Ցավալի է, բայց բազմաթիվ հայ տղամարդիկ բացարձակապես չեն մտնում կոնջ դրության մեջ, թե՞ կարծում եք հղիանալը, էտքան ամիսներ ծանրություն կրելը, հազար ու մի անցանկալի սիմպտոներ ունենալը, կյանքի գնով երեխա ունենալը խաղ ու պար ա՞՞ Միթե՞ չեք հասկանում, որ անվան հարցում կնոջ որոշմանը թողնելը ըդամենը չնչին գնահատական է այն ամենի դիմաց ինչի միջով կինը անցել է:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Որ անվան հարցում մորից են հաշից պահանջում դա արդեն նորություն էր:
Ընդհանրապես մանր խնդիրներ չեն լինում, ոնց որ ասում են "Бог - в мелочах":
Ցանկացած մանր խնդիր վաղը մյուս օրը լրիվ շանսերն ունի դառնալու գլոբալ պրոբլեմ:
Այն կինը, որ կարծումա ինքը պետքա միանձնյա որոշումներ կայացնի, ապա իրոք ավելի լավա ոտք չդնի այլ տուն:
---------- Ավելացվել է՝ 00:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:13 ----------
Կյանքում ամեն մեկն ունի իր կոչումը, ու եթե բնության ու Աստծո կողմից կնոջ վրայա դրված երեխա կրելու պատիվը, ապա դա պետք չի փաթաթել տղամարդկանց վզին որպես "ադալժենի": Մեկը լսի կիմանա թե երեսի զոռով են երեխային պահում: Տենց ոնց կարելիա? Հետո էլ զարմանում են, թե ինչա կնոջ լեզուն հղիանալուց հետո երկրաչափական պրոգրեսիայով երկարում: Այն ամենի դիմաց, ինչի մեջով որ կինը անցնումա ինքը ստանումա բնության ամենամեծ երջանկություններից մեկը` մայր լինելու պարգևը: Ու դա պետք չի բերել սարքել շանտաժի առարկա:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Չամիչ ջան, պետք չէ էդքան դրամատիզացնել հղիանալը և երեխային կրելը, դա ամենամեծ երջանկությունն է կնոջ համար։ Չեն ուզում ջհանդամին հղիանան, ոնց որ թե մեծ լավություն են անում ամուսնուն, որ երեխա են ունենում։ Երեխան առաջին հերթին կնոջ երջանկությունն է ու հեչ պետք չէ դրանով ամուսնուն շանտաժ անել։ Դա աստծո պարգև է, որ ցանկացած կին երազում է զգալ։ Իսկ անուն դնելը պետք է լինի համատեղ որոշման արդյունքում՝ կնոջ և ամուսնու, իսկ մնացյալ բարեկամները միայն իրավունք ունեն խորհուրդ տալու, ոչ ավելին։
When life gives you lemons, make lemonade
Արիադնա ջան, իհարեկ համատեղ որոշման արդյուքնում պետք է անունը դրվի, բայց, անունը պետք է որոշվի դեռ հղիության ընթացքում, եւ միայն կինը կարող է զգալ թե ինչպե՞ս է երեխան արձագանքում այս կամ այն անվանը: Ախր ինչու՞ եք փորձում բացառել ակնհայտը: Սա էնքան պարզ խնդիր է, որ անգամ վիճելու կարիք չկա:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հեչ էլ էդպես չեմ նկարագրել, ընդամենը ասում եմ, որ ցանկացած կնոջ համար ամենամեծ երջանկությունը հղիանալն ու երեխա ունենալն է, ու նա դա անում է առաջին հերթին իր համար, բայց շատ կանայք, դա այնպես են ներկայացնում, կարծես ամուսինը պարտք է իրենց, որ իրենք երեխա են ունեցել։
---------- Ավելացվել է՝ 23:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:32 ----------
Չամիչ ջան, երեխան ոչ մի անվանն էլ չի արձագանքում, ընդամենը կարող է կինը, զգալով որ ամուսինը հիմար է, նրան ֆռացնի էդպես, ասի գիտես, որ քո ասած անունն էմ տալիս անհանգիստ շարժվում ա ու սիրտս սկսում ա խառնել (ասենք թե), իսկ որ իմ ուզած անունն եմ տալիս, հանգիստ քնում ա։ Պարզապես պետք է մարդու բախտը բերի նորմալ կին ունենա, կնոջ բախտն էլ բերի՝ լավ ամուսին ունենա![]()
When life gives you lemons, make lemonade
Իսկապես, յուրաքանչյուր կին շատ լավ գիտակցում է, որ երեխա ունենալը կարող է նրան կյանք արժենալ, ցավալի է բայց շատ դեպքերում հենց էտպես էլ լինում է: Բոլորիս էլ լավ հայտնի է, որ ծնդդաբերելիս ցանկացած կին անցնում է մահվան շեմով: Բայց բոլորի կողմից այդ ամենը ընկալվում է, որպես պարտականություն ու հետո քչերի մտքով է անցնում գոնե չնչին չափով փոխհատուցել կնոջ հաղթահարած փորձությունները:
---------- Ավելացվել է՝ 23:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:38 ----------
Իհարկե արձագանքում է Արիադնա ջան: Եվ այդ արձագանքը կինը զգում է, ոչ թե երեխայի շարժումների այլ ներքից հարմարավետության կամ անհարմարավետության, ներքին ներդաշնակության կամ դիսկոմֆորտի զգացում ապրելով, եվ քանի որ կին եվ երեխա մեկ մարմին են, ապա կնոջ զգացողությունները վկայում են երեխայի ունեցած ապրումների մասին:Չամիչ ջան, երեխան ոչ մի անվանն էլ չի արձագանքում, ընդամենը կարող է կինը, զգալով որ ամուսինը հիմար է, նրան ֆռացնի էդպես, ասի գիտես, որ քո ասած անունն էմ տալիս անհանգիստ շարժվում ա ու սիրտս սկսում ա խառնել (ասենք թե), իսկ որ իմ ուզած անունն եմ տալիս, հանգիստ քնում ա։ Պարզապես պետք է մարդու բախտը բերի նորմալ կին ունենա, կնոջ բախտն էլ բերի՝ լավ ամուսին ունենա![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Չամիչ ջան, էդ բոլոր հեքիաթները հիմար տղամարդկանց խաբելու համար են միայն։ Երեխան կարող է արձագանքել մոր կերածին, լսած երաժշտությանը, քնելուն–չքնելուն, մոր նյարդայնանալուն, մոր վախին, մոր ֆիզիկական ցավին, բայց ոչ երբեք իրեն տրվելիք անունին։ Կարող է տղամարդը ասի մորս անունն էմ ուզում դնեմ, կինը հեչ չուզենա, նեղվի, լաց լինի, բնական է, դա կանդրադառնա երեխայի վրա, բայց հնարավոր չի, մայրը իրեն լավ զգա, իսկ երեխան էնտեղից ասի՝ մաամ, հո չես գժվել, ես էդ անունը չեմ ուզում։
When life gives you lemons, make lemonade
Askalaf (07.09.2010)
Չամիչ ջան չգիտեմ ծննդաբերած կինը իսկապես սպասում է փոխհատուցման թե ոչ (անձնական փորձ չունեմ), բայց ամենամեծ պարգևը հենց իր բալիկն է. դրա համար ինքը կարող է գիտակցված մահվան էլ գնալ` առանց սպասելու ինչ-որ մեկի շնորհակալությանը...
Մոր ու երեխայի դեռ ներարգանդային կապվածության ու ներքին փոխզգացումների մասին շատ են ասում, բայց մի մոռացեք, որ էտ ամենը դրսի աշխարհի մոր կողմից ընկալվածի ազդեցությունն է բալիկի կողմից:
Անուն որոշելիս չեմ կարծում երեխան կասի թաքուն մամայի սրտիկին, թե ինչ է ուզում, այլ մաման ներքուստ բալիկին կհասցնի, որ էս կամ էն անունը լավն է կամ վատը...
տիպիկ հայկական օրինակ բերեմ, թե ինչպես են անուն որոշում դնել.
Ընկերուհիս բալիկ ունեցավ վերջերս ու անունը հայրը գնաց ու առանց մոր գիտակցության (մինչ այդ քննարկվել էր, բայց մայրը կտրականապես մերժել էր) անունը դրեց Ջավահիր, բայց հիմա մայրը նրան Աննա է կանչում... հիմա սպասենք երեխան մեծանա մի քիչ տեսնենք ինքն ինչ է ուզում անունը լինի
![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Անելու բանն ու փոխհատուցելը լրիվ տարբեր բաներ են:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

Ժող, էս էրեխուն հլա անուն չդրի՞նքԱնուշը լավ էլ սիրուն անուն ա, եթե աղջիկ ունենամ, արդեն էդ տարբերակը նախատեսեցի, մնում ա ապագա կինս համաձայն լինի
![]()
Արիադնա ջան, պետք չէ կնոջ մասին նման ձեւով խոսել, երբեմն մարդիկ դիմացինին չափում են սեփական արշինով, անձամբ ինձ համար կարեւորը ոչ թե սեփական շահը կլինի այլ երեխայինը, եւ տվյալ դեպքում կինը ոչ թե ամուսնուն է խափում, այլ երեխային, համաձայն եմ կան պրիմիտիվ կանայք, երբեք երեխայի շահը սեփական քմահաճույքների համար չեմ զոհի, նման բանի ընդունակ չեմ, եւ ելնելով դրանից հակում չունեմ մտածելու, որ ինչ որ մեկը դրան ընդունակ է:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ