Չէ ցավոք այսօր լրացավ երեխայիս 1 ամիսը դեռ անունը չեմ դրել, ես ուշադիր կարդում եմ բոլոր զրուցակիցներիս, շատ շնորհակալ եմ, որ քննարկում են: Չէի պատկերացնում որ այսքան բուռն կքնարկվեր: Երբ քննարկումն ավարտվի ես նոր կորոշեմ թե ինչ եմ անելու: ՄԻ բան էլ ուզում եմ նշել, որ հոգեբանների համար մի գուցե կարևոր լինի: Մայրս վերջին մի քանի ամսում շատ ծանր հիվանդացավ: Շատ մեծ գումարների գնով հազիվ եմ կարողացել կյանքը ձգել: Եվ միայն Աստված գիտի թե ինչքան....
Իմ համար մորս անունը տալու գլխավոր պատճառներից մեկն էլ այս նշածս հանգամանքն է: Իսկ կնոջս համար մի գուցե դա հանդիսանում է խոչնդոտ: Եթե ուրիշ հարց լիներ, ես միանշանակ կնոջս չէի լսի, կգնաի ու կդնեի իմ որոշած անունը, թեկուզ նրա կապրիզը կոտրելու: Թեկուզ եվ նրա համար որ շրջապատում չասեին որ "Տեսեք մոր անունը չդրեց կնոջ խոսքը լսեց": Բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ կարող է մորս անունը դնելով հոգեբանորեն վատ ազդեմ կնոջս վրա: Ես իսկապես խճճվել եմ, չգիտեմ....
Էջանիշներ