User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Խաղիկներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ավլեմ թափեմ փոշին» խաղի՞կ ա
    Իհարկե կա': Հիշեցրիր: Մոտավորապես այսպես եմ հիշում.

    Ավլեմ-թափեմ փոշին,
    Ելնեմ կայնեմ շոշին,
    Տեսնեմ յարս գալիս ա
    Վարդերը շարեմ դոշին:

    Կամ էլ այս ձևով.

    Ավլեմ-թափեմ փոշին,
    Ավլեմ -թափեմ փոշին,
    Գիշերները յարո ջան ,
    Խլվլամ քո դոշին :

    Ավելացնեմ, որ շատ հաճախ տարբեր խաղիկներ միավորվել են մի երգի մեջ ու միասին երգվել: Ժողովրդական երգ ասածը ի սկզբանե հենց դա է, երբ երգը որևէ կոնկրետ հեղինակ չունի ո'չ տեքստի, ո'չ էլ երաժշտության առումով: Յուրաքանչյուր հաջորդ կատարող իր շնորհքի համապատասխան կարող էր փոխել և երաժշտության որոշ նվագները, և նոր քառատող- խաղիկ կցել երգին: Նույնիսկ Հայրենական պատերազմի ժամանակ խաղիկներ են ստեղծվել: Ենթադրում եմ, որ գուցե վերջին՝ Արցախյան կռիվների տարիներին էլ որոշ քառատողեր ստեղծված կլինեն: Տեսնես ինչ- որ մեկը գրի է առե՞լ: Խաղիկը «քարացած» ստեղծագործություն չէ այն իմաստով, որ հեղինակային գործ ընթերցելիս կամ երգելիս մի նոտայի կամ բառի փոփոխությունն արդեն սխալ է, իսկ եթե այստեղ ներկայացնեք խաղիկներ, որոնց մի քանի բառը ինքներդ եք հորինել, ոչ մի սարսափելի բան չկա:

    Համացանցից մի քանիսն էլ պեղեցի:

    Ավլի, թափի փոշին,
    Ավլի, թափի փոշին,
    Սովետների գնդակը`
    Գերմանացու դոշին:
    . . .
    Առուների իզը,
    Առուների իզը,
    Բանակից գաս, յարո ջան,
    Փաթաթվեմ քո վիզը:
    . . .
    Սարերի շուշանը,
    Սարերի շուշանը,
    Բեր համբուրեմ, յար ջան,
    Դոշիդ շքանշանը:
    . . .
    Կայնել եմ մեր բակը,
    Կայնել եմ մեր բակը,
    Նոր եմ առել, յարո ջան,
    Ես քո նամակը:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2010), einnA (14.10.2010), My World My Space (14.10.2010), Yeghoyan (04.11.2010), ԿԳԴ (04.11.2010), Ձայնալար (14.10.2010), Նաիրուհի (14.10.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (14.10.2010), Ռուֆուս (14.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •