Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Գայլ ջան, նույն հաջողությամբ կարելի է առաջարկել եղեռնի զոհերի հիշատակի հարգման օրը այս տարի մեկ օր հետ գցել ու հիշատակը հարգել ապրիլի 25-ին: Քո առաջարկի ու այս առաջարկի մեջ բացարձակապես տարբերություն չկա:
Տարբերությունը այն է, որ չկա այնպիսի տոն կամ օր, որի պատճառով կարելի է այդ օրը հետ ու առաջ տալ:
Ապրիլի 24 միայն սգո օր չէ, այդ օրը պետք է դաջված լինի ցանկացած հայի ճակատին, որովհետև հայը մինչև հիմա ստրուկի հոգեբանություն ունի, այդ հսկա գերեզմանը միշտ պետք է հիշացնի, որ հայը թույլ է եղել ու եթե շարունակի նույն կերպ ապա կկառուցվի երկրորդ գերեզմանը: