Ապուշ մտքեր շարքից
Մի անգամ իմ համար մեծ բացահայտում արեցի: Պարզվում ա, որ կանաչի ու կապույտի արանքը միջանկյալ գույներ կան, որոնք ես սխալ եմ ընկալում: Բոլոր նորմալ մարդիկ այն ավելի շուտ կանաչ են տեսնում, իսկ ես ավելի շուտ կապույտ: Իրականում նորմալ երևույթ ա, որովհետև էս կարգի միջանկյալ գույները տարբեր մարդիկ տարբեր ձևի են ընկալում, բայց մեկ մեկ մտածում եմ սրա մասին ու մոտս ապուշ մտքեր են առաջանում, չլինի՞ ես բոլոր մարդկանցից տարբերվում եմ ու աչքերիս հետ մի բան էն չի, կարո՞ղ ա ես կանաչ գույնը իրականում կապույտ եմ տեսնում, իսկ կապույտը՝ կանաչ:
Հետո սկսում եմ մտածել, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե իրոք տենց լիներ... Պատկերացրեք կանաչ երկինք ու կապույտ խոտ.... Մոտավորապես այ սենց
Կայֆ ա, չէ՞: Չլինի՞, ես իրոք էսպես եմ աշխարհը տեսնում
Հ.Գ. Իրականում դալտոնիկ չեմ, գույներն էլ նորմալ եմ տեսնում![]()
Էջանիշներ