User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Տաղ «սովետական մոդելի» կրթությանը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաղ «սովետական մոդելի» կրթությանը

    Երբեմն ինչ-որ ծերացած կամ ծերացող մեկը կանգնում ու սկսում է ներբողներ երգել կրթությանը, որը տրվել է սովետի ժամանակ, որի «ավելի թույլ տարբերակը» ստանում են երեխաները հիմա: Այո, իհարկե. հիման նրանք չեն անցնում «ԽՄԿԿ Պատմություն», «Գիտական Աթեիզմ» ու բազմաթիվ այլ ախմախ առարկաներ, փառք աստվածներին:
    Ու սկսում պախարակել ամերիկյան ու եվրոպական կրթությունը՝ թե մեր երեխաները գնում արտասահմանում միանգամից ցնցում են բոլորին քիմիայի ու մաթեմատիկայի ոլորտներում իրենց գիտելիքներով:
    Նման դեպքերում ես սովորաբար զսպում եմ արհամարհական քմծիծաղս: Այո, մեզ քիմիա, ֆիզիկա ու մաթեմատիկա շատ ավելի խորն են սովորեցնում, քան «կապիտալիստների երեխաներին»: Սովետին կադրեր էին պետք, դպրոցներն ու համալսարանները կադրեր էին պատրաստում: Ոչ ավել, ոչ պակաս: Ժողովրդի մեջ սիրում են ծաղրել Բրյուսովի ուսանողուհիներին, բայց Բրյուսովի ամենամիջակ ուսանողուհին ինձ կծալի միջազգային պոեզիայի բնագավառում: Չէ, ընդհանրապես որ նայենք, ո՞ր գրողի ժողովածուն եմ կարդացել ողջ կյանքում. Ռոբերտ Բըրնսի բանաստեղծությունների մի ժողովածու՝ Վահագն Դավթյանի թարգմանությամբ, Արտյուր Ռեմբոյի բանաստեղծությունների ժողովածու՝ ռուսերեն թարգմանությամբ, Ջիմ Մորրիսոնի բանաստեղծությունների հատորը: Ու վերջ:
    Չէ, իսկապես: Ձեզանից քանի՞սն են դպրոցում իմանում, թե ովքեր են Ալֆրեդ լորդ Թեննիսոնն ու Ալեքսանդր Պոուպը: Բոլորը հիշում են Պետրոս Դուրյանին, Հովհաննես Թումանյանին, Վահան Տերյանին ու այլոց: Ու որոշ հայրենամոլ-վայրենասերներ կհանդգնեն պնդել, թե վերջիններս կանգնած են համաշխարհային պոեզիայի զենիթում ու, ասենք, Տերյան կարդալը կարող է փոխհատուցել Թեննիսոն չկարդալը: Նման մարդիկ, որպես կանոն, անգիր հիշում են միայն Դուրյանի «Լճակի» առաջին չորս տողը: Երբեմն՝ նաև վերջին չորս տողը: Ու դժվար թե իմանան, որ Հովհաննես Թումանյանի «Չարի Վերջն» իրականում շատ ավելի բարդ, ծավալուն ու սովետի ժամանակ անհրատարակելի (նույնիսկ «սիբիրուղարկելի») աշխատանքի մասին է, որտեղ ծաղրի է ենթարկվում հեղափոխությունը:
    Էլ չեմ խոսում այն մասին, որ, ասենք, Դիլան Թոմասի անունը լսելուց հետո միակ բանը, որ նրանք կարող են անել, աչքերը ճպճպացնելն է:
    Միջազգային պոեզիայի մասին պատկերացում ունենալը մահացու մեղք չի, իհարկե: Համենայն դեպս, ոչ բոլորի համար՝ ես ինքս ինտենսիվորեն ուղղում եմ այդ բացը: Բայց խոսել մի բանի մասին նման համոզվածությամբ, երբ դրա մասին ոչ մի պատկերացում չունես: Նման համոզվածությունը ֆանատիզմի ախտանիշ է. նորություն չեմ ասի ոչ մեկի համար, նույնիսկ հենց իրենց՝ ֆանատիկների: Պարզապես փաստն եմ նշում:
    Փաստորեն, սովետական կրթությունը... պլեբեյական-ինժեներական է: Կադրեր են պատրաստում: Ստանալ լավ մասնագետներ՝ հնարավորինս հրամանների ենթարկվող, հնարավորինս կասկածներից զուրկ: Իսկ գիտե՞ք, որ սովետի ժամանակ «ղեկավար կադրերի» նյութը նախապատրաստում էին որոշակի «օժտված երեխաների համար նախատեսված ճամբարներում»: Որտեղ նրանց սովորեցնում էին պրոպոգանդա, հռետորական արվեստ, ուղեղ լվանալ՝ ամեն ինչ, որ կարող էր պետք գալ մնացածին մանիպուլյացիայի ենթարկելու համար:
    Ամեն ինչ՝ ինչպես պետք է հասարակությանը: Հայրենիքին: Պարտիային:

    Բայց սովետն անցյալում է, ու ժամանակակից հայկական կրթական համակարգը հիշեցնում է ռուդիմենտար օրգանների մի հավաքածու: Էլ չկա պարտիա, չկան պիոներական ճամբարներ, չկա ոչ մի բան: Հին հիշողությամբ գործող մեծ համակարգի փոքրիկ բեկոր: Ու ոչ մեկը չկա, ով պատրաստ է ջարդել դա ու նորը կառուցել:

    Ամեն առաջադեմին հինգ պահպան(ակ)ողական են բաժին ընկնում. առաջարկվի եվրոպական դպրոցներից ինչ-որ բան փոխառել, ինչ-որ որևէ բանով մինչ այդ աչքի չընկած մարդիկ կսկսեն բարբառել այն մասին, որ արտասահմանում երեխաները երեք տարեկանից հակաբեղմնավորիչներ են օգտագործում: Ներմուծենք տերմին՝ «արտասահման». հիպոթետիկ տեղ, որտեղ մի կողմից իդեալական ժողովրդավարական պայմաններ են, դոլլարները ծառերի վրա են աճում, բայց նաև բոլոր աղջիկները մարմնավաճառներ են կամ լեսբուհիներ, բոլոր տղաները թմրամոլ են ու համասեռական և այլն:
    Ու, ցավոք, մեր խոսողները լավագույն դեպքում տեսել են միայն այդ «արտասահմանի» «քյասիբ ալտերնատիվան»՝ «խոպանը», ինչի հաշվին իրենք «կյանք տեսած» են, իսկ դու՝ ոչ: Ռուսաստանից մի հայ աղջկա հետ խոսում էի ինչ-որ հարցով, գիտե՞ք ինչ ասաց: «Դե, ձեր մոտ նման բաները երևի նորմալ են, բայց մեր մոտ հայերն ահավոր գեղցի են»:

    Ի՞նչ ասեի խեղճ մարդուն: Որ «մեր մոտ», «ձեր մոտ» չկա՞: Որ հայերն ամեն տե՞ղ են նույնը:

    Ոչինչ էլ չասացի: Թող հավատա: Բայց մեր պահպան(ակ)ողականներին էլ թող դաս լինի. նրանց նմանները միայն իրենց տանն անուն չեն կպցնում: Լավագույն դեպքում:

    Շատ չհեռանանք թեմայից: Նախապես ականջի ետև գցելով «սովետական մոդելի» սիրահարների խոսքերը, կցանկանայի լսել այն մարդկանց կարծիքը, ովքեր նույնպես տեսնում են այս խնդիրն ու վերջնականապես կրթական ներկա մոդելից հրաժարվելու, նոր կրթական մոդելի անցնելու պահանջը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.11.2010), Sagittarius (26.11.2010), StrangeLittleGirl (27.11.2010), Հարդ (26.11.2010), ՆանՍ (26.11.2010), Շինարար (26.11.2010), Ռուֆուս (26.11.2010), Վիշապ (26.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաճառք. LG KC910 մոդելի հեռախոս
    Հեղինակ՝ John, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 7
    Վերջինը: 27.01.2012, 12:14
  2. Վաճառք. Asus A33-M50 Battery/ Asus նոթբուքների մարտկոց՝ A33-M50 մոդելի
    Հեղինակ՝ ArmSOAD, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.06.2011, 14:57
  3. Արձակ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.03.2010, 22:56
  4. Կո՞ղմ եք 11-ամյա կրթությանը
    Հեղինակ՝ Welcome, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.12.2007, 05:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •