Հարգելի Jarre, համոզված եմ, որ ծանոթ եք մեր ազգի դաժան և փորձություններով լի պատմությանը, մաքառումներին և անձնազոհությանը այն հերոսների, որոնց շնորհիվ այսօր ընդունակ ենք հայերեն լեզվով շփվել ու հայ կոչվել, բայց պետք չէ մոռանալ նաև այն Մերուժաններին, որոնք իրենց կրոնափոխությամբ հենց խախտեցին հայոց պետականության հիմքը և պառակտեցին երկիրը: Ամն-ն և Եվրոպական երկրներն ունեն անհրաժեշտ մարդկային ռեսուրսները ու ներուժը պահպանելու համար իրենց պետական միասնականությունը անկախ իրենց երկրի դեմոգրաֆիկական բազմազանությունից: Ավելին, նրանց ազգային ինքնագիտակցուցյունը այնքան արմատացած չէ կրոնի, միասնական եկեղեցու, միասնական մշակույթի և լեզվի շուրջ ինչպես հայերինս է: Երբ հայն փոխում է իր կրոնը, նա անվերապահորեն փոխում է մտածելակերպը, համոզմունքները, աշխարհայացքը: Կորցնում ենք կրոնը, ապա լեզուն: Հետևապես երբ այլ երկրներ կարող են քարոզել հանդուրժողականություն, մենք այդ շքեղությունը չենք կարող թույլ տալ: Այն մարդուն ով փոխել է իր կրոնը ինչպե՞ս պիտի բացատրես թե «ՈՒՐԱՑՈՒՄ»-ն ինչ է նշանակում, ապա թե իր նախնիներն ինչու են հենց այդ նույն «ՉՈՒՐԱՆԱԼՈՒ» համար կռվել և զոհ գնացել պարսկական փղերի սմբակներին կամ թուրքական յաթաղանին: Տաս միլիոն հայից ամեն մեկի կորուստն որոշիչ է: Չհանդուրժել ասելով իհարկե նկատի չունեմ վերադարձ դեպի Միջին Դարեր և Ինկվիզիցիա, այլ քայլերի ձեռնարկում պետական համապատասխան մարմինների կողմից աղանդավորների տնից տուն անցնելու, փողոցում մարդկանց մոտենալու, թռուցիկներ և գրքեր բաժանելու դեմ: ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ, ոչ թե թողնել հյուսեն իրենց ցանցը:
Ամենից դժվարը սև կատու գտնելն է մութ սենյակում, հատկապես երբ այնտեղ կատու չկա: (Կոնֆուցիուս)
"It takes a good man to prevent a catastrophe, and a great man to make use of one."
Կնա ջան, վերջին նախադասությանդ հետ միանշանակ համամիտ եմ, բայց մնացածի հետ ոչ: Այսինքն տրամաբանական եզրահանգումներիդ շարանի հեր համամիտ չեմ: Ինչո՞ւ պիտի պետականության հիմքը կրոնը լինի… Դրա սխալ լինելում դեռ չենք համոզվե՞լ, բա էս 1700 տարիա դաս չի՞ լինում մեզ, որ կրոնը պետականության հիմքում դնելով տանուլ ենք տալիս… Իսկ լեզո՞ւն… Փառք Աստծուն այսօր գիրն ու գրականությունը միայն եկեղեցում չի կենտրոնացած, միայն եկեղեցին չի, որ կրթելու մոնոպալիա ունի, ինչպես դարեր ի վեր է եղել ու ինչի հետրանքով էլ անգրագիտությունա տիրել… Ամենամեծ ուրացումը արյանդ, ազգիդ ու լեզվիդ ուրացումն է, ոչ թե կրոնիդ: Չեմ բացառում, որ եկեղեցին կարևոր դերա ունեցել, նամանավանդ սփյուռքի հայապահպանման հարցում, բայց կարծում եմ, որ եթե եկեղեցին ժամանակին ճիշտ մտածեր ժողովրդի մասին՝ էսօր սփյուռք ընդհանրապես չէր լինի ու պետականությունն էլ իր տեղում կլիներ: Ինչևէ դա վիճելի հարցա… բայց ես այդպես եմ կարծում: Կրոն, հանդուրժողականություն, աղանդներ… էս բոլոր խնդիրների հիմքը կրթությունն է, եթե նորմալ կրթված հասարակություն ունենանք, ապա ոչ կրոնի, ոչ հանդուրժողականության, ոչ էլ աղանդների հարցով խնդիրներ չենք ունենա: Իսկ այսօր մեր կրթությունը ողբալի վիճակումա ու էդ ճգնաժամը գնալով ավելիյա խորանում ու մեծամասամբ արհեստականորեն, ու պաշտոնյաների թեթև ձեռքով, ու եկեղեցու անտարբերությամ ու լռությամբ… Դե եկեղեցուն միշտ էլ ձեռքա տվել անգրագետ հասարակությունը, որ հեշտ կառավարելի լինի…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Kna, շնորհակալ եմ պատասխանի համար։
Պատմության գիտակ չեմ, բայց համոզված եմ, որ դուք էլ գիտեք, որ հայերը միշտ չէ, որ եղել են քրիստոնյա։ Հետևաբար, եթե ձեր տրամաբանությամբ նայենք, ուրեմն ստացվում է, որ քրիստոնեություն ընդունելը արդեն ուրացում էր։
Երկրորդ։ Ես կտրականապես դեմ եմ կրոն+քաղաքականություն ֆորմատին։ Դուք չե՞ք նկատում, որ էսօր տեղի ունեցող բոլոր ողբերգությունները պատճառը հենց էս միությունն է։ Մենակ մուսուլմանական ու քրիստոնեական հողի վրա տեղի ունեցած վերջին տասը տարիների դեպքերը հերիք են։
Երրորդ։ Հայ լինել չլինելը, լավ մարդ լինել չլինելը չի որոշվում մարդու կրոնական պատկերացումներով։ Կրոնը դա մարդու և Աստծու հարաբերություններն են։ Ի՞նչ կապ ունի քաղաքականությունը։ Ի՞նչ իրավունք ունես դու, կամ ցանկացած այլ մարդ խառնվել այդ հարաբերությունների մեջ ու ստիպել մարդուն Աստծուն ընդունել էնպես, ոնց դու ես ուզում։ Ի՞նչ իրավունք ունի որևէ մեկը ուրիշին թելադրել, թե մահից հետո կյանքի վերաբերյալ ինչ տեսակետներ նա պետք է ունենա։ Ու ի՞նչ կապ պիտի դա ունենա քաղաքականության հետ։ Կամ ավելի ճիշտ ինչո՞ւ պիտի կապ ունենա քաղաքականության հետ։
Չորրորդ։ Հայաստանում ոչ տրադիցիոն համարվող կրոնական կազմակերպության անդամներ՝ քրիստոնեական և ոչ քրիստոնեական ուղղավծություն ունեցող կրոն դավանողներից շատերը ազնիվ քաղաքացիներ են, ազնիվ վճարում են հարկերը, չեն լքում իրենց հայրենիքը, իրենց երեխաներին մեծացնում ու դաստիարակում են հայաստանում՝ սովորեցնելով հայ մշակույթը ու հայ լեզուն։ Աշխատում են այս երկրում այդպիսով իսկ նպաստելով տնտեսության աճին, դասավանդում են ուսումնական հաստատություններում, ներկայացնում են արվեստ։
Հիմա խնդրում եմ պատասխանիր։ Ի՞նչով հայ չեն այս մարդիկ։ Ի՞նչն են ուրացել։
Բայց հենց կրոնի ուրացումն է դեպի ազգի ուրացում տանող առաջին քայլը: Դա է ինձ համար ամենամեծ խնդիրը: Ուզենք թե ոչ, բայց առաքելական կրոնը և ՀԱՅՈՑ եկեցին հայ ազգի բնորոշիչներից մեկն է: համաձայն եմ ձեր այն դիտարկմանը որ եկեղեցին պատմության մեջ խաղացել է և՛ դրական և՛ բացասական դեր , սակայն այստեղ կարևորն եկեղեցու սիմվոլիկ նշանակությունն է, այդ եկեղեցու ՀԱՅՈՑ կոչվելու փաստը: Արդեն նշել եմ որ իմ կարծիքով մենք ՑԵՂԱԿՐՈՆ ազգ ենք և այդ ցեղակրոնության հիմքերից մեկն էլ ընդհանուր եկեղեցին է: Աղանդներն շեշտը դնում են իրենց աղանդի ու իրենց կրոնական ուղղության գաղափարախոսության վրա, Հայկականությունը մղվում է երկրորդ պլան: Հայկական ավանդական կամ ազգային տոները անտեսվում կամ չեն նշվում որոշ աղանդավորների կողմից: «Ո՞վ ես» հարցի առաջին պատասխանը «ՀԱՅ եմ» - ից դառնում է օրինակ «Եհովայի Վկա եմ»: Չե՞ք կարծում որ դա կործանարար է:Ամենամեծ ուրացումը արյանդ, ազգիդ ու լեզվիդ ուրացումն է, ոչ թե կրոնիդ:
Ամենից դժվարը սև կատու գտնելն է մութ սենյակում, հատկապես երբ այնտեղ կատու չկա: (Կոնֆուցիուս)
"It takes a good man to prevent a catastrophe, and a great man to make use of one."
Աղանդները իհարկե կործանարար են, բայց ի՞նչ է անում առաքելական եկեղեցին այդ կործանարար ազդեցությունը նվազեցնելու համար… Բացարակապես ոչինչ: Հակառակը: Իմ կարծիքով եկեղեցին լավ էլ բիզնեսա անում… Սա չեմ կարող հիմնավորել փաստերով, բայց որ կողմից նայում եմ տենցա երեում: Հազար առիթով ասել եմ ու էլի կասեմ, որ մարդը չի որ առաջին քայլը պիտի անի դեպի եկեղեցին, այլ եկեղեցին պիտի առաջին քայլը անի դեպի մարդը: Ու քանի դեռ մեր եկեղեցին հոգատարություն չի ցուցաբերում իր «հետևորդների» նկատմամբ, նրանց շահերի պահպանման համար չի բարձրաձայնում, այլ անտարբերությունից այն կողմ ոչինչ չի ցուցաբերում, էլ ինչների՞սա պետք տենց եկեղեցին… Մենակ մոմ վառելու ու աղոթելու համա՞ր: Ես իմ տանն էլ շատ հանգիստ կարող եմ մոմ վառել ու զրուցել Աստծո հետ: Հիմա եկեղեցիները ինձ հետաքրքրում են զուտ որպես ճարտարապետական կառույցներ, ոչ ավելին: Ու դրանից հաստատ չի բխում, որ ես ինձ հայ չեմ համարում: Եկեք վերջ տանք հայ լինելը կրոնով պայմանավորելուն: Եթե եկեղեցին պիտի զուտ սինվոլիկ նշանակություն ունենա՝ ուրեմն ինձ պետք չի նման եկեղեցի: Ազգը միավորող համար առաջին գործոնը պիտի լեզուն լինի, իսկ մենք էսօր ի՞նչ ենք անում՝ օտարալեզու դպրոցներ ենք բացում… Ու ի՞նչա ասում դրա կապակցությամբ եկեղեցին… Գոնե ասեր կողմ եմ, իմանաինք ինչա մտածում, թե չէ սենց սկի չենք էլ հասկանում, թե ընդհանրապես նման հարցերում ինչ կողմնորոշում ունի եկեղեցին… Ասում ենք եկեղեցին պետականության հի՞մքնա… Ուրեմն նա իրավունք պիտի ունենա իր ծանրակշիռ կարծիքը ունենալու պետականությանը վերաբերվող հաեցերին… Բայց ինչո՞վա զբաղված եկեղեցին, իմ կարծիքով առավելագույնս մենակ բիզնեսով…
Նորից ասեմ, որ դեմ եմ աղանդների տարածմանը, բայց ինչպես տեսնում ենք մենք միայնակ ենք դրա դեմ… Ոչ եկեղեցին, ոչ էլ պետությունը մտահոգված չի նման «մանր-մունր» հարցերով…
Եվ եթե եկեղեցին մտահոգված է իր «հետևորդների»՝ եկեղեցու նկատմամբ հարգանքի հարցով, ապա նա ինքը առաջինը պիտի հարգանք դրսևորի ազգի նկատմամբ…
հ.գ. մի բան էլ՝ ցեղակրոնությունը առաքելական եկեղեցու հետ ոչ մի կապ չունի…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ես քո գրածների հետ համաձայն եմ: Բայց միթե նույն սխալը չենք գործում Եկեղեցի ասվածն նույնացնելով Եկեղեցու ներկայիս ներկայացուցիչների հետ, ինչպես կառավարություն ու երկիր ասածը՝ ընթացիկ իշխանության և պաշտոնյաների հետ: Ես էլ առանձնապես հավատացյալ չեմ, բայց պատկանում եմ հայ առաքելական եկեղեցուն որովհետև դա ՀԱՅ եկեղեցին է՝ ահա թե ցեղկրոն ասելով ինչ նկատի ունեի: Եթե կրոնի կարևորությունը հայերի համար սպառել է իրեն, ապա ինչպե՞ս կվերաբերվեիք Հայ-մուսուրման մտքին, ոչինչ չի փոխվու՞մ, տվյալ մարդն մնու՞մ է և իր սերունդները մնու՞մ են հայ: Լեզվի ֆակտրն ավելի կարևոր եմ համարում, բայց այս երկու խնդիրներն միասին աղետալի հետևանքներ կարող են ունենալ:
Ամենից դժվարը սև կատու գտնելն է մութ սենյակում, հատկապես երբ այնտեղ կատու չկա: (Կոնֆուցիուս)
"It takes a good man to prevent a catastrophe, and a great man to make use of one."
Մուսուլման հայերին շատ նորմալ եմ վերաբերվում ու ոչինչ էլ չի փոխվում իմ համար: Իմ համար ամենակարևորը նորմալ մարդ լինելնա, ու ծայրահեղական չլինելնա: Եթե մարդը՝ հայ մարդը, մուսուլմանության մեջ ծայրահեղական չի՝ ուրեմն նա 1000 անգամ ավելի լավ հայա քան ծայրահեղական քրիտոնյան: Ու ընդհանրապես ես դեմ եմ ցանկացած կրոնի, քանի որ կրոնը ծայրահեղության տանող ճանապարհա՝ իմ տեսանկյունից:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Jarre (24.11.2010), Mephistopheles (08.12.2010), Skeptic (24.11.2010), յոգի (25.11.2010)
Հաշվի առնելով որ թեման կրոնական հանդուրժողականության անհրաժեշտությունն է չեմ տեսնում մեկին ով գրառման մեջ բոլորովին դեմ լինի հանդուրժողականությանը ու ընդհանուր միտքը որ շատերս կիսում ենք էն է, որ մարդիկ թող ապրեն ինչպես ուզում են, բայց ցանկալի չի տեսնել պառակտումը փոքր ազգի մեջ: Չէ՞:
ՈՒղղակի էնպես ստացվեց որ մենք առաջինը ընդունեցինք Քրիստոնեությունը ու մի տեսակ կրակն ընկանք, հիմա էլ ծայրահեղության մեջ չգիտենք հանդուրժողական լինենք մյուսների հանդեպ թե՞ չլինենք:
ցանկալի չի տեսնել պառակտումը փոքր ազգի մեջ: Չէ՞:
ՈՒղղակի էնպես ստացվեց որ մենք առաջինը ընդունեցինք Քրիստոնեությունը ու մի տեսակ կրակն ընկանք, հիմա էլ ծայրահեղության մեջ չգիտենք հանդուրժողական լինենք մյուսների հանդեպ թե՞ չլինենք:[/QUOTE]
Հա շատ ճիշտ ա ցանկալի չի որ պոքր ազգի մեջ պառակտում լինի....էնել մեր նման ազգի մեջ որ ամեն ինչ արել ենք գոյատևելու համար: Ինձ էնքան էլ չի թվում որ մենք կրակն ենք ընկել առաջինը ընդունելով: Իսկ հանդուրժողական միշտ էլ պետք ա լինել:
[QUOTE=Tig;2131623]Աղանդները իհարկե կործանարար են, բայց ի՞նչ է անում առաքելական եկեղեցին այդ կործանարար ազդեցությունը նվազեցնելու համար…
Ես կասեի, որ եկեղեցու հիմնական և նույնիսկ միակ դերը որպես էդպիսին ոչ թե ազգին հովանավորելն է և շահերի պաշտպանելը,կամ լեզվի ու ազգապահպանության հարցերով զբաղվելն է, այլ այդ բոլոր նպատակների համար , ինչպես նաև ազնիվ, լավ հասարակություն ստեղծելու համար , յուրաքանչյուր անձին, անհատին անձնական հոգևոր սնունդ տալը: ես առաքելական եկեղեցի եմ հաճախել մանկությունիցս ի վեր, և մոմ վառելուց բացի, որը հոգևոր սննդի հարցում կարծես ավելի շուտ ցավազրկող լինի, ոչ թե ցավերը բուժող, դրանից ավել և Աստծո ներկայությունը ինչ-որ ձևով եկեղեցում գտնվելու փաստի հետ կապված, զգալուց բացի, գրեթե ոչինչ չեմ ստացել : Չեմ հասկացել շարականների բառերը, քահանայի ընթերցանությունը, հետևապես իմ հասկացողության մեջ չի մտել քրիստոնեության ճշմարտությունը;/ եթե ես ինքս չորոշեմ այն ինձ համար ուսումնասիրել, որը ի դեպ նրանք չեն էլ առաջարկում անել/: Մի անգամ եկեղեցու բակում նստած լսում եմ երկու կնոջ խոսակցություն, որոնք խոսում են ինչ-որ միայլ կնոջ մասին, թե վերջինս այնքան մտախոհ է, տարօրինակ է, քանի որ նա շատ հարցեր է տալիս քահանային, կարծես թե դա ինչ-որ թերություն է, որից պետք է ազատվել: Ես շատ զարմացա այդ խոսակցությունից, մտածելով` բա ինչի համար են քահանաները: Կամ ինչու պիտի քահանաները սպասեն, որ ես հարց տամ, չէ որ քրիստոնեության հիմնական առանցքներից մեկը ուրիշ հոգիներ փրկելու առաքելությունն է հավիտենական կյանքի համար, ինչու նրանք չեն ձգտում այդ մասին ասել թեկուզև յուրաքանչյուր եկեղեցի մտնող անձի, ասել այնպես, որ հասկանալի լինի և քո հոգու խորքը թափանցի այդ խոսքը:
Միթե այդպիսին էր Հիսուսի պատգամը իր աշակերտներին…. այլ ոչ թե ով որ իր անձը ուրանա ինձ համար, ով որ այսպես անե և այսպես սովորեցնե ….,
Եթե մարդը իր հոգևոր սնունդը, Աստծուն գտնում է որևէ եկեղեցում, /հատկապես եթե նա Աստծուն աղոթել է, որ Իրեն գտնի և Նա նրան այդ ճանապարհն է ցույց տվել/ ես դա աղանդ չեմ անվանում:
Իսկ մարդը ինքը երբեք չի ուզում սխալ ճանապարհով գնա և դեռ մի բան էլ ուրիշներին իր հետևից տանի:
Վերջին խմբագրող՝ Ալիք: 08.12.2010, 10:52:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
Jarre (08.12.2010)
Ու նաև ավելացնեմ, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին Հայաստանում կամ Ռուս Ուղղափառ Եկեղեցին համայն Ռուսիոյում դրանք ավելի շատ ոչ թե կրոնական կառույցներ են, այլ պետական ու քաղաքական։
Սակայն կրոնը կրոն է և մաքուր ու սուրբ է այնքան ժամանակ, քանի դեռ չի պղծվել քաղաքականությամբ ու բիզնեսով։ Չեմ վախենում պղծել բառը գործածել, քանի որ իսկապես դրանք պղծում են կրոնը, եթե ուզենաք կարող եմ բացատրել, թե ինչպես։
Սակայն մարդկային պատմության ամենամեծ սխալներից մեկը դա քաղաքականության և կրոնի համադրումն է՝ միացումը։ Դրա ողբալի հետևանքների մասին ավելորդ է խոսել, քրիստոնեության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է։
Ու իմ համեստ կարծիքով ոչ մեկը բարոյական իրավունք չունի ինձ ստիպել ընդունել կրոնը, որպես պետականության կամ քաղաքականության մասնիկ, ինչպես ես չունեմ բարոյական իրավունք ստիպելու մարդուն չընդունել կրոնը, որպես քաղաքականության մաս։
Ոչ մեկը իրավունք չունի անհանդուրժող լինելու և վիրավորելու էն մարդուն, ով համարում է, որ կրոնը դա մարդու և Աստծու հարաբերություններն են։
Լիովին համամիտ եմ: Շատերն էլ եթե չեն ունենում ցավազրկողի կարիք պարզապես չեն գնում եկեղեցի:հոգևոր սննդի հարցում կարծես ավելի շուտ ցավազրկող լինի
Սա էլ նորակառույց եկեղեցի է Բրբանք քաղաքում: Իսկ մի քանի մետր հեռավորության վրա դահլիճ կա տարբեր արարողությունների համար: Հարմար պայմաններ հարսանիք, կնունք նշելու համար: Բայց արդյո՞ք ընդունելի է:
![]()
Վերջին խմբագրող՝ ~Anna~: 08.12.2010, 12:13:
Ալիք (08.12.2010)
Չէ որ Հիսուսը երեք անգամ հարցնում է Սիմոն-Պետրոսին, թե արդյոք նա Իրեն սիրում է, իսկ եթե սիրում է, թող արածեցնի իր գառները,/իմ խոսքերով գրեցի/ իսկ "աղանդավորները" հենց դա էլ անում են` իրենց կյանքը նույնիսկ ուրանալով:
Կամ ասում է պահել եք երկնքի արքայության բանալիները, դուք չեք մտնում և մտնողնեին էլ չեք թողնում /իմ խոսքերով գրեցի/... Իսկ մեր ժողովուրդը չի ճանաչում Աստծուն, ամեն ինչում մեղադրում է Աստծուն, չի մոտենում Աստծուն ...
Ես նույնիսկ շնորհակալ եմ, որ իրենք չեն խառնվում աղանդների հարցերին, չեն ուզում "արգելել" ' գոնե թող էդպես ժողովուրդը ճանաչեն Աստծուն...'
Վերջին խմբագրող՝ Ալիք: 08.12.2010, 12:09:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
վրեժ62 (08.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ