Անձամբ իմ զոքանչը սարսափելի չի, ընենց ոչինչ, բարետես արտաքինով կին է, եթե նայենք որպես կին, բայց որ զոքանչա, դա արդեն ամբողջ գեղեցկությունը գցումա

Մի փոքր ավելի լուրջ, ես զոքնաչիս դեմ բան չունեմ, սակայն երբ նա իբր պարզապես, թե մտածված, դա չգիտեմ, փորձում է աղջկա միջոցով միջամտել իմ ընտանիքի գործերին, փորձում է ընտանեկան կյանքի վերաբերյալ որևէ խորհուրդներ տալ իմ կնոջը, կամ երբ իմանում է որ վիճել եմ կնոջս հետ (իհարկե վիճելու փաստն իմանալու մեղավորը կինն է, ով այդ ամենը պատմում է մամային, սակայն դա արդեն ուրիշ թեմա է) և նրան ասում է «արի
մամայի մոտ քեզ մի քիչ մխիթարեմ», այ ադ ժամանակ նա դառնում է իմ կյանքի համար մեկ սարսափը, համար մեկ թշնամին և դառնում է
Զոքանչ բառիս ամենավատ իմաստով:
Ես մի հատ խորհուրդ ունեմ բոլոր աղջիկներին, ով կընդունի թող ընդունի, ով ոչ՝ թող չընդունի, եթե ուզում եք որ ձեր ամուսնու ու մոր միջև հարաբերությունները լինեն բարիդրացիական, աշխատեք շուտ դորս գալ մամայի տան ազդեցության տակից և այնպես մի արեք որ նրանք հաճախ հանդիպեն, նույնը կարելի է ասել նաև հարս սկեսուր հարաբերությունների համար:
Հետևություն՝ ամենալավ տարբերակը դա ապրել առանձին բնակարանում, հեռվից և՛ Զոքնաչը և՛ սկեսուրը քաղցր են:
Հ. Գ Ես սիրում եմ իմ զոքանչին, սակայն 3000 կմ հեռավորության վրա:
Էջանիշներ