Ափսոս էտ ֆիլմի անունը չեմ հիշում, Մերիլ Սթրիփն ու Ռոբերտ Դենիրոն են խաղում, այդ ֆիլմում երկուսն էլ բավականին երիտասարդ են: Ֆիլմի սյուժեյում, նախքան իրար հանդիպելը երկուսն էլ ամուսնացած են, պատահական հանդիպում են ու էլ չեն կարողանում առանց իրար, ժամադրվում են մետրոյի գնացքի մեջ եւ իրանց հարաբերությունները ի սկզբանե կառուցվում է միայն շփման հարթության վրա: Երբ Դենիրոն իր կնոջը հայտնում է, որ հանդիպել է մեկ այլ կնոջ, բայց դրանք պարզապես հանդիպումներ են եւ ոչ ավելին, կինը ասում է՝ բայց դա ավելի սարսափելի է չէ՞:
Կարծում եմ սերը այն է երբ մարդիկ ձուլվում են իրար մեջ հենց շփման ընթացքում, երբ կիրքը լոկ այդ ամենի տրամաբանական շարունակությունն է:
---------- Ավելացվել է՝ 00:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:16 ----------
Համաձայն եմ Արիադնա ջան, առանց կիրք սեր չկա, բայց առանց սեր կիրք կա չէ՞ Մեզ մոտ մի քիչ այլ է, բայց արտասահմանում ինչքան կան էնպիսի դեպքեր, երբա մարդիկ հանդիպում են իրար, կրքով են լցվում, հենց նույն օրը բավարարում են կիրքը եւ վերջ, ամեն մեկը շարունակում է իր ճանապարհը:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ariadna (09.08.2010)
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Մոդերատորական. ժողովուրդ, թեմայից մի շեղվեք։ Կրքի և սիրո վերաբերյալ առանձին թեմա ունենք՝ «Սեր և կիրք. ինչպե՞ս տարբերել»։ Գուցե ձեր քննարկմանը լիովին չի համապատասխանում, բայց հաստատ ավելի է համապատասխանում, քան սույն թեման։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կարծում եմ ասել պետք է այն ժամանակ երբ, ՉԵՍ ԿԱՐՈՂ ՉԱՍԵԼ...
RADIOmanyachka (12.01.2011)
Katka (09.08.2010)
Սիրել ա պետք: Սերը թեորիաներ չի սիրում: Մենակ պրակտիկա…
Հ.Գ. "Falling in love" է կոչվում նշածդ ֆիլմը, Չամիչ![]()
Պարտադիր չի ասել այս բառերը, սիրելիին հասկացնելու համար, որ սիրում ես... սովորական քաղցր շփումը միմյանց հետ, քո նրա հանդեպ կատարած արարքները, քո շարժումները, ձեր իրար հանդիպող հայացքները... էս ամենը արդեն իսկ երկուսին էլ բացատրում ա, որ սերը կա, իսկ այդ երեք բառը ես ընդունում եմ որպես կնիք, որը հաստատում է մի նոր սիրահար զույգի ի հայտ գալը... դրա համար, այս բառերը պետք է ասել ամենավերջում, երբ արդեն ամեն ինչում համոզված ես... քանի որ շատ անգամ է լինում, որ սիրտդ ուղեղիցդ առաջ է ընկնում, ասում էս էս բառերը, հետո հասկանում ես, որ ինչ որ մի բան էն չի... ես մտածում եմ նաև, որ ճիշտը այն է, որ դու թողես զուգընկերդ քեզ այդ բառերն ասի առաջինը, քանի որ դու արդեն գիտես որ սիրում ես, բայց քո սիրո օբյեկտի կողմից այդ բառերր լսելուց այն կողմ քաղցր բան չկա...
եթե բանը հասել ա նրան, որ "անհրաժեշտ" ա, ապա կարծում եմ վաբշե պետք չի ասել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ