Շտապ մի հատ արտոնված միտինգ ա պետք՝ «Անօրինությունները Հայաստանի դատաիրավական համակարգում» թեմայով դասախոսությամբ: Վերջում երթ ու նամակ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանին:
Շտապ մի հատ արտոնված միտինգ ա պետք՝ «Անօրինությունները Հայաստանի դատաիրավական համակարգում» թեմայով դասախոսությամբ: Վերջում երթ ու նամակ Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանին:
Նիկոլին տարան Արթիկ: Էս տեմպերով, մինչև ԱԺ ընտրությունները, Մագադանում կլինի:
Զատո հայտարարություն ունենք:ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
Այսօր Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին Կոշ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկ ՔԿՀ: Այնտեղ նա պահվելու է միայնակ, առանձին խցում: Պատճառների մասին առայժմ չի հայտնվում:
Հիշեցնենք, որ Կոշի բանտում Նիկոլի դեմ պարբերաբար հարձակումներ են իրականացվել, ինչը պատճառ էր դարձել հասարակական բողոքի մեծ ալիքի:
Լրագիր
Էս ընդգծված մասը ամենաշատն ա դուրս գալիս: Մեղավոր են բեսպրեդելշիկ իշխանությունները, մեկ էլ բավականաչափ համառություն չցուցաբերող քաղաքացիները: Իսկ ՀԱԿ-ը հայտարարություն անելու համար ա:ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի հեճուկս քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման եւ ազատ արձակման հասարակական ուժգնացող պահանջի, նրան Կոշ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Արթիկի կալանավայր, մեր ունեցած տեղեկություններով՝ խստացնելով ռեժիմը։
Կոշում նրա վրա հարձակման վերջին միջադեպը, որ տեղի էր ունեցել դիմակավորված մարդկանց միջոցով, ինչպես նաեւ 15 օրով անհիմն կերպով պատժախցում պահելը վկայում է, որ ռեժիմը տվյալ կալանավայրում սպառել էր քաղբանտարկյալի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով նրան լռեցնելու իր հնարավորությունը։ Ըստ այդմ՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը եւ լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Մենք կոչ ենք անում ողջ հասարակությանը, յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու՝ միանալ այն խմբագիրներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, ովքեր Հայաստանում եւ արտասահմանում արդեն իսկ իրենց ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի անվտանգության, նրա ու մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար։ Նիկոլի նկատմամբ կիրառված հերթական այս բռնությունը մի կողմից՝ իշխանությունների սահման չճանաչող քինախնդրության ու կամայականության («բեսպրեդելի») մի նոր նողկալի արտահայտություն է, մյուս կողմից՝ նրա ազատության համար պայքարող քաղաքացիների համառության եւ հետեւողականության փորձաքարը՝ նրա ազատման հարցում։
Լրագիր
«Միցեք լրագրողներին, խմբագիրներին, գիտնականներին ու մշակութային գործիչներին» ..... խոսքի ես միանում եմ: Ուրիշ միացող կա՞:
Հա, կա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հոկտեմբերի 27ը ու մարտի 1ը`Ռոբերտական Կառավարության հերթական խաղերն են արեվմուտքի կողմից ՝Լեվոնականների միչոցով:
Այդ խեղչն մեխկ չունի,բաց թողեք թող գնա,չեմ կարծում որ Երեվանում խոզություն կանեն էլի:
Համել դիմացը նոր տարի է:
Պիտի կազմակերպիչներին բռնեիք....
ես իմ կարծիքն արտահայտելու իրավունքը ունեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ