User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Խաղիկներ

  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խաղիկներ

    Խաղիկը ժողովրդական բանահյուսության ստեղծագործություն է: Հիմնականում քառատող կառուցվածք ունի և փոխանցվել է սերնդից սերունդ բերանացի կամ էլ երգերի միջոցով: Խաղիկների թեմաները բազմաթիվ են՝ սիրային, աշխատանքային, կենցաղային, օրորոցային և այլն:
    Միևնույն խաղիկը հայկական տարբեր բնակավայրերում զանազան փոփոխությունների կարող էր ենթարկվել՝ կախված բարբառի առանձնահատկություններից:
    Բազմաթիվ խաղիկներ են գրառել Գարեգին Սրվանձտյանցը, Կոմիտասը, Մանուկ Աբեղյանն ու այլոք:
    Ահագին ժամանակ է թերթում եմ ինտերնետային կայքերը, ո'չ մի տեղ խաղիկներ չեմ գտնում: Կխնդրեի, ովքեր ձեռքի տակ ունեն համապատասխան գրականություն, այս թեմայում երբեմն խաղիկներ տեղադրին այդ գրքերից: Շա՜տ եմ կարոտել:
    Հիշողությանս գզրոցներից առայժմ այս երկուսը կարողացա ամբողջացնել:
    . . .
    Լուսնյակը կլորել ա,
    Տարիքս բոլորել ա,
    Յար քո լուսնակ էրեսից,
    Իմ սիրտը մոլորել ա:
    . . .
    Դաղձ եմ քաղել շաղերով,
    Դրել հովին մաղերով,
    Յարս հանդիցը հենց գա՝
    Առաջն էլնեմ տաղերով:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2010), einnA (05.11.2010), My World My Space (14.10.2010), Yeghoyan (04.11.2010), Անտիգոնե (09.04.2011), Ապե Ջան (14.10.2010), ԿԳԴ (04.11.2010), Ձայնալար (13.10.2010), Նաիրուհի (13.10.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (13.10.2010), Ռուֆուս (13.10.2010)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ավլեմ թափեմ փոշին» խաղի՞կ ա

  4. #3
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ավլեմ թափեմ փոշին» խաղի՞կ ա
    Իհարկե կա': Հիշեցրիր: Մոտավորապես այսպես եմ հիշում.

    Ավլեմ-թափեմ փոշին,
    Ելնեմ կայնեմ շոշին,
    Տեսնեմ յարս գալիս ա
    Վարդերը շարեմ դոշին:

    Կամ էլ այս ձևով.

    Ավլեմ-թափեմ փոշին,
    Ավլեմ -թափեմ փոշին,
    Գիշերները յարո ջան ,
    Խլվլամ քո դոշին :

    Ավելացնեմ, որ շատ հաճախ տարբեր խաղիկներ միավորվել են մի երգի մեջ ու միասին երգվել: Ժողովրդական երգ ասածը ի սկզբանե հենց դա է, երբ երգը որևէ կոնկրետ հեղինակ չունի ո'չ տեքստի, ո'չ էլ երաժշտության առումով: Յուրաքանչյուր հաջորդ կատարող իր շնորհքի համապատասխան կարող էր փոխել և երաժշտության որոշ նվագները, և նոր քառատող- խաղիկ կցել երգին: Նույնիսկ Հայրենական պատերազմի ժամանակ խաղիկներ են ստեղծվել: Ենթադրում եմ, որ գուցե վերջին՝ Արցախյան կռիվների տարիներին էլ որոշ քառատողեր ստեղծված կլինեն: Տեսնես ինչ- որ մեկը գրի է առե՞լ: Խաղիկը «քարացած» ստեղծագործություն չէ այն իմաստով, որ հեղինակային գործ ընթերցելիս կամ երգելիս մի նոտայի կամ բառի փոփոխությունն արդեն սխալ է, իսկ եթե այստեղ ներկայացնեք խաղիկներ, որոնց մի քանի բառը ինքներդ եք հորինել, ոչ մի սարսափելի բան չկա:

    Համացանցից մի քանիսն էլ պեղեցի:

    Ավլի, թափի փոշին,
    Ավլի, թափի փոշին,
    Սովետների գնդակը`
    Գերմանացու դոշին:
    . . .
    Առուների իզը,
    Առուների իզը,
    Բանակից գաս, յարո ջան,
    Փաթաթվեմ քո վիզը:
    . . .
    Սարերի շուշանը,
    Սարերի շուշանը,
    Բեր համբուրեմ, յար ջան,
    Դոշիդ շքանշանը:
    . . .
    Կայնել եմ մեր բակը,
    Կայնել եմ մեր բակը,
    Նոր եմ առել, յարո ջան,
    Ես քո նամակը:

  5. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2010), einnA (14.10.2010), My World My Space (14.10.2010), Yeghoyan (04.11.2010), ԿԳԴ (04.11.2010), Ձայնալար (14.10.2010), Նաիրուհի (14.10.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (14.10.2010), Ռուֆուս (14.10.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կա': Հիշեցրիր: Մոտավորապես այսպես եմ հիշում.


    Ավլեմ-թափեմ փոշին,
    Ավլեմ -թափեմ փոշին,
    Գիշերները յարո ջան ,
    Խլվլամ քո դոշին :
    Ավելացնեմ.

    Առվըների իզը,
    Առվըների իզը,
    Ջահելների մեղքը,
    Պառվըների վիզը:

    Բիձեն գնաց հնձի,
    Բիձեն գնաց հնձի,
    Երնեկ բիձեն չգար,
    Պառավը մնար ընձի:

    Մի տաս շայի փող տուր,
    Մի տաս շայի փող տուր,
    Հիվանդանաս, յարո ջան,
    Վրեդ բերեմ դոկտուր
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2010), einnA (14.10.2010), My World My Space (14.10.2010), Yeghoyan (04.11.2010), Արևածագ (14.10.2010), Ձայնալար (14.10.2010), Նաիրուհի (14.10.2010), Շինարար (14.10.2010), Ռուֆուս (14.10.2010)

  8. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր կրիշը ժեշտ ա,
    Ձեր կրիշը ժեշտ ա,
    Գիշերները, յարո ջան
    Քեզ խաբելը հեշտ ա:

    Իմ անունը ռոտոր,
    Քո անունը ստատոր,
    Գիշերները, յարո ջան
    Դառնանք գեներատոր:

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2010), einnA (14.10.2010), My World My Space (14.10.2010), tikopx (04.11.2010), Yeghoyan (04.11.2010), Արևածագ (14.10.2010), Գանգրահեր (14.10.2010), ԿԳԴ (04.11.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (14.10.2010), Ռուֆուս (14.10.2010)

  10. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալագյազի փեշը,
    Ալագյազի փեշը,
    Ձեր կանաչին ավիրեց
    Հարևանի էշը.....

    սկիզբը չիդեմ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2010), einnA (14.10.2010), Արևածագ (14.10.2010), Գանգրահեր (14.10.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (14.10.2010), Ռուֆուս (14.10.2010)

  12. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս մեկը ուսանողական տարիներին մայրիկս է գրառել մեր գյուղում: Բարբառով էլ գրում եմ:

    Սուրփ Հովանեսը պուզ է,
    Մազերս քառսուն հուս է,
    Կանանչ խալին մի կոխե,
    Սիրած յարըտ մի փոխե...

    Հ. Գ. Անգրագետ չեմ, մեր բարբառն է էսպիսին
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.10.2010), einnA (14.10.2010), My World My Space (14.10.2010), Yeghoyan (04.11.2010), Արևածագ (14.10.2010), ՆանՍ (14.10.2010), Շինարար (14.10.2010)

  14. #8
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ակե դուկե-ն հիշում եք?
    թե էտ խաղիկ չի?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  15. #9
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում einnA-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ակե դուկե-ն հիշում եք?
    թե էտ խաղիկ չի?
    einnA, լավ կլիներ, որ ամբողջությամբ գրեիր, եթե անգամ խաղիկ էլ չլինի, ոչի'նչ, էլի ժողովրդական բանահյուսությունից է: Առաջին բառերից մանկական խաղերի սկզբում անցկացվող հաշվամիջոց (считалка) է երևում: «Մեկ, երկու, երեք, ձմերուկը բերեք»- ի նման:

  16. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաղի՞կ...

    Բարեկենդա՜ն, փորեկենդան...
    Բարեկենդան օրեր են,
    Խելքս գլխես կորեր է...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (04.11.2010)

  18. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրում եմ, որ գուցե վերջին՝ Արցախյան կռիվների տարիներին էլ որոշ քառատողեր ստեղծված կլինեն: Տեսնես ինչ- որ մեկը գրի է առե՞լ:
    Չգիտեմ ինչքանով է համապատասխանում, բայց ետ տարիներից եմ հիշում...

    Ղարաբաղը մերն է,
    Բայց թուրքերի ձեռն է,
    Ելնեմ սարի գագաթին,
    Թքեմ թուրքի ճակատին.

    սենց ելի...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (04.11.2010)

  20. #12
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    einnA, լավ կլիներ, որ ամբողջությամբ գրեիր, եթե անգամ խաղիկ էլ չլինի, ոչի'նչ, էլի ժողովրդական բանահյուսությունից է: Առաջին բառերից մանկական խաղերի սկզբում անցկացվող հաշվամիջոց (считалка) է երևում: «Մեկ, երկու, երեք, ձմերուկը բերեք»- ի նման:
    Ակե դուկե դմզե,
    Շամար-մամար պպզե,
    Օխտը կոճակ
    Տան պլոճակ
    Ճանե ճուկ:


    Սա մամաս էր սովորացրել ինձ:Խաղի ժամանակ էինք ասում. մի քանի ձեռքեր միասին կողք կողքի շարում էինք ու սկսում հերթով ասել, որի վրա կանգ առնում էինք, էտ մատիկը փակում էինք, մինչև մնա հաղթողը

    Մի հատիկ էլ ասեմ

    Ալա բալանիցա
    Դուրս կաբանիցա
    հեյ գիտի Բանչո
    ՓԱԼԱՆՉՈ
    Փալանչոյի Բանչո
    Գնա մորդ կանչո
    Մերը եկավ բազար
    Ջեբը լիքը գազար
    Մի հատ ուզի չտվեց
    Քացով տվի գլորվեց:
    Վերջին խմբագրող՝ einnA: 04.11.2010, 23:45:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (05.11.2010)

  22. #13
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր Աբեղյանի գիրքն էի փորփրում...

    ***

    Այ տղա, էդ ես-մեդ ես,
    Խանչալը մեջքդ նետես,
    Դու գիտես՝ տղամա՞րդ ես,
    Ծմակի փթուկ փետ ես։

    ու սրա պատասխանը՝

    Ժամի դուռը տաշ կանեմ,
    Մահուդ չուխես քաշ կանեմ,
    Շան աղջիկ, շատ մի´ հաչի,
    Քեզի հալ ու մաշ կանեմ։

    ***

    Սարերում գարուն կըգա,
    Սև սրտիս արուն կըգա,
    Ի՞նչ անեմ էնպես յարը՝
    Պըտըտվի, տարուն կըգա։

    ***

    Նանես ինձի թակել է,
    Դուռն էրեսիս փակել է,
    Ես նանիցս ջորել եմ,
    Դիար ղուրպատ կորել եմ։

    ***

    Ախ ըսիմ, արին կուգա,
    Սիրտս սև քարին կուգա։
    Վախիմ թե խարիբ մեռնիմ,
    Ոնչ քոր, ոնչ ախբեր կուգա։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.12.2010), einnA (08.12.2010), Անտիգոնե (09.04.2011), Արևածագ (08.12.2010)

  24. #14
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    41
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քու տեսած ըրազետ մատաղ,
    Էտ քու կյինավ (գինով) կրասետ մատաղ,
    Այ ճանապարհ կյըվող ախպեր,
    Սրտետ ու մուրազետ մատաղ:
    ***
    Մեր տոն, ծեր տոն մին պիտար,
    Մաչի պատը չպիտար,
    Մաչի պատը հինչ անե,
    Ծեր տան պառավը չպիտար:
    ***
    Ըխպրին (աղբյուրի) հղեն քարած ա,
    Բոստանը տակեն վարած ա,
    Այ տղա, մին խաբար ղարկե,
    Սերտըտ ինձանա խե սառած ա?

    "Նմուշներ ԼՂՀ ժողովրդական բանահյուսությունից" գրքից:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (09.04.2011), Արևածագ (09.04.2011), Նաիրուհի (30.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •