Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես էլ եկա էս թեմա
Գրառումը մեջբերել եմ այս թեմայից.
Չեմ հասկանում, թե Լեոի գրառումն ինչի ա ջնջվել: Էս թեմայում մենակ պետքա գովեստի խոսքեր հնչե՞ն: Մարդը տեղադրել էր տեսահոլովակ, որտեղ թեմայի հերոսը կարդում էր իր իսկ ստեղծագործությունը, ու իր տեղադրած տեսահոլովակի մասին գրել էր իր կարծիքը: Հաջորդ գրառումները, որի մասին գրված ա մոդերատորականում, չեմ կարդացել, բայց Լեոի գրառումը ոչ մի կերպ չէր հակասում կանոնադրությանը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բնականաբար միայն գովեստի խոսքեր չի, որ պետք է հնչեն այդ թեմայումՑանկալի և խրախուսելի են քննադատությունը և գրական բանավեճերը, Լեոյի գրառման մեջ որևէ գրական քննադատության արտահայտություն չկար, այլ միայն անթաքույց ծաղր: Իսկ մեջբերված գրառումը և տեսանյութը պարունակում էին ֆորումի համար անթույլատրելի, ոչ նորմատիվային բառապաշար: Կարծում եմ` ֆորումի "Գրականություն" բաժինը նախատեսված է գրական քննարկումների և ոչ ղժժալու համար, եթե թեման գրական քննարկման չի դրդում, կարելի է այն շրջանցել:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.06.2010, 09:07:
Ո՞վ ա ասում, որ չկար քննադատություն: Նման [---] բառերի շարքն այլ ձև հնարավոր չի քննադատել: Եթե տեսանյութը պարունակում ա ֆորումի համար անթույլատրելի բառապաշար, ուրեմն դրա գրավոր ձևը նույնպես պարունակում ա, բայց չի ջնջվել: Ի՞նչ տարբերություն կա գրավորի ու տեսահոլովակի միջև: Իսկ ո՞վ ա որոշում, թե որն ա գրական քննադատություն, որը՝ ոչ: Ինձ համար էդ թեմայում գրական քննադատության ձևը էդ ա, թե՞ դու սահմաններ ես գծել, ու էդ սահմաններով պատրաստվում ես որոշել՝ որն ա քննադատություն, որը ոչ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 11.06.2010, 13:09:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Գրառման միջի պիտակը ջնջված է: ԸՆդհանրապես գրառումներում, այդ թվում ստեղծագործությունները քննարկելիս (քննադատելիս) զերծ մնացեք ցանկացած տիպի վիրավորական պիտակումներից: Իսկ քննարկման սահման իհարկե դրված է, ու այդ գրառումները որակվել են որպես թեման անլրջացնող ու ջնջվել են: Շնորհակալություն կարծիքի համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արևածագ (12.06.2010)
Եթե անթույլատրելի բառապաշար ա, կապ չունի գրառումներն են ծածկել, թե շինարարության փոշին ա դրել վրեն: Հիմա եթե ես էդ փոշոտ գրառումը մեջբերեմ ու ինչ-որ բան գրեմ, որը կանոնադրությանը չի հակասում, կարծում ես՝ կարաս ջնջե՞ս էդ գրառումս ու պատճառաբանես, թե անթույլատրելի գրառում եմ թարմացրել դրանով: Ասեմ, որ հարցիս պատասխան չեմ ակնկալում, ես դրա պատասխանն ունեմ: Հանգամանքների բերումով թեման այլևս չեմ շարունակի (Խորհուրդ կտամ նույնը անես), ինչ պետք էր Չուկի հետ խոսացել եմ:
Վերջին խմբագրող՝ Kuk: 12.06.2010, 09:48:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Օֆ, չեմ հասկանում էս ինչ քթիմազություն ա: Տեղին նկատողությունների համար չեմ բողոքում, բայց էսօր Rammstein-ից նկատողություն եմ ստացել նրա համար, որ «Ի՞նչ երգ ես լսում այս պահին» թեմայում լսածս երգի կողքին գրել եմ "yo guys, you rullleee". ընդ որում՝ պատճառաբանությունն էլ էն էր, որ էդ արտահայտությունը հայերեն չի:Մամա ջան, մի հատ էլ երգերի վերնագրերը ու խմբերի անունները չթարգմանե՞մ հայերեն, նոր գրեմ: Նմանատիպ արտահայտությունները լիքն են էստեղ-էնտեղ հենց ակումբում, ու արված ա կոնկրետ իմ կողմից ոչ թե հատուկ որպես օտարալեզու գրառում, այլ համապատասխան համուհոտ ա տալիս էլի, էդ արտահայտություն հայերեն չգիտեմ ոնց կլիներ, այսենք՝ «այօ՜, տղաներ, դուք գլորում եք, վարում եք կամ քշու՞մ եք»:
Հա, ու շատ անկապ ա, որ մեկ էլ չգիտես որտեղից, չգիտես խի, մի պարապ մնացած մոդեր (sorry
) որոշում ա իր ժամանակը լցնի քեզ դրա համար տուգանային տալով:
Ես տուգանայինների հետ պրոբլեմ չունեմ, ահագին քիչ են, որ անհանգստություն պատճառի, բայց դե այնուամենայնիվ հաճելի չի ու անկապ ա:
![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
kyahi (15.06.2010), Magic-Mushroom (15.06.2010), Rhayader (15.06.2010)
Տհաճ ու անկապ չլինելու համար խնդրում եմ օտար լեզվով գրառումներ չանել, որոնք հայալեզու ֆորումում պակաս տհաճ ու անկապ չեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (15.06.2010)
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Հարգելի Չուկ, ամեն ինչն իրա տեղն ունի: Չեմ կարծում, թե խնդրո առարկա թեմայում, որը զուտ ժամանցային բնույթ ա կրում, գտնվում ա «Ժամանց» բաժնում, որտեղ մարդիկ հենց ենթադրվում ա, որ պետք ա մտնեն պարապ ժամանակ ու նույնիսկ որից գրառումները պարբերաբար ջնջվում են, պետք ա ինձանից կամ ցանկացած այլ յուզերից ակնկալել լուրջ ու ինֆորմատիվ գրառումներ: Իսկ այդ գրառումները նման ավելորդ՝ նույնիսկ ծիծաղ առաջացնող խստությամբ մոդերավորելը ոչ լուրջ ա ու ոչ էլ խելքին մոտ:
---------- Ավելացվել է՝ 18:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:24 ----------
Վերջապես, ասում եմ, նման տիպի արտահայտություններ շատ կարելի է հանդիպել, ու հենց շատ ավելի լուրջ բնույթ կրող թեմաներում: Եվ ոչինչ: Առաջին անգամն եմ այսպիսի բան տեսնում, դրա համար էլ խիստ զարմացած եմ:
Չեմ կարծում, թե այդքան դժվար է ընդունելը, որ Rammstein-ը որպես մոդեր ադեկվատության սահմաններն ուղղակի անցել ա էս անգամ: Ոչ մի անձնական հարթություն էլ չեմ տեղափոխում ի դեպ: Ինքն էստեղ իմ կողմից համակրելի յուզերներից ա համենայն դեպս:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ