Լավ ել տեղյակ եմ կանոնադրությունից, բայց ասացի ինչու էի մեծատառերով գրել, կարելի էր չապականել բանաստեղծությունը տակի կարմիր քարտերով...իրար չենք հասկանա, դուք խիստ պաշտոնական ու ըստ կանոնագրքի եք մտածում... շնորհակալություն...
Լավ ել տեղյակ եմ կանոնադրությունից, բայց ասացի ինչու էի մեծատառերով գրել, կարելի էր չապականել բանաստեղծությունը տակի կարմիր քարտերով...իրար չենք հասկանա, դուք խիստ պաշտոնական ու ըստ կանոնագրքի եք մտածում... շնորհակալություն...
tikopx (07.09.2010)
ինձել են սխալ տուգանել , չեմ ասի ով, բայց 10000% սխալ տուգանում եր, իրան ապացուցեցի, ել բան չգրեց:Չուկ ջան մի հատ մոդերներին նորից ծանոթացրա կանոներին ելի,շատ են սկսել սխալ տուգանել
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
tikopx, ասում ես, մինչև վերջ ասա: Ես եմ տուգանել ու շատ ճիշտ եմ տուգանել, նամակով էլ բացատրել եմ, թե ինչու եմ ճիշտ տուգանել: Քո հերթական նամակին էլ չպատասխանեցի, որովհետև արդեն մի անգամ էդ ասել էի, տավտալոգիայի հավես ու ժամանակ չկար: Ես կանոնադրությանը շատ լավ ծանոթ եմ:
«Փնտրում եմ երգ երաժշտություն» թեմայում եթե որևէ մեկը խնդրում է երգ գտնել, ապա պետք է էդ երգի քաշելու լինքը գտնես տաս, այլ ոչ թե առաջարկես, որ հեռուստացույցից ձայնագրի: Եթե մարդ ուզենար հեռուստացույցից ձայնագրել, ինքը էդքանը կֆայմեր:
Վերջին խմբագրող՝ Chuk: 07.09.2010, 23:05:
I may be paranoid but no android!
ելի եմ ասում չեմ ասում ով ոնց :
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Ինչի՞ չես ասում, Տիկ: Ստեղ տենց մոդեր չկա, որ իրա արածից հետ կանգնի, կամ չուզենա, որ իրա անունը տան: Ասա, կարող ա սխալ ա արել, կարող ա ճիշտ ա արել: Մեկ էլ, եթե բողոքելու առիթ կա, կարիք չկա, որ ինչ-որ մեկը սկսի բողոքել, որ միանաք, հենց սկզբից էլ ասեքՆենց, որ կոնկրետ դեպքը ասա, քննարկենք, եթե գտնում ես, որ կարիք կա: Իսկ նենց Չուկը բոլոր տուգանայիններն էլ տենում ա:
Vook, հենց հիմա 5 հատ «ժամկետն անց» տուգանային ունես, որոնցից 3-ը կոնֆլիկտային, վիրավորական, կռիվ հրահրող գրառումների համար: Այնպես, որ քեզ անմեղ զոհի տե մի դիր: Եթե կարծում ես, որ եթե շատ աղմկես, կկարողանաս շրջանցել ակումբի կանոնադրությունը, սխալվում ես: Իսկ զգուշացումները կարող են լինել, ինչպես բանավոր, այնպես էլ անձնական նամակի, մոդերատորականի կամ այլ տեսքով:
Ստախոսությունը պետք է սահման ունենա:
Արգելափակման նախապատմությունն այսպիսին է: 03.07.2010-ին 17:59 րոպեին Vook մականվամբ մասնակիցը տեղեկացնում է մի գրառման թեմայից դուրս լինելու մասին: Այդ ժամանակ ակումբում չի լինում բաժնի մոդերատորը: Նույն օրը 03.07.2010-ի 21:09 րոպեին Vook մականվամբ մասնակիցը պատասխանում է իր իսկ տեղեկացրած գրառմանը, շատ կոպիտ, անձնական հարթության վիրավորանքներով:
Մտնելով ֆորում ու իրավիճակը տեսնելով ես տուգանում եմ այդ երկու գրառումներն էլ. 04.07.2010 01:37 րոպեին տուգանում եմ այն գրառումը, որի մասին տեղեկացրել էր Vook-ը, տուգանում եմ ոչ թե թեմայից դուրս լինելու, այլ անձնական հարթության լինելու պատճառով, տուգանվողը ստանում է 10 տուանային միավոր և զգուշացում հետևյալ տեքստով.
Միայն արդարության համար ասեմ, որ այդ գրառման մեջ իրական վիրավորանք չկար: Ընդամենը բերվել էր անձնական հարթություն: Ու չնայած դրան տուգանվել է ու ստացել զգուշացում, դրանից հետո չի կրկնել սխալը:Նորից որևէ քննարկում անձնական հարթության բերելու, վիրավորանքների շեմ մտցնելու դեպքում ժամանակավոր արգելափակում:
Դրանից ուղիղ 13 րոպե հետո տուգանվել է Vook-ը, այդ գրառմանը չափազանց կոպիտ ու վիրավորական պատասխանի համար, 04.07.2010 01:50 րոպեին, ստացել է արժանի 15 միավոր ու պաշտոնական զգուշացում, մեջբերում եմ.
Ընդամենը 2 օր անց՝ 06.07.2010 01:17 րոպեին, Vook-ը շատ կոպիտ գրառում է անում՝ ուղղված այլ մասնակցի: Այդ մասնակցի գրառման այն հատվածը, որին Vook-ն արձագանքել էր, թեև խախտում չէր, բայց անձնական ուղղվածության էր (առնչվելով թեմային), ջնջվում է, մասնակիցը ինձնից ստանում է նամակ, որում խնդրում եմ այլևս նման գրառումներ չանել: Մասնակիցը հարգում է իմ խնդրանքը, այլևս նման գրառումներ չի անում առ այսօր:Եթե ինչ-որ գրառման տեղեկացում ես տվել, ապա բարեհաճիր սպասել հետևանքին, ոչ թե այդ գրառմանը արձագանքել կանոնադրության կոպիտ խախտումով: Հաջորդ անձնականացված կամ կոպիտ գրառման դեպքում ժամանակավոր կարգելափակվես: Գրառումը ջնջվում է:
Միաժամանակ Vook-ն իր այդ չափազանց կոպիտ գրառման համար ստանում է նոր տուգանք՝ 10 տուգանային միավորով և նամակ.
Vook-ն արգելափակվում է մեկ ամսով՝ ակումբ այցելելիս տեսնելով հետևյալ հաղորդագրությունը.Խոստումիս համաձայն 1 ամիս արգելափակում:
Եթե կար քեզ ուղղված անձնական հարթության գրառում, անհրաժեշտ էր դրա մասին տեղեկացնել, ոչ թե զգուշացումն անտեսելով նույնն անել:
Այս ողջ պատմությունը կատարվել է «Խաչելությունը հանրային դպրոցներում» թեմայում, Vook-ը տեսել է զգուշացումները, տեղյակ է դրանց մասին, ինքը եղել է կանոններ խախտողը:Զգուշացումներն անտեսելով քննարկումներն անձնական հարթություն բերելու, կոնֆլիկտային ու վիրավորական գրառումներ անելու համար մեկ ամսով արգելափակվել եք:
Այս միջադեպը Vook-ին արգելափակելու հիմնական պատճառը լինելով Vook-ի միակ խախտումները չեն:
Արգելափակումից դուրս գալով Vook-ը հանդես է գալիս այս թեմայում, ինչի իրավունքն անշուշտ ունի, սակայն իմ պարտքն եմ համարում այս կերպ ներկայացնել ճշմարտությունն ու այդ մասնակցի գրածների իրականության խեղաթյուրումները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
tikopx, խնդրում այս թեմայում կամ նամակով ինձ տեղեկացնել թե որ գրառման մասին է խոսքը, որպեսզի ես կարողանամ ստուգել, թե որքանո՞վ է տեղի կամ անտեղի եղել տուգանումը: Հակառակ դեպքում գրառումը նմանվում է անհիմն մեղադրանքի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 07.09.2010, 23:06:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ռուֆուս (07.09.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ