Տարիներ առաջ, երբ աշխատում էի Զբոսաշրջության զարգացման գործակալությունում, ամեն անգամ, երբ մեր գործակալությունը գնում էր որևէ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի, էդ ցուցահանդեսի բոլոր մասնակիցներից mailing list էինք հավաքում ու բոլորին էլեկտրոնային փոստով Spam ուղարկում (Այսինչ օրը այսինչ վայրում հրավիրում ենք ձեզ այցելել Հայաստանի տաղավարը, բլա-բլա-բլա): Ուրեմն էդ mailing list հավաքելը ամենաջանջալ ու ամենաձանձրալի գործն էրՄտնում էինք ցուցահանդեսի պաշտոնական կայք, էնտեղ ցուցահանդեսի մասնակիցների էջը ու քանի որ անվտանգության նկատառումներով մասնակիցների էլ. հասցեները կայքում դրած չէր, ստիպված գտնում էինք յուրաքանչյուր մասնակցի պաշտոնական կայքը ու այնտեղ փնտրում որևէ էլեկտրոնային հասցե
Ու քանի որ ցուցահանդեսները շատ մեծ էին ու սովորաբար մի քանի հազար մասնակից էր լինում, պատկերացրեք 5 հոգով երկու շաբաթում ինչքան շատ կայքեր էինք այցելում ու ինչքան էլ. հասցե էինք գտնում
Ուրեմն մի անգամ հերթական mailing list-ը կազմելիս մոտս միտք հղացավ... Պարզվեց որոշ կայքերում կարող ես տարբեր promotion-ների մասնակցել, գրում ես հասցեդ ու իրենք քեզ տարբեր զիզիբիզի բաներ են ուղարկում, ասենք փոքրիկ սուվենիր, գիրք, ամսագիր, բրոշյուր ու այլ մակուլատուրա: Ես էլ հենց էդպիսի բան էի տեսնում, անպայման հասցես գրում էի, մարդ ես, կարող ա մի հետաքրքիր բան ուղարկեն: Ու մի քանի ամիս տարբեր երկրներից տարբեր մեծության ու հաստության զիբիլ եկավ, հետո էլ ոչ ոք ինձ ոչ մի բան չուղարկեց... բացի մեկից:Չգիտեմ ոնց էր ստացվել, բայց հարմարացրել էի հասցես տալ գերմանական ինչ-որ հրատարակչության, որը զբաղվում է էրոտիկ գրքերի, ալբոմների ու ամսագրերի տպագրմամբ ու արդեն 5 տարի ա, մի քանի ամիսը մեկ իրենց պարտքն են համարում իրենց ժուռնալը ինձ ուղարկել
Ու հինգ տարի ա ամեն անգամ մամաս հերթական ժուռնալը բերում դնում ա դիմացս, հարցական հայացքով նայում վրես ու ասում.
- Էս քեզ են ուղարկել
Դե հիմա արի բացատրի, թե դա ինչ ա, ով ա ուղարկում ու ինչիՄյուս կողմից էլ բախտս բերել ա, որ ընդամենը էրոտիկա է, կարող էր ավելի վատ լինել
![]()


Մտնում էինք ցուցահանդեսի պաշտոնական կայք, էնտեղ ցուցահանդեսի մասնակիցների էջը ու քանի որ անվտանգության նկատառումներով մասնակիցների էլ. հասցեները կայքում դրած չէր, ստիպված գտնում էինք յուրաքանչյուր մասնակցի պաշտոնական կայքը ու այնտեղ փնտրում որևէ էլեկտրոնային հասցե
Ու քանի որ ցուցահանդեսները շատ մեծ էին ու սովորաբար մի քանի հազար մասնակից էր լինում, պատկերացրեք 5 հոգով երկու շաբաթում ինչքան շատ կայքեր էինք այցելում ու ինչքան էլ. հասցե էինք գտնում
Չգիտեմ ոնց էր ստացվել, բայց հարմարացրել էի հասցես տալ գերմանական ինչ-որ հրատարակչության, որը զբաղվում է էրոտիկ գրքերի, ալբոմների ու ամսագրերի տպագրմամբ ու արդեն 5 տարի ա, մի քանի ամիսը մեկ իրենց պարտքն են համարում իրենց ժուռնալը ինձ ուղարկել 
Մեջբերել

Ինձ իսկական DJ եմ զգում

Կյանքումս ավելի զզվելի բան չէի համտեսել, բայց պրն. Հ-ն հիացած էր ճապոնական սերկևիլի աննման համով
Չեմ ուզում մեծանալ ու էսպիսին դառնալ 
Էջանիշներ