Chuk-ի խոսքերից
Սոֆ, սպանեցիր, լուրջ եմ ասում: Անընդհատ ուզում եմ հնարավորինս շրջանցել գրառումներդ, ինչ-որ չի ստացվում: Ուզում եմ շրջանցել հասարակ պատճառով, զգում եմ, որ ոչ թե ուզում ես խնդրի լուծում գտնել, ոչ թե ուզում ես հակափաստարկները լրջորեն լսել ու քննել, այլ ուղղակի կպած ՀԱԿԱ ես գնում, անկախ նրանից, թե դիմացինդ ինչ կգրի: Փառք Աստծու, լեզուդ ճկուն ա, տրամաբանությունդ աշխատում ա, հետևաբար կարող ես ինչ էլ գրեն պատասխանես՝ հակաով, չնայած որ պատասխաններդ իրական հակափաստարկներ չեն լինի:
Հիմա ընդամենը մի քանի բանի մասին ասեմ: Ասում ես «Ազատ ընտրություն», «Մրցակցություն», «Կրթության ոլորտի բարելավում»: Սիրուն են հնչում, արտակարգ լավ են հնչում: Ցավն էն ա, որ էս թեմայի քննարկման համատեքստում էդ ասածներդ հեքիաթ են, ոչ ավելին:
Ազատ ընտրություն...
Արի իրար հետ պայքարենք մարդու ազատ ընտրության հնարավորության համար: Ես պատրաստ եմ: Միշտ: Բոլոր ոլորտներում: Էդ թվում՝ կրթության լեզուն ընտրելու հարցում, եթե իսկապես կա այլ լեզվով կրթություն ստանալ ցանկացող, դա ընտրող: Հարգենք յուրաքանչյուրի անհատի որոշումը, փորձենք նրան տալ այդ ընտրության հնարավորությունը, պայքարենք դրա համար: Բայց ազատ ընտրության հնարավորություն տալու համար անհրաժեշտ պայման ա... ընտրության հնարավորություն տալը: Եթե մարդը տաս օր ոչինչ չի կերել, բերանը ոչինչ չի դրել, սոված սատկում ա, ուտել ա ուզում ու նրա առաջ դնում են երկու տեսակի ճաշ, մեկը իր սիրած ճաշը, բայց 30 օրվա, հոտած, փտած, նեխած, թթված, բորբոսնած, զզվելի դարձած, մյուս կողմից իր չսիրած ճաշը, բայց հենց նոր պատրաստված, ու ուրիշ ոչինչ առաջը չեն դնում, էդ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, թե իրան ազատ ընտրության հնարավորություն տվեցին: Իրեն ընդամենը փակուղի մտցրեցին: Իրան ընդամենը պարտադրեցին, կամ ուտել զզվելին ու անառողջը, կամ ուտել իր չսիրածը: Ազատ ընտրության հնարավորություն կլիներ, եթե իր սիրած ճաշն էլ լիներ թարմ ու նորմալ վիճակում, կողքից էլ 10-100 ուրիշ ճաշեր դնեին՝ վրադիր: Այդ էդ ժամանակ ինքը կունենար ընտրության հնարավորություն: Ու եթե էդ ընտրության հնարավորության ժամանակ էլ չստիպեին կոնկրետ մեկը վերցնել ու ուտել, այլ վերցնել ուզածը, նախընտրածը, նոր կարելի կլիներ խոսել ազատ ընտրության հնարավորությունից:
Ցավով, խորը ցավով եմ ասում, որ էսօր մեր կրթական ոլորտը նեխած, բորբոսնած, հոտած վիճակում ա, կամ էլ, առնվազն, մոտ ա էդ վիճակին: Ու էդ պարագայում երբ որ դու բացում ես որակյալ դպրոց՝ բայց օտար լեզվով, դու անհատին չես տալիս ընտրության հնարավորություն: Ուրեմն առաջին հերթին պետք ա մտածել ոչ թե այդ խնդիրը շրջանցելով՝ պարտադրվող օտարալեզու դպրոց բացել, որը երկրի ռազմավարության տեսակետից խայտառակ վտանգավոր երևույթ ա, նման պայմաններում, այլ եղած հայկական, հայալեզու դպրոցների որակը բարձրացնելու մասին: Ու հա՛, Սոֆ, մեր պահանջը ոչ թե օտարը մերժելն ա, այլ հայերենովն ուժեղացնելն ա:
Երբ որ մեր դպրոցները կբերվեն պատշաճ մակարդակի, երբ որ դրանք կապահովեն նորմալ ուսում, այ էդ ժամանակ վտանգավոր ու պարտադրված չի լինի օտարալեզվի գոյությունը, էդ դեպքում ես էլ քո պես կասեմ «է թող մի քանի դպրոց բացեն, մարդիկ էլ ընտրեն», որտև էդ ժամանակ ընտրելու հնարավորություն կունենան:
Մրցակցության միֆը...
Ասում ես, որ մրցակցությունը միշտ օգտակար ա: Իհարկե մրցակցությունը միշտ էլ լավ բան ա, բայց հավասար պայմաններում մրցակցությունը: Եթե մի թաղամասում, ուր 10 փոքր խանութներ կան, քիչ ռեսուրսներ ունեցող, բացվում ա սուպեր մարկետ, որի տերերն ունեն անսպառ ռեսուրսներ, էդտեղ փոքրերը չեն կարողանում մրցակցեն, իրանք չունեն էդքան ռեսուրս: Իրանք գնալով ավելի խղճուկանում՝ գնալով փակվում են: Նույն վտանգն էստեղ ա: Երբ մեր հայրենի կառավարությունը չի լուծել մեր դպրոցները պատշաճ մակարդակի բերելու հարցը, ինչի համար որպես սկիզբ մեծ դրամական ռեսուրսներ են պետք, էդ թվում՝ բարձրորակ ուսուցիչներին դպրոցում պահել կարողանալու համար, լաբորատոր սենյակները, գույքը թարմացնելու, պատշաճ մակարդակի բերել կարողանալու համար և այլն, էդ պարագայում ստեղծել հարուստ հիմք, որ որոշակի մեծահարուստներ՝ այլ երկրների շահերից ելնելով, էդ թվում՝ այլ երկրների պետական մակարդակով բերեն ու ստեղ խոշոր ներդրումներով նման կառույցներ սարքեն, դրանով ոչ թե առողջ մրցակցային դաշտ կձևավորեն, այլ ընդամենը կստեղծեն հիմք եղած դպրոցներն ավելի խղճուկացնելու, վերացնելու, մաշելու համար: Ի՞նչ մրցակցության մասին ա խոսքը, երբ առաջին հերթին պետական, երկրի շահերից ելնելով պետք ա գտնել լուծումներ առկա դպրոցների մակարդակը բարձրացնելու, ներդրումների մեխանիզմներ գտնելու, հզորացնելու համար: Այ երբ էդ խնդիրները կլուծվեն, կողքից էլ կբացվի օտարալեզուն, ապա կկարողանանք խոսել մրցակցության մասին, որից կշահեն երկու կառույցներն էլ, այլ ոչ թե մեկը:
Կրթության ոլորտի բարելավում..
Թե՞ ուղղակի ծրագիր, որը հայկական դպրոցը, հայերեն կրթությունը ամբողջովին բարոյազրկում ու որակազրկում է: Ու քո կարծիքով այս ծրագրի մտահղացողները շահագրգռված են կրթական ոլորտի բարելավմամբ, հա՞, ոչ թե մի կողմից փող լափելու նոր ուղի են փնտրում, մյուս կողմից այլ երկրի (ոչ մեր) շահերին նպաստող ծրագիր իրագործում:
Սոֆ, չկա էստեղ դրված քո ասած խնդիրները: Լրիվ ուրիշ հարցեր են լուծվում: Ոտերդ էդ կեղտով պարարտ հողում մի կեխտոտի, դու ուրիշի խաղի ուրիշի դուդուկն ես փչում՝ առանց հասկանալու թե ինչի մասին ա խոսքը:
Էջանիշներ