frunz.jpg
- Ժողովո՜ւրդ, վե....վե.... վերջացաաաաաա՜վ.....
frunz.jpg
- Ժողովո՜ւրդ, վե....վե.... վերջացաաաաաա՜վ.....
*e}|{uka* (21.11.2010), A.r.p.i. (27.01.2011), aragats (11.02.2011), E-la Via (21.11.2010), einnA (21.11.2010), Gayl (28.11.2010), KiLa (23.11.2010), Kita (21.11.2010), Mark Pauler (14.02.2011), Nadine (16.12.2010), Nare-M (10.02.2011), paniaG (09.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Renata (21.09.2011), Tig (21.11.2010), Yeghoyan (22.11.2010), Անտիգոնե (21.11.2010), Դեկադա (21.11.2010), Ինչուիկ (18.12.2010), ԿԳԴ (18.12.2010), Հարդ (22.11.2010), Մանուլ (28.11.2010), Նաիրուհի (21.11.2010)
Լավ բաները մի օր վերջանում են....
Ես այսօր ստիպված եմ դեպի հետ գնալ, հետքերս կորցնել, ինքս ինձ խախտել, տառերով գրվող ծիծաղի ձայնը նախանձով լսել միայն ուրիշների կատարմամբ` այն ծիծաղի, որը երեկ դեռ լցնում էր հոգիս....
Շշուկները դավաճան են, նրանք շատ շուտ են լսելի դառնում, նրանք լսում ես թիկունքով... թիկունքդ արդեն գիտի, որ շշուկներ լսելու ցանկություն ունեցող ականջներ միշտ կան....
կան բաներ, որոնք ոչ թե գաղտնի են, այլ պետք չի որ հրապարակ հանվեն, առավել ևս եթե այդ հրապարակում միայն կառափնարան կա և էկզոտիկի սիրահար բազմաթիվ աչքեր, որոնց համար կարևորը դու չես, քո էությունը չի,, այլ այն, թե դու ինչով ես զբաղվում.... կան մարդիկ որոնք մի սպորտային հետաքրքրությամբ են պատմում իրենց իմացածի մասին....
լավ բաները չեն ավարտվում, նրանք մի օր փշրվում են, անկախ իրենց ճկունության աստիճանից....
Բարին ընդ Ձեզ....
Վերջին խմբագրող՝ My World My Space: 28.11.2010, 22:55:
ՕՐԸ ՄԱՇՎՈՒՄ Է
Օրը մաշվում է, քաշվում է օրը,
Ինչ արած, օր է, ողորմի հորը...
Ամոթ չլինի հարցնել ասելը.—
Բայց ո՞ւր են տանում այսքան լույսերը,
Որտե՞ղ է թաղում այսքան ձայները...
Եվ մինչև գտնեմ պատասխանները,
Քարափներն ի վար իջնում է ձորը
Ստվերների սև հեծելազորը։
Համո Սահյան
էս էի ուզում ասել, բայց մարդն արդեն վաղուց ասել է....
CactuSoul (09.12.2010), E-la Via (09.12.2010), einnA (09.12.2010), Gayl (09.12.2010), Lusinamara (10.05.2011), Mark Pauler (14.02.2011), murmushka (09.12.2010), Nadine (16.12.2010), paniaG (09.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Renata (21.09.2011), Tig (09.12.2010), Անտիգոնե (09.12.2010), Արևածագ (09.12.2010), Գեա (08.02.2011), Ինչուիկ (18.12.2010), ԿԳԴ (18.12.2010), Ձայնալար (10.12.2010)
էկել եմ տուն, որ մորս սարքած սպասն ուտեմ, գնամ գործի նորրից.....
Չգիտեմ ում մոտ ոնց ա, բայց իմ համար մորս սարքած ճաշերից էնկողմ բան չկա: Ոչ մեկի սարքած ճաշից իմ ուզած համը չեմ առնում:
Ա դե մերն ուրիշ ա էլի....
Հ.Գ. վշտել ա ապագա կինս, ո՜նց ա տանջվելու, որ մորս նման էփի,բայց մեկա չի կարա.....
Մամա՜ս....![]()
aragats (21.02.2011), E-la Via (13.12.2010), erexa (09.01.2011), Gayl (10.12.2010), Inna (21.01.2011), Katka (19.04.2011), Lusinamara (10.05.2011), Mark Pauler (14.02.2011), Maverick (16.12.2010), Nadine (16.12.2010), Norton (10.12.2010), paniaG (09.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Renata (21.09.2011), Tig (10.12.2010), Ungrateful (10.12.2010), Yeghoyan (17.12.2010), Անտիգոնե (16.12.2010), Արևածագ (10.12.2010), Արևհատիկ (16.12.2010), Գեա (08.02.2011), Դեկադա (11.12.2010), Ինչուիկ (18.12.2010), ԿԳԴ (18.12.2010), Հարդ (10.12.2010), Ձայնալար (10.12.2010), Մանուլ (16.12.2010), Նաիրուհի (17.12.2010), Ռուֆուս (10.12.2010)
Մարդ ու կին միշտ վիճում էին ու ստիպում էին իրենց տղային որոշել թե ով է ավելի ճիշտ: էդ մթնոլորտում երեխան մեծացավ ու դառավ աննասուն, բառիս ամենաբուն իմաստով...
Ասածս ինչ ա. երեխային դատավոր մի՛ դարձրեք, մա՜րդ կկորցնեք....
*e}|{uka* (21.01.2011), Adriano (28.01.2011), E-la Via (17.12.2010), Gayl (16.12.2010), Inna (21.01.2011), Kita (16.12.2010), Mark Pauler (14.02.2011), Moonwalker (16.12.2010), Nadine (16.12.2010), paniaG (09.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Renata (21.09.2011), Tig (16.12.2010), Ungrateful (16.12.2010), Արևածագ (16.12.2010), Արևհատիկ (16.12.2010), Գեա (08.02.2011), Դեկադա (16.12.2010), Ինչուիկ (18.12.2010), ԿԳԴ (18.12.2010), Մանուլ (16.12.2010), յոգի (16.12.2010), Նաիրուհի (17.12.2010), Ուլուանա (18.12.2010), Ռուֆուս (16.12.2010)
E-la Via (18.12.2010), Inna (21.01.2011), KiLa (12.01.2011), Mark Pauler (14.02.2011), Moonwalker (18.12.2010), RADIOmanyachka (21.01.2011), Tig (19.12.2010), Ungrateful (18.12.2010), Yeghoyan (26.12.2010), Դեկադա (19.12.2010), Ինչուիկ (27.01.2011), Նաիրուհի (18.08.2013), Ռուֆուս (18.12.2010)
Ասում եք Ձմեռ պապ գոյություն չունի՞...
Սխալվում եք....
Ձմեռ պապը հաջորդ տարվան ուղղված մեր ցանկություններն են, ու մեր ուժը դրանք ի կատար ածելու....![]()
aragats (11.02.2011), E-la Via (24.12.2010), Inna (21.01.2011), Katka (19.04.2011), KiLa (12.01.2011), Mark Pauler (14.02.2011), murmushka (24.12.2010), Nadine (17.07.2014), paniaG (09.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Renata (21.09.2011), Tig (24.12.2010), Արևածագ (24.12.2010), Ինչուիկ (27.01.2011), Ձայնալար (13.01.2011), Նաիրուհի (24.12.2010), Ռուֆուս (24.12.2010)
Էսօր Արտաշուկս կդառնար չափահաս, 9 օր չհամբերեց...
Ինքը դեռ ընտրելու իավունք չուներ, բայց իրան ընտրեցին.... վերևներում...
Շնորհավո՜ր ծնունդդ Արտաշուկս.... Չէ՛, Արտաշես ջան, որովհետև արդեն մեծ տղա ես....
ars83 (09.01.2011), CactuSoul (10.01.2011), davidus (13.01.2011), Inna (21.01.2011), KiLa (12.01.2011), Kita (09.01.2011), Mark Pauler (14.02.2011), murmushka (09.01.2011), Nadine (10.01.2011), paniaG (09.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Renata (21.09.2011), Tig (09.01.2011), Yeghoyan (09.01.2011), Արևհատիկ (09.01.2011), Դատարկություն (13.01.2011), Ինչուիկ (27.01.2011), Հարդ (21.01.2011), Նաիրուհի (09.01.2011)
2010 թ. դեկտեմբերի 29-ին գնացի մի հատ HTC Wildfire առա, էն էլ ամսի 31-ին ջարդվեց.... Ռուֆուսի աչքից, ասում էր իրա հեռախոսի հետ փոխեմ, չփոխեցի...
էսօր գնացել Desire եմ առել, բայց Ռուֆուսի դարդից վրեն աչքի հուլունք եմ կախելու....![]()
![]()
էս "դիվանի" (աշուղական մրցություն երգով) բանահյուսությունը պիտի անմահանա....
Մուշո
Ո՜վ դիզայըռ, մեր Հովոյի
Վաղամեռիկ հեռախոս,
Աստված լույս տա root-ին քո հին,
Ու չմնաս դու անխոս...
Հովո
Եթե աստված չտա լռի
Իմ Դիզայռը լուսահոգի
Ես էլ հաստատ առնեմ պիտի
հոգին իրան սպանողի......
Մուշո
Ասա՜վ Հովոն աղեղն ուսին,
Մի նետ վերցրեց կապարճից,
Նշա՜ն բռնեց սրտին Չիլի
Ու՜ր որ է կկրակի...
Հովո
Գլուխը կախ առաջ գալով
Էսպես խոսեց կծու Չիլին
Ի՜նչ եմ արել ով տիրակալ
Խի ես դու իմ սրտին խփում
Մեղք չունեն իմ էս ձեռքերը
Հեռախոսդ root չի ըլնում.....
Մուշո
Անհողդողդ էր Հովոն ահեղ,
Սակայն հոգի նա ուներ,
Եվ ուր որ է պիտի բաշխեր,
Միտն էկավ root-ն իր ջահել...
Հովո
Ո՞նց թե Մուշոն ըսպանի
անroot դիզայռն իմ ջահել
Մուշի հոգին նենց root կանեմ
Չկարենա էլ գրել....
Մուշո
Ասավ Հովոն, նետով իր մի
Խոցեց, սպանեց նա Մուշին,
Ու ո՜ղբ իջավ մեջն ակումբի,
Չկա՜ պոետ մեր Չիլին...
Հովո
Երկրորդ նետով նա խոցեց
գարշապարը գարշելի
Ու ակումբի ճակտին մխեց
Գորտի չուչելը դեղին.....
Ու դարդից պոետ դառած
Առած մուռը Դիզայրի
Մտմտում էր Հովոն տխուր
Կորցրած root-ն էր ման գալիս
Մուշո
Միամիտ չէր սակայն Չիլը
Որ վստահի էդ Հովին,
backup-ել էր կյանքը նա իր
Ու նոր սպանել Հովrootին..
Հովո
չէ բեքաֆը չի փրկի
Մուշի ապական հոգին
Իմ նետերը վիրուսոտ
Կհասնեն իր բեքափին...
Մուշո
Մտածում էր Հովը դաժան,
Թե backup-ը նա կոտրեց,
Ի՞նչ իմանար, որ Չիլն այդժամ,
Կեղծ backup-ին դեմ տվեց:
Մուշո /մեկ օր անց/
Վերականգնվեց Չիլը հզոր,
Գիշերային երկնքում,
Ու հնարեց նա root մի նոր
Գիշերներում իր անքուն...
*e}|{uka* (21.01.2011), A.r.p.i. (27.01.2011), Ariadna (10.02.2011), davidus (21.01.2011), E-la Via (21.01.2011), einnA (21.01.2011), Lianik (21.01.2011), Mark Pauler (14.02.2011), murmushka (21.01.2011), Nadine (21.01.2011), Nare-M (27.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Tig (21.01.2011), Yeghoyan (21.01.2011), Արևհատիկ (23.01.2011), Ժունդիայի (21.01.2011), Ինչուիկ (27.01.2011), ԿԳԴ (21.01.2011), Նաիրուհի (21.01.2011), Ռուֆուս (21.01.2011)
Չհասկացվածության պատճառով մենք ամեն րոպե կորցնում ենք մեր մտերիմներին ու .... նրանց մոտ մնալով մենականում ենք......այդ ամեն րոպեն կաթ-կաթ սղոցում է մեր զգացմունքները, սղոցում է այնքան, որ նույնիսկ բարկանալու համար հաճախ բարկություն չի մնում....
Մենք այնքան ենք սեր հորինել արվեստի տեսքով, որ սերը գեղեցիկ մի կտավ է դարձել մեզ համար, և որ արդեն սկսել ենք սիրել ոչ թե մարդուն, այլ նրա վերաբերմունքը և մեր սպասելիքները....
Չհասկացված մարդը դատապարտված է միայնության: Իսկ միայնակ մարդը, այն էլ` դատապարտված, չի կարող անկեղծ լինել....
Հաճախ համաներում արեք Ձեր սիրելիների համար.....
A.r.p.i. (27.01.2011), Agni (27.01.2011), CactuSoul (27.01.2011), E-la Via (27.01.2011), einnA (27.01.2011), Lianik (27.01.2011), Mark Pauler (14.02.2011), Nadine (27.01.2011), Nare-M (27.01.2011), RADIOmanyachka (29.01.2011), Tig (27.01.2011), Yeghoyan (28.01.2011), Անտիգոնե (28.01.2011), Արևածագ (28.01.2011), Ժունդիայի (27.01.2011), Ինչուիկ (27.01.2011), Նաիրուհի (27.01.2011), Ուլուանա (29.01.2011), Ռուֆուս (27.01.2011)
Տատս ասում էր` "Ձագ ջան, ծիծեռնակներն օր էկան, ուրեմն աշխարհը դեռ չի քանդվել...."
Տատիս տան էրդիկի ծիծեռնակի բույնն եմ հիշում, ու ամեն տարի նրանց պատվին պապիս արտասանությունը.
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Ծիծեռնակների երգն իր խորհուրդն ունի:
Սպասում եմ գարնան գալուն, որ ես էլ իմ հոգին կարկատեմ: Շյուղ առ շյուղ վերակառուցեմ հոգուս տունը....
Վերջին խմբագրող՝ My World My Space: 28.01.2011, 12:02:
A.r.p.i. (28.01.2011), Adriano (28.01.2011), Agni (28.01.2011), Ariadna (10.02.2011), E-la Via (28.01.2011), einnA (28.01.2011), Inna (29.01.2011), Kita (28.01.2011), Mark Pauler (14.02.2011), Nadine (29.01.2011), Nare-M (28.01.2011), paniaG (28.01.2011), RADIOmanyachka (29.01.2011), Renata (21.09.2011), Tig (28.01.2011), Yeghoyan (28.01.2011), Արևածագ (28.01.2011), Դատարկություն (28.01.2011), Ինչուիկ (07.02.2011), Մանուլ (28.01.2011), Նաիրուհի (28.01.2011), Ռուֆուս (28.01.2011)
Հիշողությունս ինձ խաբելով ձեր բակը բերեց, հուշերս դուրս եկան քարերի տակից, փաթաթվեցին ոտքերիս ու լացին..... ես էլ կարոտից լաց եղա....
A.r.p.i. (07.02.2011), Ariadna (10.02.2011), CactuSoul (29.01.2011), E-la Via (28.01.2011), Freeman (28.01.2011), Hab (08.02.2011), Inna (29.01.2011), Kita (28.01.2011), Lianik (28.01.2011), Mark Pauler (14.02.2011), Nadine (29.01.2011), Nare-M (28.01.2011), RADIOmanyachka (13.02.2011), Tig (29.01.2011), Ungrateful (03.02.2011), Արևածագ (29.01.2011), Գեա (08.02.2011), Ինչուիկ (07.02.2011), Նաիրուհի (29.01.2011), Ուլուանա (04.02.2011), Ռուֆուս (29.01.2011)
Ամեն օր ու ամեն տեղ մարդիկ մեր հոգին են մուրում, իսկ մենք ողորմում ենք նրանց մեր հոգու ապրումների քափը....որովհետև այս վայրենի հարաբերությունների տիրապետությունում մեր խիղճն ամեն օր վայրենանում է....
A.r.p.i. (07.02.2011), CactuSoul (03.02.2011), Chilly (03.02.2011), E-la Via (03.02.2011), einnA (03.02.2011), Mark Pauler (14.02.2011), Nadine (07.02.2011), Nare-M (03.02.2011), RADIOmanyachka (13.02.2011), Tig (03.02.2011), Ungrateful (03.02.2011), Արևածագ (03.02.2011), Ինչուիկ (07.02.2011)
- Վե՜ր կաց, տե՛ր, քեզ սպասող մեծ գործերն այլևս քեզ չեն սպասում....,- ոռնաց զարթուցիչն ականջի տակ..... © Ես
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ