Ժողովուրդ ստեղ ոչ լևոնական օրիենտացիայի մարդ կա? հարցիս մեջ ենթատեքստ չկա, հետաքրքրության համար եմ հարցնում
Ժողովուրդ ստեղ ոչ լևոնական օրիենտացիայի մարդ կա? հարցիս մեջ ենթատեքստ չկա, հետաքրքրության համար եմ հարցնում
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Կա![]()
Բեն Ալին փախավ ժողովրդական մեծ ցույցերի պատճառով (չնայած դրսից տենց է երևում, բայց բացառված չէ նրա վրա օտարերկրյա ճնշումների ազդեցությունը՝օրինակ Ֆրանսիան): Ընդհանուր վերցրած պատճառ են համարվում զանգվածային ցույցերը, որոնք առաջացել էին երկրում կենսամակարդակի կտրուկ անկմամբ՝գների աճ, գործազրկություն, կոռուպցիա, աղքատություն և այլն: Իսկ մեր ժողովուրդի արձագանքը մեր երկրի վիճակին այդքան էլ տրամաբանական չէ: Մի կողմից բողոք կա, որ վատա շատ վատա, մյուս կողմից պայքարի գնացող չկա:Ուրեմն դեռ դանակը ոսկորին չի հասել: Այսինքն դեռ դիմանալու ու հարմարվելու ժամանակահատված է հայերի մոտ: Սակայն չգիտես ինչու հայերի մոտ այդ ժամանակահատվածը կարող է շատ երկար տևել: Իմ կարծիքով, ժողովուրդը դեռ չի գիտակցում ասենք եթե մի կլանային ռեժիմը փոխվի մյուսով, ով կարող է երաշխավորել, որ էդքան պայքարելուց հետո նույն ճգնաժամին չեն հասնի: Հհաջորդը ղարաբաղյան պատերազմն է, մտածում ենք երկիրը շատ չխառնենք թուրքերը չհարձակվեն: Մի խոսքով դեռ վախենում ենք ակտիվ քայլերից: Ես միշտ մտածել եմ, որ հայկական պետությունում միշտ պետք է լինի երրորդ ուժ, որը ցանկացած նման իրավիճակներում կանգնի ժողովրդի կողքին: Երրորդ ուժը պետք է սահմանադրությամբ օժտված իրական ռազմական ուժ լինի, որի հիմքը կդառնան անկաշառ,կռված, միայն և միայն ժողովրդի շահերը պաշտպանող զինվորականները (այս կազմավորման մեջ կարելի է ներառել նաև երկրապահների այն մասին, որոնք դեռ չեն ծախվել, այս կամ այլ որևէ հայկական իշխանության): Կառույցը պետք է ֆինանսավորվի սփյուռքի կողմից: Ահա այստեղ խոսքը գնում է սփյուռքի ներմուծմանը ՀՀ ներքաղաքական կյանք: Փաստորեն, ըստ ինձ, այս ուժի դեպքում չեն թույլատրվի ընտրակեղծիքները, մարդկանց թալանել ու թռնելու երևույթները, ինչպես այժմյա, այնպես էլ մնացած իշխանությունների դեպքում: Պարզ բան օրինակ ինչ է խանգարում բանակին միանգամից կանգնել ժողովրդի կողքին? Եթե ցանկանա սփյուռքը մի քանի օրում այստեղ իշխանափոխություն կանի: Մի խոսքով Թունիսի դեպքը շատ ուշագրավ է, ոչ միայն նրանով, որ ընդհանուր հաշվով տեղի է ունենում արաբական երկրում, բացահայտ դիկտատուրայով, այլ նաև նրանով, որ վերջինիս պատճառ են դարձել անտանելի կենսական պայմանները:
Սփյուռքը…Սփյո՞ւռքը…
Սփյո՜ւռքը…
Լավ էլի… Սփյուռքին ո՞վ կթողի, որ ստեղ վեր վեր թռնի՝ էլի կքցեն նրանց…
Սփյուռթը եղեռնից էն կողմ բան չի տեսնում… Էն էլ ուղակի իր տեսակը «պահպանելու» համա: Եթե եղերի հարցը չլիներ՝ սփյուռքի լինելիությունը կիմաստազրկվեր ու վերջնականապես կձուլվեր: Համախմբման գաղափար չէր լինի: Առանց էդ էդ համախմբվել բառը մեր համար վերացական կատոգորիայա: Սփյուռքը եթե կարողանար էդքան հզոր ու միավորված լիներ, վաղուց ջհուդների նման այսօրվա Թուրքիաի արևելքում 4-րդ Հայկական պետությունը կսարքեր… Սփյուռքը զզվածա ՀՀ-ից ու ինչո՞ւ պիտի զզված չլինի որ, երբ չկա այդպիսի սփյուռքահայ, որին «քցած» չլինեն Հայաստանում… Եվ հետո ըստ հայկական հին ավանդույթի ամեն մեկս մեր հայրենիքը համարում ենք մեր տունը՝ ոչ թե մեր պետությունը, այսինքն փսյուռքի համար ՀՀ-ն հայրենիք չի, նրանց հայրենիքը «էրգիրն» է, ու նրանց հեչ էլ պետք չի որ ՀՀ-ն նորմալ երկիր դառնա: Սա խորը հոգեբանական խնդիրա, որը գուցե ոչ մի սփյուռքահայ չընդունի էլ, բայց ենթագիտակցորեն այդպես էլ վերաբերվումա…
հ.գ. ներողություն եմ խնդրում սփյուռքից, բայց ոնց վերլուծում եմ, այլ եզրահանգման չեմ կարողանում գալ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Օտարերկրյա ֆինասավորմամբ ռազմական դիկտատուրա: Ադրիանո ջան, ուրիշ փորձանք ունեի՞ր գլխներիս մտածելու:
Կամ հիիմա ինչո՞վ ա վիճակը տարբերվում քո նկարագրածից: Էլի իշխանությոնը փաստորեն նրանց ձեռքն ա, ովքեր զենք ունեն, ու էլի երկրի փողերի մեծ մասը գալիս ա դրսից: Մենակ սահմանադրության մեջ գրած չի, որ զինված հրոսակներն են մեր տերը: Մնում ա էտ էլ անենք, ու բոլոր հարցերը ընդմիշտ կփակվեն:
Ապեր, այդպիսի ուժի դեմքում ընտրություններ ընդհանրապես չեն լինի, կամ վերջնականապես կկորցնեն իրենց իմաստը: Այնպես որ, ճիշտ ես, չեն լինի նաև ընտրակեղծիքներ:
Kuk (17.01.2011), Mephistopheles (18.01.2011), murmushka (17.01.2011), Norton (17.01.2011), Tig (17.01.2011), Աբելյան (19.01.2011), Հայկօ (17.01.2011), Ջուզեպե Բալզամո (29.01.2011)
Տրիբուն ջան իսկ ինչու ենք միայն այդ կողմով մտածում: Տրամաբանական մի բան որ իշխանությունը գալիսա էլ չի ցանկանում գնա, փորձը ցույց է տալիս, որ պակասում է մի ուժ, որը միայն և միայն ժողովրդի կամքը պահողը կլինի: Տեսեք հարց է առաջանում իսկ ով պետք է սահմանադրությամբ օրինականացնի այդ այսպես կոչված զապասնոյ ուժերին: Ուրեմն պետք է մեկ անգամ հեղաշրջում լինի, որից հետո զինվորական իշխանությունը, որը ֆինանսավորվում է սփյուռքից պետք է իրականացի դեմոկրատական ընտրություններ: Զինավորները պետք է հանդիսանան դեմոկրատական սկզբունքները պաշտպանողները:Չէ որ զինվորներին վստահում ենք մեր կյանքը, իսկ ինչու չվստահենք դեմոկրատական սկզբունքները`պետությունը աշխատում է միայն ժողովրդի համար, ոչ թե իշխանական առանձին կլանների սնման համար: Ցանկացած իշխանություն, որը կցանկանա ժողովրդի կամքին հակառակ մնա ու մնա, կգնա այս ուժերի դեպքում: Հայերի մոտ երբեք ինքնիրան նորմալ իշխանություն չի գա դա բացառված է: Զինավորականների դիկտատուրան կլինի միայն այն դեպքում, եթե այդ կառույցը կազմված լինի Լևոնասերժանտաքոչարյանական կլաններից, սակայն այստեղ խոսքը գնում է որակական նոր ուժի ձևավորման մասին:
Միշտ ասում են սփյուռք -հայաստան կապի մասին: Սակայն սփյուռքը կզզվի այնքան քանի դեռ նրա կողմից տրված փողերը չծառայեն մի շարք երկրի համար կարևոր հարցերի լուծմանը`օրինակ երկրում ընտրակեղծիքների բացառմանը: փաստորեն սփյուռքը որպես ուժ կզգացվի երկրի ներսում: Հասկանում եք պարզապես շահը ձևափոխելով հոգևոր ինչ-որ արժեքների պահպանմանը կնպաստի սփյուռքի և Հայաստանի իրական, ոչ թե ձևական միավորմանը: Հետո ինչ, որ չեն ապրում Հայաստանում, դա նրանց չի թույլ տալիս ազատվել պատասխանատվությունից: վերջի վերջո մի ազգ ենք և չարժե, որ միյն ու միայն իրար գցելով ապրենք, ասենք փող վերցնենք ու ծախսենք էս հանցավոր ռեժիմներին սնուցելու համար:
Ադրիանո ջան, ֆանտաստիկ, իդեալիստական բաներ ես խոսում: Ո՞նց էս պատկերացնում մի տեղ ֆինանսավորում լինի՝ փող այսինքն, իշխանություն լինի ու մաքուր լինի՞… Հանուն ինչի՞ պիտի էդ փողն ու իշխանությունը ունեցող մարդիկ նվեր տան իրենց իշխանությունը ժողովրդին… Եթե նույնիսկ քո ասածը իրականանա՝ էն օձ ու շակալ տեսակը նենց շուտ կհայտնվի էդ կառույցի համապատասխան տեղերում, որ չես էլ հասցնի զարմանաս… ու… ու ինչպես երգում է ասվում՝ «…և վաղն ամեն ինչ կսկսվի նորից»Չէ անհեռակնարային բաներ ես ասում… Էդ ժողովուրդն ինքն իրենով, ինքնաբուխ պիտի մի քանիսին սատկացնի, որ ամեն հաջորդ աչքի տակ ունենա դա… Ու մեկումեջ պրոֆիլակտիկ սատկացումներ տեղի ունենան, որ չմոտացվի ժողովրդի ով լինելը ու շահերը չանտեսվի… Բայց քանի որ մեր մեջ էդ տեսակը չկա, կամ շատ խորը քնածա, ստիպված ենք սենց էլ ապրել…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ադրիանո ջան, մի հատ հարց: Գիտե՞ս, որ էտ համակարգը, կամ դրան շատ մոտ համակարգ, գործել ա մինչև վերջերս Թուրքիայում ու հիմնադիրը Աթաթուրքն ա եղել: Բայց էտ ջհանդամին, Աթաթուրքը խելոք մարդ էր, գիտեր ինչի համար ա դա անում կոնկրետ Թուրքիայում: Բայց դա արդեն ուրիշ հեքիաթից ա:
Ապեր, ոչ մի ռազմական ուժ չի կարող արտահայտել ժողովրդի կամքը ու պաշտպանել էտ կամքը: Չի եղել տենց բան, ու չի կարա լինի - ուզում ա սփյուռքը ֆինանսավորի, ուզում ա եկեղեցին, ուզում ես Սահմանադրության մեջ գրի, ուզում ես Աստվածաշնչում:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.01.2011, 13:59:
Բա մե՞զ ինչի չեն զրկում
ՀրապարակԲելառուսը կարող է զրկվել «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից
Եվրախորհրդարանի մի շարք անդամներ մտադիր են Եվրոպական հեռարձակման միության ղեկավարությանը ուղերձ հղել՝ Բելառուսին «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու իրավունքից զրկելու պահանջով։ Այս մասին հայտնում է NEWSru.com-ը։
Մրցույթի մասնակցությունից Բելառուսին զրկելու առաջարկը պատժամիջոցների տարբերակներից մեկն է, որը Եվրամիությունը նախապատրաստում է ի պատասխան Մինսկի իշխանությունների կողմից 2010–ի դեկտեմբերի 19–ի երկրում նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության ցույցերը ճնշելուն։
Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը առաջարկել էր Բելառուսին զրկել միջազգային սպորտային իրադարձություններին մասնակցելու իրավունքից։ Մասնավորապես՝ Բուզեկը ցանկանում է բելառուսցի մարզիկներին արգելել մասնակցելու Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին։
Բելառուսը եվրոպական միակ երկիրն է, որը «Եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքներն ու մասնակցությունը լիովին իրականացնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալով։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աբելյան (19.01.2011)
Lion (20.01.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ