User Tag List

Էջ 3 20-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 300 հատից

Թեմա: մի մարդու, որի կյանքը լի է ափսոսանքներով...

  1. #31
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև ...
    Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն...
    Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին...

    Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
    Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
    Ւնչո՞ւ ես հիշում.

    Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
    Կյանքի մշուշում...
    Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
    Ես ցուրտ մշուշում.
    Իմ հոգու համար չկա արշալույս —
    Անձրև՜ է, աշո՜ւն...

    Չիդեմ, ամեն անգամ կարդում եմ, ու հասկանում եմ, որ թերևս Տերյանը մեր ամենաուժեղ (հոգևոր իմաստով) բանաստեղծն ա....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.07.2010), E-la Via (27.07.2010), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (05.08.2010), Tig (24.08.2010), Yeghoyan (10.08.2010), Արևածագ (27.07.2010), Մանուլ (21.08.2010), Նաիրուհի (15.09.2010)

  3. #32
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մառշռուտկե՜քը.....
    Մեր ազգային ֆոլկլյորի մի մասն են կազմում արդեն.....
    բայց ամեն ինչ սկզբից......

    Ուրեմն Հաղարծնի հոգնածությունից հետո, էրեկ առավոտից ինձ տրամադրում եմ, որ գնամ քաղաք, մի քանի գործ կա անեմ վերջացնեմ: Նշտում եմ մառշրուտկան: Շարժվում ենք: կողքս իգական սեռի մի ներկայացուցիչ ա նստած, որ անընդհատ ՍՄՍ-ներ ա ստանում ու կիսաբարձրաձայն կարդալով ծիծաղում: Աշխատում եմ ուշադրություն չդարձնեմ: Հասնում ենք Երևանյան լճի մոտ, որտեղից պետք ա բարձրանանք Իսակովի պողոտա: Էդ բարձրանալու տեղը պատի պես փակել կանգնել ա մի ՊԱՏ-ի մեքենա: վարորդը.
    - վայ քու արա, էս հլը չեն բացե՞լ....
    - էս ի՞նչ են անում որ....
    - ճամփեքն են գծում.....
    ստեղ պետք ա կանգնել ու ասել, որ մենակ հայ ազգի պայծառ միտքը կարա որոշի ցերեկվա պիկ ժամին գծերը թարմացնելու համար փակել այն միակ պողոտան, որը կապում է Օդանավակայանն ու Արմավիրի մարզը Երևանի հետ....
    - Ժողովուրդ, ես կարամ ձեզ տանեմ մինչև 3-րդ մաս:
    խառը մեկնաբանություններ.
    -Երրորդ մաս գնում ենք ի՞նչ անենք,
    -Չե՞ս կարա 44-ի ճամփով գնաս
    - Տղա ջան ընձի ավտոկայանն էր պետք, 3-րդ մաս գամ ի՞նչ էնեմ
    -Դե գնա, յա՜, մեռանք էս շոգին կանգնած.....
    վարորդը.
    - Ժողովուրդ սաղ քաղաքը պրոբկայա էղել, չեմ կարա գնամ:
    - վայ սպասի մի տեղ իջնենք.....
    Դիմացը նստած սպիտակ մազերով մի տղամարդ.
    - Բա որ գիտեիր փակ ա, մեզ խի՞ բերիր ստեղ....
    -Այ ախպեր ասել էին մի ժամից կբացվի....
    - Բա խի՞ չեն բացում....
    - հարգելիս, հենա գնա միլիցեքին հարցրա, ես ի՞նչ իմանամ...
    Մի տարիքով գյումրեցի կին.
    - Տղա ջան հբը ի՞նչղ ավտոկայան հասնիմ:
    - Ես ի՞նչ անեմ այ մորքուր ջան, կարո՞ղ ա ես չեմ ուզում գնամ, ճամփա ասեք գնամ:
    Ես.
    -Դե լավ, գոնե քշի 3-րդ մաս....
    Շարժվում ենք: Մի 100 մետր գնում ենք, դիմացը նստած սպիտակ մազերով տղամարդը.
    - Այ ընկեր, էս մեզ ո՞ւր ես տանում.....
    - Բա չասի՞նք 3-րդ մաս...
    - Ի՞նչ 3-րդ մաս, հո դու օղբաթ չես, 3-րդ մաս գնամ ինչ անեմ: տար մեզ ընդեղ, որտեղից նստել ենք...
    - Հմի հե՞տ էթամ...
    - բա ի՞նչ պիտի անես, էս շոգին ինձ տանես թողնես քաղաքի մեջտեղը դու գնա՞ս....
    Վարորդը լճի մոտից ռազվառոտ արեց, էդ 100 մետրը մինչև հետ էկանք, մի երեխա հետևից գոռաց.
    - Ձյաձյա, բացեցին ճամփեն.....
    Տենց ուրախացած թեթևացած շունչ քաշեցինք ու շարժվեցինք: Բարձրացանք արդեն իսկաովի պողոտա: մեկ էլ 3 կին կանգնացրեցին մեքենան: վարորդը մի 50 մետր առաջ գնաց կանգնեց, քանի որ մոստի վրա չէր կարա կանգներ: կանայք սկսեցին մանրից մոտենալ: սաղովի շուռ ենք էկել ու շոգած հայացքներով նայում ենք թե երբ կհասնեն տեղ, որ շարժվենք, հովանանք: Առաջինը մեքենային հասավ մի կին և կոտրտված հայերենով ասեց.
    - Գիլիքյա՞....
    - Հա, նստեք....
    Բացեց դուռը, տեղ հասան մյուս երկու տուրիստկաները, ուշադիւր զննեցին մեզ, ապա փակեցին ու նիդավոլնի հեռացան, դե նստելու տեղ չկար.....
    Վարորդը փրփրեց....
    -Արյա սրանք էս ինչ խալխ են, մի 10 հոգու տեղ կա մեջը, չեն նստում.....

    Էստեղ հարկ եմ համարում նշել, որ գազելը նախատեսված է 14 հոգու համար, մենք արդեն 16 էինք, + ևս 10 հոգի, ստացվեց էնքան մարդ, որ Բոգդան ավտոբուսների համար ա նախատեսված դեռ մի 3 հոգի էլ ավել ա գալիս.....
    Ա դե ուրիշ ենք էլի հո զոռով չի՞......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.08.2010), ars83 (17.08.2010), CactuSoul (10.08.2010), Chuk (10.08.2010), E-la Via (12.08.2010), einnA (17.08.2010), helium (10.08.2010), Lion (25.08.2010), Nadine (10.08.2010), Nare-M (09.02.2012), RADIOmanyachka (21.01.2011), Renata (21.09.2011), romanista (24.08.2010), Tig (24.08.2010), Արևածագ (10.08.2010), Դատարկություն (10.08.2010), Դեկադա (10.08.2010), Երկնային (10.08.2010), Ժունդիայի (12.08.2010), Լուսաբեր (10.08.2010), ԿԳԴ (17.11.2010), Հայկօ (16.08.2010), Նաիրուհի (15.09.2010), ՆանՍ (13.08.2010), Ուլուանա (11.08.2010), Ռուֆուս (10.08.2010), Սամսար (17.08.2010)

  5. #33
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1+1=.....

    Արմենը բավականին ուշ արթնացավ: բերանի դառնահամին ավելացրեց գլանակի ծուխն ու կարծես մի քիչ հանգստացավ: Ալարկոտ հայացքով նայեց սեղանին դրված նկարին` ինքն ու Արմինեն են գրկախառնված: Անզուսպ մի ցանկությամբ տեղից վեր ցատկեց ու նկարը շրջեց , որ չտեսնի.....
    Ինչու այսպես ստացվեց ամեն ինչ: Ծնողնե՞ր էին պատճառը, որ ամեն հարմար առիթով խոսում էին նրանց անհամապատասխանության մասին, ի՞նքը, որ ժամանակի ընթացքում համոզեց իրեն որ ծնողները միգուցե ճիշտ են, ու իրենք իրոք համապատասխան զույգ չեն, թե՞ Արմինեն, որ չի փորձում իրեն հսականալ ու փոխվել գոնե մի՜ քիչ....
    Այսպես իր շուրջը մտովի գծեց մեղավորների երևակայական եռանկյունին ու չկարողացավ մեջից դուրս գալ....
    Ուղիղ 10:30 սովորականի օպես հեռախոսը զնգաց: Նոր հաղորդագրություն Արմինեից: նույնիսկ չբացեց: հանգստանալ է ուզում:
    Կիսախուփ աչքերով նորից սկսեց մտածել. ապա վեր կացավ, մոտեցավ համակարգչին և միացրեց այն....
    Սկսեց թերթել ֆորումի էջերը: հանդիպեց մի օրագրի: Սկսեց կարդալ.

    Սիրո կորուստը ձեզ կապող հանգույցները մեկ-մեկ քանդելն է: Նա վրա է հասնում նախևառաջ ուշադրության բացակայությունից: դավաճանությունը, եսասիրությունը, խառնվածքների անհամապատասխանությունը շատ հաճախ հետևանքներ են, որոնց շփոթում են պատճառների հետ:

    Աշխատի՛ր հիշել.... Երբվանի՞ց ես սկսել ոչ թե նայել նրան, այլ` տեսնել: Քանզի բոլորիովին վերջերս արդեն դու նայում էիր նրան առանց տեսնելու, այնպե՞ս չէ: Եվ նա քեզ ականջ էր դնում առանց լսելու: Կարճատեսությունն ընդդեմ խլության: Զույգի հավասարակշռությունը նվազել ու վերածվել էր զուգանջատության:

    Դու կարծում էիր թե մեծ սիրուց անպայման մեծ երջանկություն կստացվի: Նույնն է, թե կարծեիր, որ ծովերն են, որ գետերի մեջ են լցվում: Դու դժգոհում ես, թե. "Ես մի անսահման սեր էի ուզում, ոչ թե շաբաթական մի երջանկություն....": Դու դարձյալ չես հասկացել թե ինչումն է հակասությունը: Այնտեղ, որտեղ չկա սահման, չի կարող ծայրահեղություն լինել: Սիրելու երջանկությունը ծովի վրա թափվող բարակ անձրև է: կաթիլի վայելքը` կորչել անչափելիի մեջ....

    Քո մեծագույն սխալն էր հավակնել թե դու սիրել ես անչափ: "Անչափը" մերժված է սիրուց նույնքան, ինչքան "շատը" երջանկությունից....

    Անչափ չեն սիրում երբեք. պատահում է, որ վատ են սիրում: Իսկ դու քո երջանկությունը կախման մեջ դնելով ուրիշի սիրուց, կախման մեջ ես դրել նաև քո սերն ու վերջապես քեզ: Մինչդեռ սերն անկախ արարք է: Երջանկությունը խոսում է քո սիրո թռչնակի հետ, որպեսզի նա գա ու բույն դնի.....

    Հակառակը պատկերացնելը նման է գնդակն անվերջ պատին խփելու մոլուցքի, պատը միշտ պատրաստ է գնդակը հետ վերադարձնելու, սկզբում դա զվարճացնում է, բայց ի վեերջո հոգնեցնում, քանի որ պատը միշտ հաղթող է.....
    հետ ընկավ բազկաթոռին ու փակեց աչքերը:Սկսեց մտածել, որ անզոր է պատճառներ որոնել....
    Հեռախոսը զանգեց, Արմինեն էր: Երկար տատանվում էր, վերցնել, թե չէ: Որոշեց պատասխանել:
    - Արմե՜ն,- լսվեց լսափողի այն կողմից:
    - հա, Արմին,- սառը պտասխանեց Արմենը:
    - Ուզում եմ խոսենք, կգա՞ս:
    - ......
    - Արմե՞ն
    - Երեկոյան կգամ
    - Կսպասեմ:
    Հեռախոսը դրեց սեղանին ու հասկացավ որ չի կարող, որ ամեն ինչ էլի տակնուվրա եղավ: Գիտի թե ինչ են խոսելու, հաստատ գիտի.... Ախր ինչի՞ չի կարելի առանց ցավի.... ինչի՜.... գլուխը հավաքեց ափերի մեջ.... Ի՞նչ անել....
    Երեկոյան գնաց Արմինեենց տուն: Երկար խոսեցին: Անցյալ անգամների պես առանց արդյունքի, ու առանց վերջնական որոշման: Դուրս եկավ տանից երբ արդեն կեսգիշերն անց էր: քայլեց մոտակա խանութի կողմ, որ գարեջուր գնի:
    Նստեց այգում ու անշտապ սկսեց խմել դառը գարեջուրը: Մի պահ ժպտաց, որ փորձում է հոգու դառնությունը խեղդել գարեջրի դառնության մեջ....

    Ապա ընդոստ վեր ելավ տեղից ու արագ քայլերով դուրս եկավ այգուց: տուն գնաց ոտքով: Ամբողջ ճանապարհին մտքերի մեջ Արմինեն էր: Սիրտը ցավում էր , որ Արմինեին ցավ է պատճառում, բայց հասկանում էր, որ նա էլ մեղավոր է: Ինչու ժամանակին նախքան միավորվելը չկարողացան ճշտել այն պատճառները որոնք կարող էր նրանց բաճանել: "Երևի ճիշտ էր օրագրի հեղինակը,- մտածեց Արմենը,- Զույգի հավասարակշռությունը նվազել ու վերածվել էր զուգանջատության...."
    Մի պահ հասկացավ որ դեռ չգիտի ինչ է ուզում, որ Արմինեն մի քիչ փոխվի՞, թե՞ որ բաժանվեն վերջնականապես.... Մի բան հաստատ է: Արմենն այնքան ուժ ունի, որ կգտնի ելքը այս իրավիճակից....

    Հ.Գ. Այս պատմության happy end-ը մենք չենք տալու: Դա Արմենը պետք է անի: Ամեն դեպքում վերջում երեք խնձոր է ընկնելու: Երկուսը հաստատ իրենց են լինլու Արմենին ու Արմինեին: նրանք կամ ամեն մեկն իր համար երջանիկ կուտեն իրենց խնձորը, կամ այդ խնձորներով կարկանդակներ կպատրաստեն մեզ համար:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (13.08.2010), ars83 (16.02.2011), CactuSoul (13.08.2010), E-la Via (13.08.2010), helium (13.08.2010), Lion (25.08.2010), Nadine (13.08.2010), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (29.08.2010), Renata (21.09.2011), Tig (24.08.2010), Անահիտ (13.08.2010), Արևածագ (13.08.2010), Երկնային (13.08.2010), ՆանՍ (13.08.2010), Ուլուանա (17.08.2010), Ռուֆուս (13.08.2010), Սամսար (01.09.2010)

  7. #34
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճախ եմ լսում էս արտահայտությունը. "ոչ դարդ ունի, ոչ ցավ"....

    Դարդերը սպիացած ցավեր են, բայց նաև նոր զարգացումների ու գերազանցումների մեկնակետ: Նույնիսկ մեծ դարդերն իրենց փոքրիկ ժպիտներն ունեն, ժպիտներ, որոնք ծնվում են մի ինչ-որ հիշատակի, ինչ-որ հեռավոր երջանկության հիշողություններից: Մարդը ծվնած է կորւոստների գնով և ամեն քայլափոխի կրում է կորուստներ, թեկուզ հենց միայն այն անցած վայրկյանների տեսքով, որոնք ժամանակի ընթացքում ձյուն են մաղում գլխին, և խլում երիտասարդությունը: Յուրաքնաչյուր սպի` լինի մարմնական թե հոգեկան հետդ խոսում է անցած երջանկությունից ու չարախինդ մի ծիծաղով ցույց է տալիս քեզ ներկան:

    Մեր ժամանակներում երջանկությունը դադարել է փիլիսոփայական նյութ լինել, որովհետև դաձել է շուկայական հարաբերությունների զոհը, նրան խլում են երիտասարդությունից և հասարակությունից,վաճառում, մասնատում, ավելին` դարձնում են տաբու, մեռած մի հավատալիք, հասարակության թմրադեղ, որի հեռավոր հոտից հարբած ամբոխը արդեն չի նկատում իր շուրջ ծավալվող դաժան իրականությունը:
    Այս պայմաններում է, որ ավելի են շատանում դարդերը, որոնք ինչպես ասեցինք սպիացած ցավեր են:

    Իսկ հիմա բուն հարցը. կա՞ն անդարդ մարդիկ....
    Ո՛չ, անդարդ նշանակում է դարդից հրաժարված, ոչ թե դարդ չունեցող....
    Որովհետև որոշ մարդիկ պարզապես աշխատում են անտեսել այն, կամ որ ավելի վատ է, արդեն ի զորու չեն տեսնել....դա էլ մտագարության մի այլ տեսակ է....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 16.08.2010, 23:32:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.08.2010), A.r.p.i. (17.08.2010), E-la Via (17.08.2010), Lion (25.08.2010), Nadine (07.06.2011), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (29.08.2010), Renata (21.09.2011), Tig (24.08.2010), Արամ (05.11.2013), Արևածագ (17.08.2010), Դեկադա (31.08.2010), Ժունդիայի (16.08.2010), Լուսաբեր (17.08.2010), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (17.08.2010), Ռուֆուս (16.08.2010)

  9. #35
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայացքը....

    Մի գեղեցիկ հայացք նրան ստիպեց դուրս գալ մտքերի նեղլիկ միջանցքից, որտեղ արդեն հոգին պատեպատ էր դիպչում.... իրեն նայող հայացքն այն աստիճան գեղեցիկ էր, որ նա ակամայից ժպտաց: Դիմացի հայաքում կատարվեց փոփոխություն` աչքերի անկյունները սրվեցին, ինչը նույնպես ժպտալու հետևանք էր....
    Ջերմություն կար այդ ժպիտում, գորով, եթե կուզեք, անծանոթ, անծանո՜թ այդ հայացքում:

    Ի՜նչ լավ է, որ աչքերի երկխոսություն ջերմությունը չի գաղտնալսվում.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), E-la Via (18.08.2010), einnA (17.08.2010), Nadine (17.08.2010), Nare-M (09.02.2012), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (29.08.2010), Renata (21.09.2011), Tig (24.08.2010), Երկնային (17.08.2010), ԿԳԴ (17.11.2010), Հարդ (01.10.2010), Մանուլ (21.08.2010), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (17.08.2010), Ռուֆուս (17.08.2010), Սամսար (17.08.2010)

  11. #36
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    My World My Space ջան, շնորհավոր ակումբի 1000-րդ գրառումդ....

    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (25.08.2010), E-la Via (29.08.2010), Inna (15.09.2010), Nadine (25.08.2010), rainbow (29.08.2010), Renata (21.09.2011), Սամսար (01.09.2010)

  13. #37
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժովովուրդ ջան սանի՜կ եմ ունեցեեեեեեեե՜լ........................
    Էս ինչ ուրախ եմ էսօր.....
    Մի 4 կիլոյանոց գանձ էլ ծնվեց, պատասխանատվությանս բեռն ավելացրեց.....
    Աաաաաաաաաաաաաաաաա՜, բան չեմ կարում գրեմ, ուրախությունը կոկորդիս ա հասել, խեղդում ա......

    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.09.2010), Agni (01.09.2010), ars83 (16.09.2010), Chilly (01.09.2010), Chuk (01.09.2010), E-la Via (01.09.2010), einnA (01.09.2010), Hab (08.02.2011), Inna (15.09.2010), Monk (16.09.2010), Nadine (01.09.2010), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (09.09.2010), Renata (21.09.2011), Tig (01.09.2010), Արևածագ (09.09.2010), Դատարկություն (01.09.2010), Դեկադա (03.09.2010), Երկնային (01.09.2010), Ժունդիայի (01.09.2010), ԿԳԴ (17.11.2010), Մանուլ (03.09.2010), Նաիրուհի (17.09.2010), Ռուֆուս (01.09.2010), Սամսար (01.09.2010)

  15. #38
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կա՞ ավելի մաքուր երջանկություն, քան երեխայի բառը: Միշտ անսպասելի մի ճշմարտություն, որ քանդում է բոլոր պայմանականությունները, մի լույս, որն ուղղակիորեն ընկնում է մեր ծիծաղաշարժ կողմերի վրա:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.09.2010), Agni (03.09.2010), CactuSoul (04.09.2010), E-la Via (07.09.2010), Inna (15.09.2010), Lianik (06.09.2010), Lusinamara (11.09.2011), Nadine (03.09.2010), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (09.09.2010), Renata (21.09.2011), Tig (03.09.2010), Yeghoyan (15.09.2010), Դեկադա (03.09.2010), ԿԳԴ (17.11.2010), Նաիրուհի (14.12.2010)

  17. #39
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վաղո՜ւց փնտրում էի Տերյանի այս բանաստեղծությունը, քիչ առաջ ՊՄ ով ստացա "զեմ"-իցս,
    Նաիրուհի ջան ապրես..... Շնորհակալ եմ....


    ***
    Նստել այստեղ, անվերջ նայել ու նայել,
    Աշնամուտին և քրքրել հին հուշեր.
    -Պոռնկուհին և ուսանողն այն ջահել
    Խոսք մեկ արին, որ սեր անեն այս գիշեր...

    Աշնամերձի ահաբեկված մի թռչուն
    Ծվարել է իմ հոգու պես որբ նա էլ.
    -Նայիր այնտեղ ինչպես պարզ են պաչպչվում
    Պոռնկուհին և ուսանողն այն ջահել...

    Ի՞նչ ես փնտրում, սիրտ տգնապող, անխնդում.
    Մեր բանտն անել-զուր է տանջվել ու վայել.
    -Ինչպես զվարթ, տե´ս, գնում են դեպի տուն
    Պոռնկուհին և ուսանողն այն ջահել...


    Սիրում եմ էս բանաստեղծությունը.....
    դուք էլ սիրեք....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 09.09.2010, 05:06:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.09.2010), Chilly (09.09.2010), E-la Via (09.09.2010), Inna (15.09.2010), Nadine (15.09.2010), Nare-M (09.02.2012), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (09.09.2010), Renata (21.09.2011), Tig (09.09.2010), Yeghoyan (15.09.2010), Արևածագ (09.09.2010), Ժունդիայի (09.09.2010), ԿԳԴ (17.11.2010), Մանուլ (09.09.2010), Նաիրուհի (15.09.2010)

  19. #40
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան էսա կմեռնեմ ուրախությունից...... կոնյակի շիշը կողքիս գրառում եմ անում....
    էլի սանիկ եմ ունեցեեեեեեեեեեեեե՜լ.......
    էսօր հաՌՌՌՌփելու օր ա.....

    Սանիկիս ու բոլոր սանիկներիս ցավը տանեմ..... էսօր իրանց օրն ա..... Օ՜ն, առաջ.... կոնյակը տաքացավ......
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (15.09.2010), CactuSoul (15.09.2010), E-la Via (15.09.2010), Lianik (15.09.2010), RADIOmanyachka (21.01.2011), Renata (21.09.2011), Tig (15.09.2010), Yeghoyan (15.09.2010), Արամ (05.11.2013), Արևածագ (15.09.2010), Արևհատիկ (22.09.2010), Դեկադա (15.09.2010), Հայկօ (15.09.2010), Մանուլ (15.09.2010), Նաիրուհի (17.09.2010), Ռուֆուս (15.09.2010)

  21. #41
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրիշ ի՞նչ:
    Ոչի՜նչ:
    Ոչինչն էլ քո պինչ,
    Քո պինչն էլ՝ իմ պոչ
    Եվ...ցտեսությու՜ն...

    © Սևակ


    և.... Ցտեսությո՜ւն....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 15.09.2010, 21:57:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.09.2010), Maverick (16.09.2010), Nadine (16.09.2010), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (01.10.2010), Tig (16.09.2010), Արևածագ (15.09.2010), Ռուֆուս (16.09.2010)

  23. #42
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպեսզի հաշտեցնես քեզ և անցնող ժամանակը, պետք է նրան միավորես վերադարձող ժամանկի հետ: Պիտի համոզես ինքդ քեզ, որ ժամանկը քեզ չի վատնում, այլ երկնում է: Պետք չէ մտածել, թե նա քեզ դարանակալ սպասում է, մտածիր, որ նա քեզ մշտապես գտնում է` իր սեփական հաջորդականության մեջ գրանցելով քո յուրահատուկ մշտականությունը:
    Հեռանալը նույնպես իր մեջ ափսոսանք է կրում, նաև մի ճիգ մտապահելու այն անուններն ու մարդկանց, որոնց հետ կապված գեղեցիկ հուշեր ունես, որոնց հետ ժամանակ ես ապրել..... Օր օրի խունացող այդ պատկերները քեզ ամեն օր կհուշեն ետդարձի մասին.... Ետդարձն իր մեջ կպահի ամեն իսկական ու վավերականը: Ու մի օր երբ արդեն ետ կգաս, կհասկանաս, որ երջանկություն է տուն վերադառնալը, ինքդ քեզ վերադառնալը: Ու երբ սեղանիդ մոտ նստած կիսատ մնացած գրքի ծալված էջը կբացես, կհասկանաս, որ ժամանկը քեզ վերաստեղծեց....

    Բաժանման տխրությունը կոնպենսացվում է միայն վերադարձի հույսի զգացումով: Իսկ վերադարձն ախուսափելի է: Մնում է միայն կողմնորոշվել մարդկա՞նց ես ավելի շատ կարոտելու, թե՞ նրանց ստեղծած միջավայրին.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.09.2010), davidus (16.09.2010), E-la Via (17.09.2010), Maverick (16.09.2010), Monk (16.09.2010), Nadine (16.09.2010), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (01.10.2010), Tig (16.09.2010), Արևածագ (16.09.2010), Դատարկություն (03.10.2010), Դեկադա (17.09.2010), ԿԳԴ (17.11.2010), Նաիրուհի (26.09.2010), Չամիչ (18.09.2010), Ռուֆուս (16.09.2010)

  25. #43
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես Չիլըս էլ ունեցավ անձնական օրագիր.... կանխազգացում ունեմ, որ էդ օրագրի մշտական ընթերցողն եմ լինելու....
    Չնայած որոշակի վերապահում ունեմ օրագրի անվան հետ կապված....
    Շատ կուզենայի որ վերնագիրը լիներ "Մի քիչ անխառը Չիլի", համոզված եմ կծվաշ օրագիր կլիներ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.09.2010), Chilly (22.09.2010), E-la Via (22.09.2010), rainbow (01.10.2010), VisTolog (01.10.2010), Արևածագ (22.09.2010), ԿԳԴ (17.11.2010)

  27. #44
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ ճանաչող մարդկանց հայացքների մեջ մեր մասին ինֆորմացիա կա, որը սնուցում է մեր ինքնասիրությունը: Մենք հաճախ տանից դուրս ենք գալիս զբոսանքի` ինֆորմացիա հավաքելու համար: Այդ պահին նախընտրելով հանդիպել նրանց, ում աչքերի ինֆորմացիան կհամապատասխանի տվյալ պահի մեր հոգեկան վիճակին.....

    Երբևէ հարցրե՞լ ես ինքդ քեզ, թե ինչու ես երբեմն ուզում առանձնանալ աշխարհից, շրջապատից. սակայն.... մի խումբ մարդկանց հետ: Նրանց աչքերում մի օր , մի անգամ կարդացածը արդեն զոմբիացրել է քեզ և մղում է դեպի նոր "վայելքներ"....Ինֆորմացիայի սովը ստիպում է քեզ անտեսել կողմանակի ամեն ինչ, որպեսզի բավարարում ստանա....

    Իսկ մենակ առանձնանալը` խեցու մեջ փակվելը, մի օտարացում է, որն արգելակում է քո անհատական հոգեկերտվածքի զարգացումը....եթե իհարկե այդ մենակ մնալը հավաքած ինֆորմացիայի ապակոդավորման համար չես օգտագործում....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 01.10.2010, 18:39:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  28. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.10.2010), CactuSoul (01.10.2010), davidus (01.10.2010), E-la Via (02.10.2010), Lianik (01.10.2010), Nadine (01.10.2010), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (01.10.2010), Yeghoyan (01.10.2010), Արամ (05.11.2013), Արևածագ (01.10.2010), Արևհատիկ (05.10.2010), Դատարկություն (01.10.2010), ԿԳԴ (17.11.2010), Մանուլ (01.10.2010), Նաիրուհի (01.10.2010), Ուլուանա (02.10.2010), Չամիչ (01.10.2010), Ռուֆուս (01.10.2010)

  29. #45
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ափսոսանքը հաճախ ենք նույնացնում խղճի խայթի հետ, սակայն խղճի խայթն ավելի շատ զղջումին է մոտ, ու դա պատահական չէ, քանի որ զղջումն ավելի շատ արվածի համար է լինում, քան ձեռնպահության:
    Իսկ խղճի խայթը մեր դաստիարակության ու նոր փորձարկվող համոզմունքների կարճ միացումն է....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 01.10.2010, 22:22:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.10.2010), CactuSoul (02.10.2010), E-la Via (02.10.2010), Nadine (01.10.2010), RADIOmanyachka (21.01.2011), rainbow (02.10.2010), Արևհատիկ (05.10.2010), Դատարկություն (03.10.2010), Հարդ (01.10.2010), Նաիրուհի (01.10.2010)

Էջ 3 20-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքը Լուսնի վրա
    Հեղինակ՝ enna, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 87
    Վերջինը: 03.09.2025, 01:34
  2. Կյանքը ափիս մեջ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.05.2012, 09:58
  3. Կյանքը մոտ ապագայում
    Հեղինակ՝ Guest, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 24
    Վերջինը: 12.10.2010, 19:15
  4. Կյանքը հրաշք է...
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 22.09.2009, 19:21
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •