Բայանդուր, կարելի՞ է որոշ դրվագներ սեփական մանկությունից/պատանեկությունից տեղադրել քո թեմայում, որոնք շատ նման են քո նկարագրածներին: Թե՞ դու նախընտրում ես, որ ընթերցողը չընդհատի քո գրած շարքը:
Շնորհակալություն:![]()
Բայանդուր, կարելի՞ է որոշ դրվագներ սեփական մանկությունից/պատանեկությունից տեղադրել քո թեմայում, որոնք շատ նման են քո նկարագրածներին: Թե՞ դու նախընտրում ես, որ ընթերցողը չընդհատի քո գրած շարքը:
Շնորհակալություն:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ինձ էլ դուր եկավ գրածները, համենայն դեպս ես էլ չեմ փորձում ինչ որ պատճառներ ման գալ նման գրառումներ կատարելու: Միտքը լավ էր շարադրված, ընթերցողին հաճելի:
Ինքնակենսագրական պատմություններն, իհարկե, կարևոր են, բայց եկեք չմոռանանք «պատռված ջինսերի սերնդի մասին»:
«Պատռված ջինսերի սերնդի» առաջացումից մոտ քառասուն տարով ուշանալով, ես քիչ բան կարող եմ պատմել ամենասկզբի մասին: Բայց կանեմ, ինչ կարող եմ:
Ի տարբերություն քյառթերի, որոնք բնականոն ճանապարհով «սուզվում» էին «պատռված ջինսերը» ձևավորվում էին լրիվ այլ մեխանիզմով: Այլ կերպ ասած, դա նեղ ու բավականին փշոտ սանդուղք էր, որից ընկնողները կամ մոտակայքով սուզվողները ձգտում են բռնել-քաշել իրենց հետ: Քո բարձրանալն ասես անձնական վիրավորանք ընդունեն:
Սանդուղքի տարբեր մակարդակների վրա հարթակներ կան՝ «Գագաթ» ցուցանակով: Ամեն հարթակի վրա տարբեր մարդիկ են նստած: Ոմանց համար դա ժամանակավոր ապաստան է, ոմանք իսկապես հավատում են, որ հասել են գագաթին: Ինչքան ավելի ես վերև շարժվում, այնքան ավելի քիչ են թե ընկնողները, թե սուզվողները, թե հանգստացողները:
Սանդուղքն իրականում գագաթ չունի: Համենայն դեպս, ոչ ոք դեռ նրան չի հասել: Բայց ասում են, որ եթե այն կա, ապա տանում է դեպի իրական ազատություն:
Սանդուղքը նեղ է, չնայած բարձրացողների ոչ այնքան մեծ քանակի, հաճախ է պատահում, որ երկու հոգի նրա վրա բախվեն իրար: Նամանավանդ երբ մեկը, վիրավորված ու հոգնած պայքարից, կանգ է առել, որ շունչ առնի, կամ էլ կամք չի մնացել բարձրանալու համար: Հնին կարող ես շալակդ առնել ու օգնել բարձրանալ, կամ կարող ես հաղթել նրան ու ուժ ստանալ. ոչինչ ավելի չի հուսադրում ու օգնում, ինչպես սանդուղքի վրա տարած հաղթանակը:
Ցանկացած դեպքում, մի մոռացիր, որ դիմացինդ էլ է նույնը մտածում: Ու եթե շալակդ վերցրած տանում ես, մի մոռացիր, որ քեզ կարող են գցել ներքև՝ սեփական կամքն ուժեղացնելու համար:
Հարթակների վրա մնալու պատճառներից մեկը դա է. հարթակների վրա վստահությունն էլ ավելորդ շռայլություն չի:
Երբեմն-երբեմն իրենց երիտասարդությունից արբած, հավատացող խմբերով բարձրանում են, գրավում հարթակներից մեկն ու իրենց համար դրախտ հայտարարում: Հաճախ դրանք ուրիշների կողմից հալածված մարդիկ են կամ սեփական հարթակի լուզերներ, որոնք «ավելի լավ աշխարհ» են փնտրում:
Դրա համար էլ շատ հարթակներ ատում են իրար:
Ոչ մի դրախտ հավերժ չի, էնտրոպիան հաղթում է ամեն ինչին:
Բայց բոլորին միավորում է մի բան, որը շատ հատուկ է ճանապարհի սկզբին, ու աստիճանաբար մարում է: Անգլերեն դա հնչում է «determination». հայերենի «վճռականություն» համարժեքն ամբողջությամբ չի կարող արտահայտել իմաստը:
Իհարկե, միակողմանի սանդուղքն ազատության կատարյալ հակապատկերն է, նամանավանդ ազատության ձգտողների համար: Բայց մեր համար այն ազատության հասանելի արտահայտում էր. մենք այն մագլցում էինք սեփական, ոչ թե ուրիշների կամքով: Ամեն մեկն իր սեփական կամքով էր այն ընտրել: Այն մենք էինք մեզ համար կանգնեցրել: Ու մենք չէինք բացառում կամ խանգարում այլ աստիճանների գոյությանը:
Իրականում աստիճանները շատ էին: Թեև աստիճանից աստիճան հարաբերությունները հազվադեպ էին տարբերվում հարթակից հարթակ հարաբերություններից: Կարելի է ասել՝ նույնը, բայց հիերարխիայի այլ մակարդակի վրա:
Ազատությունը կլիներ ցանկացած ուղղությամբ թռչելու հնարավորությունը: Բայց ներքև քաշողների, սուզվողների ու ընկնողների ներկայությունը, ինչպես նաև կրոնական ու քաղաքական զենիթային կրակը ոչ թռիչքային պայմաններ էին ստեղծել մարդկանց համար:
Ինչևէ, ոմանք ժամանակի ինչ-որ պահի պարզում էին թևերն ու թռչում:
Ցավոք, սովորաբար թռչում էին միայն մի քանի վայրկյան՝ պատուհանի գոգից մինչև ասֆալտին բախվելը:
Կարծել, թե «պատռված ջինսերը» նոր ժամանակների ծնունդ են, սխալ կլինի: Դեռ վաթսունականներին, չնայած սովոկների ճնշմանը, հիպպիական շարժման ամերիկյան բումն իր արձագանքը գտավ նաև ԽՍՀՄ երկրներում՝ բումբոքսն ուսին կամ կիթառը մեջքի ետևում կախած փռչոտ ու ջինսավորված հիպպիներ, կոմմունաներ, խոտի վրա նստել (ոչ թե ինտենսիվ մարիխուանա ծխելու իմաստով, այլ բառացիորեն): ԿԳԲ-ն, տարբեր ծայրահեղության քայլերի դիմելուց բացի, շատ խելացի ստրատեգիական քայլի դիմեց. նա ուշադիր հետևեց, որ հիպպիական շարժումը գաղափարախոսներ ու գաղափարախոսություն ձեռք չբերի ոչ ներսից, ոչ էլ դրսից: Իսկ արտասահմանին կապկելն արագ է ձանձրացնում մարդկանց:
Ամեն ժամանակաշրջան իր հերոսներն ունի: Ստաս Նամինը (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան, բայց բոլշևիկը չի) կազմակերպեց Երևան-81 ռոք-փառատոնը, նույնիսկ իշխանությունների արգելքի վրա թքած ունենալով:
Սովոկները ոչնչացրեցին փառատոնի ձայնագրությունն, արգելեցին որևէ հիշատակում մասս-մեդիայում: Փորձեցին ջնջել մարդկանց հիշողությունից: Նոր իշխանությունները չվերականգնեցին. նրանք իրենց գործերն ունեին՝ իշխանությունն ամրապնդել, Լենինի արձանները քանդել, պատերազմ հաղթել, երկրաշարժի հետևանքները հաղթահարել:
Որոշ պատճառները հարգելի էին: Որոշները՝ ոչ:
Բայց «պատռված ջինսերի» վրա բոլորը թքած ունեին: Եթե մենք բողոքեինք, վտանգ կդառնայինք, ու մեզ կտրորեին: Միասնությունը դարձավ երկրի ազգային անվտանգության հարց:
Բայց մենք օգտվեցինք այն փաստից, որ պետության աչքը թեքված էր: Այո, ոչ մեկը չէր պատրաստվում տալ մեզ այն ամենն, ինչ խլել էր սովետը: Ամեն մեկն ինքը թող վերցներ այն, ինչ իրենն էր:
«Պատռված ջինսերը» չեն մոռանում: Ու չեն ներում:
Շարժման հին հերոսների կողքին հայտնվեցին նորերը. «Ոստան Հայոցի» տղաներին դժվար է նոր համարել, հայտնվեցին «Ալքն» ու ավելի ուշ՝ «Ալտեր Էգոն»: Չգիտեմ, արդյո՞ք Ռուբեն Հախվերդյանը պատկերացում ունի, որ շարժման վերածննդի խոշորագույն հերոսներից է եղել ու մնում: Բոլորին անհնարին է թվարկել:
Մենք սկսեցինք աստիճաններ կանգնեցնել: Սկսեցին տարածվել Կեն Կիզիի, Չակ Պալանիկի, Ջորջ Օրվելի, Ջերոմ Դեյվիդ Սելինջերի, Հարպեր Լիի գրքերը:
Սովետի ժամանակ ամեն ինչ այնքան պարզ էր. ամեն ինչ իմաստ ուներ՝ սովետական մեծ տերության, այդ հսկայական օրգանիզմի բարօրությունը, ու մարդիկ այդ օրգանիզմի բջիջներն էին:
Երբ օրգանիզմը մահացավ, մարդիկ մնացին առանց նպատակի: Իհարկե, մնում էր գոյատևելու ու սեփական ընտանիքի բարօրության մասին հոգալու նպատակը, բայց դա այնքան էլ գլոբալ գաղափարախոսություն չի:
Այլ կերպ ասած, մարդիկ միանգամից զրկվեցին իրենց միավորող ամեն ինչից:
Նման դեպքերում կողմերն ակտիվանում են, ու ամեն մեկը տորթի իր կտորն է պոկում: Եհովայի վկաները, եկեղեցին, նացիստները, ՀՀՇ-ականները, հիսունականները... ամեն մեկն իր դուռն էր բացում ու իմաստ առաջարկում:
Հիմարություն կլիներ չմասնակցել: Ի վերջո, մենք ոչ կրոնական, ոչ քաղաքական աղանդ չէինք, ոչ ոքի չէինք ստիպում մեզ միանալ, ում դուր չէր գալիս՝ ազատ էր գնալ: Շարժումը ղեկավարներ չուներ, ու մասնակիցներից քչերն իրենց վրա դրված ղեկավար կհանդուրժեին:
Մենք տերերից չէինք փախնում, որ նոր տերերի ձեռքն ընկնեինք:
«Եղիցի քաոս», ասացինք մենք: Ու տեսանք, որ այն բարի է:
Ես ինքս «պատռված ջինսերի» նոր սերնդի ներկայացուցիչներից եմ (90-ականների վերջ):
Փոքր ժամանակ ինձ ներշնչել էին, որ ռոքն աղմուկ է: Երբևէ ռոք լսած չլինելով, ես ագրեսսիվորեն ատում էի ռոքը:
Ի՞նչն ինձ ստիպեց փոխել կարծիքս:
«Պատռված ջինսերի սերնդի» շարժիչ ուժը. «մագնիսների օրենքը»:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
enna (22.04.2014), KiLa (18.12.2010), Moonwalker (18.12.2010), Tig (20.12.2010), Yellow Raven (19.12.2010), Վոլտերա (05.09.2013)
Բարև հարգելիս...
Չգիտեմ ինչու՞, բայց այս անգամ մի երկու խոսք ասելու ցանկություն առաջացավ: Սա էլ երևի նրա համար, որ համբերությամբ զինվեցի ու փորձեցի կարդալ գրառումներդ մինչև վերջ: Սովորաբար հենց սկզբի մի քանի տողից հետո, էլ շարունակելու ցանկություն չէր լինում:
Հասկացա, որ գրելու տոնդ վանում է ինձ ու երևի ինձ նման շատերին: Կներես, բայց շատ սովորական դարձած ,,աբիժնիկության" սուր հոտ է փչում:
Ընդհանուր առմամբ դուր եկավ: Բայց ասեմ, որ բանի նման չէին #0, «Loser» և «Քյառթ»-ը: Մի քիչ խիստ է ասված, բայց համաձայն եմ Ֆրեայի հետ:
Ասեմ որ ինքդ ես հիմքեր տալիս ընթերցողին նման կերպ մտածելու...Կոդ:1. Քյառթերի, Դիսկո Թագուհու ու Շնիկների մասին գրածիցդ ահհհավվոորր աբիժնիկի հոտ ա գալիս... ու ոնց ճիշտ նշել էիր, մարդիկ սկզբից էդ շնիկներից են լինում, հետո Դիսկո Թագուհի են դառնում.. Այ դու էլ ես էդպիսին... Ատում ես քյառթերին, որովհետև ժամանակին իրանց նման ես եղել, ատում ես Լուզերներին, որովհետև ժամանակին դու էլ ես նրանց նման եղել...
Անցնենք առաջ: Բոլոր մարդիք՝ , ինչպիսին էլ նրանք լինեն, ինչ ընտանիքում էլ նրանք ծնվեն, ինչ հասարակության ու շերտավորումի մեջ էլ դաստիրակություն ստանան,՝ իրավունք ունեն փորձելու երջանիկ լինել: Այս ճանապարհին հաճախ են լինում սայթաքումներ ու անհաջողություններ: Հաճախ մարդիք իրենք էլ չեն հասկանում թե իրենց ի՞նչ է պետք: Այդպիսի բարդ հոգեբանական իրադրությունների նման բացատրությունը, կներես, բայց նմանվում է ցինիզմի:
Վերը նշված իրավիճակը հիշեցրեց ,,Կազինո" ֆիլմը...Բայց մարդիք դրան կարող են այլ անուն տալ կամ էլ այլ տեսանկյունից դիտել: Գուցե դա հենց այն նվիրական ու սուրբ զգացմունքն է, որը երբեմն պատժում է մարդկանց իրեն անտեսելու համար...Տեսե՞լ եք, թե ինչպես է պատահում, որ խիստ սիրված ու սեքսուալ աղջիկն, ընկերոջից բաժանվելուց հետո հանկարծ քնում է պզուկոտ կիսաքյառթ անհաջողակի հետ, ու հաջորդ օրը պետք է ընտրություն կայացնի. կամ ատի ինքն իրեն ու հայտարարի, որ լուզերն օգտվել է իր դրությունից, կամ էլ ասի, որ «նա չէր էլ պատկերացնում, թե Մխիթարն իրականում ինչ լավ ու խորը, զգայական մարդ է»:
Պարոնայք, դիմավորեք. She's the Disco Queen!!!
Եթե սա վերաբերում է կոնկրետ մարդու և իրավիճակի, ուրեմն հաստատ առկա է անձնական վիրավորանքը, այսինքն՝ աբիժնիկը: Իսկ եթե քննարկվում է երևույթը ընդհանուր առմամբ, այն բավականին բարդ վերլուծություն պահանջող թեմա է և արժանի է հատուկ մոտեցման:
Սա ունի ավելի վաղ պատմություն, և սխալ է այն վերագրել միայն 90-ականներին:Այլ կերպ ասած՝ Loser Triumphant! Այդպես տարածվեց 90-ականների սկզբի համաճարակը: Այն, ինչ դեռ երեկ ամոթալի էր (անգրագետ, ժարգոնային խոսելաձևը, դասերը չսովորելը, ծխելը և այլն) դասարանում դառնում էր հպարտության ու ինքնաարտահայտման միջոց:
Ի բախտավորություն քեզ՝, թե հակառակը՝, երևում է, որ շատ հեռու ես գտնվել փողոցային ,,ֆոլկլյորից՛՛:
Վերը նշվածից ելնելով կասեմ, որ ամենափոքր պատկերացումն անգամ չունես փողոցային դաստիրակության ու ,,բլադնոյ ձյաձկեքի" մասին:Քյառթերն ամբողջ օրը դրսում ընկած էին: Լրիվ բնական էր, որ նույն դրսում ընկած «բլատնոյ ձյաձկեքը» կթթվեին նրանց ականջներին իրենց «պանյատներով ու ճշտով»: Հետո՝ «բլատնոյ ձյաձկեքից» շատերն իրենց միջավայրի բարդ-հեքիաթասացներն են: Երեխաներին էլ չէր ձգում Հովհաննես Թումանյանի «Կռնատ Աղջիկը», բայց նրանք հաճույքով լսում էին բանտային ֆոլկլյորի հերոսների «տանելու», «դանակը հանելու ու սրտին խփելու», «պիստալետը հանելու, գլխին դնելու» ու այլ հերոսական արարքների մասին: Այդ պատմություններից շատերի մասշտաբը համեմատելի է «Մատանիների Տիրակալի» հետ. մենթ-նազգուլները հետապնդում են հերոսին, հետո հսկայական ճակատամարտ է տեղի ունենում «ճշտով տղերքի» ու «ոչ ճշտով տղերքի» (սովորաբար այս արտահայտության փոխարեն պատահական հայհոյանք է), և այլն:
Քյառթերի մեջ շատ արագ տարածվեցին «անաշան», մոլախաղերը, հոմոսեքսուալ փորձերը, այլ բաներ, որոնք հատուկ են բանտային ուղղվածության հույժ արական շրջապատներին:
Հոգ չէ: Չէի ասի թե դա պարտադիր է: Բայց պարտադիր չէ նաև այդ մասին գրելը: Փառք աստծո, դու կարող ես շատ ուրիշ բաների մասին գրել: Ուրեմն գրիր ինչը զգացել ես, ինչը ապրել ու ճանաչում ես: Հակառակ դեպքում ինձ մոտ կարծիք է առաջանում, թե դու ,,աբիժնիկ" ես փողոցից ու ,,բլադնոյներից":
Նորից եմ ասում. արդեն մի քանի անգամ փորձում էի կարդալ գրառումներդ, բայց այդ սկիզբը ինձ խանգարում էր: Իսկ դրանից հետոն դուր եկավ: Հատկապես #11, «S.E.X»: Ուղղակի այստեղ էլ մի քիչ խորթ է մատուցման ձևը: Բայց արտահայտված մտքերի հետ համաձայն եմ:
Այնինչ պետք էր, սեփական իլյուզիայի հետևից ընկնելու փոխարեն, ապրել ու սիրել սովորել:Խուսափիր չափից ավել ինքնատիպ երևալուց: Այն երբեմն կարող է վանել ընթերցողիդ: Իսկ չափից ավել բարդ, նեղ մասնագիտական, օտարամուտ կամ համաժողովրդական բառերը, դժվարեցնում են ասելիքիդ ընկալումը: Չգիտեմ, երևի քեզ ավելի դուր է գալիս կարծիքը՝, թե դու ինչքան զարգացած ու ինֆորմացիայով լեցուն մարդ ես: Բայց հավատա, հեշտ հասկացվելուց ավելի մեծ խնդիր գրողը չպետք է ունենա, որովհետև նա վերջ ի վերջո գրում է իր ժողովրդի համար: Անգրագետ, կիսագրագետ, միջն. կրթությամբ... Իհարկե այստեղ չհասկանանք այս առումով ասված ....... ռուսերեն դարձվածքը...Սեքսն ու սեռական կոնտեքստը չգիտես ինչու միայն ագրեսսիայի, հայհոյանքի իմաստով են օգտագործում: Այնինչ ամուլ պսևդոէսթետները, որոնք այդքան սիրում են խոսել վարդերի, միակների ու այլ նման բաների մասին, պարզապես վախենում են նայել մարմնական սիրո գեղեցկության աչքերի մեջ:
Գիտես, ինձ թվում է, որ դու բավարար չափով ինֆորմացված չես, որպեսզի ,,փաստագրես" կոնկրետ սերնդի առաջացումը: Գրիր քո ու քո ապրումների մասին, իրավիճակների մասին որոնց մեջ հայտնվել ես...Շնորհակալություն: Իրականում, թեև համոզված չեմ, որ կարող եմ վերցրածս նպատակը լավագույն կերպով իրականացնել (փաստագրել կոնկրետ սերնդի առաջացումը՝ սեփական ու կյանքի ֆոնի վրա), ինչ-որ մեկը պետք է դա աներ: Ու ոչ մեկը, մինչև հիմա, դա չի արել:
Սա իմ սուբեկտիվ կարծիքն է: Հարգանքներս...
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
Gayl (18.12.2010), My World My Space (18.12.2010), Դեկադա (18.12.2010), Շինարար (18.12.2010)
Ինչ ուրախ եմ, որ ստիպված չեմ բոլորին դուր գալ
Աբիժնիկության տպավորություն իմ մոտ էլ է առաջանում առաջանում: Քյառթերի մասին մի բան ես գրում, համատարած հիստերիկա է սկսում: Մի՞թե այդքան շատ մարդիկ իրենք իրենց տեսան իմ գրածի մեջ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Moonwalker (19.12.2010), VisTolog (19.12.2010)
2005-ին Avalon ֆորումի երեխաներով որոշեցինք «միտինգ» (հանդիպում) կազմակերպել՝ արևածագը դիտելու նպատակով:
Դեպքերի նախապատմությանը ես դեռ կանդրադառնամ, այժմ բավական է միայն ասել, որ արդեն հինգ օր էր, ինչ փողոցում էի ապրում ու քնում էի Թամանյանի արձանի տակ:
Ցանկացած դեպքում, ես բավականաչափ սոված էի ու բավականաչափ սիրահարված, որպեսզի ընդունեի նրա հրավերը:
Երբ դու տասնչորս տարեկան աղջիկ ես, ապրում ես տատիդ հետ, ու տուն ընթրիքի ես հրավիրել տարիքիցդ շատ բոյֆրենդներ, ու հայտնվում է իմ նման նաիվ ու «տխուր կերպարի ասպետ» մեկը, բնական էր, որ տատիկդ ինձ միանգամից սիրեց:
Երբ ասացիր, որ առավոտյան ժամը չորսին պետք է գնաս ֆորումով լուսաբացը դիտելու, իմ խոստումը, որ ես քեզ կտանեմ ու կենդանի ետ կհասցնեմ, համոզեց տատիդ:
Ես, ինչպես խոստացել էի, չէի թողնում քեզ, որ քնես: Տատիկդ, որը, պրոֆիլակտիկ նկատառումներով մեզ հետ էր մնացել, ժամը մեկին գնաց քնելու:
Հետո դու առաջարկեցիր դուրս գալ պատշգամբ՝ ծխելու:
Մենք դուրս եկանք:
Գիտե՞ս, որքան էլ զարմանալի է, ծխելուց քո ձայնը ոչ մի կերպ չէր վնասվում: Իսկ դու ծխում ու հայհոյում էիր, ինչպես նավաստին:
Բայց պարզության պահերին ձայնդ հոգուս խորքն էր քերում:
Ады сознаний и подсознаний моих,
Ады, где мертвые мысли хоронят живых...
Գիտե՞ս, որ դու ես ինձ իրականում ծխել սովորեցրել: Իսկապես ծխել: Հիշու՞մ ես բալի համով Captain Black-ները, որ հատը 100 դրամով գնում էինք Օպերայի մոտից:
Դժվար թե:
Մենք ծխեցինք, ընթացքում զրուցելով: Հետո վերադարձանք սենյակ: Հետո էլի ծխելու:
Մի կարծիր, թե ես իսկապես ոչինչ չէի հասկանում: Պարզապես ինձ պետք էր, որ դու հաջորդ օրն ընկերուհուդ ասես.
- Знаешь, я попробовала. Он лох.
Ժամը երեքին ես գլուխս դրեցի ծնկներիդ ու խնդրեցի ինձ համար Սնորրի Ստուռլուսոնի գիրքը կարդալ:
Ու քնեցի:
Երազում ինքս ինձ գրքի հերոսն էի տեսնում, որը վերջինն էի կարդացել. արքայազն Կորվինը «Ամբերի Ժամանակագրությունից»:
Երբ դու ինձ սկսեցիր արթնացնել (իսկ դա հեշտ գործ չէր, այնպես որ գործի գցեցիր բռունցքով ու ոտքով հարվածելը), ես վեր կացա, բայց գլուխս դեռ երազիս մեջ էր: Մենք միջանցքով իջանք ներքև, հանկարծ ինչ-որ մեքենա եկավ ու կանգնեց: Դու ինձ հրեցիր պատի հետևն ու թաքնվեցիր: Հետո, երբ Սարյանի այգով էինք անցնում, ինչ-որ ձայն լսեցիր ու սարսափահար ասացիր.
- Все, сейчас тебя убьют, а меня изнасилуют.
Իսկ ես, դեռ երազիցս, պատասխանեցի.
- Жаль, что я не держал в руках ни колющего, ни режущего оружия с тех пор, как потерял память.
- Не надо вот этого, ладно? Не надо.
Մենք, չնայած քո վախերին, հանգիստ հասանք Կասկադ: Ոչ ոք դեռ չէր եկել: Դու պնդեցիր, որ նստենք լուսավոր տեղ:
Հետո եկան ֆորումակիցներն ու մենք, միասին թեյ խմելուց հետո, սկսեցինք Կասկադով բարձրանալ: Արդեն սկսել էր լուսանալ:
Պարզվեց՝ հորիզոնը Կասկադի վերևից էլ բաց չի: Հաղթանակի այգով սկսեցինք վազել, որ հասցնենք: Մայր Հայաստանի հուշարձանի մոտ, բլրի ետևից արևը սկսեց դուրս գալ: Երկու շենքի արանքից: Մի րոպեից էլ պակաս տևեց՝ արևի շարժումն աչքով էլ էր դիտելի:
Մի րոպե անց արևն արդեն սկսել էր լուսավորել գունատ ու մոխրագույն երկինքը:
Այդ օրը ես որոշեցի առաջ շարժվել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
enna (22.04.2014), MaryMay (19.12.2010), Moonwalker (19.12.2010), VisTolog (19.12.2010), Yellow Raven (19.12.2010), Վոլտերա (05.09.2013)
Չեմ կարծում, որ հակառակորդներ կամ ,,թշնամիներ" ձեռք բերելը քաջություն կամ հերոսություն է...
Հիստերիկայի ոչ մի նշան չեմ տեսնում: Եվ մարդիք ոչ թե իրենց տեսան ,,քո գրածի" մեջ, այլ ես կասեյի, որ տեսան ոչ իրականությունը, չ՝եղելությունը...
...Նման մի զգացողություն ունեցա բոլորովին վերջերս, երբ լսեցի, որ անգլիական ինչ որ մի հանրագիտարանում, հայաստանը ներկայացված է եղել որպես կիսամահմեդական երկիր: Այսինք՝ ընդամենը սխալ ինֆորմացիա ու վերջ:
Հարգանանքներով...
Gayl (19.12.2010), My World My Space (19.12.2010), Շինարար (19.12.2010)
Ռայադեր, իզուր ես խառնում առողջ կարծիքը աբիժնիկության հետ, մասնավորապես Կիլայի գրառման մեջ, որին հաջորդեց քո այս գրառումը, աբիժնիկության նշույլ չկա, ընդ որում հաշվի առ, որ առողջ կարծիքի հետ կարելի է չհամաձայնել, բայց ոչ այն աբիժնիկություն համարել այնպես, ինչպես քո գրածի հետ կարելի է չհամաձայնել, այն չհավանել, բայց անտաղանդություն համարել համենայն դեպս իմհկ չի կարելի: Ինչ խոսք, դու լավ ես գրում, նույնիսկ շատ լավ, ու Կիլան էլ շատ լավ, ուշադիր, թեկուզ քոնի հետ չհամընկնող կարծիք է հայտնել քո գրածի մասին, շատ առողջ կարծիք, որի հետ ես լիովին համաձայն եմ: Քո փոխարեն, կփորձեի հետևություններ անել այդ կարծիքից, թեկուզ վերջնական հետևությունդ լինի այն սխալ համարելը:
Շինարար, երբ դու Ա տառն ես նկարում, որ Ա նշանակի, ու քեզ ասում են, որ իրականում դու պարզապես Ա տառից աբիժնիկ ես, դրա մեջ ոչ մի առողջ կարծիք չեմ տեսնում:
Լավ, աբիժնիկ եմ, աշխարհի ամենաաբիժնիկ մարդն եմ: Ստեղծագործության կոնտեքստում իմ աբիժնիկությունն ի՞նչ նշանակություն ունի:
Կամ, ասենք, քյառթերի առումով: Եթե ես ասեի այն ամենը, ինչ գիտեմ քյառթերի մասին, կարելի էր քյառթաբանական հանրագիտարան կազմել: Բայց չեմ պատրաստվում քյառթերին մի վերլուծական հոդվածից ավել տեղ տրամադրել իմ հեղինակության ցանկացած աշխատանքում: Ու ոչ թե որովհետև ես քյառթերից աբիժնիկ եմ, քյառթերն ինձ համար առանձնապես մարդու ստատուս չունեն. «վատ բնակլիմայական պայմաններ, տեղական ֆլորայի ու ֆաունայի ներկայացուցիչներ»: Եթե ինչ-որ մեկն ի վիճակի ա իրանց հայաթի տուզիկներից աբիժնիկ լինել նրա համար, որ տուզիկները կեղտոտում են պադյեզդում, ապա այո, ես քյառթերից աբիժնիկ եմ
Ասածս ի՞նչ ա:
Եթե ես նույնիսկ աբիժնիկ եմ, էս թեման չի բացվել իմ անձնական հատկանիշներից որևէ մեկը քննարկելու համար, լինի դա իմ անկեղծությունը, որի մասին խոսեց Արսը, թե աբիժնիկությունը, որի մասին ով ասես չխոսեց: Ես չեմ բացել էս թեման, որովհետև ուզում եմ, որ ինձ ապրել սովորեցնեն, ու ով ինձ փորձի ապրել սովորեցնի, նույն պատասխանն ա ստանալու. գնա ու զբոսնի:
Նամանավանդ գրական աշխատանքի նվիրված թեմայում:
Նորից ու վերջին անգամ եմ կրկնում. գրական աշխատանքի փոխարեն իմ անձնականին ուղղված ոչ մի նկատողություն չի կարող «առողջ քննադատություն» համարվել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Moonwalker (19.12.2010), VisTolog (19.12.2010)
Moonwalker (19.12.2010)
Հարգանքով վերաբերվիր ակումբցիներիդ, ոչ մեկ չի փորձել վիրավորել քո անձը: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, մեկ անգամ էլ կարդա ու փորձիր մեջբերել քո անձը վիրավորող հատվածը: Ես ընդամենը մատնանշել եմ այն փաստը, ինչը առիթ է տալիս ընթերցողին նման հետևություններ անել: Հենց հիմա էլ դու կատարում ես նույն սխալը: Ես վերը նշեցի, որ ամեն մարդ իրավունք ունի ձգտելու իր հասկացած ավելի լավ կյանքին: Ես նրանց՝, կկոչես քյառթ, լուզեր, և էլի մի ուրիշ կերպ՝, կարող եմ ցավակցել, կարող եմ խղճալ, կարող եմ ունենալ օգնելու ցանկություն, բայց ոչ երբեք ատելություն ու առհամարանք, որը պարզ նկատելի է քեզ մոտ: Այստեղից էլ կարելի է անել այն հետևությունը, որ դու նրանցից ինչ-ինչ պատճառով ,,աբիժնիկ" ես:
Չեմ կարծում, որ գտնվի մեկը մեր հասարակության մեջ, ով ինչ որ կերպ չի տուժել վերը նշված ,,մարդախմբից": Բայց դա պատճառ չէ այդպիսի առհամարանքով ու ատելությամբ խոսել ամբողջ այդ շերտավորման մասին:
Սորրիով հարցը չլուծվեց:
VisTolog մականունով անդամը, ով նաև «Դար Ակումբի» մոդերատորներից մեկն է, սադրող գրառում է կատարում, փորձելով այս գեղեցիկ թեման վերածել կռվադաշտի, լինելով օրինապահ «քաղաքացի» չեմ արձագանքում տվյալ գրառմանը, ադմինիստրացիային խնդրում են և նաև պահանջում՝ պատժել ձեր աշխատակցին (կոլեգային) օրենքի ամբողջ խստությամբ:
Շնորհակալություն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ