Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
Հենց տվյալ ձևակերպմամբ՝ ոչ, ընկերության մեջ՝ ոչ, բայց եթե խոսքը լուրջ հարաբերությունների մասին է, որոնք ամուսնության վերաճելու միտում ունեն, ապա նույնիսկ աննորմալ կլիներ, եթե աղջիկն ասեր՝ «դե ոչինչ, հիմա, ի՞նչ անենք, որ դուրները չեկա, թող իրենք իմ վրա թքած ունենան, ես՝ իրենց, մի կերպ կապրենք»: Կոպիտ եմ ասում, բայց դե:
Եթե իրար համար շատ կարևոր են մարդիկ, ապա կարծում եմ, պիտի մի քիչ սպասեն, ժամանակ տան իրենք իրենց ու ծնողներին, փորձեն դուր գալ էդ ընթացքում… Իսկ եթե չստացվի, ուրեմն պիտի մի ճար անեն ու առանձին ապրեն: Նույն տանիքի տակ նրանց կյանքը կարող է դժոխքի վերածվել:
Ի՞նչ ա նշանակում ժամանակ տալ, Ան: Կամ ընթացքում դուր գալ: Այ քեզ բան: Չեն հավանում, չեն հավանում, կարո՞ղ ա դու պետք ա քեզ լավ կողմից դրսևորես,որ հավանեն: