Մեֆ ջան, մի գաղափար ասվածը չի ենթադրում, որ այլ գաղափարներ չեն լինելու: Չեմ ասում՝ զոմբիացած հասարակություն լինի, որ ասենք Խորհրդային շրջանի օրինակով ժեշտ ու տրամվայ միայն գովերգի: Ոչ: Ասածս մեր ազգը համախմբող ինչ-որ լոզունգի է վերաբերում, ինչ-որ գաղափարի: Օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի իմ տեսակետը: Մահմեդականները ամեն տարի պարտադիր հավաքվում են Մեքքայում: Դա իրենց միասնության խորհրդանիշն է: Իսկ մենք քանի՞ անգամ ենք հավաքվում Էջմիածնում, քանի՞ տարին մեկ: Կամ Արագածի շուրջ շուրջպարը... ես հասկացա, որ մեր ազգը կարող է միավորվել: Անձամբ ներկա չեմ գտնվել, բայց այն ոգևորությունը որ տիրում էր երկրում, դա միայն տեսնել էր պետք: Ով գալիս էր երեկոյան, միայն դրական լիցքերով, միայն ուրախ դեմքերով: Պատմում էին, որ ծանոթ-անծանոթ հասկացություն չի եղել, անգամ մեքենայից մեքենա իրար հյուրասիրել են, իսկ երաժշտությունը դադարելուց հետո մի ահագին ժամանակ էլ առանց երաժշտության են պարել: Ասածս ի՞նչ ա. հասարակ բան է այդ շուրջպարը, բայց տեսեք, թե ինչ էներգիա է ապահովել մեր ազգի համար, մեր միասնության համար: Իսկ ինչու՞ շարունակական չդարձավ: Անպայման պիտի Գինեսի գրքում գրվեր, որ նոր հաղթանակած ավանդու՞յթ ձեռք բերեինք: Լավ էէէ... հազիվ կարմիր խնձորի ավանդույթը սահմանադրության մեջ մտցնենք:
Ինչի՞ Առաջ Հայաստանը չդարձավ միավորող, որովհետև լոզունգի կրողը ինքը Հայաստանը առաջ չի տանում, մենք էլ վստահ չենք, որ ինքը ունակ է դրան: Դա չհամախմբեց գոնե մեր երկրի ներսի հայերին, ինչ մնաց թե սփյուռքն էլ մեզ հետ համախմբվեր: Հիմա առաջ է քաշվել՝ Արի տուն, չգիտեմ ինչ լոզունգներ: Սկսել են ինչ-որ սաղմանային գործընթացներ, որ սփյուռքը բերեն տուն, բայց դա էլի ամբողջ ազգին չի վերաբերում. ախր մենք էլ տանն ենք:
Բա իմ ասածն էլ էդ բազմազանությանն է վերաբերում. դա իրականում հարստություն չի, Մեֆ ջան: Հարստություն կլիներ, եթե ամբողջ ազգը վերցներ բոլորը, բայց դրանք վերցնում են առանձին գյուղեր, տներ: Ես առաջարկում եմ պահպանել այդ ամենը՝ տարածելով ամբողջ ժողովրդի մեջ, որ հանկարծ մեկը ինձ չասի՝ Սասունի հայն է իսկական հայը, տեսե՞լ ես մեր պարն ու երգը...
Մոռացա ասեմ, որ ԵՄ-ի կարգախոսն է՝ unity in diversity: Բայց դա առանձին պետությունների միություն է, բնականաբար, պետք է տարբեր լինեն, իսկ մեր ազգի ներսում ամոթ էլ ա այսպիսի լոզունգով շարժվենք: Մի ազգ ենք

Էջանիշներ