User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 411 հատից

Թեմա: Հայերեն Android հեռախոսներում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    HTC Hero-ն հայերեն "սովորեց"

    Լավ, ժողովուրդ, ինչքան հասկացա ոչոք ռիսկի դիմելու ցանկություն չունի: Բացի ինձնից
    Կարճ ասած, շնորհավորեք ինձ, Հերոսս հայերեն սովորեց Հիմա մանրամասն ասեմ ոնց եմ դա հաջողացրել: Կարծում եմ, որ հատկապես "HTC Hero"-ների համար ունիվերսալ մեթոդ է: Բայց ամեն դեպքում, ռիսկի գործոն միշտ էլ կա Դե, սկսենք:
    1. Ինչ մեզ պետք կգա
      • Նախ, պետք է հեռախոսի վրա ստանանք "root access" և "superuser" հնարավորություններ, ինչի համար մեզ պետք կգա Universal Androot ծրագիրը: Հետո կօգտագործենք command prompt-ի պես մի բան հեռախոսի վրա` Android Terminal Emulator: Այս երկուսը կարող եք գտնել այստեղ` http://rapidshare.com/files/423268461/Root_SU.zip
      • Հայերենի համար մեզ պետք կդա որևէ unicode ֆոնտ: Օրինակ Sylfaen.ttf: Մեզ պետք է նաև ստեղնաշար` AnySoft Keyboard: Սրանք կգտնեք այստեղ` http://rapidshare.com/files/423268396/Keyboard_font.zip
      • Հիմա ամենա կարևորը: Հիմանական գործը անելու ենք համակարգչի օգնությամբ, ինչի համար մեզ պետք է "Android Developer SDK": Սա android ծրագրեր գրելու գործիքների հավաքածու է: Այն կարելի է բեռնել այ այստեղից` http://developer.android.com/sdk/index.html
        Նույն տեղում կիմանաք, թե ինչպես այն տեղադրել ու աշխատացնել: Աշխատեցնելուց հետո ծրագիրը կառաջարկի ձեզ լրացուցիչ գրադարաններ ու էմուլյատորներ քաշել, բայց եթե չեք պատրաստվում Application-ներ գրել, կարող եք հանքիստ այդ առաջարկը հերքել Թե չէ ինտերնետի մեծ ծախս կանեք:
    2. "Root Access"-ի ստացում

      Հեռախոսը կպցնում ենք կոմպին USB լարով: Նշում ենք, որ կապը լինի "Data Storage": Այս գրառումից քաշած .zip-երի բոլոր .apk ընդլայնումով ֆայլերը գցում ենք sd քարտի վրա: Հեռախոսի միջից դրանք աշխատացնում ենք: USB կապը դարձնում ենք "Charge Only":
      Բացում ենք Universal Androot ծրագիրը: Ընտրում ենք մեր հեռախոսի ՕՀ-ի վերսիան ու սեղմում ենք ROOT: Ծրագիրը մեզ կասի, որ հաջողությամբ իր գործն արել է
      Շնորհավորում եմ, ձեր հեռախոսն ունի "Root access"
    3. Ֆոնտի բեռնում

      Սկսենք ամենա պատասխանատու մասը: Հեռախոսի վրա մտնում ենք Settings > Applications > Development > Usb Debugging:

      Կոմպի վրա բացում ենք cmd.exe-ն: Ենթադրենք, թե "Android SDK"-ն քաշելուց հետո այն extract եք արել Desktop-ի վրա: Եթե ոչ, կփոխվի միայն առաջին հրամանը, որտեղ կնշեք ճշգրիտ հասցեն: Մնացած ֆայլերն էլ ենք գցում Desktop-ի վրա: Սկսում ենք հերթով գրել հետևյալ հրամանները:
      Կոդ:
      
      > cd C:\Users\VJ\Desktop\android-sdk_r07-windows\android-sdk-windows\tools
      > adb devices
      
      Բերված ցանկի մեջ գտնում ենք մեր հեռախոսի սերիալ համարը: Դիցուք այն SNum է:
      Կոդ:
      
      > adb -s SNum push C:/Users/VJ/Desktop/DroidSans-Regular.ttf /sdcard/DroidSans-Regular.ttf
      > adb SNum shell
      $ su
      # mount -o rw,remount -t yaffs2 /dev/block/mtdblock4 /system
      # cat /sdcard/DroidSans-Regular.ttf > /system/fonts/DroidSans-Regular.ttf
      # sync
      # reboot
      su հրամանից հետո հեռախոսը թույլատվություն կհարցնի Superuser դառնալու համար: Կտանք "այո":
      Հեռախոսը կվերաբեռնվի ու... վերջ:Կարող ենք նորից մտնել Universal Androot ու վերականգնվենք` սեղմելով Unroot: Անջատենք նաև USB debugging-ը:


    "Ահա և վերջ". ասաց մի ծեր ու իմաստուն ձի` տեսնելով առաջին ավտոմեքենան: Վայելեք հայոց լեզուն:
    Ստեղնաշարից օգտվելու համար մտեք Settings > Language and keyboard > AnySoftKeyboard -ի մոտ նշում ենք: Որրէ տեղ հայերեն գրելու համար գրելու Textbox-ի վրա սեղմած պահեք, հայտնված մենյույում ընտրեք Input method ու ընտրեք մեր ստեղնաշարը: Եթե հայերեն ստեղնաշարը չգա, մտեք Settings > Language and keyboards > AnySoftKeyboard Settings > Keyboard > Հայերեն չորս շարքով:
    Զգուշացնեմ, որ ստեղնաշարը թերություններ ունի: Որոշ տառեր բացակայում են: Բայց հուսանք, որ թերությունները կամաց-կամաց կանհետանան

    screenshot.png screenshot_1.png screenshot_2.png

    ԴԵ ՎԵՐՋ: Կամայական հարցի դեպքում դիմեք:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    terev (05.10.2010), Txa (07.10.2010), Zangezur (08.10.2010), Հայկօ (05.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայերեն ստեղնաշար Lumia հեռախոսներում
    Հեղինակ՝ Սերժ780, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.05.2014, 02:19
  2. Firefox-ը Android-ի համար` հայերեն լեզվով
    Հեղինակ՝ HrantOhanyan, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.09.2013, 18:02
  3. Android և Wi Fi
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 04.05.2013, 00:38
  4. Android - հայերեն տառեր
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.11.2011, 00:04
  5. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •