Միանշանակ արժանի չէր Մեսսին: Աշխարհի առաջնությանը եթե չեմ սխալվում, գոլ էր չէր խփել: Գերմանիայի խաղին Մեսսի չկար դաշտում, իսկ Ինիեստային ու Չավիին ոչ մեկը չկարողացավ փակել ու կանգնեցնել: Անարդար ա էլի: Չավին ստեղծագործ էն քիչ ֆուտբոլիստներից ա աշխարհում, ում շնորհիվ դեռ ֆուտբոլը մնում ա ֆուտբոլ, այլ ոչ թե ծրագրավորում: Ու դա ինքը ապացուցել ա էս տարի՝ Մեսսիից հազար գլուխ լավ: Աշխարհի չեմպիոն են դառել: Մեսսին ո՞վ ա:
Հ.Գ. Բարսելոնային, մեղմ ասած, չեմ համակրում, ուղղակի ասում եմ էն, ինչ կա տվյալ պահին: Ոչ էլ Մեսսիի նկատմամբ հակակրանք ունեմ:
Лучше Гор могут быть только Горы.
Moonwalker (11.01.2011), Ungrateful (11.01.2011), Ջուզեպե Բալզամո (11.01.2011), Սերխիո (11.01.2011)
մի տարօրինակ որոշում ևս...Բայց թող չթվա, թե Մեսիին չեմ գնահատում , բայց մի բան էլ հասկացա, որ սա արդեն ոսկե գնդակ չի ,սա ադամանդե գնդակ ա, այսինքն տալիս են ոչ թե ամենաօգտակար ֆուտբոլիստին, ով հաջողությունների ա հասել թիմի հետ , այլ անհատին , ու սա ինձ ավելի դզեց, քանի որ մյուս տարվա եռյակի մեջ Ռոնալդուն անպակաս կլինի, արդեն դա կասկածից վեր ա, քանի որ Մեսիի ,Ռոնալդուի պես դաժը երրորդ անհատին դժվար կլինի գտնել...Ինչևէ, Շնորհավոր, Բայց դե ես միշտ էլ համակրանք եմ ունեցել Չավիի հանդեպ, անկախ ամեն ինչից
Gayl (11.01.2011), Ungrateful (11.01.2011), Լեո (11.01.2011)
Դզեց, թե ոչ` դու կիմանաս, Լեո ջան: Մեսսիին էլ քչից-շատից հարգում եմ, հարգում եմ բոլոր համեստ ֆուտբոլիստներին: Ու անկողմնապահորեն նայելով, վերջին մի քանի տարում ինքը իմ կարծիքով աշխարհի 2 լավագույն ֆուտբոլիստներից մեկն ա: Դժվար չի կռահել, թե մյուսն ում նկատի ունեմ: Անգամ երկրպագել եմ Մեսսիին մունդիալի ժամանակ, արգենտինայի կազմում: Տակ չտո, գրառումս զուտ կատակ էր: Որ ես էլ սկսեմ սիրելի ֆուտբոլիստների հասցեին ուղված ամեն դառը խոսք լուրջ /կամ սրտիս մոտ/ ընդունել, հետո էլ մեկ ուրիշը սկսի ու տենց շարունակ` էդ ինչո՞վ կվերջանա:
Ու անկեղծ շնորհավորում եմ էդ տղու բոլոր ֆանատներին, մանավանդ ֆեյսբուքի իմ ընկերների ցանկի աղջիկներին, որոնց համար կապ չունի Բարսա, Խետաֆե թե մեկ այլ թիմ` իրանք հաղթողներին են երկրպագում միշտ ու էսօր Մե՜սսի, Մե՜սսի ստատուսներ են գրել: Եթե էդ մարդկանց ուրախացնում է դա` ես միայն ուրախ եմ: Իսկ ինչքանով էր սխալ էդ տիտղոսը` արդեն բազմիցս գրվեց:
Sagittarius (11.01.2011), Լեո (11.01.2011)
Sagittarius (11.01.2011)
Ֆուտբոլը գնալով ավելի պոպ ա դառնում՝ վատ իմաստով...
Ֆուտբոլի աշխարհի խաղերը տալիս են մի երկրի, որը կյանքում էլ չի լսել, թե ֆուտբոլը ինչ ա.. հիմա էլ սա,
չէ, ես շատ եմ հարգում Մեսսին ու համարում եմ նրան այսօրվա ամենատաղանդավոր ֆուտբլիստը, բայց Չավիի /նաև Ինիեստայի/ ներդրումը այս տարի անհամեմատ էին, կարծում եմ Բարսելոնայի երկրպագուները կհամաձայնեն, որ Բարսան առանց Չավի և Բարսան առանց Մեսսի լրիվ տարբեր բաներ են. էլ չեմ խոսում Մունդիալի մասին, որի հեղինակության բռնաբարումը շարունակվում է՝ հիշեք ֆուտբոլային «աստղերի» խղճուկ խաղը այս մունդիալում
Gayl (11.01.2011)
Դե դրա համար էլ եթե կոչվում ա տարվա լավագույն, ուրեմն տարվա բոլոր իրադարձությունները պետք ա հաշվի առնեն, էլ չեմ ասում, որ գլխավորը հաշվի չեն առել: Ոչ պրոֆեսիոնալ որոշում, շոու: Տարվա ընթացքում Չավիի ՕԳԳ-ն միանշանակ շատ ավելի մեծ էր: Հիմա որ գոլ քիչ են խփում, էդ ոչ մի բան չի նշանակում:
Лучше Гор могут быть только Горы.
Gayl (11.01.2011), Sagittarius (11.01.2011)
ուղղակի էս պարագայում Կանավարոյի ոսկե գնդակը ծիծաղալու առիթ ա տալիս...
Ես չէի պատկերացնի որ Մեսսին ոսկե գնդակ տան սենց կտխրեմՉավիին էի ուզում տային: Բայց սենց բան եմ մտածում, նախ էս գնդակը տալիս են հիմնվելով հավաքականների մարզիչների ու ավագների քվեարկության վրա (կարծեմ հետո նույնիսկ գումարային ձայները հրապարակում են): Ու իմ կարծիքով Մեսսին հաղթել է ունենալով ավելի շատ 2րդ տեղ քան Չավին կամ Ինիեստան, այսինքն միջինացնելով մեծամասնությունը քվերակել է կամ Չավի Մեսսի Ինիեստա կամ Ինիեստա Մեսսի Չավի: Դե պարզ ա առաջին տեղ էլ ահագին կունենա, ու սենց միավորներով առաջին տեղն ա անցել:
Բայց դե մեկա Չավիին պիտի տային![]()
Տղեքը
Altair (11.01.2011), Barcamaniac (11.01.2011), Լեո (11.01.2011)
Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում Լիոնել Մեսսին, ով կստանա ՖԻՖԱ-ի ոսկե գնդակը: Արգենտինայի հավաքականի և կատալոնական Բարսելոնայի հարձակվողն առաջ անցավ իր խաղընկերներ Չավիից ու Անդրես Ինյեստայից: Այս մասին հայտնի դարձավ այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխության ընթացքում:
Վերջին երկուսն Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել էին 2010թ. Աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ահա Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ ձախողվել էր ՀԱՀ-ում: Բայց դա չխանգարեց Լիոնելին կրկին լավագույնը ճանաչվել մոլորակում: Մեսսին հիանալի մրցաշրջան անցկացրեց Բարսելոնայում, որի կազմում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում:
Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ միավորվել են Ֆրանս Ֆուտբոլի կողմից սահմանված Ոսկե գնդակի (այս մրցանակը տրվում էր Եվրոպայի լավագույն խաղացողին) և ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի տիտղոսները:
Հղում
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 12.01.2011, 15:07:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Ոսկե գնդակի մրցանակակիր, 2010թ. լավագույն ֆուտբոլիստ, Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ չէր կարծում, թե կարող է այս պայքարում գերազանցել կատալոնական ակումբի իր խաղընկերներ Անդրես Ինյեստային և Չավիին:
<<Շնորհակալություն ծափահարությունների համար: Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ կհաղթեմ այսօր: Ինձ համար արդեն հիանալի է հայտնվել այստեղ` իմ երկու խաղընկերների կողքին: Այս հաղթանակը ինձ հաճելի էմոցիաներ պարգևեց: Ցանկանում եմ այս մրցանակը կիսել իմ բոլոր խաղընկերների, ընտանիքիս, բոլոր բարսելոնացիների և արգենտինացիների հետ>>, - Մեսսիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հղում
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 12.01.2011, 15:06:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Gayl (12.01.2011)
Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ հիասթափված չէ, որ 2009/10 մրցաշրջանի արդյունքներով չի ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Marca-ն:
<<Ես հիասթափված չեմ։ Լինել երեք հավակնորդների ցուցակում, արդեն շատ բան է նշանակում: Տա Աստված, որ դա կրկնվի: Կարևորը շարունակելն է լավ խաղալ, իսկ մնացածը վերահսկել հնարավոր չէ>>, - ասում է Ինյեստան:
Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, որը ստացավ Ոսկե Գնդակը, Ինյեստան ասել է. <<Ես երջանիկ եմ, որ Լեոն արժանացավ այդ տիտղոսին: Եթե ընտրել են նրան, ապա նա արժանի էր: Մեր երեքից ցանկացածն էլ կարող էր արժանանալ այդ տիտղոսին, բայց մենք ուրախ ենք, որ Լեոն արժանացավ դրան և շնորհավորում ենք նրան>>, - ասել է Ինյեստան:
Հղում
Մոդերատորական. Մեսսի ջան, հղումները պարտադիր են:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 12.01.2011, 15:10:
Я люблю людей.. А нет.. Показалось..
Gayl (12.01.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ