Արս, ախր եթե պետք լինեին, կհիշեի:
Գիտահանրամատչելի մակարդակով՝ ուսուցողական ֆիլմերի ու այլ նման բաների միջոցով: Միշտ ատել եմ ֆիզիկան: Ուսուցիչներս ու դասախոսներս էին թարսի նման լավը, նրանց խաթր միշտ բարձր եմ ստացել:Լեզուները՝ խոր մակարդակով, ֆիզիկայից՝ ոչ մի խո՞սք: Ինձ թվում է, դու մի քիչ շատ ես շեշտում հումանիտար առարկաները: Քեզ շրջապատող բնության մասին ավելի հետաքրքիր տեղեկություններ, քան կարելի է ստանալ ֆիզիկայի միջոցով, երևի հնարավոր չէ այլ կերպ ձեռք բերել:
Եթե կարիքն ունի, թող գնա ու սովորի: Ասածս հենց այն է, որ աշակերտներին ինքնակրթության տեղ չի թողնվում:Գոնե ինչ-որ ստատիստիկայի հիմունքների պե՞տք է ծանոթ լինի լեզվաբանը՝ ենթադրենք ուզում է հաշվարկներ անել, ինչ-որ օրինաչափություններ նատել լեզվում (լեզուներում). ձեռքի տակ մի գործիք չլինի՞:
Արս, նորից ու կրկին ասեմ՝ եռանկյունաչափությունն ինձ մեկ էլ պետք կգա, երբ երեխաներս նույն տառապալիս ճանապարհով անցնելիս կլինենԻմ ասածն այն է, որ առարկաները պետք չէ դիտարկել խիստ առանձնացված և դասավանդել ամեն մեկն իր համար, այլ պետք է ցույց տալ դրանց կապը, կիրառական մասը, որպեսզի սովորողը հասկանա, թե ինչով կարող է իրեն օգտակար լինել տվյալ առարկան, ոչ թե «յախք-յախք» անելով ման գա:![]()
Էջանիշներ