Հարգելի ակումբցիներ.
Ինչպես շատերդ գիտեք, մենք ունենք սիրողական ֆուտբոլային թիմ, որը յուրաքանչյուր շաբաթ խաղում է, մարզվում: Միևնույն ժամանակ, մեր կայքը՝ akumb.am-ը, կազմակերպել է ֆուտզալի մրցաշար սիրողական թիմերի միջև, որը կանցկացվի դեկտեմբերի 7-ից 15-ը՝ ֆիզկուլտ ինստիտուտի դահլիճում, Վարդան Մամիկոնյանի արձանից մի քիչ ներքև: Մրցաշարի մասին կարող եք նայել այստեղ: Բավականին բարձր մակարդակի առաջնություն է սպասվում՝ հաշվի առնելով թիմերի մակարդակը:
Թիմերը բաժանվել են երկու ենթախմբի, մեր թիմն ընդգրկվել է երկրորդ ենթախմբում.
Խումբ Ա
1.Synopsys
2.Realmadrid.am
3.SYL
4.FAF
Խումբ Բ
1.Free Style
2.Akumb.am
3.Instigate
4.Promed
Սա նմանատիպ առաջին առաջնությունն է և ակումբի՝ մեր, կազմակերպած առաջին առաջնությունը: Կաշխատենք լավ հանդես գալ: Սակայն, ինչպես ցանկացած թիմ, մենք նույնպես և մենք առավել ևս.
Ունենք երկրպագուների՝ ձեր կարիքը: Բոլորիդ խնդրում եմ գալ, աջակցել ՄԵՐ թիմին: Մեկ ժամ է ընդհանուր խաղը տևելու, ու չեմ կարծում, որ շատ ժամանակ կխլի ձեզանից: Բայց այ ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը մեզ լրացուցիչ խաղացողի պես կարևոր ա: Այլ թիմեր կունենան իրենց երկրպագուները, մենք էլ լավ կլինի, որ ունենանք: Մեր առաջին խաղը երեքշաբթի 20.30 է: Սպասում ենք ձեզ:
Էջանիշներ