User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Պատռված ջինսերի սերունդը. մի վավերագրություն

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատռված ջինսերի սերունդը. մի վավերագրություն

    Պատռված ջինսերի սերունդը #0, «Loser»

    Լուզեր: Այլ կերպ ասած՝ անհաջողակ: Նրան դժվար չի ճանաչել. երբ մի խումբ երիտասարդներ միասին են փարթիին, ու նստում են մի քանի սեղանների շուրջ, լուզերը վազվզում է մի սեղանից մյուսը, մի մարդուց մյուսը: Լուզերի համար սեփական շրջապատում տեղ չկա: Լուզերն անճարակ է: Լուզերը ծարավի է ընդունման, սիրո, նա ասես խմբի փոքրիկ շնիկը լինի: Երբեմն լավ վարքի համար նրան ուշադրության փշրանքներ են հասնում: Սովորաբար լուզերին մղում են անել այն ամենն, ինչ չափազանց ծիծաղելի է թվում ինքնուրույն անելու համար:
    Լուզերը ծաղրածու է. ոչ թե իսկական խեղկատակ, ով գիտակցաբար ծաղրում է սեփական շրջապատն ու ինքն իրեն, այլ մեկն, ում աճը կանգնեցրել են, ում պարտադրել են այդ դերը:
    Ես զգուշանում եմ լուզերներից. որքան էլ լավ վերաբերմունք ցույց տաս նրանց, օգնես ազատվել այդ դերից, հենց իրենց շրջապատը քթի տակ բարության ոսկոր թափ տա, կանգնում են ետևի թաթիկների վրա ու պատրաստ են նույնիսկ քո վրա գռմռալ:
    «Ты меня уважаешь?»
    Չկա ավելի սարսափելի բան, քան մի տեղ հավաքված լուզերների հասարակությունը: Մի մոռացեք, լուզերը թմրամոլ է, ուն նրա թմրադեղի անունն է «крутизна»: Լուզերների հասարակությունում նրանք իրենց լուզերության բնորոշ գծերը՝ սարսափելի վատ պարելը, անտաղանդորեն դեպրեսսիվ վիճակներ իմիտացիա անելը, նեդոտռախոզը դառնում են. «крутизна»-ի աղբյուր, կուլտիվիզացվում են: Ու, սեփական «крутизна»-ից արբած լուզերներ, հավաքված մի տեղ: Նրանք խելացի չեն, գեղեցիկ չեն, սրամիտ չեն, ուժեղ չեն, ոչ մի բան ստեղծելու առանձնապես ընդունակ չեն, պարել չեն կարողանում, բայց միշտ երազել են, ու կարող են իրենց դա թույլ տալ մի շրջապատում, որտեղ իրար տեղին-անտեղի գովելն օդ շնչելու պես է:
    Լուզերներն, ընկնելով լուզերային հասարակություն, խիստ միավորված են ու ագրեսսիվ են տրամադրված իրենց հասարակությունից դուրս ամեն ինչի նկատմամբ: Նախկին ստորացմանն ու «крутизна»-ի սովին վերադառնալուց սարսափելի բան նրանք չեն կարող պատկերացնել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (14.12.2010), Ariadna (17.12.2010), E-la Via (18.12.2010), enna (22.04.2014), Gayl (14.12.2010), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), Kita (17.12.2010), kyahi (13.12.2010), Lion (13.12.2010), Magic-Mushroom (14.12.2010), One_Way_Ticket (05.09.2013), SSS (15.12.2010), Tig (17.12.2010), Ungrateful (15.12.2010), Yellow Raven (19.12.2010), Yevuk (16.12.2010), Հայկօ (14.12.2010), Հայուհի (21.12.2010), Հարդ (13.12.2010), Մանուլ (30.12.2010), Ռուֆուս (05.09.2013), Վոլտերա (05.09.2013), Ֆրեյա (15.12.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատռված ջինսերի սերունդը #7, «Disco Queen»

    Դիսկոյի թագուհին հիանալի է պարում: Ժամանակի ընթացքում, կամքի բավականին մեծ ուժի շնորհիվ, նա հիանալի է մշակել իր շարժումները: Գրեթե չի զգացվում, որ նա նախկինում լուզեր է եղել: Լուզեր, որը բարձրացել է սեփական տեսակի նկատմամբ: Նրան ընդունել են:
    «Եղիցի լույս»
    Լույսը, տվյալ դեպքում, դիսկոյի գունդն է: Դիսկոյի թագուհին սիրում է այն ամենն, ինչ սիրում է իր շրջապատը, ձգտում է աչքի չընկնել, հիվանդագին կերպով հետևում է սեփական պարի փոքրագույն թերությունների վերացմանը:
    Դիսկոյի թագուհիները երբեմն առաջանում են «ազնվազարմ ամուսնության» (շրջապատում բավականաչափ «крутой» բոյֆրենդ կամ գըրլֆրենդ ձեռք բերելու միջոցով), կամ երկու սոցիումների կոնֆլիկտի ժամանակ, երբ մի սոցիումը սկսում է իր մեջ ձգել հակառակորդի լուզերներին: Որոշ լուզերներ կարողանում են նոր սոցիումում հաղթահարել իրենց մեջ արմատավորված լուզերական վարքագծի տարրերն ու ավելի բարձր մակարդակի են անցնում:
    Դիսկոյի թագուհին երկակի վարքագիծ ունի լուզերների նկատմամբ: Նախ, նա հոգու խորքում սարսափում է նրանցից. դա այն է, ինչից ինքը փախել է: Հաճախ դիսկոյի թագուհիներն առանձնապես դաժան են լուզերների նկատմամբ:
    Հոգեբանական անհավասարակշիռ վիճակում նրանք երբեմն ռեգրեսսիա են ապրում իրենց ավելի վաղ վիճակին. լուզերությանը: Լաց լինող դիսկոյի թագուհին ու մխիթարող «Մխիթար Գոշ» լուզերը (լուզերների մասնագիտացումներից մեկը) հանկարծ իրար այնքան լավ են հասկանում, երբ նրանց արանքի պատը չկա:
    Տեսե՞լ եք, թե ինչպես է պատահում, որ խիստ սիրված ու սեքսուալ աղջիկն, ընկերոջից բաժանվելուց հետո հանկարծ քնում է պզուկոտ կիսաքյառթ անհաջողակի հետ, ու հաջորդ օրը պետք է ընտրություն կայացնի. կամ ատի ինքն իրեն ու հայտարարի, որ լուզերն օգտվել է իր դրությունից, կամ էլ ասի, որ «նա չէր էլ պատկերացնում, թե Մխիթարն իրականում ինչ լավ ու խորը, զգայական մարդ է»:
    Պարոնայք, դիմավորեք. She's the Disco Queen!!!
    Վերջին խմբագրող՝ Chuk: 13.12.2010, 19:30: Պատճառ: Վրիպակի շտկում՝ հեղինակի խնդրանքով
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (14.12.2010), E-la Via (18.12.2010), enna (22.04.2014), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), kyahi (13.12.2010), Lion (13.12.2010), Magic-Mushroom (14.12.2010), SSS (16.12.2010), Tig (17.12.2010), Yellow Raven (19.12.2010), Հայկօ (14.12.2010), Հայուհի (21.12.2010), Ռուֆուս (05.09.2013), Վոլտերա (05.09.2013), Ֆրեյա (15.12.2010)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատռված ջինսերի սերունդը, «Քյառթ»

    Վիրուսը, ծակել-անցնելով բջջաթաղանթը, շպրտում է իր պատյանը, մուտք է գործում բջջի կորիզի մեջ ու սկսում է կրկնօրինակել սեփական ԴՆԹ-ն: Մինչև բջիջը վերածվում է վիրուսի կրկնօրինակներով լցված թաղանթի:
    Քյառթերն իրականում սերունդ չէին: Ետին պլան՝ լավագույն դեպքում: Դրա համար էլ նրանց կանցնենք առանց երգի ու համարի:
    Հիմա, երբ հին արժեքները չեն գործում, ամեն «ախպերս, ցավդ տանեմ»-ով խոսացող կարող է ինքն իրեն քյառթ համարել: Իսկ ժամանակին քյառթերը թերությունների ստերեոտիպային կուտակումներ էին:
    Չէ, իրոք, մտածեք: Ամեն մարդ կարող է լինել.
    • հիմար
    • անգրագետ
    • սպեցիֆիկ բառապաշարով
    • անճաշակ հագնվող
    • հոմոֆոբ
    • քսենոֆոբ ընդհանրապես (մասնավորապես՝ ատել հրեաներին, ռուսներին, հնդիկներին, սևամորթներին, պարսիկներին, պարսկահայերին, սփյուռքահայերին ընդհանրապես, ռոքերներին, (այ, այս մեկն ընդհանրապես բացում է) ռեպպերներին, ամերիկացիներին և այլն)
    • ագրեսսիվ
    • վախկոտ
    • կյանքի գինը չիմացող
    • տարօրինակ հավատալիքների տեր
    • սպեցիֆիկ ու հաճախ գրոտեսկային մակարդակի հասնող խոսելաոճի ու լեքսիկոնի տեր

    Բայց քյառթերն իրենց մեջ միավորում էին այդ ամենը: Իսկ ամեն ինչ այնքան անվնաս էր թվում սկզբում. երեխաները փորձում էին իրենց մեծ զգալ: Ծխում էին, կոստյում էին հագնում, հայհոյում էին, խմում էին, պոռնո էին նայում: Բրախած բալիկներ: Դասարանում էլ կային. անլվա, հաճախ՝ ոջլոտ, անուղղելիորեն միայն «երկու» ստացող: Լավագույն դեպքում, ուսուցչուհիների բարության շնորհիվ նրանք դասարանից դասարան էին անցնում: Իսկ երբ չէին անցնում, սկսում էին խնդիրները. դասարանում հայտնվում էր սովորելու ու սովորողների վրա չարացած, տարիքով մեծ ու մարմնապես խոշոր մեկը, որը բռունցքներով արագ հեղինակություն էր վաստակում «ճժերի» մեջ:
    Այլ կերպ ասած՝ Loser Triumphant! Այդպես տարածվեց 90-ականների սկզբի համաճարակը: Այն, ինչ դեռ երեկ ամոթալի էր (անգրագետ, ժարգոնային խոսելաձևը, դասերը չսովորելը, ծխելը և այլն) դասարանում դառնում էր հպարտության ու ինքնաարտահայտման միջոց:
    Հայրական ուշադրության պակասով տառապող աշակերտները նմանվում էին... Դասարանի քյառթին:
    Մերձակա սոցիումները, որտեղ վարակը դեռ չէր թափանցել, այդպիսի մարդկանց թշնամաբար ու ծաղրով էին վերաբերվում: Դրա համար էլ քյառթերն աշխարհ եկան ոչ թե լացելով ու դիմադրելով, ինչպես մյուս բոլոր «մանուկները», այլ միանգամից ատամներով ու ոհմակների նման համախմբված:
    Քյառթերն ամբողջ օրը դրսում ընկած էին: Լրիվ բնական էր, որ նույն դրսում ընկած «բլատնոյ ձյաձկեքը» կթթվեին նրանց ականջներին իրենց «պանյատներով ու ճշտով»: Հետո՝ «բլատնոյ ձյաձկեքից» շատերն իրենց միջավայրի բարդ-հեքիաթասացներն են: Երեխաներին էլ չէր ձգում Հովհաննես Թումանյանի «Կռնատ Աղջիկը», բայց նրանք հաճույքով լսում էին բանտային ֆոլկլյորի հերոսների «տանելու», «դանակը հանելու ու սրտին խփելու», «պիստալետը հանելու, գլխին դնելու» ու այլ հերոսական արարքների մասին: Այդ պատմություններից շատերի մասշտաբը համեմատելի է «Մատանիների Տիրակալի» հետ. մենթ-նազգուլները հետապնդում են հերոսին, հետո հսկայական ճակատամարտ է տեղի ունենում «ճշտով տղերքի» ու «ոչ ճշտով տղերքի» (սովորաբար այս արտահայտության փոխարեն պատահական հայհոյանք է), և այլն:
    Քյառթերի մեջ շատ արագ տարածվեցին «անաշան», մոլախաղերը, հոմոսեքսուալ փորձերը, այլ բաներ, որոնք հատուկ են բանտային ուղղվածության հույժ արական շրջապատներին:
    Ընդհանուր դեպքում քյառթն իրենով վտանգ չի ներկայացնում: Երկու քյառթը՝ նույնպես: Քյառթերը վտանգավոր են դառնում միայն երբ հնգապատիկ գերազանցում են դիմացիններին:
    Բայց բոլոր քյառթերն ասես կապված լինեն իրար հետ «ճշտի» տելեպատիկ ցանցով. ամեն քյառթ իր մեջքի հետևում զգում է իր «ախպերությունը»: Ոչ, դա չի նշանակում, թե մեծ ախպերությամբ քյառթն ի վիճակի է ինչ-որ մեկի հետ կռիվ անել: Բայց նա կարող է բավականին համոզիչ սպառնալ:
    Արի ու տես՝ «գայլերի ոհմակ» քյառթերը միանգամից սկսում են պոչները շարժելով քսմսվել ոտքերիդ, երբ իրենց ինչ-որ բան է պետք: Չգիտեմ, Դեյլ Կարնեգին քյա՞ռթ է եղել, թե՞ քյառթերի «գուրուներից» ինչ-որ մեկը խախտել է այբբենարանից այն կողմ գիրք չկարդալու տաբուն, բայց Կարնեգիի սկզբունքների ամենաէֆեկտիվ կիրառումը... հենց քյառթերինն է:
    Քյառթ տերմինը ծագեց բավականին ուշ: Սկզբում, դեռ դպրոցում, մեզ հասավ «ջակի-ջուկի» կամ պարզապես «ջակի» տերմինը. պատռված/լայն/հոլիդեյ ջինսերով մեկը:
    Պատռված ջինսերի սերունդը:
    Անձամբ ինձ այնքան էլ չէր հուզում, թե ովքեր են «ջակիները», ինչ են ուզում աշխարհից և այլն: Նման մարդիկ իմ անմիջական շրջապատում չկային, քյառթեր՝ նույնպես: Այլ կերպ ասած, կոնֆլիկտից հեռու: Քյառթերը տանել չէին կարողանում «ջակիներին», իսկ քյառթերը թշնամի էին:
    Այնպես որ, իմ մուտքը «պատռված ջինսերի սերունդ» միայն ժամանակի հարց էր. կոնֆլիկտ, որը կստիպի ընտրել, թե ում կողմից եմ: Ասել է թե՝ կանխորոշված ելքով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (14.12.2010), Ariadna (17.12.2010), E-la Via (18.12.2010), EgoBrain (13.12.2010), enna (22.04.2014), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), Jarre (05.09.2013), kyahi (13.12.2010), Lion (14.12.2010), Magic-Mushroom (14.12.2010), Morg (13.12.2010), SSS (16.12.2010), Tig (17.12.2010), VisTolog (17.12.2010), Yellow Raven (19.12.2010), Արէա (23.12.2010), Դարք (19.12.2010), Հայկօ (14.12.2010), Հարդ (13.12.2010), Ռուֆուս (05.09.2013), Վոլտերա (05.09.2013), Ֆրեյա (15.12.2010)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատռված ջինսերի սերունդը #20, «Զելենոգրադ» (1986)


    Եթե հավատանք հայտնի աղբյուրներին, այն է՝ ծնողներիս ու ծննդյան վկայականիս, ես ծնվել եմ 1986 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերվա երեքի կողմերը, Մոսկվայի «Соколиная гора» թաղամասի ծննդատանը: Ասում են՝ այդ «ռեյսին» ծնված մի քանի առողջ երեխաներից մեկն էի: Ու միակը, որը ծնվել էր երկար սև մազերով ու բակենբարդներով: Նման բան պատահում է, հետո այդ մազերը սովորաբար թափվում են: Իմ մոտ նրանք սպիտակեցին, հետո աստիճանաբար սկսեցին գույն ձեռք բերել:
    Երեխաների տակը գցելու կոմունիստական «պլյոնկաներ» կան՝ նարնջագույն, անջրաթափանց. դրա փոքրիկ կտորներ էին մառլյայով կապում ամեն երեխայի ձեռքից, որտեղ նշված էր մայրը, ծննդյան պահն ու, եթե չեմ սխալվում, արյան խումբը: Կարող եմ ճշտել՝ մերոնք պահել են, բայց ոչ ցանկություն կա, ոչ էլ իմաստ:
    Կյանքիս առաջին տարին, որն անցել է Պոդմոսկովյեի Զելենոգրադ քաղաքում, գրեթե չեմ հիշում: Կալմարների սպիտակ շերտեր, որ սեղանի վրա կտրտում էր մայրս: Զբոսայգի: Փչովի Չիպոլինո, որը ոչ մի կերպ չէի կարողանում կրծել, մինչև չպարզեցի, որ եզրերի կարերը խոցելի են:




    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2010), ars83 (13.12.2010), E-la Via (18.12.2010), EgoBrain (13.12.2010), enna (22.04.2014), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), Jarre (05.09.2013), Kita (17.12.2010), kyahi (13.12.2010), Lion (14.12.2010), Magic-Mushroom (14.12.2010), Moonwalker (14.12.2010), SSS (16.12.2010), StrangeLittleGirl (06.09.2013), Tig (17.12.2010), Yellow Raven (19.12.2010), Հայկօ (14.12.2010), Հարդ (13.12.2010), Ռուֆուս (05.09.2013), Վոլտերա (05.09.2013), Ֆրեյա (15.12.2010)

  9. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատռված ջինսերի սերունդը #12, «Ջհուդը»


    Միզանտրոպիայի մեջ խրվելուց առաջ, մեղքս ինչ թաքցնեմ, հումանիզմ էի քարոզում՝ փորձելով հաշտություն հաստատել այս գրողի տարած երկրում բնակություն հաստատած բազմաթիվ գրողի տարած «իզմ»-երի զոհերի միջև: Բնական է՝ թերարժեքության կոմպլեքսով, անկրթությամբ ու քաղքենիությամբ ախտահարված ազգի մեջ գլուխ բարձրացրած նացիզմն էր հիմնականում թիրախս դառնում: Իսկ նացիզմը, չգիտես ինչու, ուղղված էր... հրեաների դեմ (հետագայում, իհարկե, իմացա, որ ոմն մի խելապակաս, հիտլերապաշտ անձնավորության ստեղծած «Մեկ Ազգ Կուսակցությունն» իր լուման ունի այս գործի մեջ՝ բայց այդ ժամանակ արդեն տարիներ էին անցել այս արժանահիշատակ դեպքից հետո):
    Կոնֆլիկտը հասավ այն աստիճանի, որ մարդիկ սկսեցին իմ մասին բամբասանքներ տարածել՝ իբր ես էլ եմ հրեա: Դե ես էլ, երբ բամբասանքներն ինձ հասան, ասացի՝ այո, հրեա եմ, եթե պրոբլեմ ունեք՝ համբուրեք «ետևիս ճակատը»:
    Մի անգամ ես ու Ռաֆոն գիշերը մարդամեկին Սարյանի այգում պատին դեմ տվեցինք, ասացինք՝ թե մի հրեայի գլխից մազ ընկնի, հենց քեզ ենք բռնելու-շանսատակ անելու:
    Հրեաները՝ ի՞նչ ասեմ, ում արդեն երկու հազար տարի հալածում են ազգային պատկանելության համար, իրենց առաջնային բնազդը դարձրել են գոյապահպանումն ու ամեն իրավիճակից օգուտ քաղելը: Իսկապես, ինչպես դասախոսներիցս մեկն էր ասում՝ եթե կասկածի տակ ես դնում մեկի գոյության իրավունքը, ապա հանում ես նրա վրայից ցանկացած բարոյական պարտավորություն:
    Մարդիկ զարմանում են, թե ինչպե՞ս է ստացվում, որ հակահրեական տարբեր շարժումների ականավոր անդամներ վերջում հրեաներ են դուրս գալիս: Սկսում են գաղտնի կազմակերպություններ փնտրել ու համահրեական դավադրություններ են հորինում: Իսկ իրականում՝ հրեան (իհարկե, խոսքն այս ազգի ոչ բոլոր ներկայացուցիչներին է վերաբերում), տեսնելով «Խփի՛ր ջհուդներին» գոռացող ամբոխին, լինելով մարդկային քամելեոն՝ միանում է նրանց ու այնքան լավ է մտնում իր դերի մեջ, որ... Ու տուժում են նրանք, ովքեր նման կերպարանափոխությունն իրենց գիտակցությունից կամ արժանապատվությունից ցածր են համարում:
    Մի յուրահատկություն էլ ունեն. բազմաթիվ նացիստներ անարգել զբաղվում են հրեաներին հայհոյելով, ու ոչ ոք չի էլ նկատում: Իսկ իմ այս գրվածքից հետո հաստատ կգտնվեն բազում «մարդասերներ» ու «մարդասերիկներ», որոնք ինձ անտիսեմիտ ու մարդկության թշնամի կհռչակեն:
    Սամոն՝ այդ ժամանակ միակ հրեա ծանոթս, լավ տղա էր: Քրիստոնյա էր, որբ, երբեմն գիշերները երկար փիլիսոփայական զրույցներ էինք վարում:
    Նացիզմի ալիք բարձրանալուն նա լրիվ ոչ հրեական ռեակցիա տվեց. խնդրեց, որ բեյսբոլային մականս իրեն զիջեմ՝ ակնհայտ է, թե ինչու: Հիացած էի, բայց փորձում էի բռնության չմղել երիտասարդին:
    Ես այդ ժամանակ թափառական կյանք էի վարում, գրեթե բուդդիստ-ճգնավոր էի դարձել. մրջյուններ ու ծառերի կեղև էի ուտում, սեր ու իմաստություն էի քարոզում: Դեռ հավատում էի՝ բոլորը կարող են իրար սիրել, բոլոր մարդիկ եղբայրներ են և այլն:
    Հիշում եմ, ինչպես աչքերս բացվեցին. սկսեց նրանից, որ գիշերը, ալկոհոլիզմի սեանսներից մեկի ժամանակ հարցրեց.
    - Լսել եմ՝ դու էլ ես հրեա:
    - Էհ, Սամ ջան, ուր էր թե... Ես ու էդ հիմարներն ախր նույն արյան ենք:
    - Լու՞րջ:
    - Հպարտանալու բան չի, ամոթով եմ ասում:
    Հաջորդ օրն անցնում էի Ստոպի մոտով, ու ինչ տեսնեմ՝ Սամոն, կանգնած մի խումբ նացիստների մեջ, ասում-խոսում են՝ լրիվ տնավարի:
    Հանդիպում, առճակատում, հին թեմաներ՝ հրեաներ, մարդը մարդ լինի, և այլն: Շուռ եմ գալիս դեպի Սամոն.
    - Սամ, գոնե դու մի բան խոսա, ժպտում ես: Ախր սրանք քեզ էլ են հայհոյում: Քեզ, ոչ թե ինձ:
    - Գիտե՞ս, Բայանդուր, ես բան չեմ ասի, որովհետև իրականում գիտեմ, որ հրեաներն իրենցից ավելի նացիստ են:
    Մի փոքրահասակ, բայց լայնաթիկունք նացիստ գրկում է նրան ու գրեթե սեռական կրքով լի հիացունքով ասում.
    - Սամոն միակ սեմիտն է, որին ես հարգում եմ:
    Աչքերս փակում եմ, որ չտեսնեմ Սամոյի՝ անկեղծությունից փայլող հայացքը, ու մտքումս հայհոյում.
    «Այ քեզ ջհուդ...»
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2010), E-la Via (18.12.2010), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), Jarre (05.09.2013), kyahi (17.12.2010), Lion (14.12.2010), Moonwalker (14.12.2010), SSS (16.12.2010), Tig (17.12.2010), Yellow Raven (19.12.2010), Հայկօ (14.12.2010), Ֆրեյա (15.12.2010)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատռված ջինսերի սերունդը #8, «Երկրաշարժ» (1988)


    Չեմ հիշում, ձյուն արդեն եկել էր, թե ոչ: Բայց այդ օրը հաստատ դրսում ձյուն չկար:
    Չէ, ամեն ինչ սկսեց ավելի վաղ: Մենք գիտահետազոտական ինստիտուտի հանրակացարանում էինք ապրում, որտեղ աշխատում էր հայրս: Հալաբյանից երբ թեքվում ես դեպի Հանրապետական Հիվանդանոց, ուղիղ իջնում ես: Դեռ T-աձև խաչմերուկ չհասած՝ շուկայի նման փոքրիկ բան էր, խանութ, որի վրա գրված էր եղել «Շուկա», բայց ու-ի մասնիկը պոկվել էր ու մնացել էր «Շոկա»-ն: Եթե այդտեղից թեքվեք վերև, հետո արդեն ճանապարհը չեմ հիշում, կհասնեք մեր հանրակացարանը: Մեր բնակարանակիցները մի ընտանիք էին, որոնց հետ հիմա էլ ենք մոտիկ:
    Կարելի է ասել, որ իմ վաղ մանկությունն անցել է ինժեներական շրջանում: Եթե ճիշտ եմ հիշում, էլի չորրորդ հարկում էինք ապրում: Ինչպես Կապանում: Ինչպես հիմա:
    Առաջին հարկում Սարուխանյաններն էին՝ Հրաչը, նրա կին Նադյան, երեխաները՝ Մուշեղն ու Անին: Անին կյանքումս առաջին սերն էր, առաջին մարդն, ումից ինձ ստիպել են հրապարակայնորեն ներողություն խնդրել (Վարդավառի օրը շորերը փոխելուց հետո ջրելու համար), առաջին քաջ արարքիս պատճառն ու ոգեշնչողը (ներողություն խնդրելուց հետո հրապարակայնորեն հայտարարեցի, որ սիրում եմ իրեն):
    Հիմա, երբ պատմում եմ, այդ ամենն այնքան կենդանի է կանգնում աչքերիս առաջ: Տալոնով ուտելիքը, հացի հերթերը: Ինչպես մի անգամ հանրախանությում մայրս ինձ մի րոպեով թողեց տեղում: Հետո ես հանկարծ տեսա նրա խալաթի նման խալաթով մի կնոջ, քայլեցի հետևից, մտածելով, որ նա է: Ու կորեցի: Հիշում եմ՝ լաց էի լինում, մի աղջիկ մոտեցավ, որը փորձեց օգնել ինձ: Տարա-հասցրեցի հանրակացարան, հետո փորձեցինք վերադառնալ ու ճանապարհին մայրիկին հանդիպեցինք:
    Մի օր «Շոկայի» մոտից նայեցի վերև, դեպի շենքերը: Երկինքը շենքերի ետևում սև գծերով էր ծածկված. չգիտեմ, թվացել է, թե ոչ, բայց այնքան իրական էր: Դա ինձ չանհանգստացրեց. ասես «Ժիգուլու» ետևի պատուհանից նայեիր:
    Երկու օրից դա տեղի ունեցավ: Ոչ, ձյուն չկար: Ամպամած, մռայլ եղանակ էր, բավականին ցուրտ: Քույրս նոր էր ծնվել: Ես խաղում էի մանկասենյակում. սնամեջ խորանարդիկներ էին: Կարմիր, կանաչ, սև, նարնջագույն: Անկյուններն առավել բարակ էին, կիսաթափանցիկ. նույնիսկ կարողացել էի կրծել մի քանիսը:
    Ինչ-որ տհաճ ձայն լսեց. ես այն կյանքում երեք անգամ եմ լսել: Ատամների կրճտոց, եթե հիմա մտածեմ, բայց այն ժամանակ ես չգիտեի, թե ինչպես է հնչում ատամների կրճտոցը:
    Տարօրինակ բան է երկրաշարժի ձայնը. երբեք չես կարող ասել, թե որտեղից է գալիս: Պատերից, գետնից, առաստաղից: Մայրիկը գրկեց բարուրած քրոջս, ինձ ու աստիճաններով վազեց ներքև: Ու կանգնեց... շենքի մուտքի հովարի տակ: Հնարավոր ամենավտանգավոր տեղը:
    Ես նրան չեմ մեղադրում. նման պահերին, երբ դու կին ես, երկու երեխաներիդ հետ մենակ ես տանը, իրավունք ունես վախենալ: Իսկ վախեցած մարդիկ ցանկանում են իրենց վերևում տանիք զգալ: Դա ես կհասկանամ այս դեպքերից չորս տարի անց:
    Ես հաճախ եմ բողոքել իմ ճակատագրից, բայց հիմա ներողություն եմ խնդրում: Մահն ինչ-որ նրբանկատ, կարեկից ներողամտությամբ է ինձ վերաբերվել:
    Էլ ցնցումներ չեմ հիշում:
    Մենք Երևանում էինք: Երկրաշարժը հարվածեց Սպիտակին, Գյումրուն, Ստեփանավանին, Հայաստանի գրեթե ամբողջ հյուսիսին: Ես մինչև հիմա սարսափով եմ մտածում այն մասին, թե ինչ են ստիպված եղել տանել այդ քաղաքների բնակիչները:
    Հայրս գնաց Գյումրի՝ որպես փրկարար: Հետո նա գրեթե երբեք չէր խոսում դրա մասին, բայց մի անգամ պատմեց: Մանկապարտեզի շենքի մասին: Գործարանի դիրեկտորի մասին, որը փորձել էր սեյֆի փողերը հանել: Դիակն ընկած էր փողերի կույտի մեջ, գրպանները հապշտապ թղթադրամներ խցկած: Ու թե ինչպես, Երևան վերադառնալիս, տուն մտնելուց առաջ նստեց մայթին ու լաց եղավ:
    Ընդամենը երկու տարի հետո այդ թղթադրամներով կարելի էր, լավագույն դեպքում, վառարան վառել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2010), ars83 (16.12.2010), E-la Via (18.12.2010), EgoBrain (16.12.2010), helium (14.12.2010), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), Jarre (05.09.2013), kyahi (17.12.2010), Lion (14.12.2010), Moonwalker (14.12.2010), SSS (16.12.2010), Tig (17.12.2010), Yellow Raven (19.12.2010), Հայկօ (14.12.2010), Վոլտերա (05.09.2013), Ֆրեյա (15.12.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, լավ ես գրում: Սկզբի պատմվածքներդ էլ շատ արդիական են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատռված ջինսերի սերունդը #, «Օդային տագնապ»


    «Ուշադրություն: Օդային տագնապ է: Առանց խուճապի անցեք ապաստարանները: Պահպանեք հանգստություն»:
    Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «ապաստարան», ապա կարող եմ վստահորեն ասել ձեզ. չգիտեմ: Բայց կարող եմ պատմել, թե որտեղ էինք թաքնվում, երբ հնչում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շչակն ու ռադիոն արտասանում էր «Ուշադրություն: Օդային տագնապ է» բառերը:
    Պատերազմի հետ իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ 89-91 թվականներին, երբ գյուղում էինք: Մարդիկ խոսում էին, որ պատերազմ է, շուրջս անընդհատ Կալաշնիկովի ավտոմատներով մարդիկ էին:
    Տատս հավով սուպ էր պատրաստել, հավի մեջ դեռ լրիվ չձևավորված ձու էր: Այնքան հեշտ է դա հիշելը: Գյուղում երկու տուն ունենք. «հին տունը»՝ անասելի հնության, ու «նոր տունն»՝ արդեն խորհրդային շրջանում պապիս կառուցած: Նոր տունն ավերվեց հրթիռի հարվածից, իսկ երբ հին տանն արկ կպավ, միայն մի քար ընկավ: Արկը պայթուցիկ չէր, հասարակ հակակարկտային հրթիռ էր: Մեջը յոդային միացություն էր:
    Հարևանը պատմում էր, թե ինչպես են մոտ վազել, քարի շուրջը թափված դեղինը տեսնելով, մտածելով, որ «քարը վըր ա ընկալ, Պուղուց ցեղի ոսկիները թափալ ըն»: Հետաքրքրասեր կին. համտեսեց փոշին, թունավորվեց: Մի կերպ փրկեցին:
    Հավով սուպը, արծաթե բաժակակալներով բաժակները, այդ ամենը շատ լավ եմ հիշում: Մթնեց: Մեծերն անընդհատ պատերազմից էին խոսում: Հեռվում ինչ-որ որոտներ էին, բայց այնքան աղոտ, որ լսելու համար պետք էր լարվել:
    Ու մեկ էլ հանկարծ երկնքում ինչ-որ կանաչ կետեր աղեղ գծեցին: Նշանային փամփուշտներ են, բացատրեցին ինձ: Ռուս զինվորներն են կրակում:
    Այնքան հեռու ու անիրական էր պատերազմը, բայց այդ պահին ներսումս մի բան կոտրվեց. ես գիտեի, որ աշխարհը, որը ես գիտեի, այլևս նույնը չի լինի:
    Գիտե՞ք` ինչ է հուսահատությունը. երբ ցորենի ու ալյուրի բեռի մեջ Երևանից Կապան զենք ես տանում, ու խորհրդային զորքերի ուղեկալը կանգնեցնում է մեքենան: Տղադ դեռ երկու տարեկան է, աղջիկդ նոր է ծնվել: Կինդ: Ռուս երիտասարդ զինվորը ձեռքը մտցնում է ալյուրի մեջ ու գունատվում: Նայում է հորս աչքերի մեջ: Գիտի, որ չեն պատրաստվում կրակել: Անիմաստ է:
    «Чисто!», գոռում է ռուսը սպային, հետո արդեն վարորդին՝ «проезжайте»:
    Իսկ հիմա ապաստարանների մասին: Ես ինքս ամբողջ կյանքումս երկու տագնապ եմ հիշում. մեկն իսկական, տանը, մյուսն՝ ուսումնական, դպրոցում: Բայց շչակի ձայնը, բլուրների վրայից հնչող այդ ոռնոցն անհնարին է մոռանալ:
    «Ապաստարանն» իրականում շենքի առաջին հարկում աղբատարի ու հիմնապատի արանքի նեղ խորշն էր, որտեղ խցկում էին երեխաներին: Մեծերը կանգնում էին միջանցքում: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկին ուղարկում էին ստուգելու, տագնապն ավարտվել է, թե ոչ: Ստուգողը մտնում էր բնակարան ու լսում թե ինչ է ասում ռադիոն. եթե դեռ ժամացույցի չարագույժ չխկչխկոց էր, ուրեմն տագնապը դեռ չէր ավարտվել:
    «Ապաստարան-խորշն» ամենակեղտոտ տեղն էր, որ կարելի էր պատկերացնել. պլոկված ներկի տակից խորդուբորդ դուրս էր տվել գաջը, աղբատարն էլ իր հոտն էր տարածել: Գետնին կոնֆետների ու էլ չգիտեմ ինչի տոպրակներ: Փոշի, խավար, անտանելի հոտ, մոտ երեսուն սանտիմետր լայնքով խորշ, մի խումբ այդ խորշը խցկված երեխաներ: Ահա այն ամենն, ինչ ես կարող եմ ասել ապաստարանների մասին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.12.2010), E-la Via (18.12.2010), enna (22.04.2014), helium (14.12.2010), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), Jarre (05.09.2013), kyahi (17.12.2010), Moonwalker (14.12.2010), Morg (16.12.2010), SSS (16.12.2010), Tig (17.12.2010), Հայկօ (14.12.2010), Հարդ (14.12.2010), Վոլտերա (05.09.2013), Ֆրեյա (15.12.2010)

  16. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, լավ ես գրում: Սկզբի պատմվածքներդ էլ շատ արդիական են...
    Շնորհակալություն: Իրականում, թեև համոզված չեմ, որ կարող եմ վերցրածս նպատակը լավագույն կերպով իրականացնել (փաստագրել կոնկրետ սերնդի առաջացումը՝ սեփական ու կյանքի ֆոնի վրա), ինչ-որ մեկը պետք է դա աներ: Ու ոչ մեկը, մինչև հիմա, դա չի արել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (16.12.2010), Lion (15.12.2010)

  18. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատռված ջինսերի սերունդը #6, «Առաջին սեր, կոնչերտո ջութակի ու նվագախմբի համար»


    Եթե սպասում եք նոստալգիկ ու սենտիմենտալ պատմություն լսել իրար թաթիկներից բռնած զբոսնող դպրոցականների մասին, ապա հիասթափեցնեմ ձեզ՝ այդպիսի բան իմ մոտ չի եղել (էժանագին ռոմանտիկայի նոպաները մոտս սկսեցին բարձր դասարաններում ու ինստիտուտի ցածր կուրսերում):
    Adagio
    Իհարկե, կար Նա) Նա-ին անվանենք Լիլիթ, որովհետև անունն իսկապես Լիլիթ էր: Լիլիթը հորաքրոջս հարևան բժշկի աղջիկն էր. շիկահեր, ակտիվ երեխա էր, այնքան գեղեցիկ))) Բացի այդ ամենից, նա նաև մրցակիցս էր՝ ես երկրորդ Բ դասարանի ամենաուժեղ գերազանցիկն էի, նա՝ երկրորդ Ա-ինը: Եթե մեր ծնողները փորձում էլ էին կոմունիստական ձևերով մեր միջև մրցակցություն սերմանել, դա նրանց մոտ չստացվեց. շատ արագ մենք անբաժան ընկերներ դարձանք: Միասին նստում ու մոնոպոլիա էինք խաղում՝ ժամերով, նույնիսկ օրերով:
    Ասեմ, որ շատ կեղտոտ էի խաղում. բանկից փողեր էի ցրում, տներն էի խառնում, բայց ոչ թե նրա համար, որ հաղթեմ, այլ որ խաղը չավարտվի: Կարելի է ասել՝ մենք մի անվերջանալի երկար խաղ էինք խաղում: Ձեր իմացած մոնոպոլիաներից չէր. մեծ դաշտով, երեք «օղակներով»՝ ազնիվ, կրիմինալ ու էլիտար:
    Հիշում եմ, որ իմ համար «բախտ» էր բացում: Դե, աղջիկները սիրում են այդ տարիքում նման բաներով տարվել: Ինչ-որ բարդ հաշվարկ էր ԶԱՔՍ (ուղղագրական սխալն առկա էր կոնցեպտուալ նպատակներով) ու ՍԱՀՆԱԿ բառերի տառերի հետ կապված, մի քանի աղջիկների անուններ էի տալիս, իբր թե որոշում էր, թե ում հետ ինչ հարաբերություններ են լինելու: Ասեմ, որ այս ամենը ես չէի հորինել: Զ-ն չեմ հիշում, ինչ էր նշանակում, Ա-ն նշանակում էր, որ ամուսնանալու եմ այդ աղջկա հետ, Ք-ն, իհարկե, նշանակում էր, որ այդ աղջկան, հմմ, դոմփելու եմ (ի ամոթ ինձ ասեմ, որ երկրորդ դասարանում ես չգիտեի, թե դա ինչ է, իսկ Լիլիթը գիտեր իհարկե, ես գիտակի դեմք էի անում ու չէի հարցնում), Ս-ն՝ որ սիրահարվելու եմ: Ես ամեն անգամ նրա անունն էլ էի տալիս, բայց երբեք ոչինչ չէր ստացվում: Չնայած, հիմա որ մտածում եմ, գոնե այդ հարցում այդ «գուշակությունն» ինձ ճիշտ պատասխան տվեց:
    Ավելորդ կլինի ասել, որ ոտքերիս մատներից մինչև ականջներիս ծայրերը սիրահարված էի նրան: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես, բայց սիրահարված էի: Անընդհատ ուզում էի ասել, ու երևի կասեի, եթե ամեն ինչ այդպես հանկարծակի չավարտվեր:
    Մի օր իմացա, որ ընտանիքով տեղափոխվում են Երևան: Ես ու Լիլիթը խոստացանք գտնել իրար, ինչ էլ լինի: «Նորք պանսիոնատի մոտ», ահա թե ինչ ասաց ինձ:
    Ես մտքումս խոստացա նրան միշտ սիրել: Մենք միասին անց կացրեցինք մոտ կես տարի:
    Largo
    Մի կես տարուց ես էլ Երևան եկա: Այդ պահից սկսած ես փորձում էի պահել խոստումս, բայց ոչինչ չէր ստացվում: Երբ փորձում էի ազգականներիցս ինչ-որ բան իմանալ, ազգականներս սկսում էին կատակներ անել այդ առիթով, ինչն իմ համար ստորացուցիչ էր: Դրա համար էլ ես սկսեցի փակվել ինքս իմ մեջ, ոչ մեկին ոչ մի բան չէի ասում: Շատ մարդիկ չէին կարողանում բացատրել իմ տրամադրության կտրուկ անկումները, բայց իմ ինչի՞ն էր դա պետք:
    Լիլիթին չորս տարի չգտնելուց հետո հանձնվեցի: Իհարկե, «երիտասարդ» այրու կյանք էի վարում, ուրիշ աղջիկների նկատմամբ ուշադրություն ցուցաբերելով, որ իմ պրոբլեմներն ուշադրություն չգրավեն ու ծաղրի առարկա չդառնան: Ես փոքր ժամանակ անասելի զգայուն էի ծաղրի նկատմամբ. անսովոր անունը, բնականաբար, խնդիրներ էր ստեղծում բակում (ինչքան էլ դա տարօրինակ հնչի՝ ոչ դպրոցում), իսկ սիրային պլանում ամենաթեթև ակնարկը հորս կատակների առիթ էր դառնում, ու ոչ մեկը չէր հասկանում, թե ինչքան վատ եմ ես զգում դրանից:
    Այլ կերպ ասած՝ ես մնացել էի ինքս իմ հույսին:
    Երբ առաջին անգամ հանդիպեցինք, 94 թվի ամառն էր: Երբ հանդիպեցինք նորից, արդեն 2001 թվի օգոստոսն էր: Ահա թե ինչպես դա պատահեց. մի անգամ ինձ զանգահարեց մեր ընդհանուր ծանոթներից մեկն ու խոսքի մեջ ասաց. «Գիտե՞ս, Լիլիթի հետ էի խոսում, քեզանից էր հարցնում»:
    Allegro Molto
    «Իսկապե՞ս», հարցրեցի ես՝ լսածիս չհավատալով: Չեք պատկերացնի, ինչպես էր սիրտս բաբախում:
    «Հա, իր մեյլն էր տվել, որ փոխանցեմ քեզ»:
    Առաջին կուրսը նոր ավարտած, տասնվեց տարեկան տղա էի: Պատկերացնու՞մ եք, ինչեր անցան մտքովս: Պատկերացրեցի, որ նա էլ է այս ամբողջ ընթացքում փնտրել ինձ, որ նա էլ է... սիրե՞լ ինձ: Այո, ես այդպես պատկերացրեցի:
    Իրար հետ թեթևակի խոսեցինք՝ չափազանց հուզված էի, որ հեռախոսով երկար խոսեմ: Լիլիթն ասաց, որ շուտով իր ծննդյան օրն է. օգոստոսի 13-ին)
    Ճիշտն ասած, չէի սպասում, որ մարդ կարող է իր ծննդյան օրը դիսկոյում նշել (ասեմ, որ դա առաջին ու վերջին անգամն էր, որ ես դիսկո ոտք դրեցի): Հանդիպեցինք ու... ճանաչեց: Ես էլ ճանաչեցի, չնայած երկուսս էլ անասելի փոխվել էինք: Նայեց ինձ, ես ժպտացի, նա էլ ժպտաց: «Բայանդու՞ր», հարցրեց: «Լիլիթ», ես տեղս չէի գտնում: Ինձանից բարձրահասակ էր դարձել (տասերորդ դասարանում իմ բոյը 1,42 էր, երկրորդ կուրսի սկզբում՝ 1,60, հիմա՝ 1,77): Էլի գեղեցիկ էր, բայց ինչ-որ խորթ, վանող բան էր ավելացել, որը ես տարիքի հետ սովորեցի ճանաչել. Լիլիթն էքստրովերտ էր դարձել այլ կերպ ասած, նրա «հասարակական ես»-ն «անձնական ես»-ից ավելի մեծ էր:
    Երբեք չեմ սիրել պարել. այդ օրն էլ բացառություն չէր: Ես եկել էի միայն մի նպատակով. ասել ամեն ինչ, որ կիսատ էր մնացել: Փարթիի մեջ տեղում ես հնարավորություն ունեցա դա անել:
    «Գիտե՞ս, ես քեզ սիրում էի»:
    «Գիտեմ, գնալուց առաջ Էդգարը քո նամակը բերել էր»:
    «Ի՞նչ նամակ»:
    «Դե, որ գրել էիր: Էդգարը բացել-կարդացել էր, ծիծաղելով բերեց»:
    Գրողն ինձ տանի, թե ինչ-որ նամակ էի գրել: Մինչև հիմա էլ այդ ամենն իմ համար գաղտնիք է մնում:
    «Իսկ դու ինձ սիրու՞մ էիր: Եթե քեզ այն ժամանակ ասեի, ի՞նչ կանեիր»:
    «Ինչքան հիշում եմ՝ չէի սիրում: Համ էլ կջղայնանայի»:
    «Իսկ... եթե սիրու՞մ էիր»:
    «Չէ, հաստատ չէ: Ես այդ ժամանակ այդպիսին էի»:
    Ասես ամեն ինչ երազի մեջ կատարվեր. հիշում եմ՝ ինչպես սեղանից տանձ վերցրեցի ու կծեցի: Որդնած էր: Ինչևէ, ես այն մինչև վերջ կերա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (14.12.2010), Ariadna (17.12.2010), E-la Via (18.12.2010), EgoBrain (16.12.2010), enna (22.04.2014), helium (14.12.2010), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), Jarre (05.09.2013), kyahi (17.12.2010), Lion (15.12.2010), Moonwalker (14.12.2010), Morg (16.12.2010), SSS (15.12.2010), Tig (17.12.2010), Yellow Raven (19.12.2010), Հայկօ (14.12.2010), Հարդ (14.12.2010), Ջուզեպե Բալզամո (15.12.2010), Վոլտերա (05.09.2013)

  20. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատռված ջինսերի սերունդը #11, «S.E.X»

    Սույն գրառումը թույլատրել միայն անթափանց սև փաթեթավորմամբ ու միայն վերևի դարակում: Արգելել վաճառքն անչափահասներին: Մեծ եղբայրը դիտում է քեզ:

    «Սեր», «երջանկություն», «միակ», «ռոմանտիկա», «փնտրել», «մաքուր» ու շատ նման բառեր մոտս առնվազն սրտխառնոց են առաջացնում: Չէ, ես չեմ մերժում սերը, երբեմն-երբեմն ձգտում եմ երջանկության, գտել եմ իմ միակին (ինքս ինձ, ու ստում է այն մարդն, ով պնդում է, թե ուրիշը կա), փնտրում եմ իմաստավորում, գիտելիք, մարդկանց, պայմաններ, ռոմանտիկ եմ՝ բառի սեփական հասկացույթամբ (այն է թե՝ ի վիճակի եմ գեղեցկություն տեսնել), ձգտում եմ մաքուր պահել մղումներս ու խիղճս: Բայց բացի իմ սեփական իմաստից, զգացածից, կա բառերի հասարակական իմաստ: Ու հասարակությունն այնքան է շահարկել «սերը», դարձնելով այն աղջկա հետ սեքսով զբաղվելու գաղտնաբառ կամ սեքսի պակասով մարդկանց կողմից բռնաբարվել, լոճվել ու դառել լյուկի կափարիչից էլ լայն: Մաքուր աղջիկների ոչ մի ոլորտում մաքրության երաշխիք չկա, թաք «պլոմբը վրան լինի»՝ մեջինը նեխած էլ լինի, նորմալ է: Երջանկությունն էլ դարձել է ինքդ քեզ վաճառելու գին. «հանուն երջանկության» լոզունգի տակ ծախում են խիղճը, համոզմունքները, մոտիկ մարդկանց...
    Փնտրում են միակին: Ասես աշխարհում ինչ-որ մեկն այնքան պարապ է մնացել, որ հատուկ քո համար «երկրորդ կես» ստեղծի: Լավ, բոլորին միավորենք իրենց զույգերի հետ: Բայց աշխարհում արական ու իգական բնակչության քանակը նույնը չի: Ովքե՞ր են մնացածը: Մերժվածնե՞ր: Անիծվածնե՞ր: Սպանե՞նք նրան: Քանի անգամ եմ տեսնում, որ մեկը (15-30 տարեկան) գտնում է իր «կեսին», հետը խոսես՝ պատրաստ է ամուսնանալ ու երեխաներ ունենալ, ու մեկ էլ, հոպլյա, կեսը փախնում է: Լացուկոծ, մելոդրամա, մինչև հաջորդ կեսը: Մի քանի փորձից հետո սկսում են սերն ու կյանքն անիծել:
    Այնինչ պետք էր, սեփական իլյուզիայի հետևից ընկնելու փոխարեն, ապրել ու սիրել սովորել:
    Ռոմանտիկա: Վարդեր, ամրոցներ, լուսնոտ գիշեր բլա-բլա-բլա: Ռոմա՞նտիկա, թե՞ ստերեոտիպներ: Ասենք, դրեսսիրովկա է. պայմանավորվենք, որ այսինչ-այսինչ բաները ռոմանտիկ են, երբ քո նկատմամբ անեն, կհուզվես ու քեզ լավ կզգաս:
    Սեքս: ՍԵՔՍ: Կուզե՞ք՝ ավելի մեծ տառերով գրեմ: ՍԵՔՍ: Ու ի՞նչ: Մարդկանց մի խոշոր խումբ, որքան էլ տխուր չլինի, արդեն անհարմար շարժվում է աթոռներում, շուրջն է նայում՝ հո չե՞ն տեսնում, թե ինչ է կարդում: Սեքս: Այդքան սարսափելի՞ է այս բառը լսելը: Առնանդամ: Հեշտոց: Պենիս: Վագինա: Էյակուլյացիա: Օրգազմ: Կլիտոր: Վիոլետը մի բան գրեց կլիտորի մասին, ու բոլորն այնպես վրա տվեցին, ինչպես, ասենք, սուրբ Ավգուստինոսը կհարձակվեր կլիտորը, թու, Ամերիկան հայտնաբերած Կոլումբոսի վրա (ըստ սուրբ Ավգուստինոսի, անհայտ հողերը քրիստոնեական աստծո ծնունդ չէին, ու ընդհանրապես գոյություն չունեին՝ սատանայի խաբկանքն էին): Վիոլետը, տիկնայք և պարոնայք, միակ կինը չի, ով կլիտոր ունի, ու ես ցավակցում եմ կանանց, ովքեր այն չունեն:
    Սեքսն ու սեռական կոնտեքստը չգիտես ինչու միայն ագրեսսիայի, հայհոյանքի իմաստով են օգտագործում: Այնինչ ամուլ պսևդոէսթետները, որոնք այդքան սիրում են խոսել վարդերի, միակների ու այլ նման բաների մասին, պարզապես վախենում են նայել մարմնական սիրո գեղեցկության աչքերի մեջ: Այո, մարմնական սերը չի ենթարկվում մարդու ինքն իր մասին ունեցած պատկերացումներին: Այն երբեք չի ուղղվում կոնկրետ մի մարդու, չի ճանաչում ռասսայական, տարիքային, լեզվական ու ազգային անջրպետներ, մարդը կարող է տարիներով ինքն իրեն մի անձ ձևանալ, ու սեքսը նրան երեք րոպեում կապացուցի, որ դա ընդամենը սուտ է:
    Բայց մարդիկ ամենակատաղի կերպով պաշտպանում են ստերը, որոնք իրենք իրենց են ասում: Մաստուրբացիայի ժամանակ մոտիկ ընկերոջը պատկերացրած տղան, իհարկե, կվախենա, կատի ճշմարտությունն իր դեմքին շպրտած, իր կամքը հաղթահարած, իրեն լրիվ տիրած սեքսը:
    Կոնֆորմիզմ. եկեք ատենք պոռնոգրաֆիան ու նրա հետ կապված մարդկանց, ու հանգիստ խղճով պոռնո նայենք. նրա միջի մարդիկ մարդ չեն, ինչպես և մարմնավաճառները: Մարդկանց սեքսի ճնշված, տակը հրած, թաքցրած մասը թող բավարարեն ժամանակակից հասարակության չանդալաները, մերժվածները: Վերևի համար կպահենք բազմացումն ու... ռոմանտիկան:
    Եկեք ապրենք ժպտադեմ, ստերիլ, երջանիկ հասարակությունում: Ինչպես էկրանի վրա: Նուրբ, պաստելային գույների կյանքով: Ինչպես 50-ականների հեռուստաէկրանին: Գեղեցիկ: Ստերեոտիպային: Կեղծ:

    Ու՞մ է հետաքրքիր, թե Մերլին Մոնրոյին իրական կյանքում ծեծում էր բոյֆրենդը: Թե Ֆրենկ Սինատրան մաֆիայի ղեկավարներից էր:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 15.12.2010, 16:55:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.12.2010), E-la Via (18.12.2010), enna (22.04.2014), Freeman (19.12.2010), impression (15.12.2010), Interdenominational (15.12.2010), Jarre (05.09.2013), kyahi (17.12.2010), Leo Negri (15.12.2010), Lion (15.12.2010), Moonwalker (15.12.2010), Morg (16.12.2010), One_Way_Ticket (05.09.2013), Tig (17.12.2010), VisTolog (19.12.2010), Yellow Raven (19.12.2010), Դարք (19.12.2010), Վոլտերա (05.09.2013)

  22. #12
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Հետույքային շարք"ի հեղինակին կարծես էնքան էլ չխրախուսեցիր՝ էս #11-ը հետույքային ա: "Շնորհակալությամբ", առայժմ, միայն #6-ը կարողացա գնահատել…
    Մենք, մեր մասին, աշխարհի հետ էնքան էլ հաճույքով չենք կիսվում: Վախենում ենք… որքան էլ որ ըմբոստ ու անկախ էություն լինենք, միևնույն է… վախենում ենք: Նրանց կարծիքին որքան էլ թքած ունենանք՝ էդ կարծիքի հետ ենք ապրելու…
    Դու, կարծես թե, չես վախենում, բայց՝ զգուշ ես… Դա լավ է: Ավելի լավ, քան չվախենալը… կնշանակի ասելիք կա, կարծիքի կարիք կա … սպասենք, տեսնենք ինչ ես ասելու
    Սա միայն կարծիք էր
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (16.12.2010)

  24. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    "Հետույքային շարք"ի հեղինակին կարծես էնքան էլ չխրախուսեցիր՝ էս #11-ը հետույքային ա: "Շնորհակալությամբ", առայժմ, միայն #6-ը կարողացա գնահատել…
    Դե, համոզմունքների հարց է: Իհարկե, #11-ն ամենաբարեհամբույր մասը չի, բայց այն բավականաչափ անկեղծ է արտահայտում իմ տեսանկյունը շատ հարցերի շուրջ: Իսկ տեսանկյունիս շուրջ ունենալ կարծիք, թեկուզ այդպիսի, իհարկե քո իրավունքն է: Ըստ դրա կարող ենք դատել այն մասին, որ մարդիկ բավականին տարբեր են, ինչն իրենով շատ լավ երևույթ է:
    Մենք, մեր մասին, աշխարհի հետ էնքան էլ հաճույքով չենք կիսվում: Վախենում ենք… որքան էլ որ ըմբոստ ու անկախ էություն լինենք, միևնույն է… վախենում ենք: Նրանց կարծիքին որքան էլ թքած ունենանք՝ էդ կարծիքի հետ ենք ապրելու…
    Դու, կարծես թե, չես վախենում, բայց՝ զգուշ ես… Դա լավ է: Ավելի լավ, քան չվախենալը… կնշանակի ասելիք կա, կարծիքի կարիք կա … սպասենք, տեսնենք ինչ ես ասելու
    Սա միայն կարծիք էր
    Զգույշ եմ այնքանով, որ նախընտրում եմ հիշատակվող երրորդ անձանց վնաս չհասցնել: Անկախ իմ ներկայիս վերաբերմունքից նրանց նկատմամբ: Հետագա գրառումների մեջ էլ, թեև կեղծանուններ չեն ներմուծվելու գաղտնիության նպատակով, բայց ում անունը պետք չլինի տալ, չեմ տալու:
    Մնացած առումներով, ասելու եմ ամեն ինչ՝ մինչև վերջ:
    Թեև հաճախ գրելուց որոշ ժամանակ հետո զգում ես, որ ինչ-որ տեղ անկախ քեզանից զգուշացել ես, ինչ-որ տեղ բաց ես թողել, քանի որ վախեցել ես խոստովանել, և այլն. այդպիսի բաների մասին չեմ կարող դատել հիմա: Երրորդ անձը դա շատ ավելի լավ կտեսնի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.09.2013)

  26. #14
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես կարդացի Կաաաաաաաաայֆ ,ապրես լավն էր ,նու կասեի լավնա լինելու
    Մենակ էն գիծը որ ասում էի հիշում ես,? ուրիշները դա կարող են զգուշավորություն ասել,բայց ինձ համար դա գիծա,Բայ աշխատի չանցնես, համ էն հարցում ,որ ասացի, համ էլ ագրեսիայի, իռոնիայի մեջ...

    հարամ չանես
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (16.12.2010)

  28. #15
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ավելի շուտ կասեի սա անձնական մեմուարներ են, քան ստեղծագործություն ու սրանց արժանի տեղը Ֆարֆալլա-ի Մեմուառների կողքն ա...
    Չեմ հասկանում ինչն ա դրանց արժեքը, ընդհանրապես, համ ստեղծագործական, համ իմաստային.. ինչ-որ թանկարժեք ինֆորմացիա ա կրում սերունդներին ահմար?

    1. Քյառթերի, Դիսկո Թագուհու ու Շնիկների մասին գրածիցդ ահհհավվոորր աբիժնիկի հոտ ա գալիս... ու ոնց ճիշտ նշել էիր, մարդիկ սկզբից էդ շնիկներից են լինում, հետո Դիսկո Թագուհի են դառնում.. Այ դու էլ ես էդպիսին... Ատում ես քյառթերին, որովհետև ժամանակին իրանց նման ես եղել, ատում ես Լուզերներին, որովհետև ժամանակին դու էլ ես նրանց նման եղել...

    2. Ոնց որ ամեն տեղ փորձում ես ներկայացնել, որ քո ապրածը ու ցավը յուրահատուկ ա, բայց իրականում համոզված եմ, որ մարդկանց մեծ մասը կարա նմանատիպ բաներ գրի ու լացուկոծ դնի... Ոչ մեկից էլ յուրահատուկ չես, սովորական լակոտական տարիքի սրահարվածություններ, իրեն հատուկ պրոբլեմներ են...


    3. Փոքր ժամանակ լրիվ ուրիշ մարդու աչքեր ես ունեցել... ցավում եմ, որ կյանքը քեզ դարձրել ա ուշերբնի...

    4. Գնալով սկսում ես ավելի հիստերիկ բաներ գրել, բայց ուրիշներին սովորացնում ես, թե «իսկական» գրողը ոնց պետք ա գրի, գրողական տեխնիկաներ ես սովորացնում, դու էլ դրանց հետևի...

    5. Սեքսի մասին գրածդ լրիվ քո ոճի մեջ ա... Սանձարձակ, ոչ մի արժեքներ չհարգող /ոչ ազգային, ոչ տարիքային... եւ այլն/, էնքան հարգանք չկա մեջդ, որ գոնե հասկանաս, որ աղջիկներ են կարդում թեման... Քո բոլոր ստեղծագործություններում էդ թեման անպայման շոշափվում ա, ոնց -որ էլ աշխարհում ուրիշ հետաքրքրթւոյւն չկա...

    Մի խոսքով... Լավ չես աշխատում... Ես ձանձրացա...

    հ.գ. Մաղթում եմ նորանոր Աշխատանքներ, նման զիբիլի փոխարեն....
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (16.12.2010), Rhayader (16.12.2010), Լեո (18.12.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական թղթադրամների երրորդ սերունդը
    Հեղինակ՝ Արէա, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 15
    Վերջինը: 24.11.2017, 00:13
  2. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 689
    Վերջինը: 01.10.2013, 09:06
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •