Աստղ ջան, նախ սկսենք նրանից, որ ոչ բոլոր աղանդավորներն են սահմանադրության քո նշած կետին անհնազանդ։ Հետևաբար պետք չի տարածել բոլորի վրա։
Որքան գիտեմ Եհովայի Վկաներն էին դեմ ծառայելուն, էդ պատճառով էլ Հայաստանում գրանցված չէին որպես կրոնական կազմակերպություն ու իրենց տվյալ գործունեությունը դատապարտվում էր էդ պատճառով ու դա նորմալ է։ Հետագայում որքան գիտեմ այլընտրանքային ծառայության տարբերակը ստեղծվեց (մթոմ) ու արդեն խոչընդոտը վերացավ մասամբ, գրանցվեցին կարծեմ։
Ասածս ինչ է. եթե տվյալ կրոնական կազմակերպության գաղափարախոսությունը հակասում է մեր երկրի սահմանադրությանը, ապա այն արգելվում է ու այսպիսով պետականության, սահմանադրության շուրջ միասնականության պահանջը պահպանվում է։ Իսկ եթե տվյալ կազմակերպությունը ոչնչով չի հակասում սահմանադրությանը ապա ֆիզիկական անհանդուրժողականությունը անօրինական է։ Քեզ ոչ ոք չի խանգարում օբյեկտիվ քննադատել տվյալ գաղափարախոսությունը, բայց քննադատությունն ու հալածանքը նույն բանը չեն։
Ինչ վերաբերվում է դրսից ֆինանսավորմանը, էս հարցում էլ իրավաբանորեն անթույլատրելի բան չկա։
Հենց մեր պետությունը շատ դեպքերում դրսից ֆինանսական օգնության հաշվին է ապրում (թեկուզ «հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամը և շատ ուրիշներ)։
Ու հետո, Աստղ ջան, մեկ մի բան էս ասում, մեկ էլ լրիվ հակառակը. հիմա էդ քո ասած աղանդավորները դրսից են փողեր ստանո՞ւմ, թե իրանք են իրանց փողերը մուծում էդ կազմակերպություններին։

Թե՞ երբ ոնց ձեռ տվեց նենց էլ կտարածեք։
Էջանիշներ