User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հայ Եկեղեցու տոները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում վրեժ62-ի խոսքերից Նայել գրառումը
    մեջբերեմ Աստվածաշնչից` գիրք Մաղաքիայի գլուխ` Բ խոսք 1-3 ը ներառյալ <<Եվ արդ ձեզ համար է այս պատվերը, ով քահանաներ: Եթե չլսեք եվ ուշադրություն չանեք, որ իմ անվանը պատիվ տաք, ասում է Զորաց Տերը, այն ժամանակ ես ձեր մեջը կուղարկեմ անէծքը, եվ կանիծեմ ձեր օրհնությունները. այո ես արդեն անիծել եմ նրանց, որ դուք ուշ չէք դարձնում : Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը, եվ աղբ պիտի ցրեմ ձեր երեսի վրա` ձեր տոների աղբը. եվ ձեզ իր մոտը պիտի տանէ>> եվ հետո նույն գլխի 7; 8 խոսքերը` <<Որովհետեվ քահանայի շրթունքները պետք է գիտություն պահեն, եվ օրենք կփնտրեն նրա բերանիցը. որովհետեվ նա Զորաց Տիրոջ դեսպանն է: Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, եվ շատերին գայթակղեցրիք օրենքի մեջ.>>
    Եվ ի՞նչ կապ ուներ այս մեջբերումն իմ ասածի հետ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nun ... (11.06.2009), Սելավի (10.06.2009)

  3. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    03.06.2009
    Տարիք
    50
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ի՞նչ կապ ուներ այս մեջբերումն իմ ասածի հետ:
    Մեջբերումն արված էր նրա համար, որ մինչեվ կրոնական տոների մասին խոսելը / իսկ , թե ինչու կրոնական, այլ ոչ եկեղեցական, որովհետեվ բոլորս էլ գիտենք, որ եկեղեցի բառի թարգմանությունը նշանակում է Աստծո ժողովուրդ / կարդայինք աստվածաշունչը եվ հասկանայինք, որ այդ կրոնական տոները ոչ մի առնչություն չունեն ոչ Աստծո հետ , ոչ էլ առավել եվս քրիստոնեության հետ:

  4. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում վրեժ62-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերումն արված էր նրա համար, որ մինչեվ կրոնական տոների մասին խոսելը / իսկ , թե ինչու կրոնական, այլ ոչ եկեղեցական, որովհետեվ բոլորս էլ գիտենք, որ եկեղեցի բառի թարգմանությունը նշանակում է Աստծո ժողովուրդ / կարդայինք աստվածաշունչը եվ հասկանայինք, որ այդ կրոնական տոները ոչ մի առնչություն չունեն ոչ Աստծո հետ , ոչ էլ առավել եվս քրիստոնեության հետ:
    Վրեժ ջան, իսկ պատկերացնում եք, կարդացել ենք, բայց չգիտես ինչու համոզված ենք, որ կապ ունեն

  5. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2007
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Եկեղեցու տոները

    Այս տարի հուլիսի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը:
    Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաեւ Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, իրենց արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը

    Տոնի առթիվ հուլիսի 4-ին` ժամը` 14.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կբացվի լուսանկարիչ Տիգրան Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Կցուցադրվեն եկեղեցիների, բնության, կենդանիների, ճանապարհի, Մեղրիի հին քաղաքի յուրահատուկ լուսանկարներ: Ցուցահադեսին ներկայացված են լինելու Մեղրիի Ս. Աստվածածին եկեղեցու մանրանկարները, որոնք 18-րդ դարի կեսին պատկերվել են Հովնաթանյանների կողմից: Կադրերը բացառիկ են: Հայաստանի շատ քիչ եկեղեցիներում պահպանվել է պատի վրա մանրանկարչություն: Հատկանշական է, որ երբ տարիներ առաջ ցանկացել են մանրանկարների գույները թարմացնել նոր ներկերով, ապա ժամանակ անց նոր գույները խունացել են` զիջելով հնագույն ներկերի որակին:
    Ցուցահանդեսին ներկայացված եկեղեցու այլ լուսանկարներում կա 1251թ. կառուցված Խորակերտ եկեղեցին, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանին: Այս եկեղեցին մի շարք այլ հայկական եկեղեցիների հետ Վրաստանը պահանջում է ճանաչել իբրև վրացական: Նկարահանումներն այս եկեղեցում գաղտնի են կատարվել:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (29.06.2009), Monk (29.06.2009)

  7. #5
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ Եկեղեցու տոները

    Վաղը հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը

  8. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուրբ Զատիկը տոնելու ենք ապրիլի 24-ին

    Տոմարական հաշվարկների համաձայն` այս տարի Սուրբ Զատիկը տոնվելու է Մեծ եղեռնի օրը` ապրիլի 24-ին: Այսինքն` Քրիստոսի Հարության տոնը նշելու ենք 1915 թ. զոհերի հիշատակի օրը: «Զատիկը փոփոխական օրերի նշվող տոմարական տոներից է. այն նշելու օրը որոշվում է բարդ տոմարական հաշվարկներով և ենթակա չէ փոփոխության ոչ մի դեպքում: Բացի այդ, կարծում եմ, որ այս երկու իրադարձությունները միանգամայն համադրելի են և չեն հակասում միմյանց»,- այս մասին կարծիք է հայտնում Ջրվեժի եկեղեցու քահանա տեր Կյուրեղը: Քահանան տեղեկացնում է, որ այս տարի ևս Սուրբ Զատիկի օրը եկեղեցիներում կանցկացվի Հարության պատարագ, որից հետո, ինչպես ամեն տարի, հոգեհանգստի ավանդական շարականներ կնվիրվեն նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
    Այս համընկման մեջ արտառոց ոչինչ չի տեսնում նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Նախ ապրիլի 24-ը վաղուց սգո օր չէ, և այդ օրը կարելի է Հարության օրը նշել: Սուրբ Զատիկը զուտ եկեղեցական տոն է, և չի ենթադրում խրախճանքներ ու տոնախմբություն, ուստի ես որևէ խնդիր չեմ տեսնում այն Մեծ Եղեռնի օրը նշելու մեջ»,- ասում է պրն Կ. Մանոյանը:
    http://www.1in.am/arm/armenia_society_6314.html

  9. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեղեցին մանրից խփնվում ա, կարծում եմ դժվար չէր ամսի 25 ին տեղափոխեին, իսկ ոմն Մանոյանը թող գնա ֆռֆռա:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Benadad (12.01.2011), Շինարար (10.01.2011)

  11. #8
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցին մանրից խփնվում ա, կարծում եմ դժվար չէր ամսի 25 ին տեղափոխեին, իսկ ոմն Մանոյանը թող գնա ֆռֆռա:
    Գայլ իսկ քեզ դուր կգար, որ ասենք ծնունդդ ամսի 24-ին լիներ, բայց նշեիք 25-ին:
    Ես համակարծիք եմ քահանայի հետ, Քրիստոսի հարության տոնը մեծագույն տոն է ու այն չի կարող ստվերվել անգամ մի ազգի մեծագույն ողբերգությունից: Իսկ եթե պետք է տեղափոխել, կարելի է Եղեռնի օրը նշել ամսի 25-ին, հատկապես որ ցեղասպանւթյունը մի օրում չի եղել, ոչ էլ մի տարում: Իսկ հենց 24-ն է նշվում, որովհետև այդ օրն են սկսվել պոլսահայ մտավորականների ձեռբակալությունները: Անգամ կարելի է փաստել, որ 25-ին ավելի շատ մարդ է զոհ գնացել, քան 24-ին: Ու քանի որ սգո օրը սինվոլիկ է ընտրված, մի տարով այն տեղափոխելը բան չի փոխի:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (10.01.2011), Նաիրուհի (22.09.2011)

  13. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ իսկ քեզ դուր կգար, որ ասենք ծնունդդ ամսի 24-ին լիներ, բայց նշեիք 25-ին:
    Եթե ես Քրիստոսը լինեի, ապա հենց քո ասածով էլ կշարժվեի
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համակարծիք եմ քահանայի հետ, Քրիստոսի հարության տոնը մեծագույն տոն է ու այն չի կարող ստվերվել անգամ մի ազգի մեծագույն ողբերգությունից: Իսկ եթե պետք է տեղափոխել, կարելի է Եղեռնի օրը նշել ամսի 25-ին, հատկապես որ ցեղասպանւթյունը մի օրում չի եղել, ոչ էլ մի տարում: Իսկ հենց 24-ն է նշվում, որովհետև այդ օրն են սկսվել պոլսահայ մտավորականների ձեռբակալությունները: Անգամ կարելի է փաստել, որ 25-ին ավելի շատ մարդ է զոհ գնացել, քան 24-ին: Ու քանի որ սգո օրը սինվոլիկ է ընտրված, մի տարով այն տեղափոխելը բան չի փոխի:
    Կարծում ես ինչ որ մեկը կարող է տվյալ պատճառաբանությամբ Եղեռնի օրը տեղափոխի՞, քո կարծիքով այդ օրը մարդիկ առաջինը Ծիծեռնակաբերդ են գնալու, թե՞ եկեղեցի:
    Անձամբ ինձ Զատիկը չի էլ հետաքրքրում և շատ բարձր տեղից ուղակի թքած ունեմ այդ տոնի վրա, միայն թե ասածս էն էր, որ եկեղեցին իրեն հիմար դրության մեջ դրեց, ինչպես միշտ, որովհետև այս տարի Քրիստոսի հարության օրը պրավալ գնաց, որովհետև այդ օրը Զատիկը երկրորդական տոն է լինելու:

  14. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեղեցին մանրից խփնվում ա, կարծում եմ դժվար չէր ամսի 25 ին տեղափոխեին, իսկ ոմն Մանոյանը թող գնա ֆռֆռա:
    Ներելի է, քանի որ դուք դեռ չեք հասկացել թե ինչ է հարությունը:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 16.04.2011, 23:08:

  15. #11
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավագ Շաբաթ. ժամանակացույց
    18-23 ապրիլի


    Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի:

    18 ապրիլի - Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են ՙԱնիծված թզենու՚ պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. ՙԵւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք՚ (Մատթ. 21:18-22) : Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին ՙթլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս եւ պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան՚:

    19 ապրիլի - Ավագ երեքշաբթի հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:

    Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին:

    20 ապրիլի - Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը:

    Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. ՙԱղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար՚: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: ՙԻմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց՚,- ասում է Քրիստոս:

    Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը եւ հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

    21 ապրիլի - Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին` իբրեւ Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ ապա` օծում օրհնված յուղով:

    Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա ձերբակալվելը, Պետրոսի ուրանալը:

    22 ապրիլի - Ավագ ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության« մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի:

    23 ապրիլի - Ավագ շաբաթ նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚: Այս ավետիսով ավարտվում է Պահքը և սկսվում Սբ. Զատիկը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (19.04.2011), Moonwalker (19.04.2011), հովարս (20.04.2011)

  17. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուրբ Զատիկը տոնելու ենք ապրիլի 24-ին
    Վահագ ջան, ինչո՞ւ է քեզ վրդովեցնում այդ հանգամանքը:

    Քրիստոնեությունը չի սահմանափակվում երկրային կյանքով. քրիստոնյա հավատացյալը հավատում է հարությանը, որի գրավականը և նախօրինակը Քրիստոսի Հարությունն է: Այդ Հարությունը մեծ տոն է հավատացյալի համար, որը համոզված է, որ արդար կյանքով ապրողը հարություն է առնելու հավիտենական կյանքի համար: Ընդ որում՝ հայ քրիստոնյան հավատում է, որ Մեծ Եղեռնի անմեղ զոհերը ևս հարություն են առնելու հավիտենական կյանքի համար և յուրաքանչյուր ապրիլի 24-ին հատուկ հոգեհանգստի պատարագ է մատուցվում մեր ազգակիցների համար: Բայց այդ հույսը անիմաստ և փուչ կլիներ, եթե չլիներ Քրիստոսի Հարությունը: Այդ պատճառով էլ Քրիստոսի Հարության տոնը տոնելով՝ հենց արտահայտում ենք մեր համոզմունքը, որ նահատակները հարություն են առնելու հավիտենական կյանքի համար ու դրանով իսկ ժխտում նրանց անվերադարձ կորելու հնարավորությունը:

    Մի կողմ թողնենք կրոնական ասպեկտը, անցնենք բարոյականին: Քրիստոնեության քարոզած արժեքները միայն օգուտ կարող են բերել նահատակների ազգակիցներին և ժառանգներին, միայն կարող են ամրացնել նրանց մեջ բարի, վառ հիշատակը և վճռականությունը՝ ապրելու արժանի այն հավատքին, որն ունեցել են իրենց հայրերը: Նահատակվածներից ո՞վ չէր ուզենա տեսնել իր ժառանգներին՝ արդար, խաղաղ, միասնական ապրելիս, ու ո՞վ նրանցից չէր համարի իր համար մեծագույն օգուտ իրենց երեխաների ու մերձավորների այդպիսի ապագան: Իսկ Սուրբ Զատիկը հենց այդպիսի կյանքի ավետիս է ամեն քրիստոնյայի համար: Արդյոք դրանից ավելի շատ օգուտ չկա՞, քան լացակումած դեմքերը կեղծավորների, որոնք մեծամեծ ճառեր և ծաղկեպսակներ կարող են դնել զոհերի հիշատակին վառվող կրակի կողքին, բայց հանգիստ կրակ բացել տան իրենց հայրենակիցների (այդ զոհերի ժառանգների, ազգակիցների) վրա:

    Բացի դրանից, եկեղեցական տոնը մարմնի տոն չէ, քեֆ-ուրախություն չէ, աշխարհիկ կերուխում չէ, հոգու տոն է՝ միշտ կապված հաստատ հույսի, վճռականության հետ՝ ապրելու արդար, քրիստոնեական հավատքին վայել պարկեշտ կյանքով, ու դրանով էլ վառ պահել մեր նախահայրերի հիշատակը: Խոսքերն ու ծաղիկները լավ են ու անհրաժեշտ, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևում համապատասխան գործեր լինեն (իսկ դրան Սուրբ Զատիկը ոչ մի կերպ չի կարող վնասել, միայն հակառակը):
    Վերջին խմբագրող՝ ars83: 13.01.2011, 02:18:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.01.2011), Kita (13.01.2011), Monk (13.01.2011), Moonwalker (13.01.2011)

  19. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    36
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահագ ջան, ինչո՞ւ է քեզ վրդովեցնում այդ հանգամանքը:
    Ես միայն զարմացել էի եկեղեցու որոշման վրա:

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնեությունը չի սահմանափակվում երկրային կյանքով. քրիստոնյա հավատացյալը հավատում է հարությանը, որի գրավականը և նախօրինակը Քրիստոսի Հարությունն է: Այդ Հարությունը մեծ տոն է հավատացյալի համար, որը համոզված է, որ արդար կյանքով ապրողը հարություն է առնելու հավիտենական կյանքի համար: Ընդ որում՝ հայ քրիստոնյան հավատում է, որ Մեծ Եղեռնի անմեղ զոհերը ևս հարություն են առնելու հավիտենական կյանքի համար և յուրաքանչյուր ապրիլի 24-ին հատուկ հոգեհանգստի պատարագ է մատուցվում մեր ազգակիցների համար: Բայց այդ հույսը անիմաստ և փուչ կլիներ, եթե չլիներ Քրիստոսի Հարությունը: Այդ պատճառով էլ Քրիստոսի Հարության տոնը տոնելով՝ հենց արտահայտում ենք մեր համոզմունքը, որ նահատակները հարություն են առնելու հավիտենական կյանքի համար ու դրանով իսկ ժխտում նրանց անվերադարձ կորելու հնարավորությունը:
    Եթե այս պարբերությունը սկսենք քննարկել, ապա ոչ ես և ոչ էլ դու երբեք հայտարարի չենք գա, ավելի լավ է սա բաց թողնենք
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմ թողնենք կրոնական ասպեկտը, անցնենք բարոյականին: Քրիստոնեության քարոզած արժեքները միայն օգուտ կարող են բերել նահատակների ազգակիցներին և ժառանգներին, միայն կարող են ամրացնել նրանց մեջ բարի, վառ հիշատակը և վճռականությունը՝ ապրելու արժանի այն հավատքին, որն ունեցել են իրենց հայրերը: Նահատակվածներից ո՞վ չէր ուզենա տեսնել իր ժառանգներին՝ արդար, խաղաղ, միասնական ապրելիս, ու ո՞վ նրանցից չէր համարի իր համար մեծագույն օգուտ իրենց երեխաների ու մերձավորների այդպիսի ապագան: Իսկ Սուրբ Զատիկը հենց այդպիսի կյանքի ավետիս է ամեն քրիստոնյայի համար:
    Արս ջան լավ էլի, միթե՞ կարծում ես, որ Սուրբ Զատիկը կարող է այդպիսի կյանքի ավետիսը լինել: Իհարկե ամեն ինչ գեղեցիկ է գրված, բայց ցավոք հազարամյա փորձը ցույց է, որ մեզ մեկ այլ բան է հարկավոր:
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյոք դրանից ավելի շատ օգուտ չկա՞, քան լացակումած դեմքերը կեղծավորների, որոնք մեծամեծ ճառեր և ծաղկեպսակներ կարող են դնել զոհերի հիշատակին վառվող կրակի կողքին, բայց հանգիստ կրակ բացել տան իրենց հայրենակիցների (այդ զոհերի ժառանգների, ազգակիցների) վրա:
    Արի չխոսանք մարդու տականք տեսակի մասին, որովհետև մի այդպիսի տեսակ այդ օրը չկանգնեց իր ժողովրդի կողքին:
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի դրանից, եկեղեցական տոնը մարմնի տոն չէ, քեֆ-ուրախություն չէ, աշխարհիկ կերուխում չէ, հոգու տոն է՝ միշտ կապված հաստատ հույսի, վճռականության հետ՝ ապրելու արդար, քրիստոնեական հավատքին վայել պարկեշտ կյանքով, ու դրանով էլ վառ պահել մեր նախահայրերի հիշատակը:
    Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, Քրիստոսի խոսքերը իդեալական են, բայց մենք այդպես չենք ապրել և ապրում:
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքերն ու ծաղիկները լավ են ու անհրաժեշտ, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևում համապատասխան գործեր լինեն (իսկ դրան Սուրբ Զատիկը ոչ մի կերպ չի կարող վնասել, միայն հակառակը):
    Ոչինչ չի կարող վնասել:
    Եվ այսքանից հետո ես կարծում եմ, որ Զատիկը, ոչ թե վնասելու է այլ ընդամենը երկրորդ պլան է մղվելու, դե իհարկե դա ինձ այդքան էլ չի հուզում, ուղղակի ասացի, որ եկեղեցին հիմար որոշում է կայացրել:

  20. #14
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այսքանից հետո ես կարծում եմ, որ Զատիկը, ոչ թե վնասելու է այլ ընդամենը երկրորդ պլան է մղվելու, դե իհարկե դա ինձ այդքան էլ չի հուզում, ուղղակի ասացի, որ եկեղեցին հիմար որոշում է կայացրել:
    Վահագ ջան, Եկեղեցին ամեն տարի չի նստում որոշում, թե որ տոնը երբ նշեն: Գոյություն ունի հաստատված կարգ, և, իմիջիայլոց, տոնակարգի հիմքը հենց Զատիկն է: Իսկ Զատիկը նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը:
    Հ.Գ. Վահագ ջան, արի համաձայնի, որ կոռեկտ չէ «Եկեղեցին խփնվել է» կամ «հիմար որոշում է կայացրել» արտահայտություններ անել մի հարցի շուրջ, որի վերաբերյալ լիարժեք ինֆորմացիա չունես և դեռ ավելին. դա «քեզ այդքան էլ չի հուզում»:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (13.01.2011), Chuk (13.01.2011), Moonwalker (13.01.2011), Արշակ (13.01.2011), Մանուլ (14.01.2011)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 45
    Վերջինը: 17.03.2012, 18:21
  2. 3. Եկեղեցու զանգի ղողանջը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.11.2010, 14:02
  3. Գրառումներ: 29
    Վերջինը: 31.03.2008, 21:48
  4. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  5. Վանա լճում սուրբ խաչ եկեղեցու բացումը
    Հեղինակ՝ աբոկալիպս, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.01.2008, 15:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •