Խաղիկը ժողովրդական բանահյուսության ստեղծագործություն է: Հիմնականում քառատող կառուցվածք ունի և փոխանցվել է սերնդից սերունդ բերանացի կամ էլ երգերի միջոցով: Խաղիկների թեմաները բազմաթիվ են՝ սիրային, աշխատանքային, կենցաղային, օրորոցային և այլն:
Միևնույն խաղիկը հայկական տարբեր բնակավայրերում զանազան փոփոխությունների կարող էր ենթարկվել՝ կախված բարբառի առանձնահատկություններից:
Բազմաթիվ խաղիկներ են գրառել Գարեգին Սրվանձտյանցը, Կոմիտասը, Մանուկ Աբեղյանն ու այլոք:
Ահագին ժամանակ է թերթում եմ ինտերնետային կայքերը, ո'չ մի տեղ խաղիկներ չեմ գտնում: Կխնդրեի, ովքեր ձեռքի տակ ունեն համապատասխան գրականություն, այս թեմայում երբեմն խաղիկներ տեղադրին այդ գրքերից: Շա՜տ եմ կարոտել:
Հիշողությանս գզրոցներից առայժմ այս երկուսը կարողացա ամբողջացնել:
. . .
Լուսնյակը կլորել ա,
Տարիքս բոլորել ա,
Յար քո լուսնակ էրեսից,
Իմ սիրտը մոլորել ա:
. . .
Դաղձ եմ քաղել շաղերով,
Դրել հովին մաղերով,
Յարս հանդիցը հենց գա՝
Առաջն էլնեմ տաղերով:
Էջանիշներ