Արս, ես էլ եմ տարածաչափություն անցել դպրոցում: Եռանկյունաչափություն էլ: Էլեկտրականություն էլ: Գենետիկա էլ: Ինստիտուտում էլ շարունակել եմ: Վերոհիշյալ առարկաներից մեռնեմ, թե մի բան հիշեմ: Նույնիսկ կրկնակի սինուսի բանաձևը: Գիտեմ, որ նման բանաձև կա, ու վերջ:
Ինձ ի՞նչ ես կարծում, պե՞տք էր այդ առարկաները սովորել:
Փոխարենը փիլիսոփայություն, օրինակ, սովորել եմ ինքնուրույն: Կարող եմ մի քանի տասնյակ փիլիսոփայական ուղղությունների շուրջ ուզածդ փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտի մակարդակի բանավիճել: Այլ կերպ ասած, եթե ինձ հիմա հարցնեին, ես իմ դպրոցական ծրագրից կկտրեի դասավանդվածի մոտ ութսուն տոկոսը: Որովհետև բացի ստուգողական գրելուց, քննություն հանձնելուց ու ինստիտուտ ընդունվելուց էլ ոչ մի տեղ պետք չի եկել:
Դրա համար էլ բարձրացրեցի դպրոցի տարրական-միջնակարգ-նախապատրաստական բաժանման հարցը. տարրականի մասին բավականին լայն խոսել եմ արդեն, միջնակարգը՝ մաթեմատիկա (մինչև եռանկյունաչափություն), աշխարհագրություն, գրականություն, պարզ կենսաբանություն, անատոմիա-առողջագիտություն, առաջին օգնություն, օտար լեզուների տարրական մակարդակից ավելի խոր մակարդակի անցում (ինչ ուզում եք՝ ասեք, բայց օտար լեզուների դպրոցական ուսուցումը Հայաստանում epic fail է ու բուռն գործունեության իմիտացիա. ոչ մի դպրոցն ավարտած երեխա, եթե առանձին չի պարապել, օտար լեզվի որևէ մակարդակի չի տիրապետում, թեև ութ տարի անցել է, իսկ մեր ինստիտուտում մարդկանց անգլերենը երեք տարում Elementary մակարդակից (դպրոցի ավարտական սովորական մակարդակը) հասնում էր գոնե Intermediate-ի: Անձամբ ես սկսեցի Upper Intermediate-ից միայն ամերիկացի ընկերներիս ու մասնավոր պարապելու շնորհիվ ու հասա Advanced-Specialized-ի), և այլն: Այն ամենն, ինչ պետք է ցանկացած մասնագիտության մարդու: Ամեն մարդու՝ կիրթ հասարակության մեջ լիարժեք գոյատևելու համար: Զուգահեռ պետք է վերականգնել դպրոցական արտադասային պրակտիկաները՝ խմբակներ, դպրոցական թերթ, աշակերտական խորհուրդ, պոեզիայի ընթերցանություններ, միջդպրոցային սեմինարներ և այլն: Որ ամեն դպրոցն ունենա պրեստիժ: Ոչ թե լինի կռիսներով լի արկղ:
Նախապատրաստական դպրոցում ամեն աշակերտ ստանում է հոսքային դասացուցակ: Հոսքերն են՝ ճշգրիտ գիտություններ-տեխնիկական, բնական գիտություններ, հումանիտար և այլն: Աշակերտն ըստ հոսքի ստանում է համապատասխան առարկաների ժամաքանակ: Այնպես որ, Բրյուսով ընդունվող մարդուն, կներեք արտահայտությանս համար, պիդոռաստիկ ինտեգրալներով ու շարքերով չեն տանջի (արյունային ատելություն ունեմ այդ ինտեգրալների նկատմամբ), զուգահեռ սովորացնելով Ավոգադրոյի թիվ ու կոճի ինդուկտիվություն հաշվել, մի հատ էլ վրայից Լերմոնտով անգիր արտասանել ու «Ռեհան» կամ «Սոնա Յար» երգել: Ի վերջո, երեխաներ են, ոչ թե շվեյցարական բազմաֆունկցիոնալ դանակներ:
Իրականում թվում է՝ շատ ռեսուրս է պահանջվում: Բայց նայեք՝ որքան ռեսուրս է սպառվում իզուր տեղը: Լրիվ անօգուտ: