User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Սեքս, թմրանյութեր և Rock & Roll

  1. #46
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թամարիկի (2.5 տարեկան) բոցերից....

    Լիլինում է, չի լինում, մի երետ խոզուտ է լինում: Էս երետ խոզուտների անունները լինում են Նաֆ-Նաֆ, Նուֆ-Նուֆ ու Նիֆ-Նիֆ: Երետ խոզուտները որոշում են տուն տառուցեն՝ Նաֆ-Նաֆը՝ թարից, Նիֆ-Նիֆը ծղոտից, Նուֆ-Նուֆն էլ փայտից: Ու ստսում են երտել. «Չենտ վախենում դորշ դայլից, չենտ վախենում դորշ դայլից»: (էստեղ պլավնի անցում դեպի Կարմիր Գլխարկը): Անտառի մեջ դորշ դայլը լսում է, դալիս տեսնում է Տարմիր Դլխարտին, սիրտը թափում է, ու ասում. «Տարմիր Դլխարտ, այդ ու՞ր ես դնում»...

    Թե էդ սիրտ թափելը որտեղից հայտնվեց հեքիաթում, տենց էլ չիմացանք
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.05.2013), CactuSoul (15.03.2012), Claudia Mori (06.12.2011), E-la Via (06.12.2011), Freeman (06.12.2011), impression (06.12.2011), ivy (06.12.2011), Lusinamara (16.03.2012), Nare-M (15.03.2012), Rhayader (15.11.2012), Ripsim (06.12.2011), Ruby Rue (26.11.2012), Smokie (06.12.2011), StrangeLittleGirl (06.12.2011), Valentina (06.12.2011), Yeghoyan (06.12.2012), Ամմէ (15.02.2013), Գեա (06.12.2011), Ժունդիայի (06.12.2011), Ձայնալար (06.12.2011), Նաիրուհի (06.12.2011), Ուլուանա (15.02.2013)

  3. #47
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր տնից մի երկու կանգառ վերև մի հատ շենք կա: Չնայած էդ կողմերում հիմա հազվադեպ եմ լինում, բայց երեկ նկատեցի, որ ամեն անգամ շենքի տակով անցնելիս աշխատում եմ հնարավորինս չափ փողոցի կողմով քայլել, իսկ եթե փողոցում ավտոմեքենաներ չեն լինում, փողոց եմ դուրս գալիս: Միշտ էդպես եմ արել, առանց նկատելու ու պատճառը հասկանալու: Երեկ էլ երբ փողոց դուրս եկա, սկսեցի մտածել, թե ինչի՞ եմ տենց անում ու հիշեցի: Մոտ 15 տարի առաջ էդ շենքի տակով էի անցնում ու մեկ էլ Շ՜ԸՐԸ՜ԽՔ, երրորդ հարկի պատուհանի ապակու կտորները՝ ֆուտբոլի գնդակի հետ հանդերձ հայտնվեցին ինձանից ընդամենը կես մետր հեռավորության վրա: Էդ դեպքը մոռացել էի, բայց դրանից հետո ենթագիտակցականս ինձ թույլ չէր տալիս էդ շենքին մոտիկանալ, վախենալով, որ կարող ա էս անգամ ապակու կտորները լցվեն գլխիս

    Հետաքրքիր ա աշխատում մեր ուղեղը
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.12.2011), CactuSoul (15.03.2012), Claudia Mori (06.12.2011), erexa (06.12.2011), My World My Space (06.12.2011), Nare-M (15.03.2012), Ripsim (06.12.2011), Smokie (06.12.2011), Valentina (26.11.2012), Ամմէ (15.02.2013), Դեկադա (06.12.2011), Հարդ (06.12.2011), Նաիրուհի (06.12.2011)

  5. #48
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանեն արդեն էնքան է բոյովացել, որ պատին կախած հեռախոսին է հասնում ու վերցնում: Էն օրը չգիտեմ որ կուսակցությունից էին զանգել իբր թե սոց. հարցում անելու, Մանեն վազելով գնում է, որ հեռախոսը վերցնի, մենք էլ հիշեցրեցինք, որ հեռախոսին պատասխանելուց անպայման պիտի սկզբում բարևի:

    Մանեն էլ հո չի բարևեց...
    - Բարև Ձեզ,
    Ձեր աղջկան տվեք մեզ,
    Տանեմ Սևան լողացնեմ,
    Պոլի չոտկով չորացնեմ...

    Սրանից հետո «սոց. հարցում» անցկացնող աղջիկը մոտ տասը րոպե ծիծաղից ուշքի չէր գալիս, վերջում էլ մի քանի հարց կիսատ պռատ տալուց հետո, հռհռոցը մի կերպ զսպելով հեռախոսը կախեց...
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.03.2012), boooooooom (23.03.2012), CactuSoul (15.03.2012), Chuk (15.03.2012), Claudia Mori (03.04.2012), cold skin (15.03.2012), E-la Via (15.03.2012), Freeman (16.03.2012), helium (16.03.2012), Lusinamara (16.03.2012), My World My Space (15.03.2012), Nare-M (15.03.2012), Smokie (15.03.2012), Valentina (15.03.2012), Yeghoyan (06.12.2012), Ամմէ (15.02.2013), ԱնԱիդա (07.02.2013), Արևհատիկ (15.03.2012), Գեա (15.03.2012), Դեկադա (16.03.2012), Ինչուիկ (27.04.2012), Լուսաբեր (15.03.2012), Ձայնալար (15.03.2012), Նաիրուհի (15.03.2012), Նուշություն (15.03.2012), Ուլուանա (15.02.2013), Ֆոտոն (21.09.2012)

  7. #49
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երթուղայինները շարքից:

    Միշտ փորձել եմ մարդկանց մասին առաջին տպավորությամբ սխալ կարծիք չկազմել, բայց դե սխալվելը հեշտ ա:

    Երևան շարժվող երթուղայինի վերջին ուղևորն եմ, կողքս պապիկ է նստած, որին մի բառով կարելի է նկարագրել որպես «Ուստա»: Շորերը մաշված են, մի քիչ կեղտոտ, մի քիչ էլ հոտավետ, դեմքը արևի տակ շատ մնալու հետևանքով կարմրած, ձեռքերը՝ կոշտուկներով, եղունգների տակը՝ կեղտոտ: Տեսքից երևում է, որը ապրուստը ծանր ֆիզիկական աշխատանքով է վաստակում: Եթե երթուղայինում ազատ տեղեր լինեին, հաստատ կողքը չէի նստի, բայց դե ստիպված նստեցի: Պապիկը միանգամից սկսեց հետս զրույց անել, տարբեր բաներից խոսել, հարցեր տալ, ես էլ առանձնապես խոսելու տրամադրություն ու ցանկություն չունեի, դրա համար Do Not Disturb դիմակս հագա, ականջակալներս խոթեցի ականջս ու սկսեցի երաժշտություն լսել: Պապիկը առանձնապես չնեղվեց, սկսեց մյուս կողքը նստած տղայի հետ զրույց անել:

    Հասանք Երևան, ականջակալներս հանեցի, պապիկն ու մյուս երիտասարդն էլ երևի հոգնել էին զրույց անելուց, լուռ սպասում էին, թե երբ ենք տեղ հասնելու: Երթուղայինի դիմացը նստած սիրուն աղջիկը ընկերուհու հետ էր խոսում ու մեկ էլ սկսեց բարձր զրնգուն ձայնով ծիծաղել: Պապիկն էլ քթի տակ, գրեթե անլսելի ասաց.
    - The Universe takes a breath when you laugh (Տիեզերքը շնչում է, երբ դու ծիծաղում ես):
    Էդ նախադասությունը էնքան անսպասելի էր լսել պապիկի շուրթերից, որ ես բերանս բաց շուռ եկա ու հարցրեցի.
    - Do you speak English?

    Ու սկսվեց, ընդամենը հինգ րոպեից էլ քիչ խոսեցինք, բայց ինչքան ինֆորմացիա հասցրեցինք փոխանակել... Պապիկը տարիներ առաջ Երևանի պետ. համալսարանի ռուսերեն բանասիրության ֆակուլտետն է ավարտել, բայց միշտ սիրել է անգլերենը ու ինքնուրույն զարգացրել է լեզվի հմտությունը: Ինքը հիմա ավտո դզող փչող է աշխատում, իր ասելով, I repair cars, trucks, motorcycles and tractors , բայց մինչև հիմա անգլերեն գրքեր է կարդում: Երիտասարդ տարիներին Բայրոն, Վորդսվորթ ու Քոլրիջ է թարգմանել, բայց ֆինանսական օգնություն չունենալու պատճառով չի տպագրվել: Ինձ համար նույնիսկ Բայրոնից մի քառատող արտասանեց: Պապիկի անգլերենի ակցենտը ահավոր էր, հատկապես էն պատճառով, որ դիմացի ատամները գրեթե ամբողջությամբ թափվել էին, բայց ես ապշել էի նման հարուստ բառապաշար ու գրագետ քերականություն լսելով:

    Երբ հասանք ավտոկայան, պապիկն ինձանից շուտ իջավ ու առանց հետ նայելու անհետացավ, նույնիսկ չհասցրեցի անունը հարցնել, կամ ցտեսություն ասել: Բայց էդ փոքրիկ միջադեպը լրիվ սյուռռեալիզմ էր ինձ համար
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.04.2012, 23:53:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2013), Arpine (25.04.2012), Chilly (25.04.2012), E-la Via (24.04.2012), erexa (25.04.2012), Freeman (27.04.2012), ivy (27.04.2012), murmushka (25.04.2012), Peace (25.04.2012), Ruby Rue (18.11.2012), Smokie (25.04.2012), Valentina (25.04.2012), Ամպ (25.04.2012), ԱնԱիդա (07.02.2013), Արէա (25.04.2012), Արևհատիկ (24.04.2012), Գեա (24.04.2012), Դեկադա (25.04.2012), Ինչուիկ (27.04.2012), Հայկօ (24.04.2012), Ձայնալար (21.09.2012), Նաիրուհի (25.04.2012), Նուշություն (25.04.2012), Շինարար (25.04.2012), Ուլուանա (15.02.2013), Սերխիո (26.11.2012)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խմբակային սեքս
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 93
    Վերջինը: 15.02.2017, 18:48
  2. Ձմերու՞կ, թե՞ սեքս
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 23
    Վերջինը: 17.08.2015, 10:23
  3. ՍԵՔՍ
    Հեղինակ՝ Uxaki mard, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.03.2008, 11:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •