Առաջարկում եմ redirect անել այնպես, որ կայք մուտք գործելուց անմիջապես հետո հայտնվես "Ղեկավարման վահանակ" ում: Կարծում եմ դա շատերին հարմար կլինի:

Բացարձակ հարմար չի լինի: Մի կողմից այցելուների մեջ քիչ մաս չեն կազմում չգրանցված մարդիկ, ում համար այդ էջը չկա, ընդամենը ստանալու են սխալի մասին հաղորդագրություն, մյուս կողմից շատ են այնպիսիք, ում վարկանիշների քանակի պատճառով էջը բավական երկար է բեռնվում, մյուս կողմից այնքան էլ կիրառական տարբերակ չէ, մասնակիցների մի զգալի հատված այդ էջի հնարավորությունները չի էլ գործածում:
Իսկ ում որ հարմար է այդ էջով մտնել խորհուրդ եմ տալիս էջն ավելացնել ֆավորիտների մեջ, որպես կոճակ ավելացնել բրոուզերում կամ նման այլ կերպ արագ մատչում ստանալ այդ էջին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Freeman (22.01.2011), Lusina (22.01.2011), Magic-Mushroom (02.02.2011), Moonwalker (22.01.2011), VisTolog (22.01.2011), Լեո (23.01.2011), Ձայնալար (22.01.2011), Ներսես_AM (22.01.2011)
Շնորհակալ եմ պատասխանիդ համար:
Ի դեպ, քանի դեռ վարկանիշներից խոսք գնաց, մի բան ավելացնեմ, կարելի է վարկանիշների բլոկը Ajax Spoiler ով չէ՞ դարձնել, որ լրացուցիչ ժամանակ կառավարման վահանակ մտնելուց չխլի...
Այդ իսկ պատճառով եմ նշում, որ կայք մուտք գործելուց անմիջապես հետո, նկատի ունենալով որպես ակումբի անդամ մուտք գործելուց հետոՄի կողմից այցելուների մեջ քիչ մաս չեն կազմում չգրանցված մարդիկ, ում համար այդ էջը չկա, ընդամենը ստանալու են սխալի մասին

Տեսականորեն կարելի ա, գործնականում աշխատում ենք ինքներս կոդում փոփոխություններ չանել:
Այդ դեպքում հանում ենք գրառմանս առաջին հատվածը, մնացածը մնում ա անփոփոխԱյդ իսկ պատճառով եմ նշում, որ կայք մուտք գործելուց անմիջապես հետո, նկատի ունենալով որպես ակումբի անդամ մուտք գործելուց հետոԵս հասկացել էի ոչ թե լոգին լինելը, այլ կայք մտնելը: Բայց դե խնդիրը շատ չի փոխվում դրանից:
Ամեն դեպքում շնորհակալություն առաջարկի համար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջարկում եմ Վեբ բաժնում գտնվող բոլոր կայքերը տեղափոխել դեպի Վեբ կայքերի քննարկում բաժին,
խառնաշփոթա առաջացել, մեկը իրա կայքի քննարկումը բացումա Վեբ -ի մեջ, մյուսը Վեբ կայքերի քննարկում-ի մեջ:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Moonwalker (01.02.2011), Universe (01.02.2011)
AMzone (02.02.2011), Moonwalker (01.02.2011), tikopx (01.02.2011)
Հնարավո՞ր է, որ «Ստեղծագործական նախագծեր»-ով Չուկը զբաղվի կամ ադմինիստրացիայի մի որևէ այլ ներկայացուցիչ, եթե Շինարարը տրամադրված չի...
Էդքան տարբեր գաղափարներ կան՝ նոր նախագիծ ստեղծելու, բայց զբաղվող չկա:![]()
Chuk (02.02.2011)

Զտել պետք է, բայց այդ բաժիններն իրարից էականորեն տարբերվում են: Մասնավորապես «Վեբ կայքերի քննարկում» բաժնում մարդիկ տեղադրում են սեփական կայքերը, որոնց մասին ուզում են քննարկում ծավալել, իսկ «Վեբ» բաժնում ներկայացվում են այլ կայքեր:
Այս հաշվով հավանաբար շուտով մի քննարկում կբացեմ ու կփնտրենք լուծումներ: Խնդիրը հետևյալն է. կան մի շարք ucoz-ի կայքեր, որոնք իրապես լավն են, ունեն լավ բովանդակություն, կառուցված են գրագետ, մյուս կողմից կան կայքեր, որոնք ucoz-ում չեն, բայց նույնքան վատ են պատրաստված, ինչպես այն կայքերը, որոնք նկատի ունես: Այսինքն Ucoz բառով ֆիլտրացիան, ըստ իս, այնքան էլ լավ լուծում չէ:
Ես հիմա մտածում եմ մեկ այլ տարբերակ: Ունենում ենք խումբ, որի անդամներն ընտրվում են ակումբցիների կողմից, ասենք 13 հոգանոց խումբ, ովքեր յուրաքանչյուր կայքի համար բացված թեման որոշում են, թե որ բաժնում է լինելու: Բաժինների տարբերակներ են. «Սիրողական վեբ կայքեր», «Պրոֆեսիոնալ վեբ կայքեր»: Կամ գուցե այլ տարբերակ, այդ նույն խումբը որոշում է տվյալ կայքը սահմանված չափանիշներին համապատասխանու՞մ է, թե՞ ոչ, չհամապատասխանելու դեպքում ջնջում է:
Բայց հնարավոր է, որ այս տարբերակներից ոչ մեկն էլ չի ընտրվի: Շուտով կբացեմ քննարկում, բոլորովս կորոշենք որդեգրելիք քաղաքականությունը:
Ես կզբաղվեմ
Կփորձեմ հենց վաղը նորից վերհիշել բոլոր առաջարկված տարբերակները ու կորոշեմ, թե որ տարբերակով կազմակերպեմ, որով չէ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
AMzone (02.02.2011), ivy (02.02.2011), Moonwalker (02.02.2011), tikopx (02.02.2011), Շինարար (02.02.2011)
Մի բան էլ ես առաջարկեմ, էլիՈրոշ թեմաներում կամ որոշ դեպքերում spoiler թեգի կիրառումը կարելիա սարքել պարտադիր պայման: Օրինակ այնպիսի թեմաներում, որտեղ գրառումների մեծ մասը իրենց մեջ պարունակում են img թեգերով դրված նկարներ կամ տեսահոլովակներ. էլ չեմ ասում, որ կան թեմաներ, որոնց մեկ էջում ավելի շատ տեսահոլովակ կամ նկար կա տեղադրված, քան գրառումներն են: Ինչպես նաև, տեսահոլովակով կամ նկարով գրառումները մեջբերելիս կամ պարտադիր ջնջել հղումները, կամ դրանք տեղադրել spoiler-ով:
Հանդիպում են էջեր, որ ուղղակի անտանելի ա բացելը, ու էդ հաստտ իմ կոմպից կամ իմ ինտերնետից չի, այլ էջի չափազանց ծանրաբեռվածությունից ա:
Շնորհակալություն ուշադրության համար![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
CactuSoul (02.02.2011), tikopx (02.02.2011), Ungrateful (02.02.2011), Լեո (02.02.2011)
Ես խիստ դեմ եմ ֆորումով մեկ Spoiler թեգի անհարկի կիրառմանը: Նախ էդ թեգը ստանդարտ գործիքների մեջ չկա, շատերը նույնիսկ գաղափար չունեն, թե ոնց են spoiler թեգը դնում:
Բացի դրանից Spoiler-ը պարտադիր կիրառում ունի 2 բաժիններում - Խաղեր ու Կինո, կիրառման իմաստը այն է, որ խաղին կամ ֆիլմին անծանոթ մարդկանց առաջին տպավորությունները չփչացնեն: Նաև կարելի է կիրառել Ժամանցի որոշ թեմաներում՝ ճիշտ պատասխանը թաքցնելու համար: Մնացած բոլոր դեպքերում սպոյլերները կոնկրետ ինձ նյարդայնացնում են, մի հատ նկար կամ տեսահոլովակ տեսնելու համար ինչի՞ պետք ա ավելորդ քլիք անեմ: Ինչ վերաբերվում է նկարների էջը չծանրաբեռնելուն, եթե իհարկե մեգաբայթանոց նկարներ չդրվեն, էջը առանձնապես չի ծանրանա: Ակումբի էջերը առանձնապես ծանր չեն![]()
I may be paranoid but no android!
Ռուֆ, անհարկի կիրառումը ո՞րն ա, որ շատ կիրառեն, կպրծնի՞, ափսոս ա՞Սա էլ քեզ ակումբի «թեթև» էջի օրինակ, որտեղ անհարկի չեն օգտագործվել spoiler-ները, բայց օգտագործվել են, փառք աստծո:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
CactuSoul (02.02.2011), Ungrateful (02.02.2011)
Հարց ա առաջանում. սպոյլերի պարունակությունը քլիքից հետո ա՞ բեռնվում, թե՞ ընդհանուր էջը բացելիս: Եթե երկրորդ դեպքն ա, էդ թեգը տրաֆիկի հարցը չի լուծի:
Սպոյլերները ես էլ չէի ուզի, որ էդ նպատակով կիրառվեն: Ես եթե սպոյլեր թեգով փակված բան եմ տեսնում, առաջին հերթին մտածում եմ, որ դրա մեջինը հենց սպոյլեր ա, այսինքն նենց բան, որ ես հնարավոր ա՝ ուղղակի չուզենամ կարդալ՝ ինչ-որ տպավորություն չփչացնելու համար: Բնականաբար՝ կոնտեքստը հիմնականում հուշում ա, թե էդ ինչ ա, բայց հակասական դեպքեր էլ կարող են լինել, մանավանդ էդ թեգի «հարազատ» բաժիններում՝ Կինոյում, Խաղերում, Գրականությունում:
Բայց հաստատ տեղեր էլ կան, որ էդ թեգերը դնելը մենակ ավելի սիրուն ու հարմար կդարձի էջը, օրինակ՝ վերևում Կուկի նշած դեպքը: Մեջբերման ժամանակ նկարներն ու վիդեոները ջնջելուն բոլոր վերջույթներով կողմ եմ, անձամբ ես միշտ տենց եմ անում, եթե անմիջական գրառման իմաստը էդ ջնջելուց չի տուժի, կամ էլ մի քանի նկարներից մեկը առանձնացելու հարց չկա:
DIXIcarpe noctem
Chuk (02.02.2011), Freeman (02.02.2011), Kuk (02.02.2011), Moonwalker (02.02.2011), Ռուֆուս (02.02.2011)
Ես էլ եմ դեմ սպոյլերի շռայլմանը: Ինքս երբ որ նկար կամ վիդեո եմ մեջբերում, ընդամենը ջնջում եմ համապատասխան թեգը, որ վերածվի հղման: Իսկ գրառման մեջ վիդեո դնելուց սպոյլեր պարտադրելը ճիշտ չեմ համարում: Ասեմ, որ յութուբի փլեյերների բեռնման արագությունը կախված ա ե՛ւ կապից, ե՛ւ համակարգչի տվյալներից ու հետեւաբար` բրաուզերից: Իմ մոտ կապը 256 կբիթ/վ ա, պրոսց 3 ԳՀց-անոց հնադարյան P4 HT ա, բրաուզերս էլ Opera 11 ա ու «Ի՞նչ երգ ես այս պահին լսում» թեմայի բեռնման արագությունից չեմ բողոքում, որը իմ մոտ, մոդերության բերումով, ամենահաճախ այցելվող թեման ա:
Կլիկից հետո ա բեռնվում:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ