Լավ, ժողովուրդ, ինչքան հասկացա ոչոք ռիսկի դիմելու ցանկություն չունի: Բացի ինձնից
Կարճ ասած, շնորհավորեք ինձ, Հերոսս հայերեն սովորեցՀիմա մանրամասն ասեմ ոնց եմ դա հաջողացրել: Կարծում եմ, որ հատկապես "HTC Hero"-ների համար ունիվերսալ մեթոդ է: Բայց ամեն դեպքում, ռիսկի գործոն միշտ էլ կա
Դե, սկսենք:
- Ինչ մեզ պետք կգա
- Նախ, պետք է հեռախոսի վրա ստանանք "root access" և "superuser" հնարավորություններ, ինչի համար մեզ պետք կգա Universal Androot ծրագիրը: Հետո կօգտագործենք command prompt-ի պես մի բան հեռախոսի վրա` Android Terminal Emulator: Այս երկուսը կարող եք գտնել այստեղ` http://rapidshare.com/files/423268461/Root_SU.zip
- Հայերենի համար մեզ պետք կդա որևէ unicode ֆոնտ: Օրինակ Sylfaen.ttf: Մեզ պետք է նաև ստեղնաշար` AnySoft Keyboard: Սրանք կգտնեք այստեղ` http://rapidshare.com/files/423268396/Keyboard_font.zip
- Հիմա ամենա կարևորը: Հիմանական գործը անելու ենք համակարգչի օգնությամբ, ինչի համար մեզ պետք է "Android Developer SDK": Սա android ծրագրեր գրելու գործիքների հավաքածու է: Այն կարելի է բեռնել այ այստեղից` http://developer.android.com/sdk/index.html
Նույն տեղում կիմանաք, թե ինչպես այն տեղադրել ու աշխատացնել: Աշխատեցնելուց հետո ծրագիրը կառաջարկի ձեզ լրացուցիչ գրադարաններ ու էմուլյատորներ քաշել, բայց եթե չեք պատրաստվում Application-ներ գրել, կարող եք հանքիստ այդ առաջարկը հերքելԹե չէ ինտերնետի մեծ ծախս կանեք:
- "Root Access"-ի ստացում
Հեռախոսը կպցնում ենք կոմպին USB լարով: Նշում ենք, որ կապը լինի "Data Storage": Այս գրառումից քաշած .zip-երի բոլոր .apk ընդլայնումով ֆայլերը գցում ենք sd քարտի վրա: Հեռախոսի միջից դրանք աշխատացնում ենք: USB կապը դարձնում ենք "Charge Only":
Բացում ենք Universal Androot ծրագիրը: Ընտրում ենք մեր հեռախոսի ՕՀ-ի վերսիան ու սեղմում ենք ROOT: Ծրագիրը մեզ կասի, որ հաջողությամբ իր գործն արել է
Շնորհավորում եմ, ձեր հեռախոսն ունի "Root access"- Ֆոնտի բեռնում
Սկսենք ամենա պատասխանատու մասը: Հեռախոսի վրա մտնում ենք Settings > Applications > Development > Usb Debugging:
Կոմպի վրա բացում ենք cmd.exe-ն: Ենթադրենք, թե "Android SDK"-ն քաշելուց հետո այն extract եք արել Desktop-ի վրա: Եթե ոչ, կփոխվի միայն առաջին հրամանը, որտեղ կնշեք ճշգրիտ հասցեն: Մնացած ֆայլերն էլ ենք գցում Desktop-ի վրա: Սկսում ենք հերթով գրել հետևյալ հրամանները:
Բերված ցանկի մեջ գտնում ենք մեր հեռախոսի սերիալ համարը: Դիցուք այն SNum է:Կոդ:> cd C:\Users\VJ\Desktop\android-sdk_r07-windows\android-sdk-windows\tools > adb devices
su հրամանից հետո հեռախոսը թույլատվություն կհարցնի Superuser դառնալու համար: Կտանք "այո":Կոդ:> adb -s SNum push C:/Users/VJ/Desktop/DroidSans-Regular.ttf /sdcard/DroidSans-Regular.ttf > adb SNum shell $ su # mount -o rw,remount -t yaffs2 /dev/block/mtdblock4 /system # cat /sdcard/DroidSans-Regular.ttf > /system/fonts/DroidSans-Regular.ttf # sync # reboot
Հեռախոսը կվերաբեռնվի ու...վերջ:Կարող ենք նորից մտնել Universal Androot ու վերականգնվենք` սեղմելով Unroot: Անջատենք նաև USB debugging-ը:
"Ահա և վերջ". ասաց մի ծեր ու իմաստուն ձի` տեսնելով առաջին ավտոմեքենան:Վայելեք հայոց լեզուն:
Ստեղնաշարից օգտվելու համար մտեք Settings > Language and keyboard > AnySoftKeyboard -ի մոտ նշում ենք: Որրէ տեղ հայերեն գրելու համար գրելու Textbox-ի վրա սեղմած պահեք, հայտնված մենյույում ընտրեք Input method ու ընտրեք մեր ստեղնաշարը: Եթե հայերեն ստեղնաշարը չգա, մտեք Settings > Language and keyboards > AnySoftKeyboard Settings > Keyboard > Հայերեն չորս շարքով:
Զգուշացնեմ, որ ստեղնաշարը թերություններ ունի: Որոշ տառեր բացակայում են: Բայց հուսանք, որ թերությունները կամաց-կամաց կանհետանան
screenshot.png screenshot_1.png screenshot_2.png
ԴԵ ՎԵՐՋ: Կամայական հարցի դեպքում դիմեք:
Էջանիշներ