձնագնդիկով գլխին ա կերել, ձնեմարդերին քանդող խուլիգան մալոլետկեքի բրիգադը չկա: Ինչի՞ չկան մի քիչ ավելի մեծերը, որոնք շքեղ տնակներ են սարքում ձնից:
Ես էդ քանդող խուլիգաններից եմ եղել: Իմ քյորփա հալով ընգնում էի մեծերի հետ դոմիկ սարքելու՝ իսկ ձնեմարդ սարքողներին մենք դոմիկ մտնելու թույլատրություն չէինք տալիս: Ամուր տնակներ էինք սարքում ու կռիվ անում տնակը քանդել ցանկացող կողքի հայաթի լակոտների հետ: Մենք էլ պակաս լակոտ չէինք, մենք էլ իրանցն էինք քանդում: Ձնե բարիկադներ, մի պատերազմ, մի կռիվ...
Ես չգիտեի թե ի՞նչ ա սեռվերը, Կոնտր Սթրայկը, օնլայնը, Մեդալը, տնից տուն խաղալը: Վեջս էլ չէր, թքած...
Դրա փոխարեն իմացել եմ, որ առաջին ձյունը կպչուն չի՝ իրենով տնակ պատրաստել չի լինի, ավելի լավ է կատոկ… Իմացել եմ, որ սանկայի ոտքերը ձեթով քսելու դեպքում այն ավելի լավ կսղա: Իմացել եմ բոլոր ճիշտ ձնագնդիկ սարքելու ու դիպուկ նետելու ձևերը: Իմացել եմ աղջիկներին ձյուն ուտացնելու բոլոր միջոցները: Իմացել եմ թե ինչ տեսակի կոշիկներով կարելի է ավելի լավ սղալ: Այն, որ ձեռնոցներով ձնագնդիկ սարքելը ավելի դժվար է:
Ինչքա՜ն եմ ձնագնդիկով դեմքիս ստացել, ինչքա՜ն եմ ինքս տվել: Ինչքա՜ն ձյուն եմ կերել, ինչքա՜ն եմ կերակրել: Քանի կատոկ եմ ջարդել, քանի «պատերազմ» եմ հաղթել:
Կոմպյուտերանոցները դողդղալով էին սպասում առաջին ձյանը, սննկանում էին այդ օրերին: Հիմա հակառակն ա՝ լեփ լեցուն են:
Հիմա ծնողներն էլ են մի քիչ համը հանում... Ամեն օր ոտքից գլուխ թաց էի տուն գալի, չորանում ու մյուս օրը էլի իջնում պատերազմելու: Ի՞նչ հիվանդանալ, ի՞նչ վատ զգալ՝ չեմ հիշում տենց դեպք:
Աղջիկները կագնած ձյան հետ նկարվում են... Ի՞նչ նկարվել, ի՞նչ ձյան հետ: Ո՞վ կթողներ` կամերայախառը ձյան մեջ էր հայտնվելու:
Ո՞վ ա հիմա նկարվում դաշնամուրին ռամկայի մեջ դնելու համար... Ադնակլասնիկ:
Ինչի՞ են հիմա աղջիկները առանց վախենալու փողոցով քայլում:
Բա սանկաներով գոնկաները: Քանի անգամ եմ մեքենայի տակ ընկնելուց պրծել: Քանի անգամ եմ շուռ եկել բարձր արագության տակ:
18+ Տղերքը մեզ սովորացնում էին ձյան հետ վարվելու հմտությունները, ձևերը... Ես էլ եմ ուզում սովորացնել այն ինչ սովորել եմ այն ժամանակ... Չկան:
Այսօր արդեն հասցրել եմ ձնագնդիկով գլխիս ստանալ, ու մի քանի անգամ էլ ինքս եմ տվել: Ձևերը դեռ չեմ մոռացել: Ամուր ձնագնդիկ, ճիշտ դիրք, դիպուկ հարված:
Չեմ սիրում ձմեռն ու ձյունը... Ինչևէ, շնորհավոր առաջին ձյուն:
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 01.02.2011, 21:56:
ars83 (02.02.2011), CactuSoul (01.02.2011), Chilly (02.02.2011), Chuk (02.02.2011), E-la Via (02.02.2011), Inna (02.02.2011), Kita (01.02.2011), Kuk (01.02.2011), Mark Pauler (03.02.2011), My World My Space (01.02.2011), Nare-M (01.02.2011), Shah (01.02.2011), Ամպ (02.02.2011), Ինչուիկ (02.02.2011), Մանուլ (02.02.2011), Նաիրուհի (02.02.2011), Ուլուանա (03.02.2011), Ֆոտոն (02.02.2011)
Ես կարող է թերություններ ունենալ, ապրել մտահոգ, զայրանալ պարբերաբար, բայց երբեք չեմ մոռանում, որ իմ կյանքը աշխարհի ամենա խոշորագույն ընկերությունն է, ու պետք է միշտ կարողանամ կանխարգելել արտաքին ազդակները, որ այն երբեք իրեն սնանկ չհայտարարի:
Լինել երջանիկ, նշանակում է վերահաստատել, որ արժի ապրելը, անկախ բոլոր մարտահրավերներից, թյուրիմացություններից ու ճգնաժամային պահերից:
Նշանակում է թողնել ինքդ քեզ զոհի դերում տեսնելը ու դառնալ սեփական պատմությունդ կերտողը:
Նշանակում է անցնես ներսումդ եղած բոլոր անապատների միջով, սակայն միշտ ունակ լինես գտնել այն օազիսը, որը գտնվում է քո սրտի ինչ-որ անկյունում:
Նշանակում է ամեն առավոտ գոհունակությունդ հայտնես Բարձրյալին կյանքումդ տեղի ուցեղող հրաշքների համար:
Նշանակում է լցվես խինդով ու երբեք չվախենաս սեփական հույզերիցդ:
Լինել երջանիկ նշանակում է կարողանաս խոսել ինքդ քո մասին:
Քաջություն ունենալ լսել ոչը: Ու միշտ ապահով զգաս, երբ կստանաս ցանկացած քննադատություն, նույնիսկ անարդար:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
"Green eyes" (02.02.2011), Ariadna (02.02.2011), E-la Via (02.02.2011), einnA (01.02.2011), Mark Pauler (03.02.2011), Yeghoyan (01.02.2011), Անտիգոնե (01.02.2011), Արևածագ (02.02.2011), Ինչուիկ (02.02.2011)
ո~նց եմ կարոտում, ո~նց եմ նախանձում, եթե մարդիկ կուրանային լավաշի համար, ապա ես`սրա համար
Freeman (02.02.2011)
Գժվելու բան էր: Համատարած փսիխոզ էր տիրում:
…
- Դե ես պատի տակ նստեք, բան չի լինի,-ասում էր բարեկամս՝ ցույց տալով մեր տան հայ-ադրբեջանական սահմանին հակառակ պատը:
Ի դեպ, բարեկամս մաթեմատիկոս էր (հիմա Արծվաբերդ գյուղի դպրոցի տնոօրենն է, ձեռի հետ էլ մեղու ա պահում): Այդ ժամանակ աշխատում էր կարկտահարությունից ցանքատարածքներն ու այգիները պաշտպանող ինչ-որ հիմնարկում, կարճ ասած, հրետանիով կրակում էին ամպերին…
Էդ ժամանակ մեր ժողովուրդը դեռևս չգիտեր՝ ինչ է կատարվում և ընդհանրապես ինչ է կատարվելու: Երևի տենց… 90 կամ 91 թիվն էր: Հասկացան էն ժամանակ մինչև մի քանիսի ձեռ ու ոտ կտրեցին, մի քանիսը մեռան և այլն…
Համատարած փսիխոզ տեսե՞լ եք… Դա գիտե՞ք որն ա… Երեխաներով խաղում եք (ասենք՝ պախկվոցի կամ էլ մի ուրիշ բան), մեկ էլ… Դղրդոց, շվվոց… (աննկարագրելի է) ու… չգիտես՝ ինչ անես, ուր մտնես: Մտածում ես՝ տնեցիները, փոքրիկ քույրիկս, եղբայրս, մամաս, պապաս… Տենաս՝ հիմա ուր են. թաքնվել են՞ թե՞ ոչ…
Դա կոչվում է պատերազմ: Դա կոչվում է 152 մմ-անոց հաուբից, գրադ-կայանք: Գրադ կայանք…
Սիրում եմ ԳՌԱԴԸ՝ հռչակավոր Կատյուշայի թոռնիկին: Հիմա ասեմ՝ խի եմ սիրում: Հակառակորդի կողմից կրակելու դեպքում ահավոր է: Անտանելի վիճակ՝ ունակ մարդուն հասցնելու հոգեկան խանգարման: Հատկապես եթե գիտես, որ 100 տոկոսով պաշտպանված չես: Դու դեռ մի կողմ ( անգամ եթե ընդամենը 9- 10 տարեկան երեխա ես)… ՀԱՐԱԶԱՏՆԵՐԴ…
Բայց երբ գրադը կրակում է «քո կողմից» ( կարծես՝ մեծ քանակով մետաղյա թիթեղ թափեն. այդպիսի ձայն է հնչում), երջանիկ ես զգում քեզ: Երջանիկ ես զգում ոչ թե այն պատճառով, որ Թովուզում կամ Ղազախում մի քանի տուն փլվեց ու մի 10 թուրք մեռան կամ խեղվեցին: Ո՜չ: Երջանիկ ես, որովհետև լռություն է տիրում: Թեկուզ մի քանի րոպե: Լռություն: Կարճատև խաղաղություն: Խաղաղություն: Լռում էին թուրքերը: Մերոնք էլ էին լոում: Երևի սպասում էին միմյանց հաջորդ քայլին: Բայց կարևորը՝ լռությունն էր՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ: Թեկուզ մի քանի րոպե…
Կատյուշան խաղաղություն էր բերում:![]()
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 02.02.2011, 02:46:
*e}|{uka* (02.02.2011), Ariadna (02.02.2011), CactuSoul (02.02.2011), Chilly (02.02.2011), Chuk (02.02.2011), cold skin (04.02.2011), E-la Via (02.02.2011), einnA (02.02.2011), Katka (02.02.2011), Kita (02.02.2011), Kuk (02.02.2011), Mark Pauler (03.02.2011), My World My Space (02.02.2011), Tig (02.02.2011), Արևածագ (02.02.2011), Ժունդիայի (02.02.2011), Ինչուիկ (02.02.2011), Կաթիլ (02.02.2011), Հայկօ (02.02.2011), Ձայնալար (02.02.2011), Մանուլ (02.02.2011), Ռուֆուս (02.02.2011), Ֆոտոն (02.02.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ