User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ոսկե Ծիրան 6 կամ կինոյի շաբաթ. 12.07-19.07

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ոսկե Ծիրան 6 կամ կինոյի շաբաթ. 12.07-19.07

    Հուլիսի 12-ին, այսինքն` վաղը, մեկնարկում է Ոսկե Ծիրան 6-րդ միջազգային կինոփառատոնը!!! տա-տա~մ

    Այս անգամ կլինեն հետահայաց ցուցադրություններ երեք աշխարհամասերից` աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկու (Անջրպետ,
    Հատուկ նշաններ, Հեշտ հաղթանակ, Ձեռքերը վեր, Չորս գիշեր Աննայի հետ, Ֆերդիդուրկե)
    , Կաննի մրցանակակիրներ ճապոնացի Կոհեյ Օգուրիի (Թաղված անտառը, Մահվան խայթը, Նվիրվում է Կայակոյին, Տղմոտ գետը, Քնած մարդը) և ամերիկացի Ռոբ Նիլսոնի (Կարիք, Հյուսիսային լույսեր, Փրեսք կղզին) ֆիլմերը: Նախորդ տարիների նման փառատոնի ընթացքում վարպետության դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ` ի դեմս Ռոբ Նիլսոնի, Անջեյ Կրակովսկու, Նանա Ջորջաձեի, Սերգեյ Սոլովյովի և Կոհեյ Օգուրիի: “Մեկ օր Եվրոպայում” արտամրցութային ծրագրում կցուցադրվեն լավագույն ֆրանսիական, գերմանական, հոլանդական և լեհական ֆիլմերը: Հուլիսի 14-ը կլինի ֆրանսիական կինոյի օր, հուլիսի 16-ը` լեհական, հուլիսի 17-ը`գերմանական: Ինչպես նաև ամեն երեկո կներկայացվի “Արաբական գիշերներ” ծրագիրը «Նաիրի» կինոթատրոնում:

    Բացման արարողությունը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում: Երեք միջազգային ժյուրիները կգլխավորեն Կոհեյ Օգուրին` Ճապոնիա, Ալեքսանդր Ռոդնյանսկին` Ռուսաստան, և Հայկ Բալյանը` Հոլանդիա:

    Ծրագիրը կարող եք գտնել այստեղ:

    Հաճելի նորություն`ծրագրում -յանով վերջացող ազգանուններն բավականին շատ են` համեմատած նախորդ տարիների հետ... դա իհարկե կարևոր քայլ է, ողջունում եմ հայկական կինոն հանդիսատեսին ներկայացնելու քայլը! Հույս ունեմ, որ դրանք արժանի կլինեն ներկայացվել մյուս ֆիլմերի կողքին: Արտասահմանյան ֆիլմերի անվանումները անծանոթ են, բայց մեծ մասը` շատ խոսուն ու հետաքրքիր... կնայենք, կխոսենք: Մի քանիսն եմ դիտել. "Աշունը" խստորեն խորհուրդ եմ տալիս բոլորին!!! Հրաշք օպերատորական աշխատանք, շատ լավ դերասանական խաղ /չհաշված` տիպաժները/, շատ հուզիչ ու, ըստ էության, իրական պատմություն, խիստ համարձակ քայլ ռեժիսորի կողմից: Տպավորիչ ֆիլմ է ու կարևոր! Շատ կուզեմ հանդիպել ռեժիսորին:
    Նաև` "Կովկասի ազգականուհին" - հուզի ու "գտած" պատմություն է, որ լրիվ նոր լույսի ներքո է ներկայացնում Ղարաբաղյան պատերազմը. ֆիլմում բացարձակապես չկան պատերազմական կադրեր, բայց ըստ էության հենց պատերազմի մասին է, մարդկանց պատերազմական ճակատագրերի...

    Ասում են շատ լավն է "Աբսուրդստանը"... մի խոսքով ԱՆՊԱՅՄԱՆ նայելու բաներ շատ կան, կհանդիպենք դահլիճներում
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 11.07.2009, 19:55:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.07.2009), Moon (12.07.2009), Yevuk (14.07.2009), Ռուֆուս (11.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինոյի հետաքրքիր աշխարհը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.02.2011, 20:37
  2. Վաճառք. Արծաթե և ոսկե զարդեր
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.09.2010, 22:28
  3. Ոսկե Ծիրան, 7–րդ միջազգային կինոփառատոն
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.07.2010, 19:44
  4. Գրառումներ: 1
    Վերջինը: 11.02.2009, 18:17
  5. Ոսկե Ծիրան 5
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Կինո
    Գրառումներ: 79
    Վերջինը: 01.08.2008, 19:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •